«Զանգակ» գրատուն / Zangak Bookstore

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore, Book shop, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, 2-րդ հարկ, Yerevan.

30/06/2024

Ինչ տխուր է սակայն
շարունակել ապրել նույն քաղաքում
ու ձևացնել - թե չկանք ու
չենք էլ եղել…💙

🏷 Գինը՝ 4400 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

28/06/2024

1992 թվականին լույս տեսած այս վեպը սիրո ու կրքի մասին է, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախված առեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով☺️

«Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» վեպը հայերեն թարգմանությամբ առկա է «Զանգակ» գրատանը💙

🏷 Գինը՝ 5490 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

Photos from «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore's post 28/06/2024

Գիրքը, սերն ու սուրճը՝ Երևանի սրտում․․․🤭

J. Space-ը և «Զանգակ» գրատունը ներկայանում են համատեղ՝ մեկտեղելով հաճելին և օգտակարը Թումանյան 35 հասցեում☕️
📚«Զանգակ» գրատունն այստեղ ներկայացնում է գրքերի հատուկ ընտրված տեսականի Հայաստանի, մշակույթի, պատմության և արվեստի վերաբերյալ:

Քաղցրացնե՞նք սուրճը գրքերով💙

Photos from «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore's post 27/06/2024

Օրերս «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ վրացի արձակագիր Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» գրքի շնորհանդեսը, որը իրականացվեց «Վերնատուն» հրատարակչության հետ համատեղ: Շնորհանդեսին ներկա էին հեղինակը, գրքի թարգմանիչ Ասյա Դարբինյանը, իսկ շնորհանդեսը վարեց արվեստաբան Տիգրան Գրիգորյանը☺️

26/06/2024

«Memories of Yerevan» գիրքը մանրամասն նկարագրում է հայկական գրավոր ժառանգությունը, պատմականությունը և մշակութային արժեքները՝ անդրադառնալով նշանավոր փաստաթղթերի, որոնք պահվում են աշխարհի ամենամեծ գրապահոցներից մեկում՝ Մատենադարանում:
Գիրքն արձանագրում է այն փոփոխությունները, որոնք 20-րդ դարասկզբին տեղի են ունեցել Երևանում՝ ներառյալ վաղ խորհրդային շրջանի շենքերի կառուցումը և դրանք նախագծող երևանաբնակ ճարտարապետների պատմությունները:

Այս բազմաբովանդակ պատմությունը կհետաքրքրի այն ընթերցողներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, Երևանի կամ հայ ժողովրդի պատմությամբ և, իհարկե, նրանց, ովքեր առաջին անգամ են ծանոթանալու դրանց💙

🏷 Գինը՝ 24.800 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

24/06/2024

Սիրելի՛ դիզայներներ, ձեզ համար նորություն ունենք. դիզայներական գրքերի նոր տեսականին արդեն «Զանգակ» գրատանն է📚

24/06/2024

🤩Ինչու՞ կարդալ «Չիպոլինոյի արկածները» գիրքը։

Իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը պատմում է Չիպոլինո անունով սոխ տղայի մասին, ով ապրում է բանջարեղենով և մրգերով բնակեցված ֆանտաստիկ աշխարհում, պայքարում անարդարության ու ճնշումների դեմ՝ հաճախ հայտնվելով զվարճալի արկածների կենտրոնում։
Գրքում հիմնական գաղափարները բարությունը, քաջությունը և ընկերասիրությունն են:
Գիրքը այլաբանություն է սոցիալական անարդարության և դասակարգային պայքարի մասին, այն արժեքաշատ ու արկածային մի պատմություն է ամենատարբեր տարիքի երեխաների համար: Արկածները զուգահեռաբար նաև զվարճալի են, իսկ հումորով գրված լինելը առավել հետաքրիր և հաճելի է դարձնում ընթերցանությունը:
Գրքի տարբեր հրատարակություններ ունեն վառ և հարուստ նկարազարդումներ, ինչը, իհարկե, զարգացնում է երեխաների ստեղծագործական և վերլուծական կարողությունները:
Գրքի հիման վրա բեմադրվել են թատերական ներկայացումներ, նույնիսկ օպերա, նկարահանվել են մուլտֆիլմեր։ Ամենահայտնի կինոադապտացիան 1961 թվականին ներկայացված մուլտֆիլմն է🥳

23/06/2024

Legami ապրանքանիշի տիեզերական հավաքածուն «Զանգակ» գրատանը🚀🌌

22/06/2024

☀️Ամառային շոգ երեկոների թարմությունը «Զանգակ» թեյարանում ունի հատապտղային բաղադրություն🍓

Photos from «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore's post 21/06/2024

Ձե՛ր բաժին արվեստը «Զանգակ» գրատանը💙

21/06/2024

📈 Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ» գիրքը գրված է հանրամատչելի լեզվով, խորքային կերպով ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը:
Գիրքը նախատեսված է և՛ մարքեթինգի մասնագետների, և՛ ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար:

🏷 Գինը՝ 5800 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

Photos from «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore's post 20/06/2024

«Զանգակ» գրատունը գիտի, թե ինչ կարելի է կարդալ ամառային արձակուրդներին🤩

📚Մինչև 5 տարեկան երեխաների համար՝ «Աշխարհի ամենալավ մայրիկը», «Կապույտ աղվեսը», «Երջանկություն վաճառողը»:
Պատկերագրքեր, որոնց հերոսների արկածները կուղեկցեն հեքիաթի ու կախարդանքի աշխարհ՝ մանկական երազանքների հետևից:

📚6-9 տարեկան երեխաների համար՝ «Էդին սովորում է թռչել», «Խխունջ Հենրին», «Արջուկն ու ջրհեղեղը»:
Պատկերագրքեր, որոնք կսովորեցնեն լինել յուրահատուկ և անկրկնելի, օգնել ընկերներին, և որ մյուսներից տարբեր լինելը ամենևին էլ խնդիր չէ, այլ առավելություն:

📚10-13 տարեկան երեխաների համար՝ «Չիպոլինոյի արկածները», «Բալզակ․Մի շան պատմոթյուն», «Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես»:
Մանկապատանեկան գրքեր, որոնցում իրական և երևակայական աշխարհները մեկտեղվում են: Իսկ իմանալու համար՝ ինչ է ստացվում դրա արդյունքում, միայն մի ձև կա․․․

20/06/2024

Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։

🏷 Գինը՝ 4900 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

19/06/2024

📖 «Խումարան» ստեղծագործությամբ Էմիլ Զոլան ներկայացնում է իր ժամանակի աշխատավոր խավի սովորույթները, բարքերը՝ վեր հանելով մասնավորապես նրա ակամա ստեղծված արատները, բարոյական և ֆիզիկական տգեղ երևույթները։

🏷 Գինը՝ 4900դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ
#գիրքթեյուԶանգակ

18/06/2024

🥳«Զանգակ» թեյարանում նորություն ունենք․

մեր նոր սառը սուրճը վանիլային բլիթի, կաթի և պաղպաղակի քաղցր համադրություն է ամառային երեկոներին ընթերցանությունը առավել հաճելի դարձնելու համար☀️

17/06/2024

📜 Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:
__
Ագաթա Միստերի. Փարավոնի առեղծվածը, Սըր Ստիվ Ստիվենսոն
🏷️ Գինը՝ 2900 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

16/06/2024

Կիսվե՛ք ձեր սիրելի բանաստեղծական տողերով💙

15/06/2024

Գրքի հետ անցկացրած ժամանակը լավագույն հանգիստն է 🔮

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

15/06/2024

Այնքա՜ն գիրք կարելի է հասցնել կարդալ ամառային արձակուրդներին🤩

Փոքրիկնե՜ր, սկսե՞նք այս գրքերից🎢

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

14/06/2024

🕰 Խորհրդավոր մի սպանություն՝ լի այնքան տարօրինակ դրվագներով, որ թվում է, թե շատ ծանր հետաքննություն է սպասվում: Լուսիններ, կիսալուսիններ, ժամացույցներով լի մի սենյակ, գետնին փռված անշունչ մարմին, կույր տանտիրուհի և մի երիտասարդ սղագրուհի, որ ակամայից հայտնվում է խճճված պատմության կիզակետում: Մինչդեռ Էրքյուլ Պուարոն պնդում է, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը մարդկանց հետ զրուցել է պետք, քանի որ սովորական խոսակցության ընթացքում են բացահայտվում էական մանրուքները:
________
Ժամացույցները, Ագաթա Քրիստի
🏷 Գինը՝ 3900 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

14/06/2024

📚Էլեկտրոնային գրքերի սիրահարները գիտեն, որ ընթերցիչները ամենահարմար տարբերակներն են սիրելի ստեղծագործությունները միշտ մեզ հետ ունենալու համար:
Pocket Book բրենդի տարբեր մոդելներ կարող եք գտնել «Զանգակ» գրատների ցանցում:

☎️ 011 223366

🌐 https://zangakbookstore.am/pocketbook-743c-moon-silver

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

13/06/2024

📚Արտասահմանյան գրականության ամենասիրված գործերը ընթերցելը բնագրային լեզվով՝ առանձնակի հաճելի է: Իսկ ձեզ համար ամենից սպասված գիրքը կգտնեք «Զանգակ» գրատների ցանցում 🤩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

13/06/2024

«Արևմուտքի վախճանը» գրքում հեղինակը պնդում է, որ արևմտյան մշակույթը մահանում է, իսկ արևմտյան մարդը, կարծես, անտարբեր է դարձել իր վերահաս վախճանի նկատմամբ։
Փեթրիք Բյուքենենը գրքում ներկայացնում է մշակութային հեղափոխության սերմանած արժեքների բացասական հետևանքները Արևմուտքի պետությունների համար։
______
Արևմուտքի վախճանը, Փեթրիք Բյուքենեն
🏷 Գինը՝ 6900 դրամ
Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

12/06/2024

📖 Հազարավոր մարդկանց համար «Տունը, որտեղ…» գեղարվեստական եռապատումը յուրօրինակ գաղտնագիր-բանալի է դարձել. գրքի կերպարներում ընթերցողները ճանաչում են բազմաթիվ ծանոթ բնավորություններ արդեն իրական կյանքից։
_
Տունը, որտեղ…, Մարիամ Պետրոսյան
Գիրք 1, գինը՝ 4900 դրամ,
Գիրք 2, գինը՝ 4900 դրամ,
Գիրք 3, գինը՝ 4900 դրամ։

Գրքերը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

12/06/2024

Շատ շուտով կփչի արևելյան քամին և աշխարհի ամենահայտնի դայակ Մերի Փոփինսը կժամանի «Տարբեր» ակումբ ☂️🤍

📅 Հունիսի 15՝ 15:30
📩 Շտապե՛ք գրանցվել
☎️ 011 223366

11/06/2024

✏️ Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։ Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը, ովքեր ցանկանում են ավելի որակյալ որոշումներ կայացնել՝ ճանաչելով սեփական մտածողության ծուղակները։
________
Մտածողություն. արագն ու դանդաղը, Դանիել Քանեման
🏷 Գինը՝ 7300 դրամ
Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩

☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

11/06/2024

📚☕️Վայելե՛ք ամառային երեկոները գրքերին այդքան մոտ՝ «Զանգակ» թեյարանում ✨

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ծիծեռնակաբերդի խճուղի 3, 2-րդ հարկ
Yerevan
0082
Other Book Stores in Yerevan (show all)
BookMarked BookMarked
Yerevan

Գրքերի օնլայն վաճառք: Շատ ավելի մատչելի, քան գրախանութում:

Book Market Book Market
14 Bagratuniats Street
Yerevan, 0039

Մատչելի գներ,որակյալ, արագ սպասարկում

Sherlock Holmes գրախանութ Sherlock Holmes գրախանութ
Yerevan, 0005

ԻՆՉ ԳԻՐՔ,ՈՐ ՓՆՏՐԵՍ ԿԳՏՆԵՍ ՄԵՐ ԳՐԱԽԱՆՈՒԹՈՒՄ )))

Epigraph Epigraph
Komitas 65
Yerevan, 0014

Epigraph Epigraph
Գայի պողոտա 16
Yerevan, 0056

Նոր Գիրք գրախանութ Նոր Գիրք գրախանութ
Yerevan

Գրքեր, Գրենական Պիտույքներ, Մանկական Խաղալիքներ, Հուշա

Pokhir Blocknotes Pokhir Blocknotes
Yerevan

Մենք առաջարկում ենք նոթատետրեր, որոնք` • Տարբերվող են ?

_dream_book__ _dream_book__
Yerevan

Книга вашей мечты

MYbookstore MYbookstore
Закяна 10
Yerevan, 0001

Քո գրախանութն ամենուր

123 Գրախանութ 123 Գրախանութ
Կոմիտաս 36
Yerevan

📌Գրքեր 📌Գրենական պիտույքներ 📌Զարգացնող խաղեր 📌Ժամանցային խաղեր 📌Պրոֆեսիոնալ նկարչական պարագաներ

Գրքատուն գրախանութ Գրքատուն գրախանութ
Իսահակյան 14
Yerevan, 0025

«Գրքատուն» գրախանութն առաջարկում է գրքերի, նոթատետրերի մեծ տեսականի