Prime Insurance Brokers

Insuracne, Reinsurance services and consulting. Risk Management services

Our company is ready to offer favorable conditions for risk allocation, and to represent Your interests in relationships with insurance companies in Armenia as a professional partner and consultant. Through partnership in more developed insurance markets, we coordinate the processes of risk management for foreign enterpreneurs, as well as for Armenian ones. While realizing our goals, we assist ins

12/06/2024

Հին դարերում նույնպես ապահովագրությունը գոյություն է ունեցել:

Օրինակ՝ առևտրային քարավանի մասնակիցները պետք է նախապես պայմանավորեին, որ հարձակման, գողության կամ տարերային աղետի դեպքում նրանք միասին կորուստներ կունենան։ Այս դրույթը գրանցված էր Բաբելոնի թագավոր Համմուրաբիի օրենքների օրենսգրքում։

Հին աշխարհում աշխատողները, որոնք ներգրավված էին շինարարական նախագծերում, ինչպիսիք են եգիպտական ​​բուրգերը, Սողոմոնի ամրոցը (մ.թ.ա. մոտ 970-931 թթ.) և այլն, կազմակերպում էին փոխօգնության հիմնադրամներ՝ ի շահ իրենց գործընկերների կամ նրանց ընտանիքների, ովքեր վիրավորվել կամ մահացել էին։

29/05/2024

Ինչպես մարդկային գործունեության շատ այլ ոլորտներ, ապահովագրությունը նույնպես շատ հետաքրքիր փաստեր ունի.

▫️Սթիվեն Սփիլբերգի կյանքը ապահովագրված է հսկայական գումարով՝ 1,2 միլիարդ դոլար, որն ամենաթանկ ապահովագրական պոլիսն է աշխարհում:

▫️Լոնդոնի ցուցահանդեսում ցուցադրված աշխարհի ամենամեծ սիգարը (քաշը՝ 110 կգ, երկարությունը՝ մոտ 4 մ), ապահովագրված է 18000 ֆունտ ստեռլինգով:

▫️Լոնդոնում իտալական ռեստորանի սեփականատերը ապահովագրել է իր մոմե կրկնօրինակը 2500 ֆունտով:

14/05/2024

Ամենահին ապահովագրական պոլիսներից մեկը համարվում է 14-րդ դարի կեսերին թվագրվող փաստաթուղթ:

1347 թվականի հոկտեմբերի 23-ին այն թողարկվել է Ջենովա քաղաքում հարյուր յոթ ֆունտ արծաթով փոխառության նամակի տեսքով։

Պայմանագրի համաձայն՝ ստացողը պետք է վերադարձներ ամբողջ գումարը, եթե Սանտա Կլարա նավը Ջենովայից հեռանալուց հետո վեց ամսվա ընթացքում չհասներ Մալյորկա։

25/04/2024

Միֆ: Ես երիտասարդ եմ և առողջ, ուստի չունեմ առողջության ապահովագրության կարիք:

Շատերը կարծում են, որ առողջության ապահովագրությունը նախատեսված է միայն տարեցների համար, ում համար բժշկական ծառայություններից օգտվելու հավանականությունն ավելի մեծ է:

Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ մարդիկ կարծում են, թե առողջության ապահովագրությունը ծածկում է միայն կրիտիկական հիվանդությունները, ինչը հաճախ ներառված չէ կամավոր տեսակների հիմնական ծածկույթներում և հանդիսանում է հավելյալ ծածկույթ:

Նույնիսկ եթե երիտասարդ եք և առողջ, առողջության ապահովագրությունը կարող է պաշտպանել չնախատեսված և մեծ բժշկական ծախսերից՝ հատկապես եթե ցանկանում եք մասնագիտացված բուժում ստանալ պետական համակարգի ծառայություններից դուրս:

Բացի այդ՝ առողջության ապահովագրություն ձեռք բերելը շահավետ է, երբ երիտասարդ եք և լավ մարզավիճակում, ոչ միայն ավելի մատչելի գնային քաղաքականության տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ ավելի հասուն տարիքում Ձեզ համար ավելի դժվար կլինի ծածկույթ ստանալ նախապես առկա հիվանդությունների համար:

11/04/2024

Ապահովագրությունը, որը սկզբում ծնվել և զարգացել է հիմնականում ծովային և առևտրային ապահովագրությունից, հետագայում հասավ նաև կյանքի ապահովագրությանը։

Նավի և բեռների ապահովագրությունից բացի մարդիկ սկսեցին մտածել կապիտանների, ուղևորների և անձնակազմի ապահովագրության մասին։

17-րդ դարում Տոնտի անունով իտալացի բանկիրի կողմից հիմնադրվեց համակարգ, ըստ որի՝ անդամակցող անձինք որոշակի ժամանակահատվածի համար գումար էին վճարում, և ժամանակահատվածի ավարտից հետո ողջ մնացածները այդ գումարը բաժանում էին միմյանց մեջ։

Այստեղից էլ սկսվել է կյանքի ապահովագրության զարգացումը։

27/03/2024

Elevator Insurance

Վախը բավականին տարածված երևույթ է, ու թեև վերելակում մնալը հազվադեպ է հանգեցնում վատ հետևանքների, կան մարդիկ, ովքեր ապահովագրվում են դրանցից։

Գոյություն ունի ապահովագրության տեսակ, ըստ որի՝ վճարելով տարեկան 12-28 եվրո հնարավոր է ստանալ մինչև 75 եվրո հատուցում՝ վերելակում մնալու հետևանքով։

18/03/2024

Մարմնի մասերի ապահովագրություն (Body Part Insurance)

Ֆուտբոլիստները, երաժիշտներն ու դերասանները իրենց հիմնական եկամուտները ստանում են իրենց բնատուր տաղանդների միջոցով և բնականաբար ցանկանում են ապահովագրել այն ակտիվները (ֆուտբոլիստի ոտքերը, երաժիշտի ձեռքերը, և այլն), որոնք նպաստում են կարիերիայի առաջխաղացմանը։

Օրինակ, հայտնի «դեգուստատոր» Գենարո Պելլիչիյան իր լեզվի ապահովագրության մեջ ներդրել է 14 մլն դոլար և բացատրել նրանով, որ փորձել է մի քանի հազար տեսակի սուրճ, և գլխավորն այն է, որ կարողանում է տարբերել դրանք ու օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես բարելավել այս կամ այն սուրճի համը։

Այս դեպքում էլ լեզուն նրա համար նույնքան կարևոր է, որքան դաշնակահարի համար իր մատները։

01/03/2024

Ապահովագրել կարելի է ինչպես գույքային (մեքենա, տուն և այլն), այնպես էլ ոչ գույքային (առողջություն, կյանք և այլն) շահը։

Գույքային շահը կարող է ապահովագրվել տարբեր ռիսկերից` հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորկից, սողանքից կամ այլ ապահովագրական պատահարներից:

Ոչ գույքային շահերը կարող են ապահովագրվել տարբեր պատահարներից`

Պատասխանատվության ապահովագրություն․ երրորդ անձին անզգույշ կամ ոչ միտումնավոր կերպով պատճառված վնասների ապահովագրություն։

Առողջության ապահովագրություն. հատուցման ենթակա են առողջության վերականգման և բուժման ծախսերը:

Դժբախտ դեպքերից ապահովագրություն. դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերի հատուցում:

Կյանքի ապահովագրություն. անձի հետ կապված իրադարձության ապահովագրում: Սա կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ «պաշտպանության» վկայագրեր և «խնայողության» վկայագրեր:

16/02/2024

Քաղաքացիական կամ Ընդհանուր պատասխանատվությունը քաղաքացիական կյանքում կամ կազմակերպությունների դեպքում՝ իրենց բիզնես գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային և անձնական վնասների ապահովագրությունն է։

Այս ապահովագրության շրջանակներում կարող ենք ապահովագրել բնակարանը, հյուրանոցները՝ այցելուներին պատճառվող վնասների համար։

Տեսականորեն ցանկացած բիզնես գործունեություն կարող է երրորդ անձանց հասցվող վնասների պատճառ հանդիսանալ, հետևաբար գրեթե ցանկացած բիզնես կարող է ձեռք բերել այս ապահովագրությունը, հատկապես այն բիզնեսները, որոնք զբաղեցնում են ֆիզիկական տարածք, և այդ տարածքում ընդունում են այցելուների։

16/01/2024

Իսկ դուք լսել էիք ընկնող կոկոսի ապահովագրության մասին

Ընկնող կոկոսը տարեկան վնասում է մոտ 150 մարդու։

Բայց ասում են, որ Հավայան կղզիներում հետաքրքիր մի դեպք է պատահել վիրավոր մի ոստիկանի հետ, ով ընկնող կոկոսի պատճառով ստացել է 39,000 դոլարի չափով վնասի փոխհատուցում:

31/12/2023

🎊 Փրայմ թիմը սիրով շնորհավորում է Ամանորի կապակցությամբ:

Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի:

Լավագույն բարեմաղթանքներով` Փրայմ Ինշուըրնս Բրոքերս 💫

22/12/2023

1861 թվականի մայիսի 10-11-ին Շվեյցարիայի Գլարուս քաղաքում ավելի քան 500 տուն հրդեհվել էր:

Հասցված վնասը գերազանցում էր կանտոնային հրդեհային ապահովագրության պահուստները, որոնք ապահովագրել էին կանտոնային շատ շենքեր:

Գլարուսի հրդեհը ստիպեց շվեյցարական ապահովագրողներին պահանջել ավելի մեծ վերաապահովագրական ծածկույթ՝ աղետալի կորուստներից առաջացած վնասները ծածկելու նպատակով։

Այս հրդեհը խթան հանդիսացավ, որպեսզի Ցյուրիխում հիմնադրվի Swiss Re-ն՝ որպես առաջին շվեյցարական վերաապահովագրական ընկերություն։

Այսօր Swiss Re-ն աշխարհի ամենահեղինակավոր վերաապահովագրական ընկերություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել աշխարհի ապահովագրական համակարգը։

Swiss Re Group-ը վերաապահովագրության, ապահովագրության և ապահովագրության վրա հիմնված ռիսկերի փոխանցման այլ ձևերի ծառայություններ տրամադրող ընկերություն է:

15/12/2023

Կյանքի ապահովագրության հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ 1699 թվականին առաջին անգամ ստեղծվեց մասնագիտացված կազմակերպություն, որը զբաղվում էր որբերի և այրիների կյանքի ապահովագրությամբ:

հետո ստեղծվեց «Eckvatedl» ապահովագրական ընկերությունը, որը զբաղվում էր քաղաքացիների կյանքի ապահովագրությամբ։

07/12/2023

Ապահովագրական միֆ.

«Եթե ես վարձակալ եմ, ես գույքի ապահովագրության կարիք չունեմ»:

Անկախ նրանից, թե տան սեփականատերը ունի գույքի ապահովագրություն, թե ոչ, շենքում պատահարի առկայության դեպքում շենքի ֆիզիկական կառուցվածքը, ինչպես նաև կենցաղային տեխնիկան կարող են ապահովագրվել տանտիրոջ ապահովագրության պայմանագրի միջոցով, բայց Ձեր անձնական իրերը կմնան անպաշտպան։

Նման պատասխանատվության ծածկույթ կարող եք ստանալ միայն գույքի ապահովագրության շնորհիվ։

30/11/2023

Շառլոտում հայտնի փաստաբաններից մեկը, գնելով չափազանց հազվագյուտ և թանկարժեք սիգարներ, ապահովագրեց դրանք հրդեհից։

Մեկ շաբաթ անց, ամբողջ սիգարները ծխելուց հետո, փաստաբանը հայտ ներկայացրեց ապահովագրական ընկերությանը` հատուցում ստանալու նպատակով։

Ապահովագրական ընկերությունը մերժեց հայտը`պատճառաբանելով, որ ապահովադիրը այն օգտագործել է սովորական ձևով, և ոչ մի պատահականություն չկա։

Փաստաբանը դիմեց դատարան և դատը շահեց։ Դատավորը նշեց, որ ապահովագրական պայմանագրում նշված չի եղել, թե որն է համարվում «պատահական հրդեհ» և պահանջեց ապահովագրողից տալ հատուցում։

Ապահովագրական ընկերությունը ընդունեց դատարանի որոշումը և վճարեց 15,000 դոլար` «հրդեհի հետևանքով կորած սիգարների» համար։

19/11/2023

Այսօր Ապահովագրողի օրն է🛡

Փրայմ թիմը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ:

Մաղթում ենք հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ բոլորիս:

18/10/2023

Ապահովագրության զարգացման պատմության ընթացում շրջադարձային էր 19-րդ դարի արդյունաբերական հեղաշրջումը։ Այն առաջ բերեց արդյունաբերական ռիսկերի ապահովագրության։

19-րդ դարի երկրորդ կեսին սկսեց զարգանալ նաև դժբախտ պատահարներից ապահովագրությունը։

Դժբախտ պատահարներից ապահովագրության առաջին ընկերությունը ստեղծվել է 1848 թվականին Անգլիայում, որը պայմանավորված էր նորաստեղծ երկաթուղային համակարգում աճող մահացությունների թվով։

Հետագայում ապահովագրական ընկերությանը հաջողվում է պայմանավորվածություն ձեռք բերել երկաթուղային ընկերությունների հետ, ըստ որի՝ դժբախտ պատահարի ապահովագրությունը կվաճառվի երկաթուղային տոսմերի հետ միասին։

19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ն առաջատարն էր համարվում կյանքի և դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակներով։

13/09/2023

17-րդ դարի կեսերին Լոնդոնում Ֆլիթ Սթրիթ փողոցի վրա ստեղծվել է ակումբ, որի մասնակիցները համախմբվել էին փոխադարձ ապահովագրության միջոցով ապահովագրելու ակումբի անդամների կյանքը:

1663թ. անգլիացի ձեռնարկատեր Ջեյմս Դոթսոնը, ում մերժել էին դառնալու նշված ակումբի անդամ, որոշեց ստեղծել կյանքի ապահովագրության սեփական ընկերությունը, որի գործնեության համար հիմք պետք է հանդիսանար հիմնավորված վիճակագրական տվյալները:

Այդ նպատակով նա կազմեց լոնդոնյան գերեզմաններում հուղարկավորված մարդկանց ցուցակները, նշելով՝ ծննդյան և մահվան թվերը և սեռը:

Ապահովագրության պատմության մեջ այդ վիճակագրական տեղեկությունները կյանքի ապահովագրության կազմակերպման առաջին գիտական մոտեցումն են եղել և նման, ավելի կատարելագործված ցուցակները մինչև այսօր օգտագործվում են կյանքի ապահովագրության համար:

Ավելի ուշ 1740թ. Լոնդոնում ստեղծվել է կյանքի ապահովագրության առաջին մասնագիտացված ընկերությունը՝ «Կյանքին արժանի հասարակություն» անվանունով:

Ամերիկացի հայտնի գործարար և հաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթը, անվանել է կյանքի ապահովագրությունը «գերագույն գործիք, որը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդ»:

30/08/2023

✔️Ընկնող «Սպուտնիկ»-ի ապահովագրություն (falling sputnik insurance)

▫️Երբ 1957 թվականին ռուսները արձակեցին «Սպուտնիկ» արբանյակը, այն համաշխարհային խուճապ առաջացրեց։

▫️Որոշ մարդիկ այնքան վախեցան սպասվող աղետից, որ Լոնդոնի Լլոյդս Մարկետը կնքեց 22,000 դոլարի պայմանագիր՝ պաշտպանելով «Սպուտնիկ-ի ընկնելու» հետևանքով առաջացած պատահական մահից։

▫️Այնուամենայնիվ, արբանյակի ընկնելու հետևանքով վնասվածքների կամ մահվան դեպքեր երբևէ չեն գրանցվել։

23/08/2023

▫️Ապահովագրության առաջացման հստակ տարեթիվ չկա: Դեռևս մարդկության պատմության վաղ ժամանակներից մարդիկ գիտակցել են ռիսկի գոյությունը և քայլեր են ձեռնարկել ռիսկի կայացումից խուսափելու, իսկ հետագայում նաև ռիսկի կայացման հետևանքները մեղմացնելու համար:

▫️Ապահովագրական հարաբերությունների մասին հիշատակվել է դեռևս Բաբելոնում՝ ավելի քան 4000 տարի առաջ: Հետագայում Բաբելոնի թագավոր Համմուրաբին իր օրենքներում հիշատակել է փոխօգնության հիմնադրամի մասին (Code of Hammurabi)։

09/08/2023

▫️Աշխարհի ամենահարուստ մեր հայրենակցի` Սթիվեն Քանդարյանի շնորհիվ , MetLife-ը ապահովագրական անուիտետների և աշխատակիցների նպաստների ծրագրերի առաջատար համաշխարհային մատակարարն է, որը սպասարկում է 90 միլիոն հաճախորդների ավելի քան 50 երկրներում:

▫️Քանդարյանը միացել է MetLife-ին՝ որպես ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն (CIO) 2005թ.-ի ապրիլին:

▫️2007-2012թթ. Նա ղեկավարել է MetLife- ի ձեռնարկությունների լայնածավալ ռազմավարությունը:

▫️Նրա ղեկավարությունը նպաստեց MetLife- ի գլոբալ ընդլայնմանը և կարճ ժամանակում MetLife-ը դարձավ աշխարհի լիդեր ընկերությունը կյանքի ապահովագրության ոլորտում:

02/08/2023

▪️Ամերիկացի գործարար Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն, ով ապրել է 20-րդ դարի առաջին կեսին և դարձել է պատմության ամենահարուստ մարդը, ասել է, որ «չի կարելի խնայել գովազդի, անվտանգության և ապահովագրության վրա»:

✔️Ինչպես կարծում էր միլիարդատերը, անհնար է հաջողության հասնել առանց լայնորեն կիրառելով գովազդը, ապահովելով անվտանգությունը և ապահովագրելու հնարավոր ռիսկերը:

26/07/2023

✔️Աշխարհում կան մի շարք ապահովագրություններ, որոնք շեղվում են ստանդարտ ապահովագրական դասերից:

▫️Դրանց թվին է պատկանում մահ ծիծաղից ապահովագրությունը

▫️Չափից շատ ծիծաղելը շատերի կարծիքով մահվան չափազանց հազվագյուտ ձև է, որը սովարաբար առաջանում է շնչահեղձության հետևանքով։

▫️Ծիծաղի հետևանքով մահվան դեպքեր հիմնականում գրանցվել են Հին Հունաստանում, և 1990 թվականից տվյալ ռիսկը դարձել է արդիական և մարդիկ սկսեցին ապահովագրության պայմանագրեր գնել Լոնդոնի Լոյդս շուկայից։

19/07/2023

▫️Ինչպես գիտենք, աշխարհի ապահովագրական հարաբերությունների ձևավորման հիմնասյունն է համարվում Լոյդսի շուկան:

Ըստ մամուլի հրապարակումների, Լոյդսի թեյարանում պարբերաբար ապահովագրության տարրեր պարունակող գործարքներ էին տեղի ունենում:

▫️Բազմաթիվ նավաստիներ, նավատերեր և առևտրականներ հավաքվելով Լոնդոնի պանդոկներում և թեյարաններում` սպասելով նավերի վերադարձին, քննարկում էին ծովագնացության հետ կապված հարցերը:

▫️Հետագայում Լոնդոնյան ապահովագրական շուկան ձևավորվելու ժամանակ կրել է Լոյդսի անունը (Lloyd’s Market):

🤔Ըստ Ձեզ, ինչու՞ է Lloyd’s-ի թեյարանը դարձավ ապահովագրական շուկայի ձևավոուման գործընթացի հիմնասյունը:

Photos from Prime Insurance Brokers's post 12/07/2023

▫️Այցելություն` Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղ

Փրայմ Ինշուըրնսի առաջարկությամբ և նախաձեռնությամբ Նաիրի Ինշուրանսը կազմակերպել է բարեգործական այց Կութ գյուղ, որտեղ դպրոցականները ունեին երաժշտական և նկարչական հետաքրքրություններ, իսկ գյուղում չկային հնարավորություններ բավարարելու նրանց ցանկությունները:

✔️ Նաիրի Ինշուրանսը իր բարեգործական այցով ուրախ օր պարգևեց դպրոցականներին` իրականացնելով նրանց ցանկությունները:

27/06/2023

▫️Ինչպես հայտնի է 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները ազատականացվել են:

🤔Կարո՞ղ եք նշել պատճառներ, թե ինչու է ազատականացվել ԱՊՊԱ-ի ապահովագրավճարները:

▫️As it is known, from April 1, 2023, the insurance premiums applied in APPA have been liberalized.

🤔 In your opinion, why was the insurance premiums of APPA liberalized?

31/05/2023

👷🏻 Շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելիս կառուցապատողը միշտ բախվում է անկանխատեսելի վտանգավոր իրավիճակների հետ, որոնք կարող են հանգեցնել շինհրապարակի, շինանյութերի և տեղադրված սարքավորումների, երրորդ անձանց գույքի վնասման կամ կորստի՝ վնաս պատճառելով նաև մարդկանց կյանքին և առողջությանը։ Ձեռք բերեք շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն մեզ հետ՝ խուսափելով անկանխատեսելի ծախսերից։

👷🏻 While carrying out construction works, the developer is always faced with unpredictable dangerous situations that can lead to damage or loss of the construction site, building materials and equipment, property of third parties, causing harm to people's life and health. Get construction risk insurance with us, avoiding unexpected expenses.

17/05/2023

📎 Տնտեսական գործունեություն իրականացնելիս թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ է առաջանում, ինչն անխուսափելիորեն առաջացնում է հատուցման անհրաժեշտություն։ Դիմելով մեզ պատասխանատվության ապահովագրության համար կստանաք անսպասելի ծախսերից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը:

📎 In carrying out economic activity, there is a threat to the life, health or property of both legal entities and individuals, which inevitably causes the need for compensation. Applying to us for liability insurance will give you the most effective way to protect yourself from unexpected expenses.

26/04/2023

🏡 Գույքի ապահովագրությունը իրական հնարավորություն է պաշտպանելու Ձեզ և Ձեր մտերիմներին ֆինանսական կորուստներից։ Դուք կարող եք ապահովագրել ինչպես Ձեր տունը, այնպես էլ Ձեզ պատկանող ցանկացած գույք՝ դա կարող է լինել կահույք, կենցաղային տեխնիկա, թանկարժեք զարդեր, էլեկտրասարքավորումներ և այլն: Գույքի ապահովագրությունը կտրամադրի ֆինանսական աջակցություն ջրհեղեղի, հրդեհի, բնակարանային գողության, գազի պայթյունի և այլ չնախատեսված իրադարձությունների դեպքում:

🔗 Վստահեք ձեր գույքի ապահովագրության կազմակերպումը մեր ընկերությանը։

🏡 Property insurance is a real opportunity to protect yourself and your loved ones from financial losses. You can insure both your home and any property you own, such as furniture, household appliances, expensive jewelry, electrical equipment, etc. Property insurance will provide financial support in case of flood, fire, burglary, gas explosion and other unforeseen events.

🔗 Entrust the organization of your property insurance to our company.

19/04/2023

Հաճախ մենք սպասում ենք բեռի ժամանմանը վախենալով, որ ապրանքը չի հասնի կամ վնասված կհասնի։ Իրականում վախենալու փոխարեն պարզապես անհրաժեշտ է բեռների ապահովագրության վկայագիր կնքել։ Բեռնափոխադրումների համաձայնագիրը թույլ կտա խուսափել հնարավոր ֆինանսական կորուստներից, որոնք կարող են առաջանալ բեռնափոխադրումների ժամանակ:

Often we are waiting for the arrival of the cargo afraid that the goods will not arrive or will arrive damaged. In fact, instead of being afraid, you just need to conclude a cargo insurance agreement. The Cargo agreement will allow you to avoid possible financial losses that may occur during cargo transportation.

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Փրայմը մասնակցել է Dubai World Insurance Congress 2024-ին, որտեղ Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ:Փրայմը ունեցել է բ...

Telephone

Address


2/1 Proshyan Str. , 3rd Floor
Yerevan
0019
Other Insurance Brokers in Yerevan (show all)
Yerkir Insurance Yerkir Insurance
Nalbandyan 17
Yerevan, 0010

«Երկիր ինշուրանս» գործակալությունը ձեր երաշխավորն է ?

Med Care Armenia Med Care Armenia
Teryan 91
Yerevan, 0010

Medical (Health) Insurance in Armenia & more..

Profappa / ապահովագրական գործակալություն / Profappa / ապահովագրական գործակալություն /
Nor-Aresh 3 Street
Yerevan, 0075

Ապահովագրական գործակալություն Cтрахование Insurance

Insurance Consulting&Training group Insurance Consulting&Training group
Գ. Լուսավորիչ 12
Yerevan, 0010

Welcome and thank you for your interest in our Company, with us you will find the best services for your insurance needs and knowledge!