Armane Tour

ԲԱՑԵՔ ԱՇԽԱՐՀԻ ԴՌՆԵՐԸ ԱՐՄԱՆԵԻ ՀԵՏ
060519040 077529041 09951904 Armane Tour Operator is one of the leading companies of Armenia in the field of tourism.

It is popular not only among the foreigners coming to the country, as well as the local residents, going to have rest to other countries. Armane Tour Operator was founded in 2001. Our tour operator offers a high level service and the most interesting and unique tours in Armenia. Packages of services are not limited by only the standard and favorite tours. We are also ready to arrange an individual

31/12/2023

Ամանորը ևս մեկ հիանալի առիթ է շնորհակալ լինելու✨

Այսօր մենք շնորհակալ ենք ձեզ, ձեր կյանքի լավագույն հիշողությունները միասին ստեղծելու համար:
Մեղրամիս, ծննդյան տոն, հարսանյաց տարեդարձ... մենք միասին ենք եղել💛

Մենք շնորհակալ ենք ձեզ մեզ ընտրելու և տարիներ շարունակ վստահելու համար, դա անգին է🥹

Շնորհավորում ենք ձեր գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը🎄մաղթում ենք ձեզ նոր տպավորություններ և ավելի հիշարժան ճամփորդություններ, որոնք ստեղծելու ենք միասին🥂

Սիրով ձեր՝ Արմանե թիմ

Photos from Armane Tour's post 15/12/2023

🎄Եվրոպայում Սուրբ ծնունդն ու Ամանորը առանձնահատուկ հրաշալի են անցնում, երբ յուրաքանչյուր քաղաք վերածվում է հեքիաթի՝ լույսերով, թարմ բլիթների հոտով և տոնական մթնոլորտով:
Եկեք սկսենք հետաքրքրաշարժ ճանապարհորդություն աշխարհի ամենագեղեցիկ Սուրբ Ծննդյան տոնավաճառներով:
1. Վիեննայի Սուրբ Ծննդյան “Քրիստկինդլմարկտ” տոնավաճառ, Ավստրիա🇦🇹
Վիեննայի “Քրիստկինդլմարկտ” տոնավաճառը ձեզ կպարգևի իսկական կախարդանք: Այստեղ ձեզ սպասում են եղջերուներով ուղևորություններ, հսկա Անիվից բացվող տեսարան և դասական սուրբծննդյան տոների տրամադրություն:
2. Բազելի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, Շվեյցարիա🇨🇭
Շվեյցարիան հայտնի է իր կախարդական մթնոլորտով. այն առաջարկում է իսկական Սուրբ Ծննդյան բալ Բազելում: Այս տոնավաճառն առաջարկում է ավելի քան 150 կրպակներ, որտեղ կարելի է ձեռք բերել Սուրբ Ծննդյան նվերներ՝ համեմունքներից մինչև զարդեր և մոմեր:
3. Սուրբ Ծննդյան տոնավաճառ Ստրասբուրգում, Ֆրանսիա🇫🇷
Եվրոպայի ամենահին Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը տարածվում է ամբողջ Ստրասբուրգում, այն քաղաքը վերածում է լույսի առասպելական Թագավորության: Այս տոնավաճառը տարեկան գրավում է ավելի քան 2 միլիոն հյուրերի և առաջարկում է նվերների և հյուրասիրությունների հարուստ ընտրություն:
4. Սուրբ Ծննդյան տոնավաճառներ Պրահայում, Չեխիա🇨🇿
Պրահան, որը մարմնավորում է ձմեռային հրաշքների քաղաքը, ներկայացնում է Սուրբ Ծննդյան 2 հեքիաթային տոնավաճառներ՝ Հին քաղաքի և Վացլասի հրապարակներում: Այս վայրերը, միմյանցից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա են և այցելուներին ընկղմում են չեխական Սուրբ Ծննդյան մթնոլորտի մեջ՝ զարդերի, նվերների և տեղական խոհանոցի համերի հարուստ ընտրությամբ:
5. Սուրբ Ծննդյան տոնավաճառ Դրեզդենում, Գերմանիա 🇩🇪
Striezelmarkt-ը համարվում է Սուրբ Ծննդյան ամենագեղատեսիլ տոնավաճառներից մեկը:
Բացի տոնածառից, այստեղ առանձահատուկ տարբերվում է հսկայական լուսավորված աստիճանավոր բուրգը։
Տոնավաճառում կարելի է ձեռք բերել ավանդական նվերներ, ինչպես նաև փորձել ամանորյա հյուրասիրություններ, ինչպիսիք են երշիկեղենը, տապակած շագանակները կամ ստոլենը (չամիչով, մարցիպանով, ընկույզով և մրգերով տորթը):

Դե ձեզ մնում է ընտրել ուղղութունը և վայելել տոների իրական կախարդանքը և ջերմությունը✨

Photos from Armane Tour's post 28/11/2023

Եթե երազում եք ձմռան ամիսներին զգալ ամռան շունչն ու վայելել ջերմացնող արևի տաք շողերը, ապա ձեր Wishlist-ի ցանկը պետք է գլխավորի հեքիաթային Շրի Լանկան🌴

✈️ 🤩Ի դեպ այն արդեն հասանելի է ուղիղ չվերթով: Իսկ վիզա ստանալը շատ արագ և հեշտացված է. տրամադրվում է տեղում կամ նախապես էլեկտրոնային եղանակով🪪

☀️Նոյեմբերից ապրիլը Շրի Լանկա ճանապարհորդելու առավել բարենպաստ ժամանակահատվածն է: Օվկիանոսում գրեթե ալիքներ չկան, կարող եք օրերով արևայրուք ընդունել լողափում, վայելել անամպ երկինքը և արևը:

🏖️ Շրի Լանկայի առանձնահատկությունը՝ հասանելի «էկզոտիկան» է:

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8
Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22տարի💛

Photos from Armane Tour's post 03/09/2023

🇮🇩Ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս Բալի: Միևնույն ժամանակ, կղզին չի կորցնում անհատականությունն ու առեղծվածային ուժը🪄

☝🏻Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ այս դրախտային կղզու մասին:

📎«Բալի»անունը գալիս է «Բալի» բառից, որը սանսկրիտից թարգմանվում է որպես «հերոս» կամ "«ուժեղ մարդ»:

📎Ինդոնեզացիները և հարևան երկրների բնակիչները Բալիին անվանում են «աստվածների կղզի»: Գրեթե յուրաքանչյուր տուն Բալիում ունի իր սեփական տաճարը, և յուրաքանչյուր բնակիչ գիտի, թե ինչպես շփվել անտեսանելի աշխարհի ներկայացուցիչների հետ:

📎Բալիում նոր տարում (Nyepi) դուրս չեն գալիս տնից, լույս ու կրակ չեն վառում և չեն օգտագործում բջջային հեռախոսներ:

📎Բալիում գունագեղ հովանոցներ կգտնեք ոչ միայն լողափում: Տեղացիները նրանց անվանում են «tedung», ինչը նշանակում է «պաշտպանություն»: Նրանք պաշտպանում են Արևից և փրկում դժվարություններից:

📎Բրինձը Բալիի բնակիչների հիմնական սնունդն է։ Այն կոչվում է «Նասի», որը թարգմանվում է որպես «սնունդ»։ Այն համարվում է աստվածների Սուրբ նվեր, ուստի այն կարող եք տեսնել բոլոր տեղական առասպելներում և լեգենդներում:

📎Բալիում շատ կովեր կան, բայց նրանք կաթ չեն տալիս. շուկաներում թարմ կաթնամթերք գտնելը գրեթե անհնար է ։

Իսկ վերջու փաստենք, որ Բալիում երազանքներն իրականանում են: Դրիմլենդ լողափում, եթե ցանկություն պահեք, մետաղադրամ նետեք ծովը, ապա երազանքը շուտով իրականություն կդառնա✨

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22տարի💛

Photos from Armane Tour's post 27/07/2023

🇬🇷Խալկիդիկին Հունաստանի դրախտն է և Եվրոպայի էկոլոգիապես մաքուր հանգստավայրերից մեկը

🏝️Թերակղզին բաժանված է երեք մասի և եռաժանի տեսքով ցամաքային տարածք է, որը ձգվում է Էգեյան ծով երկայնքով։ Երեք "մատներից" յուրաքանչյուրը(այդպես են անվանում մասերը) ունի իր մշակույթը և տեսարժան վայրերը:

ℹ️Եկեք բացահայտենք ամենահայտնիները, դուք էլ չմոռանաք պահպանել գրառումը՝ վստահ ենք պետք կգա😉

🔹Օլիմպ.
Հին հույների դիցաբանական աշխարհայացքը ունի իրական հիմքեր։ Աստվածների բնակավայրի նախատիպը ազգային պարկն է, որն իր մեջ ներառում է 4 գագաթ։ Օլիմպոս բարձրանալը շատ հոգնեցուցիչ զբաղմունք է։ Որպեսզի զբոսաշրջիկները չհոգնեն, լանջերին փոքր ապաստարաններ կան, որտեղ կարող են գիշերել, վայելել տեղական խոհանոցը, տաքանալ կամ բժշկական օգնություն ստանալ:
🔹Պլատամոն.
Գտնվելով Օլիմպոսի անմիջական հարևանությամբ ՝ այս բնակավայրը ոչ միայն տարածքային և պետական մակարդակով կապված է նրան, այլև ներծծված է նույն լեգենդար և առասպելական մթնոլորտով:
🔹Մետեորայի մենաստանները.
Հույներն հատկապես հպարտանում են բնությունից ժառանգած տեսարժան վայրերով, մասնավորապես «երկնքում ճախրող» ժայռերը, որոնց գագաթներին դարեր առաջ կառուցել են իրենց ուղղափառ վանքերը: Հենց այս զարմանահրաշ վանքերը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից Հունաստան եմ ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Վստահ ենք, եթե մինչ այս պահը չէիք կողմնորոշվել որտե՞ղ եք ցանկանում վայելել հանգիստը, ապա այժմ վստահ գիտեք💙🇬🇷

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 19/06/2023

Ասում են Սանտորինի մեկնում են էմոցիաների համար💫

🤍Ամենաշատ լուսանկարված այս կապույտ ու սպիտակ հեքիաթային կղզին մեկ անգամ պարտավոր է այցելել յուրաքանչյուրը:

Տուրիստական սեզոնը տևում է ապրիլից հոկտեմբեր։ Զբոսաշրջիկների հիմնական մասը գալիս է ամռանը։ Իսկ հունիսին Ագիոս Իոնիսի տոնի առթիվ այստեղ անց է կացվում ջազային փառատոն 🎷

Մի քանի խորհուրդ այս զարմանահրաշ կղզին այցելել պատրաստվողներին.
🔹 լուսանկարվեք կղզու ամենահայտնի Այիու Մինա եկեղեցու մոտ,
🔹ուղեվարձի համար սակարկեք վարորդների հետ,
🔹ռոմանտիկ և հանգիստ միջավայրի համար այցելեք կապտասպիտակ Իյա քաղաքը և հիացեք ամենագեղեցիկ մայրամուտով,
🔹փորձեք նրանց հանրաճանաչ գինիները,
🔹հաշվեք այս զարմանալի կղզու ծովափի գույները և պարզապես վայելեք կղզին և քանի որ կյանքում այն ավելի գեղեցիկ է, քան գովազդային լուսանկարներում:

Իսկ հրաշալի ու շատ տպավորիչ լուսանկարների համար մեծ շնորհակալություն .h 🫶🏻

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 04/06/2023

Սպիտակ ավազ, արմավենիներ, աֆրիկյան տաք արև, լայն լողափեր, “all inclusive” հյուրանոցներ, Արևելքի կոլորիտ, գեղեցիկ լանդշաֆտներ, հնագույն հուշարձաններ… այս ամենը մեկ բառով կարող ենք անվանել Թունիս 🇹🇳

Թունիսը հասցրել է գերել շատերի սրտերը, հատկապես երեխաների հետ ճամփորդող ճանապարհորդների համար այն “must visit” երկրների ցանկում է 🥰

Աֆրիկայի այլ երկրների համեմատ Թունիսն առավել հարմարեցված է երեխաների հետ հանգստանալու համար:
👶Ամենափոքրերը սիրում են տաք ծովը և մաքուր սպիտակ ավազը, կենդանաբանական այգիները և զվարճանքի պուրակները:
👧Դպրոցահասակաները մեծ հաճույք են ստանում ուղտերով զբոսնելուց, սաֆարի տուրերից, ծովահենների նավով զբոսանքներից և էքսկուրսիաներից դեպի հնագույն քաղաքների ավերակներ:

Նշենք ևս մի քանի առավելություններ.
🔸 Երևանից ուղիղ չվերթ մոտ 4 ժամ 20 րոպե տևողությամբ(հունիս-սեպտեմբեր ամիսներին),
🔸Մուտքի արտոնագրի ստացում օդանավակայանում(միայն հունիսից-սեպտեմբեր ամիսների չարթերյին թռիչքների դեպքում)
🔸All inclusive հյուրանոցների բազմազան ընտրություն, որոնք առաջարկում են մանկական լողավազաններ, ակվապարկեր, դայակների ծառայություններ և մանկական ակումբներ, ինչպես նաև երեխաների համար առանձին ճաշացանկ,
🔸 Հիանալի ավազոտ լողափեր,
🔸 Երեխաների համար անհրաժեշտ ապրանքներ հասանելիություն դեղատներում և խոշոր սուպերմարկետներում, ինչպիսիք են Carrefour-ը կամ Magasin General-ը:

💌 Դիմեք մեզ անմոռանալի՝ ճամփորդության համար

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 06/05/2023

👉🏻🇧🇬Այսօր Սոֆիա քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Շատ ճանապարհորդներ գալիս են Սոֆիա՝ տեսնելու բնության եզակի հուշարձանները, որոնք տեղակայված են շրջակայքում😍
Քաղաքի բոլոր տեսարժան վայրերը լիարժեք վայելելու համար հարկավոր է գոնե մի քանի օր անցկացնել այնտեղ: Այս ընթացքում դուք կարող եք լիովին զգալ տեղական համը և վայելել բուլղարական մշակույթը🇧🇬

📎Սոֆիայի տեսարժան վայրերը թույլ են տալիս այս քաղաքին մրցել Աթենքի հետ՝ Եվրոպայի ամենահին մայրաքաղաքի կոչման համար: Քաղաքն ունի հարուստ պատմություն, որի մասին վկայակում են հռոմեական ամֆիթատրոնի ավերակները, Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի տաճարը, ինչպես նաև մզկիթները, որոնք կառուցվել են Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ։
📌Մեր խորհուրդը Ձեզ. պահպանեք տեսարժան վայրերի այս ցանկը նախքան Սոֆիա այցելելը:

✅Լարգո, Ալեքսանդր Նևսկու տաճար-հուշարձան, Սուրբ Գեորգիի Ռոտոնդա, Սերդիկի ամֆիթատրոն
✅Սուրբ Սոֆիայի տաճար, Սուրբ Նիկոլասի ռուսական եկեղեցի, Սուրբ շաբաթվա տաճար
✅Սոֆիայի սինագոգ, Բուլղարիայի խորհրդարանի շենք, Սուրբ Սոֆիայի արձան
✅Բուլղարիայի նախագահի նստավայր, Վիտոշի Բուլվար, դատական պալատ
✅Բանյա Բաշի մզկիթ, Լվովի կամուրջ, Սամարջիայի Սուրբ պետկա եկեղեցի, ազատարար թագավորի հուշարձան
✅Կանանց շուկա Սոֆիայում, հանքային բաղնիքներ, բնական պատմության թանգարան
✅Արտասահմանյան արվեստի պատկերասրահ, Իվան Վազովի անվան թատրոն, Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն
✅Սոֆիայի համալսարան, Բորիսովա գրադինա այգի, քաղաքային այգի:

Photos from Armane Tour's post 12/04/2023

Մեզ հաճախ եք հարցնում, Եգիպտոսի ո՞ր հանգստավայրն ընտրել, Շարմ Էլ Շեյխ, թե՞ Հուրգադա 🇪🇬

Այս երկու վայրերն էլ հավասարապես հայտնի են, և միևնույն ժամանակ շատ առումներով տարբերվում են միմյանցից:
Այս հրապարակմամբ եկեք պարզենք Հուրգադա, թե՞ Շարմ Էլ Շեյխ🏝️

🌤️Սկսենք կլիմայից.
▪️Հուրգադայի կլիմայի վրա էական ազդեցություն ունի անապատին մոտ լինելը։ Հանգստավայրը լեռներով պաշտպանված չէ, ուստի քամիներն անպակաս են Հուրգադայից: Ցերեկը դրանք տաք են, երեկոյան նկատելիորեն սառն են, իսկ ձմռանը այստեղ օրը շուտ է մթնում։

▪️Բնությունը Շարմ Էլ Շեյխում, իհարկե, շատ ավելի հարուստ է կանաչապատ լանդշաֆտի բազմազանությամբ: Ուր էլ որ գնաք, լեռները տեսանելի են ամենուր: Այս հանգստավայրում շատ տաք է, երբեմն նույնիսկ շոգ։

🏖️Հուրգադան հայտնի է իր ավազոտ լողափերով, որոնք հարմար են ամբողջ ընտանիքով արևայրուք ընդունելու համար՝ առանց վախենալու, որ երեխաները կարող են վնասել իրենց:

Շարմ Էլ Շեյխում ծովն ավելի աղի և մաքուր է, բայց հատակը ավազոտ չէ, լի է սուր քարերով և մարջաններով🪸

🎉 Բացի լողափում ժամանակ անցկացնելուց, Հուրգադայում զվարճանալու այլ անելիքներ նույնպես կան: Այստեղ կան քայլուղիներ, տարբեր պիցերիաներ, ռեստորաններ, որտեղ պատրաստում են գերազանց ուտեստներ ծովամթերքից։ Ինչպես նաև Հուրգադային մոտ է գտնվում պատմական Լուքսորի տաճարը:

Իսկ Շարմ Էլ Շեյխում զվարճանքի տարբերակները շատ ավելի շատ են: Ակումբներ, սրճարաններ և այլ զվարճանքի վայրեր բուռն ժամանցի համար. Շարմ էլ Շեյխն ունի SOHO Square թաղամաս, որտեղ դուք կարող եք այցելել փակ սառցադաշտ և վայելել երեկոները՝ հիասքանչ երգող շատրվանների ներքո⛲️

Ի վերջո, որտե՞ղ է ավելի լավ հանգստանալ՝ Հուրգադայում, թե՞ Շարմ Էլ Շեյխում 🤔
Ընտրությունը կախված է ձեր նախասիրություններից🥰

Իսկ առհասարակ, Եգիպտոսի երկու հանգստավայրերն էլ առաջարկում են որակյալ ծառայություն, որն արժանի է ձեր ուշադրությանը☺️

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 30/03/2023

🇦🇪Աբու Դաբի այցելող շատ զբոսաշրջիկներ նախընտրում են ուտել հյուրանոցներին կից ռեստորաններում։
Բայց պետք չէ սահմանափակվել միայն դրանցով:
Այստեղ շատ են օրիգինալ ու թանկարժեք ռեստորանները և իհարկե բյուջետային սրճարանները😉

Այս հրապարակմամբ կպատմենք, թե որտեղ և ինչ անպայման փորձեք🤤

☝🏻Տեղական ուտեստներից պարտադիր է «Բրիկի» փորձելը. այն խմորի մեջ թխած ձուկ կամ ծովախեցգետին է, «մանակիշ»ը նույնպես must eat շարքից է. այն պանրով և կանաչիներով շաուրմայի արաբական տարբերակն է🥙

Արևելյան քաղցրավենիքներ՝ փախլավա, շերբեթ, լիգեմատ, մեղրով փքաբլիթներ և մրգերով կաթնային պուդինգներ առաջարկում են ամեն քայլափոխի🤗

Աբու Դաբիում ոչ ոք սոված չի մնա, իսկ ահա ալկոհոլ փնտրելը մեծ խնդիր է 🍸
Այն գրեթե ոչ մի տեղ չի վաճառվում. բացառություն են կազմում հյուրանոցներում լաունջ գոտիները։

🏷️Գները, ինչպես ԱՄԷ-ում, գրեթե ամենուր բարձր են։
Միջինում գեղեցիկ ինտերիերով սրճարանում ճաշելը մեկ անձի համար 100 AED է կազմում:
Օրինակ, Brick Rooftop Kitchen & Bar-ն ունի կանաչապատված հմայիչ տեսարան, իսկ Al Fanar Restaurant & Cafe-ն ունի հիշարժան դիզայն՝ հսկայական ծառ սրահի կենտրոնում:

▪️Բարձրակարգ ռեստորանում ընթրիքը կարժենա 100-500 AED մեկ անձի համար (կախված ինտերիերից, տեսարանից և այլ նրբություններից):

▪️Բարձր խոհանոցի ուտեստները մատուցվում են Olea-ում, իսկ տեղական դելիկատեսները ժամանակակից մատուցմամբ կարող եք համտեսել՝ Mosaic Restaurant-ում:

▪️Salt Abu Dhabi և Shake Shack խորտկարանները մատչելի են(1 անձի համար ճաշելն արժե 30-80 AED) և նաև արժանի են լավ գնահատականի:

Մեկնաբանություններում կիսվեք Աբու-Դաբիում ձեր այցելած համեղ ու գեղեցիկ վայրերով👇🏻

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 21/03/2023

Բացահայտենք Դուբայը այլ կողմից🤫🤩

📍Ras Al Khor (Ռաս ալ խոր)- ջրաճահճային արգելոցը հիանալի հնարավորություն է վայրի բնությանը «դիպչելու» համար: Այստեղ առկա է կենդանիների և թռչունների 500 տեսակ🦒
Արգելոցը հայտնի է դարձել վարդագույն ֆլամինգոների մշտական բնակավայրով:(մուտք 2)🦩
📍Love Lake (սիրո լիճ) աներևակայելի գեղեցիկ վայր, որը գտնվում է Seyh al Salam անապատի հենց կենտրոնում։ Երկու արհեստական հսկա լճեր սրտերի տեսքով փոխկապակցված միմյանց հետ💓
📍Al Serkal Avenue մի ամբողջ փողոց նվիրված արվեստին։ Ամբողջովին հավաքված է պատկերասրահներից, ստեղծագործական բացօթյա տարածքներից, երազանքի վայր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Դուբայի արվեստով🖼
📍 Տրոպիկ անտառ ապակու տակ - Ջունգլիների հսկայական այգին աճել է 25 մետրանոց արհեստական ծառի շուրջ, որը տարածքը բաժանում է 4 հարկի ։
Ի դեպ, 25 մետրանոց ծառն այս պահին աշխարհի ամենամեծ իմիտացիոն ծառն է 🌳
📍AquaFun - Արհեստական սառցաբեկորներ։
Դուք կարող եք ստուգել ձեր ուժը և ճկունությունը, ինչպես նաև սրտանց զվարճանալ ընտանիքի և ընկերների հետ աշխարհի ամենամեծ փչովի ջրաշխարհում ՝ բաց ջրի վրա🌊
📍 Hatta (Հաթտա) - ամբողջ Էմիրաթներով հայտնի հանգստավայր Հաջարի լեռների սրտում, գտնվում է Դուբայից ընդամենը 1,5 ժամ հեռավորության վրա: Հատկապես խորհուրդ ենք տալիս Դամբա Հաթայի տեղը շրջապատված փիրուզագույն ջրամբարներով🏔

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

Photos from Armane Tour's post 13/03/2023

Ողջույն👋🏻
Հաջորդ կանգառը Կիպրոսն է📍

🍸Կիպրոսի պետական լեզուն հունարենն է: Բացի այդ գրեթե բոլորը խոսում են անգլերեն, մեծ մասը տիրապետում է նաև ռուսերենին։

🍸Կիպրոսում սնունդը էկոլոգիապես մաքուր է։ Ընդհանրապես այստեղ շատ մեծ տեղ է տրվում էկոլոգիային՝ կղզում գործում է ընդամենը երեք գործարան (ցեմենտի):

🍸Հիմնական տուրիստական քաղաքներն են՝
✨Այիա Նապա՝ փոքրիկ Իբիցա, որը հարմար է երիտասարդներին
✨Պրոտարաս՝ լավագույն լողափերը (մաքուր և ոսկեգույն ավազով) հենց այստեղ են
✨Լիմասոլ՝ ընտանեկան հանգստի քաղաք ✨Լառնակա՝ օդանավակայանին ամենամոտը, սակայն հյուրանոցների որակով ամենաթույլ տուրիստական քաղաքը

🍸Կիպրոսում գրեթե իսպառ բացակայում է գողությունը։ Տարիներ առաջ անգամ մեքենայի դուռը բանալիով փակելը համարվել է ծիծաղելի🫣

🍸Կիպրոսում ամեն քայլափոխի կհանդիպեք կատուների: Նրանց թիվը հասնում է մոտ 2 մլն, մինչդեռ կղզու բնակչությունը ընդամենը 850.000🐈

🍸Կիպրոսում երթևեկությունը ձախակողմյան է, չկան հետիոտնային անցումներ, շատ քիչ են լուսացույցները🚦

🍸Կիպրոսում ամենափոքր հարսանիքի հյուրերի թիվը կազմում է 1000-2000։ Այստեղ հարսանիքի են հրավիրվում անխտիր բոլորը ում հարսն ու փեսան և նրանց ընտանիքի անդամները ճանաչում են ու անգամ ընդամենը բարևում: Ի դեպ ամուսնալուծություններ այստեղ հազվադեպ են լինում👰🏻‍♀️

🍸Կիպրոսը այն քիչ երկրներից է, որտեղ բոլորը շատ լավ գիտեն Հայաստանն ու հայերին: Այստեղ Ձեր՝ I'm from Armenia պատասխանին ոչ ոք չի արձագանքի Is it Albania/Romania հարցով🥰

📞060-519-040
📲077-529-041
📍Չարենցի70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22 տարի💛

08/03/2023

Գեղեցկուհինե՞ր🤩

Արմանեի ողջ թիմը սիրով շնորհավորում է ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ🌸

Մաղթում է վառ հիշողություններ, նոր ուղղություններ, անմոռանալի զգացողություններ և իհարկե գարնանային ջերմ տրամադրություն🥰
 
Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #22տարի💛

Photos from Armane Tour's post 02/03/2023

Դորտմունդը 1 օրում🤩

📍 Սկսենք հին քաղաքապետարանից:
Այն կարևոր և արժեքավոր պատմական օբյեկտ է, այն ունի բավականին բարդ պատմական անցյալ՝ ռմբակոծությունների և ավերածությունների տեսքով։ Չնայած դրան, շենքը վերականգնվել է, և այժմ գոհացնում է զբոսաշրջիկներին իր գեղեցկությամբ, վեհությամբ և դարավոր պատմությամբ🕍

📍 Սուրբ Պետրոսի Եկեղեցի:
Այս Եկեղեցու հիմնական արժեքը Անտվերպենի զոհասեղանն է՝ ոսկեզօծ արձանիկների առատությամբ🕌

📍 Արծվի Աշտարակ:
Այս կառույցն ունի 6 հարկ, որտեղ գտնվում է պատմական թանգարանը, այստեղ ամեն օր զբոսաշրջիկներ են գալիս՝ իմանալու Դորտմունդի պատմական անցյալի մասին🗼

📍 Սուրբ Ռինալդ Եկեղեցի:
Կառույցը Դորտմունդի գլխավոր կրոնական և խորհրդանշական տեսարժան վայրն է⛪️

📍 Սուրբ Մարիամ Եկեղեցի:
Սա ռոմանական ոճով պատրաստված տաճար է, բայց այստեղ կան նաև գոթական ոճի տարրեր💒

Այժմ բոլորի ուշադրությունը գրավում է այնտեղ տեղադրված Մարիամի և Բերսվորդտի զոհասեղանը:

📍 Signal Iduna Մարզադաշտ:
Այս մարզադաշտը ուշագրավ է նրանով, որ այն ունի այսպես կոչված «կանգնած» տրիբունա, որը ամենամեծն է Եվրոպայում:
Այն նաև կոչվում է «դեղին պատ», քանի որ այնտեղ հավաքվում են ամենաակտիվ երկրպագուները⚽️

✈️Ի դեպ ապրիլի 30-ից կիրականացվեն ուղիղ չվերթներ դեպի Դորտմունդ:

Հարցերի և ամրագրումների համար՝
📞077 529041 կամ գրեք📲WhatsApp/Viber հավելվածներով:
📍Հասցե՝ Չարենցի 70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #21տարի💛

17/02/2023

Մենք փնտրում ենք մեր սրտի ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐ-ին🥰

💛Եթե դու կենսուրախ ես, շփվող, սիրում ես Հայաստանն ու մի խոսքով ուզում ես լինել ամենահավես թիմի մի մասը, ապա շտապի’ր ուղարկել ինքնակենսագրականդ [email protected] էլ. հասցեին📧

📞077-529-041

Photos from Armane Tour's post 10/02/2023

Զանզիբարում հանգստանալու լավագույն շրջաններն են՝ դեկտեմբերից հունվար և հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածները🪘

Իսկ ու՞ր գնալ և ինչո՞վ զբաղվել, հիմա կպարզենք🤔

✔️Սթոուն Թաուն (քարե քաղաք) Զանզիբարի մայրաքաղաքն է 🏢

Քարե քաղաքը զարմացնում է իր գույնով և էկզոտիկայով։ Այստեղ կարող եք տեսնել Ֆրեդի Մերկուրիի տունը, հրաշքների Տունը, հին ամրոցը, շուկան, Ֆորոդանիի այգիները, այլ հրաշալի վայրեր և բացահայտել զարմանալի խոհանոցը🤩
✔️ Պրիզոն կղզի կամ կրիաների կղզի:
Այն Արշիպելագի հարյուրավոր փոքր կղզիներից մեկն է, որտեղ քարե քաղաքից նավով գնալու դեպքում կհասնեք 30 րոպեում🛶
Նավարկությունը համատեղում է բնական միջավայրում էկզոտիկ կենդանիների հետ հանդիպումը և բանտի ավերակները բարձրանալու հնարավորությունը🫣
✔️Josanie Forest- կամ կապիկների այգի: Կղզու հենց կենտրոնում կա իսկական տրոպիկական անտառ։ Եթե ցանկանում եք տեսնել կապիկներին իրենց բնական միջավայրում, դուք ճիշտ տեղում եք🙈
✔️ The Rock-ը խորհրդանշական վայր է: Սա ռեստորան է Զանզիբարի արևելյան ափին գտնվող մի փոքրիկ ժայռի վրա🍜

Այս ռեստորանն ավելի գեղեցիկ է մակընթացության ժամանակ: Եթե նախատեսում եք ուղևորություն դեպի այս ռեստորան, ապա նախապես ճշտեք մակընթացությունների ժամանակացույցը, որպեսզի չհիասթափվեք😉
✔️ Blue Safari. Կղզու լավագույն ծովային էքսկուրսիաներից մեկը: Այն ներառում է ծովային ճանապարհորդություն, այցելություն անմարդաբնակ կղզիներ, Snorkeling, օմարով և ծովախեցգետնով ընթրիք, իսկ եթե դուք հաջողակ եք, ապա կհանդիպեք նաև դելֆիններին🐬
✔️ Ակվարիում Նունգվիում: Գեղեցիկ բնական ծովածոց, մաքուր ջրով և ամենակարևորը, այստեղ ապրում են ծովային կրիաներ: Այստեղ, դուք կարող եք ազատ լողալ նրանց հետ🐢

Հարցերի և ամրագրումների համար՝
📞077 529041 կամ գրեք📲WhatsApp/Viber հավելվածներով:
📍Հասցե՝ Չարենցի 70/8

Արմանե Տուր՝ Ձեզ հետ արդեն #21տարի💚

Photos from Armane Tour's post 01/02/2023

Must Do շարք Վիլնյուսում🤩

🔻Քայլել Pilies gatve հետիոտնային փողոցով՝ Վիլնյուսի ամենատուրիստական վայրով🚶🏻
🔻Այցելել հուշանվերների խանութներ,մի բաժակ սուրճ խմել տեղական հարմարավետ սրճարանում, տեսնել փողոցային նկարիչների աշխատանքները🖼
🔻Այցելել Forto Dvaras, որտեղ պատրաստում են լիտվական խոհանոցի հիանալի ուտեստներ🥙
🔻Տեսնել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը ՝ Aushros Varda-ի դարպասը (Արշալույսի դարպասը) ՝ հին ամրոցի պարսպի միակ պահպանված հատվածը։ Սա ոչ միայն ճարտարապետական հուշարձան է, այլ նաև կրոնական պաշտամունքի վայր🕍
🔻Վայելեք համայնապատկերը երեք խաչերի բլուրից: Գագաթին հասնելու համար հարկավոր է շատ ջանք ծախսել, բայց քաղաքն այստեղից տեսանելի է ինչպես ձեռքի ափի մեջ😍🫴🏻
🔻Բարձրանալ ամրոցի լեռը: Այս վայրից իր պատմական սկիզբն է առնում Վիլնյուսը ։ Շենքի գագաթին կա դիտահարթակ, որից բացվում է գեղեցիկ տեսարան🤩
🔻Երազանք պահել Սուրբ Ստանիսլավի գլխավոր կաթոլիկ տաճարում. կանգնեք տաճարի դիմաց "Stebuklas" մակագրությամբ սալիկի վրա և շրջադարձ կատարեք ձեր առանցքի շուրջ✨
🔻Այցելելամենահինհամալսարանը, որը կառուցվել է 16-րդ դարում👩🏼‍🎓
🔻Այցելել փողի թանգարան: Այստեղ կա օրիգինալ ցուցադրություն, հոգատար Էքսկուրսավարներ, նվերներ և անվճար մուտք։
🔻Նայել Վիլնյուսին թռիչքի բարձրությունից բազմագույն օդապարիկներ գրեթե ամեն օր թռչում են Վիլնյուսի երկինք՝ գարնան կեսերից մինչև հոկտեմբեր😍
🔻Փորձել ամենահայտնի ազգային ուտեստը՝ զեպելինները։ Հայտնի ապուրները՝ գարեջրով, «shaltibarschay» և սնկով, որը մատուցվում է հացի մեջ։
Իսկ աղանդերի համար Փորձեք «Շիկոտիս» տորթը, որը պատրաստվում է շամփուրի վրա բաց կրակի վրա և կարող է պահվել մինչև վեց ամիս🤤

Photos from Armane Tour's post 29/01/2023

🇨🇿Պրահայի Top 10 instagram-յան տեսարժան վայրերը.

🔸Charles Bridge
Իդեալական վայր է Պրահայի գեղեցկությունն իր ողջ փառքով վայելելու համար: Անպայման այցելեք այն արևածագին և վայելեք այնտեղից բացվող լավագույն տեսարանները😍
🔸Old Town Square
Սա ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է: Յուրաքանչյուր շենք տարբերվում է մյուսներից և առանձնանում է իր ճարտարապետությամբ🤩👌🏻
🔸Terasa U Prince
Եթե ցանկանում եք վայելել հին քաղաքի հրապարակի լավագույն տեսարանը, ապա պետք է այցելեք Terasa U Prince, U Prince հյուրանոցի տանիքի բար🍸
Մուտքը կարող է մի փոքր թանկ լինել (մեկ անձի համար մոտ 12 եվրո, ներառյալ մեկ բաժակ շամպայն), բայց տեսարանն անգին է😍
🔸Astronomical Clock
Այս միջնադարյան ժամացույցը գործում է ավելի քան 600 տարի. Այն ամենահին ժամացույցն է, որը դեռ աշխատում է🫣
🔸The Dancing House
Նաև հայտնի որպես՝ Ֆրեդ և Ջինջեր, այս խորհրդանշական շենքը գործում է որպես հյուրանոց և ունի տանիքի ռեստորան ՝ Պրահայի ամրոցի հիանալի տեսարաններով💃🏻🕺🏻
🔸Jerusalem Synagogue
Երուսաղեմի սինագոգը, որը հայտնի է նաև որպես հոբելյանական սինագոգ, Պրահայի իսկական թաքնված գոհարն է։ Նրա գունագեղ Art Deco ճակատը կատարյալ նկար է🎨
🔸Vysehrad
Վիշեգրադը ամրոց է Վլտավա գետի արևելյան ափին: Սա կատարյալ վայր է հաճելի զբոսնելու, նստելու և հիանալի տեսարաններ վայելելու համար😌
Ինչպես նաև այցելեք Վիշեգրադի Սուրբ Պետրոսի և Պողոսի բազիլիկան ՝ իր 3 գունագեղ դռներով. դրանք կատարյալ են լուսանկարվելու համար🤳🏻
🔸The Swans
Պրահան նման է հեքիաթի դեկորացիայի✨
Երբ լինեք այս տարածքում, բաց մի թողեք Ջոն Լենոնի պատը, որը շատ մոտ է🥰
🔸Chloe Cafe
Սրճարան Chloe-ն Instagram-ի սիրահարների ամենասիրված սրճարանն է Պրահայում😉
Այս սրճարանն իսկապես գեղեցիկ է և առաջարկում է զարմանալի աղանդերներ,վարդագույն աթոռներ և իհարկե հենց էստեղ է Հայտնի վարդերի պատը🌹
Պրահայում այցելելու այլ սրճարաններ են Cafe-Cafe-ը և Municipal House Cafe-ն☕️
🔸Municipal Library of Prague
Այն գտնվում է քաղաքի կենտրոնում📍Այստեղ է գտնվում գրքերից կառուցված հայտնի թունելը📚

Photos from Armane Tour's post 16/01/2023

1 օր Վենետիկում🤩

Սկսենք Վենետիկի էպիկենտրոն՝ Սան Մարկոյի հրապարակից:
✔️Սուրբ Մարկոսի Բազիլիկան գտնվում է Սան Մարկոյի հրապարակի վերջում։ Այցելությունն այստեղ պարտադիր է, եթե դու Վենետիկում ես☝🏻
🔹 հերթերը երկար են ամռանը, բայց վաղ կամ ուշ այցելությունն ավելի հանգիստ է:
🔹Ուսապարկերն ու ուղեբեռը չեն կարող հանձնվել, իսկ ծնկներն ու ուսերը պետք է թաքնված լինեն:
🔹Եկեղեցու ներսում լուսանկարել չի թույլատրվում
🔹Եկեղեցու տոմսերը անվճար են, իսկ թանգարանի տոմսերի արժեքը մեծահատակների համար 5€, 6-18 տարեկան երեխաների համար 2,50€, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար՝ անվճար։

✔️ Սան Մարկոյի հրապարակում գտնվող պալացցոյից հետևեք Ռիալտոյի կամրջի նշաններին

Այս երթուղու վրա կան շատ փոքր սենդվիչներ վաճառողներ, որտեղ դուք կարող եք վերցնել տաք պանինի և կապուչինո🤩

🔹Այցեքեք Bottega la Tartufo խանութ, որը նվիրված է տեղական տրյուֆելի արտադրանքներին, որն առաջարկում է նմուշներ😉
🔹Կանգ առեք «Նինո և ընկերներ» կրպակի մոտ, նրանք վաճառում են բոլոր տեսակի վենետիկյան կոնֆետներ և տալիս են շատ առատաձեռն նմուշներ😋

Եթե փորձելուց հետո դեռ տեղ ունեք ինչ-որ քաղցր բանի համար, ապա փորձեք.
🔹Ժելատոտեկա Սուսո, այս փոքրիկ պաղպաղակի կանգառը ունի մոտ 30 համ, որոնցից կարող եք ընտրել: Խնդրեք crema del Doge-ին «Doge կրեմ» ամարետոյի, վանիլի և շոկոլադի խառնուրդի բույրով, որը դուք կգտնեք միայն Վենետիկի մի քանի վայրերում☝🏻
🔹Սենդվիչների արժեքը մոտ € 3-5.
🔹Gelato € 2-4.
🔹Համտեսներն անվճար են ։

📍Գտնվելու վայրը: Քայլելու երթուղի Սան Մարկոյից Ռիալտոի կամուրջ

Photos from Armane Tour's post 13/01/2023

Միլանը 1 օրում🫣

Դե իհարկե հնարավոր չէ 1 օրում ամբողջությամբ ծանոթանալ Միլանին, սակայն հնարավոր է մաքսիմալ զգալ քաղաքի շունչը🥰

Միլանի հետ ծանոթության սկզբի լավագույն տարբերակը Դուոմոյի հրապարակից սկսելն է, որտեղ գտնվում է Միլանի Դուոմոյի տաճարը։ Եվրոպայում միակ գոթական սպիտակ մարմարե տաճարը, որը զարմացնում է իր հոյակապ ճարտարապետությամբ🤩
Այն բաց է առավոտյան 07:00-ից 19:00-ն:
Տոմսերը կարող եք գնել տեղում,բայց հերթերից խուսափելու համար կարող եք պատվիրել օնլայն Getyourguide կայքի միջոցով, այսպես ժամանակ կխնայեք և հերթերում չեք կանգնի💁🏻‍♀️

Վերցրեք տոմսը վերին տերասայի մուտքով և նախ բարձրացեք այնտեղ, իսկ հետո վերելակով իջեք առանց հերթի դեպի տաճար – այնպես որ ստիպված չեք լինի երկու հերթ կանգնել☝🏻

Այցելելիս պետք է պահպանել հագուստի կանոնները (փակ ուսեր և ծնկներ)✅

Միլանը նորաձևության և գնումների կենտրոն է, ուստի անպայման պետք է գնումներ կատարել🛍
Դուոմոյի հրապարակից անմիջապես թեքվում ենք Եվրոպայի ամենահին Առևտրի կենտրոն՝ Վիկտոր Էմանուել II-ի պատկերասրահ։
Այստեղ այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ ուղղակի քայլելը արդեն հաճելի է🥰

Ամառային զեղչերը Միլանում սկսվում են հուլիսի առաջին շաբաթ օրը։ Զեղչերը սովորաբար մոտ 30% են😉

Գնումներ կատարելուց հետո արժե հանգստանալ Միլանի սրճարաններից մեկում☕️

Ի դեպ, ժամը 18։00-ից 21։00-ն շատ սրճարաններում գործում է «aperitivo»համակարգը (փնտրեք մուտքի ցուցանակի վրա)։ Նշանակությունն այն է, որ եթե դուք այդ ժամերին խմիչք պատվիրե, Ձեզ անվճար հյուրասիրություն կանեն😉

Միլանում պարտադիր այցելելու վայրերի շարքում է Լեոնարդո դա Վինչիի «վերջին ընթրիքը» ցուցահանդեսը😍
Միայն տոմսերը պետք է նախապես գնել, նույնիսկ մի քանի ամիս առաջ☝🏻

Միլանում կա «Happy hour» պրակտիկա 19:00-ից 21:00-ն: Վճարեք նշված (փոքր) գինը և խմեք այնքան, որքան ցանկանում եք😜

Չմոռանաք, որ սա դեռ ամենը չէ☝🏻
Անպայման վերադարձեք Միլան մյուս հետաքրքիր, համեղ և գեղեցիկ վայրերը վայելելու✨

Photos from Armane Tour's post 08/01/2023

🇮🇹 Հռոմի տեսարժան վայրերի մասին խորհուդներ տալն անիմաստ է, քանի որ նախ ամեն քայլափոխին մի նոր բացահայտում ես անում, և բացի այդ, անգամ եթե առաջին անգամ ես Հռոմում միևնույն է բոլոր տեսարժան վայրերը քեզ հայտնի են, մնում դիմես map-ի օգնությանը:

Ձեզ հետ կկիսվենք ռեստորանների և սրճարանների մեր փորձով:

1. IL CHIANTI osteria toscana- Տրեվիի շատրվանի մոտ է, անմահական համեղ պիցցա ունեն, բարակ ու խրխրթան խմորով: Գինու հետ էլ, եթե ինչ որ snack հարցնեք, պարզապես կհյուրասիրեն: Հա, ու ի դեպ ընթրիքն այստեղ ժամը 19:00-ից է, եթե մի ժամ շուտ գնաք ազատ սեղան կլինի, կարող եք գինի վայելել և 19:00-ին պատվիրել ընթրիք: Եթե ավելի ուշ մոտենաք ստիպված կլինեք երկար հերթում սպասել🤗🤫
2. Պաստա, անպայման փորձեք շատ հայտնի Osteria da Fortunata-ում: Այն պատրաստում են հենց ռեստորանի սրահում, իսկ գինին, տնական մթնոլորտը իրական իտալական շունչ են տալիս🍝Նաև իսպանական աստիճաններից մի փոքր ներքև Dobar-doris ռեստորանում փորձեք պաստա, ի տարբերություն այլ ռեստորանների այստեղ սպասարկումը շատ բարձր է և wifi ունեն😉
3. Եթե տիրամիսու, ապա Իսպանիայի հրապարակի մոտ գտնվող Bar Frattina-ում: Ի դեպ այստեղ նույնպես գինու և ապերոլի հետ անվճար snack-եր են բերում😍
4. Անմահական սուրճի համար արժե քայլել դեպի Piazza Navonna-ի հարևանությամբ Sant Eustachio il Caffe(մոտ է և Panteon-ին): Բացի համեղ ու թարմ սուրճից նաև շատ համեղ տեղում պատրաստվող շոկոլադներ և հուշանվերներ ունեն, կարող եք որպես նվեր բերել Ձեր հարազատներին☕️🍫
5. Եվ վերջում պաղպաղակի մասին: Անվերջ թվացող հերթից հետո մեզ հաջողվեց փորձել Venchi-ի պաղպաղակը. կարճ կասենք. արժեր սպասելը 🍦😍

Չմոռանաք պահպանել այս գրառումը. վստահ ենք մի օր անպայման պետք կգա 💛

31/12/2022

Armane Tour-ի թիմը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը🎄

Գալիք տարում մաղթում ենք ձեզ բազմաթիվ նոր ուղղություններ✈️, նոր մշակույթների ու գեղեցիկ անկյունների բացահայտում🤩👌🏻անամպ թռիչքներ😇փափուկ վայրէջքներ😌
և իհարկե նոր և հետաքրքիր արկածներ մեզ հետ միասին🥰✨

#շնորհավորգալիք2023🐇

Photos from Armane Tour's post 23/12/2022

Ու՞ր գնալ, եթե դուք Աբու Դաբիում եք🤩

✔️Շեյխ Զայեդ մզկիթը Էմիրությունների ամբողջ հարստության մարմնավորումն է, մուսուլմանների դավանանքը և նկարազարդումը «հազար ու մեկ գիշեր» գրքից🔮

Ցանկացած դավանանքի մարդիկ կարող են գալ, բայց զբոսաշրջիկներին թույլատրվում է տեսնել միայն որոշակի տարածքներ👌🏻
☝🏻Աղոթասրահում ձեզ արգելվում է դիպչել ցանկացած ճարտարապետական տարրերին, հատկապես խստորեն վերահսկվում է Ղուրանի անձեռնմխելիությունը🙌🏻

✔️Էթիհադի աշտարակները գրավիչ բազմաֆունկցիոնալ համալիր է ՝ գեղեցիկ տեսարանով:

Էթիհադ համալիրի թիվ 2 Աշտարակի 74-րդ հարկում կա դիտահարթակ, որտեղից բացվում է հետաքրքրաշարժ տեսարան:
Այս կետը համարվում է Աբու Դաբիի ամենաբարձր դիտակետը: Քաղաքը ապակե պատուհաններից 360 աստիճանի տեսարանով դիտելը նույնպես համարվում է աշտարակների լավագույն գործողություններից մեկը😍

✔️ Աբու Դաբիի լեգենդար Լուվրը դարձել է արաբական աշխարհի առաջին բազմամշակութային թանգարանը, որը մարմնավորում է ազատ միջմշակութային փոխանակման ոգին: Սա իսկական գանձարան է, որը գտնվում է Սաադիյաթ կղզու մշակութային շրջանի սրտում։ Այստեղ ներկայացված են պատմական, մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը😌

Այս անհավատալի թանգարանի բացմամբ Աբու Դաբին սկսեց կարևոր դեր ունենալ համաշխարհային արվեստում, ուստի Աբու Դաբիի Լուվրը տեղացիների հպարտությունն է👌🏻

✔️Կորնիշի ափի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկը Marina Eye Ferris անիվն է🤩

Այս հրաշքով ճանապարհորդությունը տևում է մոտ 5 րոպե, և ամեն րոպե շունչը կտրում է քաղաքի հորիզոնի և ափամերձ գծի շողշողացող կապույտ ջրերի ցնցող տեսարաններից😍

✔️Warner Bros. Աբու Դաբիում այն հարմար վայր է ընտանեկան անվերջ զվարճանքի և արկածների համար:

Այգին պաշտոնապես անվանվել է «աշխարհի ամենամեծ փակ թեմատիկ այգին» և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում✅

✔️ Ferrari Park (Ferrari World) – թեմատիկ զվարճանքի համալիր, որը գտնվում է Աբու Դաբիի Յաս կղզում (Yas Island), որը նվիրված է իտալական հայտնի ավտոմոբիլային ապրանքանիշին🚘

Այստեղ կգտնվեն ատրակցիոններ ցանկացած տարիքի այցելուների համար👨‍👩‍👧‍👦

Այցելեք և ուսումնասիրեք վեհաշուք և ժամանակակից Աբու Դաբին՝ ԱՄԷ-ի մշակութային սիրտն ու զբոսաշրջության կենտրոնը🫶🏻

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Էյֆելյան Աշտարակ🗼 Լուվր 🖼Հաղթական կամար 🤩Հավերժական սիրո քաղաքը վայելելու ժամանակն է🤍 🇫🇷/🇦🇲𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐚𝐯𝐢𝐚 ավիաընկերությունն ա...
🇦🇪Dubai Frame-where meet old and New Dubai. You turn and see the old Dubai of Karama, Deira, and Bur Dubai. Turn south, ...
🇮🇹Ուղիղ չվերթներ դեպի ռոմանտիկ ու հեքիաթային Վենետիկ սկսած հուլիսի 8-ից🤩 Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը հիմա🥰Հարցերի և ա...
💚🤍❤️Երկիր-թանգարան Իտալիան սպասում է իր այցելուներին🥰                                                                   ...
Let’s go somewhere, where the sun kisses the beach 🌅 Have a beautiful weekend 💛#Dubaisunset
🇬🇷🇬🇷🇬🇷Հունաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը սպասում է Ձեզ այս ամռանըՀռոդոս՝ այնտեղ, որտեղ հանդիպում են միջերկրական և...
Սիրուննե՞ր😍Արմանե Տուրը սիրով շնորհավորում է Ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ🥀 Մաղթում է վառ ու տպավորիչ էմոցիաներ, գեղեցիկ ո...
We are 21 and we are proud of that💪🏻Let us THANK YOU for YOUR trust💛Fill Your Life with Adventures with Armane ✈️ #trave...
🇮🇹Իտալիա՝ արվեստի, ոգեշնչման, երազանքի, անսպառ էմոցիաների, յուրահատուկ համի և բույրի երկիր... կարելի է թվարկել անվերջ......
Բոլորին մաղթում ենք տարվա մեջ գեթ մեկ անգամ ունենալ այսպիսի շաբաթվա սկիզբ ✨Վիդեոհոլովակը մեր հաճախորդի կողմից է, ով այս ...
🔥BOOM նորություն🔥📣📣 Առաջին անգամ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԲԱՑԱՌԻԿ #ՈՒՂԻՂՉՎԵՐԹ դեպի #ՄԱԼԴԻՎՆԵՐ Երևան - Մալե - Երևան ուղղությամբ 💙💙✈️ ...
Friday evenings be like ~~ 😇Սիրուն ու խաղաղ երեկո բոլորին 💙

Telephone

Address


Charents 70/8
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 13:00
Other Yerevan travel agencies (show all)
Leadership School Leadership School
Amiryan 1
Yerevan, 0010

Where impossible is nothing.

Visitarm.com - Armenia Tourism & Tours Visitarm.com - Armenia Tourism & Tours
3, Abovyan Street 3rd Floor, Room 304
Yerevan, 0010

www.VisitArm.com - Armenia & Georgia Tour & Transfer Center - An excellent chance to explore all the

Vis-a-vis Tour Vis-a-vis Tour
Isahakyan 8/2 Str
Yerevan, 0025

Vis-a-vis Tour Armenia is full service DMC/ incoming tour operator. We are specialized in cultural,

The Caucasus Tours The Caucasus Tours
1/2 Tsitsernakaberd Highway
Yerevan, 0082

Premium Private Bespoke Tours in Armenia & Georgia. We provide with multi-lingual guides, drivers.

Free Day Tour - Դպրոցական էքսկուրսիաներ Free Day Tour - Դպրոցական էքսկուրսիաներ
Yerevan

Կազմակերպում ենք անմոռանալի էքսկուրսիաներ դպրոցականների համար:

Biznes Garant Travel Biznes Garant Travel
Գարեգին Նժդեհ 48/2
Yerevan

Ավիատոմսերի վաճառք

Hrant Travel Hrant Travel
105, 1 Տերյան փողոց, Երևան 0009
Yerevan

Ճամփորդությունները եզակի բացահայտումններով՝ hranttravel-ի հետ միասին 🗃️Վիզայի աջակծություն ✈️Տոմսերի ամրագրում 🌏Հարցերի դպքում՝📩Էջին 📞+37433616145

VizArm Travel VizArm Travel
Yerevan, 0070

We are a leading incoming travel agency operating in the South Caucasus region since 2005 Main desti

Start 2 travel LLC Start 2 travel LLC
59 Komitas Avenue
Yerevan

Ավիատոմսեր Տուրիզմ Վիզային աջակցություն Թարգմանություններ Սոց փաթեթներ Ապահովագրություն

Travel Never Alone Travel Never Alone
Баграмяна, 10
Yerevan, 0099

Авторские групповые путешествия по Миру 🔹 ЮАР, Марокк

Big Turtle Travel Big Turtle Travel
Армения
Yerevan, 0064

Создавайте воспоминания с нами: групповые и индивидуальные туры по Армении!

Neo Ride Armenia Neo Ride Armenia
Yerevan, 0038

"Neo Ride Armenia" offers Motorcycle Tours and Motorcycle Rental in Armenia and in Georgia.