ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA
ԵՂԵ՛Ք ՎԱՂՎԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՀԶՈՐ ԹԻՄԻՆ։
ՀԱՄԱՐՁԱԿՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ, ՁԳՏՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ:
The Public Administration Academy of the RA is the legal successor of RA School of Management which was established in accordance with the government decree N 240 dated May 24, 1994 with the technical support of European Union TACIS program.
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներին հրավիրում է շրջայցի
Մանրամասները՝ https://paara.am/koka-kola-hbk-armenian-hh-petakan-karavarman
Քննարկվեցին կրթության որակի բարելավման հարցեր
Հունիսի 6-7-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» թեմայով աշխատաժողով, որին ներկա էին կրթության ոլորտում քաղաքականություն մշակողները և բուհերի վարչական անձնակազմի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ https://paara.am/qnnarkvecin-krtutyan-voraki-barelavman/
Խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները
Հունիսի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» (Դելոյթ) ընկերության միջև սկիզբ դրվեց նոր համագործակցության` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում:
Մանրամասները՝ https://paara.am/khnayelov-ev-pahpanelov-jrayin-resursnery/
Երկխոսություն հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շուրջ
Հունիսի 4-5-ը Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների համատեղ տարածաշրջանային միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» (OECD SIGMA)-ի համատեղ ջանքերով:
Մանրամասները՝ https://paara.am/erkxosutyun-hanrayin-karavarman-volorti/
«Բուկինիստ» ընկերության նվերները ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ
Վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ծառայողները
ՀՀ պետական կառավարման ակադեմիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:
Մանրամասները՝ https://paara.am/verapatrastvumen-hayastani-hanrapetutyan/
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողության տեսանյութ
Ռուբեն Վազգենի Աղուզումցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու ՌՈՒԲԵՆ ՎԱԶԳԵՆԻ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
Հղումը` https://www.president.am/hy/decrees/item/6058/
Տեսանյութը` https://drive.google.com/file/d/12LfkUUAW4kI5DH213DJV8Bpzn2io6E3Q/view
ՀՀ պետական կառավարման ակադեմիան նշում է հիմնադրման 30-ամյակը
Երեք տասնամյակ առաջ` 1994 թ. մայիսի 24-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը (2002-ից` ՀՀ պետական կառավարման ակադեմիա), իր տեսակով ու նպատակներով եզակի մի հաստատություն, որը երեք տասնամյակ շարունակ որպես կադրային դարբնոց է ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար:
Մայիսի 26-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյա հոբելյանը նշվեց ակադեմիականների տարբեր սերունդների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ ՊԿԱ նախկին և ներկա աշխատակիցների մասնակցությամբ:
Մանրամասները` https://paara.am/hh-petakan-karavarman-akademian-nshume-himnadrman/
Տեսանյութը` https://www.1lurer.am/hy/2024/05/28/1/1132317
(17.55 րոպեից )
#ՀՀՊԿԱ
Ուշադրություն դիմորդներին!!!
Մագիստրատուրայի առկա և հեռավար ուսուցման ընդունելություն
Մանրամասները՝ https://paara.am/magistraturayi-arka-ev-heravar-usucman/
Կնքվեց ևս մեկ համագործակցության հուշագիր
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության շրջանակն ընդլայնվում է: Մայիսի 25-ին ՀՀ ՊԿԱ-ի և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր կնքվեց կրթության ու գիտության ոլորտում համագործակցություն զարգացնելու մասին:
Մանրամասները՝
Միջազգային գիտաժողովն ամփոփեց աշխատանքը
«Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի երրորդ օրն անցավ է՛լ ավելի բուռն քննարկումների մթնոլորտում: Աշխատանքային խմբերը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակեցին պանելային քննարկումները:
Մանրամասները՝ https://paara.am/mijazgayin-gitazhoxovn-ampopec-ashkhatanqy/
Անակնկալներ Ակադեմիայի տարեդարձի առթիվ
Մայիսի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան իր աշխատողներին ընդունեց տոնական տրամադրությամբ:
Մանրամասները՝ https://paara.am/anaknkalner-akademiayi-taredardzi-artiv/
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ուղերձը Ակադեմիայի 30-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հարգելի աշխատակիցնե՛ր, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, նախորդ բոլոր տարիների շրջանավարտնե՛ր, հարգելի ակադեմիականնե՛ր․․․
Մենք այսօր տոնում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պետական կառավարման համակարգում բացառիկ դեր ունեցող կրթական հաստատության՝ մեր սիրելի Ակադեմիայի հիմնադրման 30-ամյակը։ Հաստատություն, որի կենսագրությունը հագեցած է ձեզնից յուրաքանչյուրի ձեռքբերումներով ու հաջողություններով, ձեզնից յուրաքանչյուրի նվիրվածությամբ ու ջանքերով։ Ակադեմիայի համար նախորդ տասնամյակների ընթացքում առաջնային են եղել պետական կառավարման համակարգի համար որակյալ կադրեր պատրաստելու և վերապատրաստելու հանձնառությունը, նորարարությունների կիրառումը գիտական հետազոտություններում, ստեղծարար մտքի խթանումն ու խրախուսումը, կարևոր հմտությունների ու կարողությունների ուսուցումը, բարձր արժեքների սերմանումը։ Հավատարիմ իր առաքելությանը՝ Պետական կառավարման ակադեմիան մշտապես քայլել է նորի ու ավանդականի զուգակցման ճանապարհով, պարբերաբար վերահաստատել իր կայուն դիրքը հանրապետության կրթական համակարգում և այսօր էլ շարունակում է լինել որակյալ և մրցունակ կրթություն ստանալու գրավիչ վայր։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ակադեմիականներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից իրադարձության՝ Ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ բեղմնավոր գործունեություն և երազանքների իրականացում։
Հարգանքով` ռեկտոր Խաչատուր Ղազեյան
Գիտաժողովի երկրորդ օր. Քննարկում աշխատանքային խմբերում
Մայիսի 23-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվեց «Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի երկրորդ օրը պանելային քննարկումներ էին կազմակերպվել Ակադեմիայում զարգացող հինգ գիտական ուղղություններով` հանրային կառավարում, տնտեսագիտություն և գործարարություն, հոգեբանություն, իրավագիտություն, քաղաքագիտություն:
Մանրամասները՝ https://paara.am/gitazhoxovi-erkrord-or-qnnarkum/
Բարեկամական հարաբերությունները կտեղափոխվեն իրավական դաշտ
Մայիսի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և Վրաստանի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի տնօրեն Քեթևան Ջակելին գործընկերության հուշագիր կնքեցին, ինչը հետագա համագործակցության, նոր համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման հիմք կդառնա:
Մանրամասները՝ https://paara.am/barekamakan-haraberutyunnery-ktexapoxven/
«Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրն ավարտվեց հաջողությամբ
Ավարտվեցին 2024 թվականի մարտի 20-ին մեկնարկած «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացները՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրով։ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրի դասընթացները կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Մանրամասները՝ https://paara.am/hamaynqneri-avaganineri-andamneri/
Միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ՊԿԱ 30-ամյակին
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի մեկնարկը տրվեց մայիսի 22-ին, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի նիստերի դահլիճում:
Մանրամասները՝ https://paara.am/mijazgayin-gitazhoxov-nvirvats-hhpka/
Մանրամասները՝ https://paara.am/haytsordutyun/
Մանրամասները՝ https://paara.am/aspiranturayi-arka-usucman-yndunelutyun/
Ինտելեկտուալ խաղն ավարտվեց շրջանավարտների թիմի հաղթանակով
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյակին էր նվիրված Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:
Մանրամասները՝ https://paara.am/intelektual-khaxn-avartvec-shrjanavartneri/
Վերապատրաստում Ռիգայի տեխնիկական համալսարանում SMARTI ծրագրով
Ս.թ. մայիսի 5-11-ը ԵՄ էրազմուս+ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում Լատվիայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում կայացավ հերթական աշխատաժողով/վերապատրաստումը, որին մասնակցում էին եվրոպական և հայաստանյան բուհերի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) 30-ից ավելի ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ https://paara.am/verapatrastum-rigayi-texnikakan-hamalsaranum/
Դատախաղ-մրցույթի դատավորների խրախուսական մրցանակը` Ակադեմիայի թիմին
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «ՀՀ ՊԿԱ» թիմը մասնակցում էր միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթին:
Մանրամասները՝ https://paara.am/datavor-mrtsuyti-datavorneri-khrakhusman/
Վերապատրաստման դասընթացի մասնակիցները Սյունիքի մարզի համայնքների ավագանիների անդամներն էին
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում 2024 թվականի մայիսը վերապատրաստման առումով բավական հագեցած ամիս է: Շարունակելով «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրը` մայիսի 2-ին Ակադեմիայում կազմակերպվեցին ՀՀ համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման հերթական դասընթացները:
Մանրամասներ՝ https://paara.am/verapatrastman-dasyntaci-masnakicnery-syuniqi/
Եվս մեկ պիլոտային դասընթաց Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում փետրվարի 26-ին ավարտվեց Էրազմուս+ SMARTI ծրագրի երկրորդ պիլոտային դասընթացը:
Մանրամասները՝ https://paara.am/evs-mek-pilotayin-dasyntac-erasmus/
Մանրամասները՝ https://paara.am/petakan-karavarman-akademiayi-30-amyakin/
Click here to claim your Sponsored Listing.
Our Story
The Public Administration Academy of the RA is the legal successor of RA School of Management which was established in accordance with the government decree N 240 dated May 24, 1994 with the technical support of European Union TACIS program.
Videos (show all)
Contact the school
Telephone
Website
Address
Kievyan Str. 8/1, RA
Yerevan
YEREVAN0028
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
1 Qajaznuni Street , 3rd Floor
Yerevan, 0070
Դուք կարող եք երեխայի կյանք փոխել․ ուզու՞մ եք օգնել։ Wh
40 Marshal Baghramyan Avenue
Yerevan, 0019
Protecting and restoring the natural environment through research, education, and community outreach.
1 Alex Manoogian Street
Yerevan, 0025
Yerevan State University was established in May, 1919 and was officially inaugurated on January 23, 1921.
1st Floor, 2A Agatangeghos, IAB
Yerevan, 0023
With more than 20 years of experience in teaching, IAB has established itself as a valuable professional training & personal development partner. Unleash your full potential with I...
Yerevan, 0009
Այցելեք մեզ հետևյալ հղումով՝ www.PSC.am
Alex Manoogian 9
Yerevan, 0070
Our mission is to provide learners a full-fledged education in Armenian Studies.
Azatutyan Avenue 1/21/1
Yerevan, 0037
Մենք ձգտում ենք Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և վերափոխել մարդկային կյանքը կրթությամբ
Voskerichneri Street , 1 Building
Yerevan, 0015
UATE is an entity of 140+ High-Tech companies and multinational organisations operating in Armenia.
Andranik 10/1
Yerevan
🇦🇲🔱 Կրթվել, զինվել և հզորանալ… 🔱🇦🇲
Komitas 49/2 Str. , 10th Floor
Yerevan, 0014
the drawing comes first. A place to redraw, rethink, and re.set the local status quo in the design a
Ազատության 24/15
Yerevan
ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների և մտածողության զարգացում Լիլիթ Վաթոյան ԱՁ