Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2

The Fund started its operation in 2006. It has been established by Government of Armenia as a Not Fo

It has been established by Government of Armenia as a Not For Profit Organization following the provisions of “Law on Energy Efficiency and Renewable Energy” of Armenia.

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 05/06/2024

Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը մասնակցեց երկօրյա միջոցառման:
Միջոցառումն նախատեսված էր Արենի և Գորիս համայնքների կին գործարարների համար Հ․ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց ծրագրի 6-րդ փուլին մասնակցելու ընթացակարգը, առավելությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերը:

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 29/05/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում Հոգաբարձուների խորհրդին ներկայացվեցին 2023 թվականի ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը, 2024 թվականի հետագա քայլերը, ինչպես նաև քննարկվեցին ընթացիկ հարցեր:

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 24/05/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի լաբորատորիան համալրվել է Dron ջերմատեսիլ տեսախցիկով և ՖՎ թեստերով:
Այս սարքավորումները հնարավորություն են տալիս թեստավորել ՖՎ վահանակների շղթաները և հայտնաբերել առկա խնդիրները:

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 10/05/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակում ավարտվել են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի արևային կայանի կառուցման և մոնտաժման աշխատանքները։

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 02/05/2024

«Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման ծրագրի» շրջանակում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և Տետրա Տեք ընկերության մասնագետները հետախուզական այց կատարեցին քամու էներգիայի պոտենցիալ վայրեր, որի ընթացքում ուսումնասիրվեցին այդ տեղանքներում հողմային պաշարների առկայությունը և հողմային կայանների համար նախատեսվող չափիչ կայանների տեղադրման վայրերը։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան 02/05/2024

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին ....

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 29/04/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Երիտասարդական» կայարանի վերգետնյա շինության արտաքին արհեստական ճարտարապետական լուսավորության աշխատանքները։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 26/04/2024

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամում անցկացվում էր Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման ծրագրին նվիրված եռօրյա դասընթացը։

Դասընթացին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողովի, Բարձրավոլտ Էլեկտրական ցանցերի, Էլեկտրաէներգետիկ Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՎԷԷ հիմնադրամի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին հողմային էներգետիկայի արդի իրավիճակը, առավելությունները, զարգացման հեռանկարը Հայաստանում և համաշխարհային լավագույն փորձը։ Բարձրաձայնվեցին և քննարկվեցին ոլորտին առընչվող բազմաթիվ խնդիրներ՝ որոնք վստահաբար կնպաստեն ոլորտում ներգրավված մասնագետների իրազեկվածության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 18/04/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները աշխատանքային այց կատարեցին «Մասրիկ-1» արևային կայան։

Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հանդես է գալիս որպես տեխնիկական մշտադիտարկում կատարող կազմակերպություն։

Այցի ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները ծանոթացան մինչ օրս կատարված աշխատանքներին։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Հիմնադրամի աշխատակիցներին ներկայացրին առաջիկայում կատարվելիք աշխատանքները և տեղեկություն տրամադրեցին ծրագրի ավարտի մասին։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 11/04/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է «Helvetas Swiss Intercooperation»-ի կողմից կազմակերպված «GREENERGIZING Eastern Partnership: Adoption of efficient technologies in Energy Efficiency in Construction» տարածաշրջանային պանելային քննարկմանը` որպես խոսնակ։
Պանելային քննարկման ընդացքում քննարկվել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ ոլորտի զարգացումները։

09/04/2024

📣 Ժամկետի երկարաձգում -ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ- Հայաստանի ուսումնական հաստատություններում դասընթացների անցկացման վերաբերյալ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (Հիմնադրամ), որը հանդես է գալիս որպես Ծրագրի իրականացման խումբ (ԾԻԽ) այժմ հրավիրում է իրավասու ընկերություններին (Խորհրդատուներ)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում:

Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվական ծառայություններ մեթոդական և վերլուծական նյութերի մշակման և էներգաարդյունավետության տեղեկատվական միջոցառումների կազմակերպման, ներառյալ՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում դասընթացների անցկացման վերաբերյալ

Սույնով հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև 12 ապրիլի 2024թ․ ժամը՝ 18։00։
👇ավելին 👇
https://shorturl.at/glFSX

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 05/04/2024

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ իրականացվող՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈւՄ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն այց կատարեցին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։
Հանդիպման ընթացքում Հիմնադրամի ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացումների, ինչպես նաև Հիմնադրամի կողմից ոլորտում իրականացված աշխատանքների մասին։

Այցի ընթացքում երիտասարդները ծանոթացան շուկայում առկա ջերմամեկուսիչ նյութերին և էներգաաուդիտ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներին։

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 29/03/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը Հիմնադրամի ինժեներ Երեմիա Ենգիբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։

Շրջայց է կատարվել մարզադպրոցի տարածքում, քննարկվել են արևային ֆոտովոլտային կայանի մոնտաժման ընթացիկ աշխատանքները։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 28/03/2024

Մարտի 27-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ մասնագետ Երեմիա Ենգիբարյանը Հիմնադրամում հանդիպում ունեցան ՄԱԿ-ի Միջազգային խորհրդատու դոկտոր Սառա Հերնանդեսի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) պատասխանատու Աարս Սարաֆի և առաքելության համակարգող Հասմիկ Բարսեղյանի հետ։
Հանդիպման ընթացքում Սառա Հերնանդեսը ներկայացրեց UNEP շրջանակներում ագրոֆոտովոլտաիկ (Agri-PV) տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունները Հայաստանում։ Միևնույն ժամանակ Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հիմնադրամի կատարած աշխատանքները, ինչպես նաև ագրոֆոտովոլտաիկ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Հիմնադրամի տեսլականը։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 22/03/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում իրականացնում է շինհավաքակցման աշխատանքներ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Երիտասարդական» կայարանում։

Աշխատանքների ընթացքում նախատեսվում է.

💡 վերգետնյա շինության արտաքին արհեստական ճարտարապետական լուսավորության իրականացում,
💡 ներքին արհեստական լուսավորության վերակառուցում։


ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
+374 10 588011
[email protected]
www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 15/03/2024

«Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ում «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ» էներգետիկայի զարգացման» ծրագրի շրջանակներում ավարտվել են շինհավաքակցման աշխատանքները։
Կատարված աշխատանքների ընթացքում իրականացվել են նկուղի և ձեղնահարկի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորության արդիականացում, ինչպես նաև տեղադրվել է երկու արևային կայան։
Կայանների հզորություններն են՝
Հիմնական շենք՝ 70,2 կՎտ,
Դիահերձարանի շենք՝ 10,4 կՎտ


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 05/03/2024

📣 Ազդարարում ենք՝

Երևան «Բաղրամյան» առողջության կենտրոնի ՓԲԸ-ում «էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում ավարտվել են շինհավաքակցման աշխատանքները։

Կատարված աշխատանքների ընթացքում իրականացվել են ոչ էներգաարդյունավետ պատուհանների և դռների փոխարինում, արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, ինչպես նաև տեղադրվել է 23 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։


ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

01/03/2024

❓️ Հարցեր, որոնք պետք է տալ ☀️արևային կայան տեղադրող ընկերություններին՝

✅ 1. Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք արևային կայանների տեղադրմամբ։

🔸 Վերջին տարիներին արևային կայանների օգտագործման վերելքը նշանակում է, որ ավելի շատ ընկերություններ, քան երբևէ, ներգրավված են այս գործընթացի մեջ: Դա ընդհանուր առմամբ բերում է շուկայում առաջարկների բազմազանությանը, բայց ոչ բոլորն են փորձառու և գիտակ տեղադրողներ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ընկերության անձնակազմի փորձառությանը։ Առավել նախընտրելի է, որ նրանք ունենան երեք և ավելի տարվա փորձառություն։

✅ 2. Ի՞նչ հավաստագրեր և արտոնագրեր ունեք:

🔸 Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կազմակերպման որակը ավելի հավաստի է սերտիֆիկատների և լիցենզիաների առկայության դեպքում։ Ցանկալի է, որ կազմակերպությունը ունենա շինությունների նախագծման, շինարարության և էներգետիկայի օբյեկտների նախագծային փաստաթղթերի էլեկտրաէներգետիկական համակարգերի արտոնագիր (լիցենզիա)։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ.....

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 23/02/2024

Էներգիայի կուտակիչները սարքավորումներ են, որոնք կուտակում և պահեստավորում են էլեկտրական էներգիա։ Էներգիայի կուտակիչների շուկան արագորեն զարգանում է: Էներգիայի պահեստավորումը լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում և կարող է հիմնովին փոխել էլեկտրաէներգիայի շուկան: Համարվում է, որ էներգիայի կուտակիչները կարող են ինչպես մարդկանց, այնպես էլ ձեռնարկություններին էներգետիկ անկախությամբ ապահովել՝ նվազեցնելով կախվածությունը էներգիայի մատակարարներից։ Մյուս կողմից էներգիայի անջատումների ժամանակ ապահովում են մշտական էներգամատակարարում։

21/02/2024

Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և վարկային 💰կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում են մաքուր էներգիայի ոլորտում ներդրումային ծրագրեր։

Ծրագրերի շրջանակներում 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքներ են իրականացվել 355 բնակավայրերում, տեղադրվել է 3405 ջրատաքացուցիչ💧🔥 և 513 ֆոտովոլտային ☀համակարգ 6570կՎտ հզորությամբ: Կատարված աշխատանքների շնորհիվ CO2-ի տարեկան կկրճատվի 8888 տոննա։


#
ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1
☎+(374-10) 588011
📧[email protected]
🌏www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 16/02/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագրի» Ընտրական հանձնաժողովի երրորդ նիստը։
Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՎԷԷ հիմնադրամի և GIZ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի՝ ծրագրում ներգրավված աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել նախորդ նիստի ժամանակ հաստատված մի շարք հաստատություններ կատարված այցերի արդյունքները, առաջացած խնդիրները և ծրագրին առնչվող այլ ընթացիկ հարցեր։

#ՏԿԵՆ
ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
☎+374 10 588011
📧[email protected]
www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 09/02/2024

Փետրվարի 8-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնագետները «էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում աշխատանքային այց կատարեցին Լոռու մարզպետարան և Ալավերդու բժշկական կենտրոն։
Այցի նպատակն էր իրականացնել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մոնիթորինգ, ինչպես նաև փոխհամաձայնություն ձեռք բերել հետագա աշխատանքների իրականացման համար։

ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
☎+374 10 588011
📧[email protected]
www.r2e2.am

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 29/01/2024

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացնում է «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագիր» մի շարք համայնքներում։
Ծրագրի թիրախն են հանդիսանում երկրում սոցիալապես անապահով, խոցելի, գյուղական կամ փոքր քաղաքային, անտառամերձ և էներգաաղքատ բնակավայրերը։
Ծրագրով նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ և իրականացնել էներգախնայողության միջոցառում։ Առաջնահերթությունը տրվելու է կանանց և երիտասարդներին ծառայող հատուկ նշանակություն ունեցող հանրային ենթակառուցվածքներին, ինչպիսիք են մանկապարտեզները, բժշկական կենտրոնները, մշակութային և սպորտային կենտրոնները, թանգարանները, բուսաբանական այգիները։
Ս․թ․ հունվարի 11-18-ը ՀՎԷԷ հիմնադրամի մասնագետները ծրագրի շրջանակում այցելեցին Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր՝ հայտ ներկայացրած հաստատություններում մոնիթորինգ և գնահատման աշխատանքներ անցկացնելու համար։
ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
☎+374 10 588011
📧[email protected]
www.r2e2.am

22/01/2024

📣 Դիմի՛ր՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈՒՄ» ծրագրին և 2024թ․ մարտի 15-ից 12 շաբաթվա ընթացքում ստացիր նոր գիտելիքներ ու գործի դիր կարողություններդ` էներգետիկայի ոլորտում հեռանկարային աշխատանքի ու կապերի ստեղծման նպատակով։
Ներկայացրու հետաքրքրվածությունդ առցանց հայտադիմումով մինչև 2024թ․ փետրվարի 20-ը՝ https://forms.office.com/r/a4iyb2DPhM։
👩‍🎓 Իգական սեռի ներկայացուցիչների դիմումները խրախուսվում են։
ավելին👇
https://r2e2.am/contents/newsPress/young-professionals-in-energy-program
***************
📣Apply to the "Young Professionals In Energy" program jointly implemented by the USAID Energy Secure Armenia Activity and the National Polytechnic University of Armenia.
In 12 weeks starting from March 15, 2024, gain and apply unique knowledge and skills in energy, get useful experience and create connections for your perspective career in the energy sector.
Apply via the online application by February 20, 2024: https://forms.office.com/r/a4iyb2DPhM.
👩‍🎓 Female candidates are encouraged to apply.
more👇
https://r2e2.am/contents/newsPress/young-professionals-in-energy-program

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հա 18/01/2024

Ատոմային էներգետիկան՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի զարգացման կարևոր բաղադրիչ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հա Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն ....

Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 12/01/2024

Հունվարի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» Գյումրու մասնաճյուղի համար նախատեսված նախամրցութային ժողով։
Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին Հիմնադրամի գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները և պայմանագրի պայմանները։
Ծրագրերի իրականացման և ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեց մասնակիցների հարցերին։
ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
☎+374 10 588011
📧[email protected]
www.r2e2.am

29/12/2023
Photos from Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2's post 25/12/2023

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման ծրագրի աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստը վարում էր Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբի առաջիկա անելիքները: Նիստին ներկա էին գտնվում Հիմնադրամի աշխատակիցները և խորհրդատու Տետրա Տեկ կազմակերպության ներկայացուցիչները:


ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
☎+374 10 588011
📧[email protected]
www.r2e2.am

22/12/2023

🎉 Շնորհավոր Էներգետիկի օր

Want your business to be the top-listed Contractor in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🚩 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն՝ Կարեն Ասատրյանի #Հ1 լրատվականին տված հարցա...
ԼՈՂԱՑՈՂ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԱրևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաներից ամենամեծ և անսպառ էներգիայի ա...

Telephone

Address


29/1 Sayat-Nova Avenue
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Other Solar Energy Services in Yerevan (show all)
Manana Technology Manana Technology
Նաիրի Զարյան 74 Ա
Yerevan, 0054

▫️արևային ջրատաքացուցիչներ ▫️արևային ֆոտովոլտային

NGO Ecoteam NGO Ecoteam
Yerevan, 0001

Promotion of clean energy resources

SunMode Solar SunMode Solar
Papazyan 27
Yerevan, 0032

Ar Profectus Ar Profectus
Yerevan, 0008

Solar Products

Cool Therm Cool Therm
Հ. Քոչար 14
Yerevan

Ջեռուցման համակարգեր, կաթսաներ, այրիչներ բնակարանների

GSS SOLAR Արևային Համակարգեր GSS SOLAR Արևային Համակարգեր
9 Of May Street , 24/5 Building
Yerevan, 0050

ՋիԷսԷս / GSS (Global Saving Systems), ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Արփի Սոլար արևային համակարգեր  Arpi Solar Systems Արփի Սոլար արևային համակարգեր Arpi Solar Systems
Davtashen, 3rd Block, 12/3
Yerevan, 0054

Arpi Solar is one of the most experienced companies in the field of solar energetics, which has implemented more than 3000 projects, successfully operating in all the regions of Ar...

Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community
1 Argishti Street
Yerevan, 0015

Եվրոպական Միության և Երևանի Քաղաքապետարանի համաֆինան?

EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն
42-44 Mamikonyants
Yerevan, 0014

ԷկոՎիլն արևային տեխնոլոգիաների ընկերություն է, որը ներկայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշեր

Rubinar Rubinar
Հր. Քոչար 20-17
Yerevan, 0054

Հուսալի և որակյալ արևային համակարգեր ☀️