West House

West House

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from West House, Construction Company, Ler Kamsar 30/2, Yerevan.

07/12/2023

1988 թ․ երկրաշարժի փլատակներից մաքրվող ՆՈՐ ԳՅՈՒՄՐԻՆ
(Ամերիկյան էկոավան` https://american.ecotown.am/ )

06/12/2023

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7․ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Աղետի կադրերը նայելիս ավելի մեծ վստահությամբ ես լցվում, որ SIP տեխնոլոգիայով տներն ամենահուսալի ընտրությունն է

02/12/2023

🟢 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ 118 ՔՄ 🔵 29,5 ՄԼՆ ԴՐԱՄ
Հատուկ զեղչը գործում է մինչև դեկտեմբերի 22-ը
🚩Հողատարածք Քասախում (Երևանից 3 կմ)՝ 350 ՔՄ

Մանրամասն՝ 🌐 http://westhouse.am/kasakh-4-houses/
Վաճառքի մենեջեր՝ +374 94 55 29 23, +374 55 66 2923

04/11/2023

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Պռոշյանի 🇺🇸 Ամերիկյան էկոավանի հարևանությամբ։
Կառավարությունը հայեցակարգը հաստատել է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին․ https://e-gov.am/gov-decrees/item/41416/

26/10/2023

🇦🇲 Բնակարան Արցախահայերին 🔸 3,9 մլն դրամ (40 քմ)
Մանրամասն` http://artsakhahay.com/
🇦🇲 Բիզնես և աշխատանք Արցախահայերին․
Մանրամասն` https://actual-business.com/

Բարնհաուս քոթեջներ — ԱՄԵՐԻԿՅԱՆ էԿՈԱՎԱՆ 30/07/2023

🇺🇸 ԲԱՐՆՀԱՈՒՍ ՔՈԹԵՋՆԵՐ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ 🚩12 մլն դրամ 🇺🇸
Մանրամասն՝ http://ecotown.am/barnhouse/
ՀԵՌԱԽՈՍ 🔸 +374 98 32 62 99, +374 94 704 774
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ 🔸 Երևան, Լեռ Կամսար 30/2, Գյումրի Խորենացի 34/5
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 🔸 15․08․2023

Բարնհաուս քոթեջներ — ԱՄԵՐԻԿՅԱՆ էԿՈԱՎԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՍՑԵՆ՝ ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ 30/2, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ՝ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ 10։00-19։00

14/03/2023
03/03/2023

🇺🇸 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 🇺🇸
Բնակարաններ 🚩 սկսած 7 մլն դրամից
Մանրամասները ներկայացնում է «Էկոավանների կառուցապատման ծրագրի» ղեկավար Արմեն Բադալյանը։
http://gyumri.info/
http://ecotown.am/
http://westhouse.am/
http://www.panarm.info/
https://actual-business.com/

03/03/2023

🇺🇸 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 🇺🇸
Մանրամասները ներկայացնում է ծրագրի ղեկավար Արմեն Բադալյանը

24/02/2023

🇺🇸 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 🇺🇸
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Բնակարաններ 5 մլն դրամով․ դրամաշնորհի մանրամասնությունները՝ ծրագրի ղեկավար Արմեն Բադալյան 17/01/2023

Բնակարաններ Գյումրիում սկսած 5 մլն դրամից․
Դրամաշնորհային նախագծի մանրամասնությունները ներկայացնում ծրագրի ղեկավար Արմեն Բադալյանը

Բնակարաններ 5 մլն դրամով․ դրամաշնորհի մանրամասնությունները՝ ծրագրի ղեկավար Արմեն Բադալյան ԼՐԱՑՐԵՔ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԸ՝ http://gyumri.info/apartments-america...Համահայկական կոնգրես՝ http://panarm.info/Վեստ Հաուս շինարարական՝ http://westhouse.am/Էկոավ...

Բնակարան Գյումրիում սկսած 5 մլն դրամից (Համահայկական կոնգրեսի դրամաշնորհով) 16/01/2023

Բնակարանաշինության բացառիկ ծրագիր
- Զինվորականների, պատերազմի մասնակիցների,
- Երիտասարդների (մինչև 35 տարեկան),
- Բնակարան չունեցող անձանց,
- Սփյուռքահայերի,
- Համահայկական կոնգրեսի գործընկերների համար։
Հետաքրքրելու դեպքում կայքում լրացրեք դրամաշնորհի հայտը։
http://gyumri.info/apartments-american-district

Բնակարան Գյումրիում սկսած 5 մլն դրամից (Համահայկական կոնգրեսի դրամաշնորհով) Ամերիկյան թաղամաս Գյումրիում՝ http://gyumri.info/Համահայկական կոնգրես՝ http://panarm.info/Վեստ Հաուս շինարարական՝ http://westhouse.am/Էկոավանների կառուցապատմ...

08/01/2023

🇺🇸 118 ՔՄ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ 🇺🇸
🔸 կանխավճար՝ 7,5 մլն դրամ 🔸 ամսավճար՝ 450 հազար դրամ
🔹 առանց ԲԱՆԿԻ 🔹 առանց ՏՈԿՈՍՆԵՐԻ
Մանրամասնությունները կայքում՝ http://westhouse.am/american-ecotown/
📍 ԳՐԱՍԵՆՅԱԿ՝ Երևան, Կամսար 30/2, Գյումրի, Խորենացի 34/5
📞 ՀԵՌԱԽՈՍ՝ +374 98 32 62 99, +374 95 32 62 99,
+374 94 704 774, +374 55 704 774, +374 99 704 774

08/01/2023

🇺🇸 110 ՔՄ ԴՈՒՊԼԵՔՍ-ՏՈՒՆ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ 🇺🇸
🔸 կանխավճար՝ 5 մլն դրամ 🔸 ամսավճար՝ 375 հազար դրամ
🔹 առանց ԲԱՆԿԻ 🔹 առանց ՏՈԿՈՍՆԵՐԻ

Մանրամասնությունները կայքում՝ http://westhouse.am/duplex-110/
📍 ԳՐԱՍԵՆՅԱԿ՝ Երևան, Կամսար 30/2, Գյումրի, Խորենացի 34/5
📞 ՀԵՌԱԽՈՍ՝ +374 98 32 62 99, +374 95 32 62 99,
+374 94 704 774, +374 55 704 774, +374 99 704 774

29/12/2022

🎄ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ🎅☃️

Դուպլեքս տներ Ձորաղբյուրում – WEST HOUSE 02/12/2022

🇺🇸 ԴՈՒՊԼԵՔՍ ՏՈՒՆ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ 🇺🇸
🚩 110 քմ տուն, 250 քմ հող 🔹 19 մլն դրամ (դրամաշնորհով)
http://westhouse.am/duplex-110/
Կայքում ծանոթացեք մանրամասնություններին և լրացրեք դրամաշնորհի հայտը (մինչև 23․12․2022 թ․)

🔸 էներգախնայող🔸 էկոլոգիական 🔸 ամուր կոնստրուկցիա

📍 ԳՐԱՍԵՆՅԱԿ՝ Երևան, Կամսար 30/2, Գյումրի, Խորենացի 34/5
📞 ՀԵՌԱԽՈՍ՝ +374 98 32 62 99, +374 95 32 62 99,
+374 94 704 774, +374 55 704 774, +374 99 704 774

Դուպլեքս տներ Ձորաղբյուրում – WEST HOUSE Դուպլեքս տներ Ձորաղբյուրում SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ հիմնված արևմտ....

Քվադրոհաուսներ – WEST HOUSE 02/08/2022

🇨🇦 ԿԱՆԱԴԱԿԱՆ ՏՆԵՐ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ 🇨🇦
🌐 http://westhouse.am/quadrohouse/
Կանխավճար՝ 🚩 5 մլն դրամ
Ամսավճար՝ 🚩 150 հազար դրամ (60 ամիս, առանց տոկոսների)

Դրամաշնորհով ձեռք բերելու համար լրացրեք առցանց հայտը։
ԳՐԱՍԵՆՅԱԿ 🔹 Երևան, Լեռ Կամսար 30/2
ՀԵՌԱԽՈՍ 🔹 +374 98 32 62 99, +374 95 32 62 99
Մանրամասն՝ http://westhouse.am/quadrohouse/
Պայմանագրերի ստորագրման վերջնաժամկետը՝ 31․08․2022

Քվադրոհաուսներ – WEST HOUSE Քվադրոհաուսներ ՔՎԱԴՐՈՀԱՈՒՍՆԵՐ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ Քվադրոհաուսը չորս տներից կազմված համալիր է։ Այն ունի և՛ առանձնատան, և՛ բնակարանի առավելությունները, ինչպես առանձնատ....

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ — ԳՅՈՒՄՐԻ 29/05/2022

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ — ԳՅՈՒՄՐԻ 2022-2023 թվականներին Գյումրիում կառուցվելու է «Ամերիկյան թաղամասը»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։ Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» կոնսորցիո....

09/05/2022

Ռուսական արտադրության SIP վահանակներից տների կառուցման հավաքածուներ (дом комплект)։
Արտադրամասում բոլոր դետալները նախապատրաստվում են ըստ իրենց չափերի և համարակալվում՝ կառուցապատումն արագ իրականացնելու համար։

06/05/2022

🟢 ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐ 🔵
Վեստ Հաուս ընկերությանն անհրաժեշտ են ճարտարագետ-կոնստրուկտորներ։
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները՝ [email protected]

29/04/2022

🟢 ԿԱՆԱԴԱԿԱՆ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 🔵

🌐 http://westhouse.am/
🌐 http://ecotown.am/

Photos from West House's post 28/04/2022

🟢 ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՏՈՒՆ - 68 ՔՄ (3 ՍԵՆՅԱԿ) 🔵

🚩 Նախագիծ, SIP կարկաս - 9,9 ՄԼՆ ԴՐԱՄ
🚩 Նախագիծ, հիմք, SIP կարկաս - 12,9 ՄԼՆ ԴՐԱՄ
🚩 Նախագիծ, հիմք, SIP կարկաս, կոմունիկացիաներ, երեսպատում, պատուհաններ, արտաքին դուռ - 16,9 ՄԼՆ ԴՐԱՄ

Մանրամասնություններ՝ 🌐 http://westhouse.am/

25/04/2022

Համահայկական նախաձեռնություններ
Էկոավանների ծրագիր
Համագործակցություն

24/04/2022

ԿԵՆՍՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ
Պլան մինիմում (Վիլսոնյան սահմաններ) – 161330 քկմ

🇦🇲 ԿԵՆՍՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ
Պլան մինիմում (Վիլսոնյան սահմաններ) – 161330 քկմ

24/04/2022

🇦🇲 ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (1878-1923 թթ.)

🇦🇲 ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (1878-1923 թթ.)

1878թ.

Ռուս–թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը.

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքերը պարտություն կրեցին: Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում: Բալկաններում ռուսական զորքերը գրավեցին Բուլղարիան և ընդհուպ մոտեցան Ստամբուլին, իսկ Կովկասյան ռազմաճակատում նրանք գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը և Էրզրումը, ինչպես նաև` Բաթումը: Թուրքերը ստիպված էին դադարեցնել պատերազմական գործողությունները և հաշտություն խնդրել:

Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում: Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց հատուկ կետ` 16-րդ հոդվածը` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին: Պայմանագրում մասնավորապես նշվում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված` Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգումներ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»: Սան Ստեֆանոյի պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին: Նրանք դա թույլ տալ չէին կարող: Այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով:

1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա: Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի: Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը: Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է: Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

1891թ.

Աբդուլ Համիդը ստեղծում է «Համիդիե» հատուկ զորաջոկատները

Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:

1894-1896թթ.

Հայերի զանգվածային կոտորածները ողջ Թուրքիայի տարածքում և Սասունի հերոսամարտը

XIX դ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:

1908թ. հուլիսի 10

Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր: Հետզհետե միավորվելով` այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը` Իթթիհադ վե թերաքիի (հայերեն` «Միություն և առաջադիմություն»):

1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց:

Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով: Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող …հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»: Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների` հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին` գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:

1909թ. ապրիլ

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:

1910թ.

Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը` Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում: Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Մասնավորապես, հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «…պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»: Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «…ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:

1911թ.

Հայկական հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ: Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված` կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա: Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան: Դրանից որոշ ժամանակ անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին` հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ:

1912-1913թթ.

Բալկանյան պատերազմները (առաջինը` 1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը` 1913-ի հունիսից մինչև օգոստոս), որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքիայի միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Հայկական հարցի նոր արծարծման համար, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

1914թ. հուլիս

1914թ. հուլիսին Էրզրումում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել` որոշելու հայերի գրավելիք դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում: Տեղեկանալով այդ համագումարի մասին` երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին` Նաջի բեյին և Շաքիր Բեհաէդդինին, որոնք կարևոր դիրք էին գրավում իրենց կուսակցության ղեկավարության մեջ: Հանդես գալով համագումարում` նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին` համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի այն մասին, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Թուրքիային պատերազմի դեպքում, երկրորդ` հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ` խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում: Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «…եթե հայերը նման դիրք գրավեն, ապա պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Թուրքիայի և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»: Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության ներկայացրած պահանջների, հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց: Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, ապա համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «…համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»: Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ կերպով իր որոշման մեջ հայտարարեց. «…Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Թուրքիայում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա` որպես թուրքական հպատակների` ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»: Հեշտ չէր նման որոշում ընդունելը, քանի որ դա հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները: Սակայն երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի ընդունած որոշումներից, քանի որ այն մերժեց ռուսահայերին Ռուսաստանի դեմ հանելու, Կովկասում և ռուսական բանակում խռովություններ կազմակերպելու` երիտթուրքերի պահանջը: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` Բեհաէդդին Շաքիրը` Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:

1914թ. օգոստոս – հոկտեմբեր

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ: Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար: Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ` իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք: Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.):

1914թ. նոյեմբեր

Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:

1915թ. հունվարի 2

Ռուսական բանակի հեռանալուց հետո Ուրմիայից, Սալմաստից և շրջակա այլ վայրերից դեպի Նոր Ջուղա ճանապարհ ելած հայ և ասորի գաղթականների մեծ մասը կոտորվեց թուրք և քուրդ զինյալ ուժերի հարձակումներից: Հունվարի 12-ին Ավղարիկ գյուղում տեղի ունեցավ 107 հայերի ջարդը:

1915թ. փետրվար

Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն` կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը` նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն: Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը: «Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից` ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության:

1915թ. փետրվարի 12

Սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:

1915թ.

Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ` կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը:

1915թ. փետրվարի 19

Բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:

1915թ. ապրիլի 8

Արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը. Զեյթուն

1915թ. ապրիլ–հունիս

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում` թուրքական խորհրդարանի` մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը` մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում` բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:

1915թ. ապրիլի 15- մայիսի 16

Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:

1915թ. մայիս–հունիս

Զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:

1915թ. մայիսի 9

Տեղահանություններ եղան Թոքատում:

1915թ. մայիսի 14

Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:

1915թ. մայիսի 15 –18

Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և ‎ 25 000 հայերի կոտորածը:

1915թ. մայիսի 19

Կոտորվեց Խնուսի հայությունը:

1915թ. մայիսի 22-25

Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:

Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:

1915թ. մայիսի 27

Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը:

1915թ. հունիսի 1

Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ:

1915թ. հունիսի 3

Տեղահանվեց Հաճընի հայությունը:

1915թ. հունիսի 6 – հուլիսի վերջ

Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց:

1915թ. հունիսի 7

Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում :

1915թ.

Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը:

1915թ. հունիսի 11

Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը: Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:

1915թ. հունիսի 14 – հուլիսի 26

Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը:

1915թ. հունիսի 22 –հուլիսի 5

Տեղահանվեց Սեբաստիայի հայությունը:

1915թ. հունիսի 24

Սկսեց տեղահանվել Շապին Գարահիսարի հայությունը:

1915թ. հունիսի 25

Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում:

1915թ. հունիսի 26 – 27

Սկսեց տեղահանվել Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը:

1915թ. հուլիսի 1

Սկսվեցին Խարբերդ – Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի կոտորածները:

1915թ. հուլիսի 2

Սկսվեց Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածը:

1915թ. հուլիսի 10

Սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9 000-ը:

1915թ. հուլիսի 15

Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»:

1915թ. հուլիսի կեսեր

Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը:

1915թ. հուլիսի 18

Սկսվեց Սասունի ինքնապաշտպանությունը: Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը` սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո` հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը:

1915թ. հուլիսի 24 – 28

Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:

1915թ. հուլիսի 24 – 28

Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:

1915թ. հուլիսի 30 – սեպտեմբերի 14

Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:

1915թ. օգոստոսի 13-21

Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը:

1915թ. օգոստոս – սեպտեմբեր

Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին:

1915թ. օգոստոս

ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:

1915թ. օգոստոսի 12

Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են:

1915թ. օգոստոսի 19

Ջեյմս Բրայսը հայտարարում է , որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ:

1915թ.

«Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին:

1915թ. սեպտեմբերի 15

Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:

1916թ. մարտի 7

Պատասխանելով ներքին գործերի նախարարության մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ:

1916թ. մարտի 17

Սկսվեց Ռաս–ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը:

1916թ. հունիսի 22 – հուլիսի 13

Ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10 000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում` 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում` 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:

1916թ. օգոստոսի 10

Հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը:

1916թ. հոկտեմբեր

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարում է «Հայաստանին օգնության օրեր»:

1916թ. նոյեմբերի 26

Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)` Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը` Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:

1917թ. հունվար

Գերմանիայի դեսպանատան պաշտոնյա Գոբերթը հանդիպեց Էնվերի, Թալեաթի և Հալիլի հետ` նպատակ ունենալով տեղեկացնել, որ նրանց կողմից իրականացվող բռնի իսլամացումը ոչ մի կապ չունի ռազմական միջամտության կամ անվտանգության հետ և պետք է դադարեցվի:

1917թ. հոկտեմբերի 25

Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում իրականացրին քաղաքական հեղաշրջում: Իշխանությունը վերցնելով` բոլշևիկները ձեռնամուխ եղան պատերազմական գործողությունների դադարեցմանը, և արդեն նոյեմբեր ամսից ռուսական զորքերը սկսեցին դուրս բերվել Արևմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով դրանից` թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև` նվաճել ողջ Արևելյան Հայաստանը:

1918թ. մարտի 3

Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ: Կնքելով այս պայմանագիրը` կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես` Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը: Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց` սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Եվ, այնուամենայնիվ, բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ: Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը` թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի` իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին` նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:

1918թ. մայիս

Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով` թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ:

1918թ. մայիսի 28

Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի` մինչև Հայաստանի խորհրդայնացումը:

1918թ. հունիս – սեպտեմբեր

Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի` օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա: Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը: Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ:

1918թ. սեպտեմբերի 19

Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը` աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:

1918թ. հոկտեմբերի 30

Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը` հասնելով դրա փաստական վերացմանը:

1918թ. նոյեմբեր – դեկտեմբեր

Նոյեմբերի 28-ին Արևելյան (Հայկական) լեգեոնը մտավ Կիլիկիայի Ալեքսանդրետի նավահանգիստը և դեկտեմբերի 17-19-ին կարողացավ գրավել Կիլիկիայի մի շարք ռազմավարական կարևոր կետեր:

1919թ. փետրվարի 28

Որպես Թուրքիայում ազգայնական-քեմալական ուժերի հզորացման հետևանք` փետրվարի 28-ին Հալեպ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ:

1919թ. հուլիսի 23

Զորավար Քյազիմ Կարաբեքիրի կազմակերպությամբ և գնդապետ Մուստաֆա Քեմալի նախագահությամբ Կարինում բացվեց թուրք ազգայնականների համաժողովը, որի մասնակիցների մեծ մասը նախկին երիտթուրքեր էին: Համաժողովը, օգոստոսի 7-ին ավարտելով իր նիստերը, ընդունեց Թուրքիայի ամբողջականության և անձեռնմխելիության մասին իր հայտարարությունը:

1920թ. հունվարի 21 – փետրվարի 12

Հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման: Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները` 800-1200 սպանված ու ցրտահարված:

1920թ. հունվարի 27

Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին: Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով` հայերին տարագրել են մինչև Մուսուլ` նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:

1920թ. մարտի 23

Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը:

1920թ. մարտի 23 – հոկտեմբերի 15

Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին:

1920թ. ապրիլի 1 – 1921 թ. փետրվարի 8

Ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:

1920թ. հուլիսի 5

Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը,

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

“WEST HOUSE” CONSTRUCTION

ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀԵՌԱԽՈՍ՝ +374․55․704․774 (ՀՀ), +7․958․402․14․32 (ՌԴ)
WhatsApp, Viber` +374․77․704․774
ԿԱՅՔ՝ http://westhouse.am/
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ՝ Երևան․ Լեռ Կամսարի 30/2

Videos (show all)

🟢 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ 118 ՔՄ 🔵
🎄ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ🎅☃️
SIP ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԼԵԳՈ ԱՂՅՈՒՍՆԵՐՀամահայկական կոնգրեսի արտադրություն
ԿԱՆԱԴԱԿԱՆ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Էկոավանների կառուցապատման ծրագիր
ԿԱՆԱԴԱԿԱՆ ՏԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Address


Ler Kamsar 30/2
Yerevan
0019