FinLex Financial and Legal Consulting Company

We provide a full range of financial and legal consulting services for any type of business.

FinLex Financial and Legal Consulting Company was founded in 2007, and due to the creation of a unique corporate culture, the company keeps expanding. Now about 70 highly qualified professionals of FinLex are making solutions for companies in various fields of industry both in Armenia and abroad, as well as in the public sector. During the years of its activity, the company has become a reliable p

23/02/2024

📌 Քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեման, ինչպես նաև շատ են հարցերը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ, նշենք որոշակի կարգավորումներ այս թեմայով.

➡️ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

➡️ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, ով տվյալ տարում 183 և ավելի օր գտնվել է ՀՀ-ում, ինչպես նաև այն անձը, ում տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը գտնվում է ՀՀ-ում,

➡️ ռեզիդենտ ֆիզիկական անձինք եկամտային հարկ վճարում են ՀՀ աղբյուրներից և ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներից, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ միայն ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներից,

➡️ ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը, ինչպես նաև ստացվող շահաբաժինը, տոկոսը, վարձակալական վճարը և այլն,

➡️ ֆիզիկական անձի համար նվազեցվող եկամուտներ են համարվում (այսինքն՝ չեն հարկվում).
✅ նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների), կենսաթոշակները, ապահովագրական հատուցումները, սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող դրամական օգնություններն ու օժանդակությունները, ալիմենտները,
✅ ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և դրամական միջոցները,
✅ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, հողամասի օտարումից ստացվող եկամուտները,
✅ ստացվող վարկերի և փոխառությունների գումարները և այլն:

29/01/2024

📢 2023թ.-ի համար տարեկան հաշվարկ (հայտարարագիր) հարկային մարմին պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց), որոնք`

1️⃣ 2023թ.-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
2️⃣ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու,
3️⃣ 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ.-ի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
4️⃣ 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ համարվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող:

📌 Հիշեցնենք նաև, որ տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ.-ի մայիսի 1-ը:

➡️ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` 🔗 https://bit.ly/46YlJ0L

17/01/2024

📌 ՀՀ Ազգային Ժողովը 2023թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից:

Վերոնշյալ օրենքով սահմանվում են ոլորտային մի շարք կարևոր հասկացություններ, ինչպիսիք են՝ «այցելու», «զբոսաշրջիկ», «զբոսաշրջություն», «զբոսաշրջային ծառայություններ», «զբոսաշրջային փաթեթ», «տուր», «զբոսաշրջային օպերատոր և գործակալ», «զբոսավար», «ուղեկցորդ», «հյուրանոցային տնտեսության օբյեկտ» և այլն, ինչպես նաև կարգավորվում են զբոսաշրջային գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահաջները, դասակարգումը, զբոսաշրջության բնագավառում որակավորումը, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության հետ կապված հարաբերությունները և մի շարք այլ հարցեր ❗

➡️ Համաձայն նոր օրենքի՝ 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ տարածքում կարգելվի մատուցել հյուրանոցային, զբոսաշրջային օպերատորի և գործակալի, զբոսավարի և ուղեկցորդի ծառայություններ, եթե զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մտադրություն ունեցող անձը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով չծանուցի այդ մասին։
Նշենք նաև, որ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով, ինչպես նաև օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:

27/12/2023

📢 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվելու է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

➡️ կանխիկ դրամով վճարումների դեպքում
▪️ 2 տոկոսի չափով՝ 01.09.2024թ.-ից
▪️ 3.5 տոկոսի չափով՝ 01.01.2025թ.-ից
▪️ 5 տոկոսի չափով՝ 01.01.2026թ.-ից

➡️ անկանխիկ դրամով վճարումների դեպքում
▪️ 1.5 տոկոսի չափով՝ 01.09.2024թ.-ից
▪️ 2.5 տոկոսի չափով՝ 01.01.2025թ.-ից
▪️ 4 տոկոսի չափով՝ 01.01.2026թ.-ից

🚖 Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում, յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար վերոնշյալ չափով պետական տուրքը պետք է գանձի և պետական բյուջե վճարի էլ. հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։

🖇️ Ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիրը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք պետք է հաշվառվեն հարկային մարմնում։

23/12/2023

📢 Երեկ ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների հարկային արտոնության ժամկետը երկարաձգող օրենքների փաթեթը, որով արտոնության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
✅ արտոնության ժամկետի երկարաձգումը վերաբերելու է միայն եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմանը,
✅ սկսած 01.01.2024թ.-ից ՏՏ ոլորտի հավաստագրված ընկերությունները կվճարեն շահութահարկ՝ 18% դրույքաչափով,
✅ օրենքի համաձայն տրամադրված հավաստագրերը գործելու են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով՝ բայց ոչ ավել քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ,
✅ հավաստագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ը:

15/12/2023

Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ❗️

Հաշվի առնելով ինչպես մեր գործընկերների, այնպես էլ հանրության շրջանում առաջացող հարցերը և մտահոգությունները նշված համակարգի վերաբերյալ՝ մենք մշակել ենք համառոտ ուղեցույց, որում անդրադարձ ենք կատարել մի շարք առաջնային հարցերի, ինչպիսիք են.
◾️ ովքեր պետք է ներկայացնեն տարեկան հաշվարկ (հայտարարագիր),
◾️ ինչպես պետք է այն ներկայացնեն,
◾️ որն է եկամտային հարկով հարկման օբյեկտը,
◾️ ինչ ժամկետներում և ինչպես պետք է իրականացնեն հարկի վճարումները,
◾️ ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցման իրավունքից և այլն:

➡️ Ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ` 🔗 https://bit.ly/46YlJ0L

#հայտարարագիր #եկամուտներիհայտարարագրում

Photos from FinLex Financial and Legal Consulting Company's post 09/08/2023

📌 Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ` migration.e-gov.am հարթակի միջոցով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։ Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։

28/07/2023

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի քանի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 2023 թվականի Հուլիսի 1-ից 🙌🏻

✅ ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 300,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձևով։

✅ Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով ՀՀ մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից։

✅ Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով՝ ՀՀ մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից։

✅ ՀՀ մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց, ինչպես նաև ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարները ընդունվում են անկանխիկ ձևով:

Photos from FinLex Financial and Legal Consulting Company's post 19/07/2023

📑🖇️ Փոփոխություն աշխատանքային օրենսգրքում

#օրենք #օրենսդրություն #աշխատանք

28/06/2023

Հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը ՀԴՄ կտրոնի վրա տպագրելու պարտավորության մասով փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից, որով այդպիսի պարտավորություն ունեցող հարկ վճարողներ են համարվելու 📌 նախկին 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների փոխարեն նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները:

📃 Միաժամանակ վերոնշյալ պահանջներին բավարարող հարկ վճարողների կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվեն նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը:

#օրենսդրություն #հարկայինօրենսդրություն #հարկ #ֆինանսներ

19/06/2023

🙌🏼✔️

#հարկայինօրենսդրություն #օրենք #օրենսդրություն

13/06/2023

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն հարկային գործակալներն իրենց մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ներգրավված փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի համար սկսած 2023թ. դեկտեմբերի 1-ից պետք է օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան, հարկային մարմին ներկայացնեն գրանցման հայտ 🖇️☑️

#հարկ #օրենք #հաշվապահություն

16/05/2023

FINLEX-ի եռանդով լի ու շարունակական զարգացման միտված թիմը սիրում է իր աշխատանքը, ինչն էլ լավագույն արդյունքի կարևոր նախապայմանն է 🙌🏼

Մեր ծառայությունների հիմնական ուղղություններն են՝
🔹 ֆինանսական խորհրդատվություն և հաշվապահական ծառայություններ,
🔹 իրավաբանական խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ ներկայացուցչություն դատական մարմիններում և մինչդատական փուլերում,
🔹 ռիսկերի գնահատում և հարկային օպտիմալացում,
🔹 բիզնես և կառավարչական խորհրդատվություն,
🔹 հաշվապահական հաշվառման վերականգնում և ավտոմատացում:

#հաշվապահություն #ֆինանսներ

05/05/2023

✊🏼 FINLEX-ը միացել է «Ապրիլ» նախաձեռնությանը:

Շնորհակալ ենք կազմակերպիչներին նման նախաձեռնության իրագործման համար 🙌🏼

📢 «Ապրի՛լ» նախաձեռնության նոր փուլի մեկնարկը տրված է։

Անցած՝ 2022 թվականին շուրջ 124 ընկերություն և անհատ միացել են «Ապրի՛լ» նախաձեռնությանը՝ դրամական աջակցություն տրամադրելով գիտական տարբեր նախագծերի։
Մեր միասնականությունն ու խելացի ներդրումն են, որ կօգնեն կառուցել ուժեղ պետություն ու պաշտպանված, անվտանգ կյանքով ապրել։

Ձեր մեկ օրվա եկամուտն ուղղելով Armenian peace հարթակի ռազմամարզական և անվտանգային կարևոր նախագծերին՝ միասին կարող ենք գրանցել լավագույն արդյունքները։

⚡ Հերթը 2023-ինն է։ Միացե՛ք նախաձեռնությանը, նպաստե՛ք պաշտպանված պետություն կառուցելու այս կարևոր գործին։

Հիշե՛ք՝ ուժեղը չի ցեղասպանվում։ Իսկ մենք ուժեղ ենք միասին։

Հանգանակել կարող եք՝ անցնելով հետևյալ հղմամբ 👉🏻 https://www.armenianpeace.am/en

#Ապրիլ #ՈւժեղըՉիՑեղասպանվում

01/05/2023

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է։ 🗓️

Սիրով շնորհավորում ենք մեր աշխատակիցներին և մաղթում մեծ ձեռքբերումներ։ 🙌

18/04/2023

And how would you answer this question? 😁

03/04/2023

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի`

📌 Եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը:

📌 Մինչ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը առկա ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվում են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ, որոնք հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ՀՀ հարկային օրենսգրքի սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում են մուտքագրվում միասնական հաշվին:

📌 Հարկ վճարողը միասնական հաշվում առկա գումարները, մինչև հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ, ուղղում է իր կողմից նշված հարկային պատավորությունների մարմանը, իսկ հրահանգը չկիրառելու դեպքում՝ հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվելու են ինքնաշխատ եղանակով:

31/03/2023

Կա՞ հաշվապահ, որ ապրիլի 19-ին ժամը 18:00 տուն է գնում: 😁

#հաշվապահ

20/03/2023

Փնտրում ենք հաշվապահների 🙌🏼⁣
Եթե հակված եք մասնագիտական զարգացման ու կարևորում եք աճի հնարավորությունը, ապա շտապե՛ք միանալ մեր թիմին:

👨🏻‍💻👩🏻‍💻 𝗙𝗜𝗡𝗟𝗘𝗫 ընկերությունն առաջատար ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն է, գործում է արդեն 15 տարի և համագործակցում բազմապրոֆիլ ընկերությունների հետ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին, վերնագրի դաշտում նշելով "Accountant":⁣

Մանրամասները այստեղ՝ https://bit.ly/42rkwy8
Խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները։ 💚

16/03/2023

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի`

🧾 Lիզինգային պայմանագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների լիզինգով օտարումը, որոնց ներմուծման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԱՀ-ն չի հաշվարկվել, չի վճարվել և որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից, կհամարվի ԱԱՀ-ից ազատված, միայն այն դեպքում, երբ օտարումը կկատարվի ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին:

Գործող օրենսդրական կարգավորումներով լիզինգային կազմակերպությունների կողմից առանց ԱԱՀ-ի վճարման ապրանքների ներմուծման և իրացման օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում այլ հարկ վճարողների նկատմամբ:

15/03/2023

FINLEX-ը շարունակում է ընդլայնվել իր յուրօրինակ թիմային մշակույթի շնորհիվ։ 💚

🙌🏼 Այս պահին ունենք հաշվապահների և իրավաբանների ազատ հաստիքներ։

Մեր թիմին միանալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին։

14/03/2023

📌 Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝

📝 Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով հաշվարկվելու է 18% ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Մանրամասները այստեղ → 🔗 http://bit.ly/3Lm8Fej

08/03/2023

Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ 🤍

Շնորհակալ ենք մեր թիմում աշխատող աղջիկներին՝ մշտապես մեր օրը լցնելու և FINLEX-ում տարիներ շարունակ իրենց անգնահատելի ներդրումն ունենալու համար։

03/03/2023

A University of Virginia Law School professor once said to a graduating class, “Three years ago, when asked a legal question, you could answer, in all honesty, “I don’t know.” Now you can say with great authority, “It depends.” 🧐

Have a nice Friday!

23/02/2023

📝 Ի գիտություն ՀՀ վարչական դատարան դիմողներին, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց՝

➡️ Կողմն իրավունք չունի ՀՀ վարչական դատարան ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը oբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:
➡️ Վարչական մարմինը պարտավոր չէ ՀՀ վարչական դատարան ներկայացնել այն ապացույցները, որոնց կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում:
➡️ Վիճարկող կողմը իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող ապացույցները վարչական վարույթի ընթացքում չտրամադրման հետևանքով առաջացած ոչ բարենպաստ հետևանքների ապացուցման պարտականությունը չի կարող դնել վարչական մարմնի վրա:

⚖️ Համանման փոփոխություն է կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքում, համաձայն որի՝

➡️ Հարկ վճարողը և դրա պաշտոնատար անձը հարկային հսկողության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները չտրամադրելու դեպքում, այլևս չեն կարող ներկայացնել վարչական ակտի՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում:
➡️ Իսկ հարկ վճարողը անհրաժեշտ ապացույցների բացակայության դեպքում կրում է բացասական հետևանքների ռիսկը, եթե չկան բավարար հիմնավորումներ, որ օբյեկտիվորեն անհնար է եղել ներկայացնել ապացույցները վարույթի ընթացքում:
➡️ Հարկ վճարողի կողմից վարչական վարույթի ընթացքում իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող ապացույցների չտրամադրվելու հետևանքով առաջադրված պարտավորությունների ապացուցման բեռը չի կարող դրվել հարկային մարմնի վրա:

17/02/2023

📌 Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝

✔️ Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ ՀՀ հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կա՛մ լիզինգով կա՛մ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և հաշվեկշռային արժեքներ են ընդունվում տվյալ գույքի ձեռքբերման փաստաթղթերում նշված ձեռքբերման արժեքները՝ այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը, որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու համար:

✔️ Հստակեցվել են այդ ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար ամորտիզացիոն նվազագույն և մնացորդային ժամանակահատվածների որոշումը:

✔️ Իսկ այդ արժեքի բացակայության դեպքում եթե խոսքը վերաբերում է շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի, ապա սկզբնական արժեքները և հաշվեկշռային արժեքները որոշվում են՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, մնացած հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով՝ 0:

❗️Գործող օրենսդրությամբ տվյալ դեպքերի համար հստակ կարգավորումներ տրված չեն։

16/02/2023

Մեր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում թիմային մտածելակերպը միշտ եղել է FINLEX-ի ուժեղ կողմերից մեկը: 💚

🙌🏼 Մեր թիմում պարբերական բնույթ են կրում մասնագիտական քննարկումներն ու փորձի փոխանակումը, ինչն ապահովում է թե՛ թիմի անդամների շարունակական զարգացումը, թե՛ մեր կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը:

#հաշվապահ #իրավաբան

13/01/2023

𝗙𝗜𝗡𝗟𝗘𝗫 ընկերությունը փնտրում է իրավաբանի/փաստաբանի՝ մեր ընկերության գործընկերներին իրավաբանական խորհրդատվական և հարակից այլ ծառայություններ մատուցելու համար:

Եթե հակված եք մասնագիտական զարգացման, կարևորում եք աճի հնարավորությունը, ցանկանում եք աշխատել մոտիվացնող և ջերմ մթնոլորտում ապա շտապե՛ք միանալ մեր թիմին: 🙌🏼

Աշխատանքի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ 🔗 https://staff.am/lawyer-330

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին, վերնագրի դաշտում նշելով "Lawyer":

Խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները։ 💚

#գործկա #իրավաբան #աշխատանք #իրավաբանություն

08/01/2023

Do you often get asked about your relationship status at family gatherings? 😫 We got you! Now you have the answer. 😁

30/12/2022

Wishing you a team like ours 🥳🙌 See you in 2023.

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

“FINLEX” LLC was founded in 2007 and is entitled to help entities with the provision of accurate and possible solutions in the fields of Accounting and Law.

Our company serves as a trusted ally in provision of its Clients with the loyalty of a business partner and makes sure that they get what they need to run their business with maximum efficiency and reliability.
We base our work on the key areas of Accounting and Law and ensure expertise in accounting services and business legal consulting.

Having a solid and loyal customer base in a market and due to years of experience, breadth of knowledge and hard work of our professionals, we have experienced constant and steady growth in the fields as follows:

• Accounting Records Maintenance (Restoration)
- Financial
- Tax
- Managerial
• Human Resource (HR) Administration
• Business Legal Consulting
• Consultation
- Tax
- Financial
- Legal

Videos (show all)

Երբ 2024-ը դիմավորում ես առանց deadline-ների 😎 #Finlex #team #corporateparty
FinLex wishes you a Happy New Year 🥳
Celebrating women’s day 💐Have you ever seen serious consultants having fun ? #FinlexFamily is chilling 😉Special thanks t...
Ինչպե՞ս գտնել մեզ
For our Tigran
Surprise for our lovely, modest  Tatevik Demirchyan☺️Happy birthday our shiny girl 🎉
#FinlexTeam #WallPaintingDay
Christmas Market | Yerevan
Armenia: An attractive destination to set-up an IT company.

Telephone

Address


3 H. Hakobyan, Main Building, 2nd Section, 5th Floor
Yerevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Other Yerevan accountants (show all)
SANone Accounting SANone Accounting
Տիգրան Մեծ 24
Yerevan

Հաշվապահական ծառայություններ և հաշվապահական խորհրդատվություն

Partnership LLC Partnership LLC
Կոմիտաս 49/2
Yerevan

''PARTNERSHIP" company provides accounting and consulting services.

Gamal Lydian MKT Treasury Offset Gamal Lydian MKT Treasury Offset
Yerevan

Lydian International Limited is a multinational corporation with gold mining interests in Armenia an

ZENIT LLC ZENIT LLC
Halabyan 65/9
Yerevan

📍Հաշվապահական հաշվառում 📍Կադրային հաշվառում 📍Ուսուցում (օնլայն և օֆֆլայն)

Cuick Money Cuick Money
кентрон
Yerevan

LEGUS Corporate and Personal Relactions LEGUS Corporate and Personal Relactions
Vazgen Sargsyan 10, 118 Office
Yerevan

Our company specializes in business relocations and bespoke move projects. From office moves to commercial relocations, we offer a full range of services tailored to your needs for...

Solid Account Solid Account
Vazgen Sargsyan 26/3
Yerevan

Բարձրակարգ հաշվապահական ծառայություններ և խորհրդատվություն

TMH Tax & Accounting TMH Tax & Accounting
Tigran Mec 4
Yerevan

Մենք զբաղվում ենք հաշվապահական դասընթացների, հաշվապահական ծառայությունների մատուցմամբ։

MindOn Accounting MindOn Accounting
4 Arshakunyats Avenue
Yerevan, 0023

- Հաշվապահական հաշվառում - Բիզնես խորհրդատվություն

FinEx Consulting FinEx Consulting
Տիգրան Մեծ 49
Yerevan, 000

FinEx Consulting компания которая работает на рынке более 10 л?

Mels Consulting / Հաշվապահական ընկերություն Mels Consulting / Հաշվապահական ընկերություն
Улица В. Саргсяна 26/3
Yerevan, 0010

Հաշվապահական ընկերություն: Бухгалтерская Компания. Accounting firm.

Rapid Finance Rapid Finance
Amiryan 3/21
Yerevan

Արագ վարկեր ընդամենը 15 րոպեում