«Թոնդրակ» արշավական ակումբ
#Թոնդրակ 🏔
#Քո_կապը_Բնության_հետ ⚡
#Կհանդիպենք_լեռներում 🙃
Պլանավորել էինք խոր աշնանային վերելք ունենալ, սակայն ձյունոտ վերելք ստացվեց։
Նոր տեղացած ձյան փայլփլող լույսի տակ Ուրծի լեռներն այլ տեսք էին ստացել՝ ավելի մոգական, ավելի զորեղ, ավելի արվեստոտ․․․
Ուրծի լեռներ, Ուրծ լեռ, Մոշաղբյուր հին բնակավայր, Մոշաղբյուրի Ս․ Կարապետ վանք 🌄
Գեղեցիկ ֆոտոշարք 😊
Կհանդիպենք լեռներում☀️
Միացեք մեզ նաև Տելեգրամում - https://t.me/Tondrak_Adventure
#Թոնդրակ
⚡
🙃
🔥
😉
🐾
Եվս մեկ հեքիաթային արշավ ունեցանք դեպի Թեղենիս լեռ՝ Ծաղկունյաց լեռների բարձրագույն գագաթ (2846 մ)։ 🌄
Թեղենիս լեռան լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։
Տարվա այս ժամանակահատվում Ծաղկունյաց լեռներում ամեն տեղ աշնանային բազմերանգ գույներ են։ 🍁🍂🍁
Վերելքը սկսեցինք Կոտայքի մարզի Բուժական գյուղից։ Այս տարածքն ընդգրկված էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառի կազմում։
Արահետն անցնում է Թեղենյաց վանական համալիրի կողքով։ Այն վաղ-միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է, որի մեջ են մտնում գավիթը, սեղանատունը և եկեղեցին։
Կհանդիպենք լեռներում☀️
Միացեք մեզ նաև Տելեգրամում - https://t.me/Tondrak_Adventure
#Թոնդրակ
⚡
🙃
🔥
😉
🐾
Կադրեր հերթական հագեցած 2-օրյա ճանապարհորդությունից դեպի Սյունիք։
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառ՝ Լիճք, Մեղրի, Շվանիձոր Կարճևան․․․
Կհանդիպենք լեռներում☀️
Միացեք մեզ նաև Տելեգրամում - https://t.me/Tondrak_Adventure
#Թոնդրակ
⚡
🙃
🔥
😉
🐾
Եղվարդ - Զորավան - Բուժական - Թեղենյաց վանք 🌄
Բացահայտումներով լի պատմագիտական արշավ ունեցանք․
Սկզբում այցելեցինք Եղվարդի Ս․Աստվածածին նորավանքատիպ եկեղեցին, որը կառուցել է Ազիզբեկ Իշխանը 1301 թվականին իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոնի տարածման հազարամյակի առթիվ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։
Հաջորդը Եղվարդի վաղմիջնադարյան բազիլիկն էր․
Այն Հայաստանի հնագույն եռանավ բազիլիկներից է` պահպանված կիսավեր պատերով, առանց ծածկի: Թորոս Թորոմանյանը համեմատելով Երերույքի տաճարի հետ, այն կարծիքն է հայտնել, որ եկեղեցու զարդաքանդակները անխառն տեղական ոճով են քանդակված, գրեթե ոչ մի կապ չունեն օտարերկրյա ոճերի հետ։
Ապա մեկնեցինք Զորավան գյուղ։ Թեթեև քայլարշավով հասանք Զորավանի Զորավոր (Զորավար) եկեղեցի։ Եկեղեցու «Զորավար» անունը կապված է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի անվան հետ (7-րդ դար)։
Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը վկայում է, որ Զորավարը կառուցվել է Արուճի տաճարի և պալատի կառուցումից հետո Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Ըստ Վարդան վարդապետի եկեղեցին կառուցվել է Անաստաս կաթողիկոսի (661-667 թվականներ) օրոք՝ նույն Գրիգոր Մամիկոնյանի կողմից։
Այն կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆով: Ունի ութախորան, կենտրոնագմբեթ, երկաստիճան, բոլորաձև հորինվածք: Ունեցել է երկու մուտքեր` հյուսիսային և արևմտյան:
Եկեղեցու հարդարանքի տարրերը` զարդաքանդակ քիվը, նռան քանդակները, երկրաչափական զարդամոտիվներով կամարաղեղները, համապատասխանում են VII դ. II կեսի զարդարվեստի ոճին: Եկեղեցու ներսում պահպանվել են VII դ. որմնանկարչության հետքեր:
Զորավանից մեկնեցինք Բուժական։ Հասանք Թեղենյաց վանական համալիր։ Այն գտնվում է Ծաղկունյաց լեռների բարձրագույն գագաթ Թեղենիս լեռան (2846 մ) հարավային լանջին՝ շրջապատված թեղիների անտառուտով։
Թեղենյաց վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է։ Գտվնել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Համալիրի մեջ են մտնում գավիթը, սեղանատունը և եկեղեցին։
Կառուցված է բազալտից և գորշ ու կարմրավուն տուֆերից։ Սյուների և կամարների վրա, գեղեցիկ ու ճաշակով քանդակներից բացի, կան նաև արձանագրություններ։
Թեղենյաց վանքը 10-14-րդ դարերում Հայաստանի կրթական, մշակութային խոշոր կենտրոններից էր, որտեղ գրվել և ընդօրինակվել են շատ ձեռագրեր։
13-րդ դարի կեսերին տեղի դպրոցի ուսուցչապետն էր նշանավոր պատմիչ Վարդան Արևելցին։
Կհանդիպենք լեռներում☀️
Միացեք մեզ նաև Տելեգրամում - https://t.me/Tondrak_Adventure
#Թոնդրակ
⚡
🙃
🔥
😉
🐾
Հին Հարժիսի Քրդիկանց միաթռիչք կամուրջը
Կառուցել է Սունյաց Քուրդ իշխանը* Որոտան գետի վրա։
Այս կամրջով Հին Հարժիսը կապվում է Որոտանի աջափնյակի հետ։ Գեղատեսիլ, անտառախիտ և լեռնային արահետը տանում է Տաթև գյուղ։
***
Դու կիրճերում փրփրած
Քո Որոտանն էիր,
Եվ որոտում էիր
Առանց կայծակ տալու։
Քո նախաստեղծ, վայրի
Գեղեցկության դիմաց
Մի նոր գեղեցկություն
Գտար… Եվ դու հիմա
Կայծակներ ես տալիս
Առանց որոտալու…
Հ․ Սահյան
----------------------
Հին Հարժիս, Սյունիք, Լեռնահայաստան 🌄
* Քուրդ իշխանն ազգությամբ հայ է եղել․ «Քուրդ»-ն անձնանուն է։
#Թոնդրակ
2-օրյա արկածային ճանապարհորդություն կատարեցինք Սյունիքում՝ նվիրված Դավիթբեկայն ուխտերի 103-ամյակին։
Սկզբում այցելցինք Սիսիանի վաղմիջնադարյան եկեղեցին և զինվորական պանթեոնը, ապա Աղիտուի վաղմիջնադարյան նշանավոր հուշակոթողը և քարեդարյան քարայր-կացարանները։
Հասանք Որոտնավանք։ Այստեղ տեսանք 1000 թ․ Սյունյաց թագավորության Շահանդուխտ թագուհու կառուցած Ս․ Ստեփանոս եկեղեցին և հարակից հուշարձանները։ Եղանք Որոտնաբերդում՝ Սյունիքի նշանավոր և հինավուրց բերդերից մեկում, որը տեղացիները կապում են Դավիթ Բեկի անվան հետ։ Ծանոթացանք բերդի բազմադարյա պատմությանը։ Տեսանք 1856 թ․ Մելիք Թանգու կառուցած միակամար կամուրջը, ապա Շամբի գեղատեսիլ ջրամբարը։
Շարժվեցինք Հարժիս գյուղ։ Հարժիս գյուղից քայլարշավով իջանք Հին Հարժիս գյուղատեղի։ Տեսանք Ս․ Մինաս և Ալան թագավորի եկեղեցիները, հին բնակատեղիները և կամուրջը։ Վայեցինք Որոտանի կիրճի գեղեցկությունը։ Գիշերեցինք վրաններում՝ Հարժիսի սոճիների անտառում։
Առավոտյան՝ նախաճաշեցինք Հարժիսի հյուրընկալ բնակիչներից մեկի օջախում։ Հյուրասիրվեցինք գյուղի բարիքներից։ Ճաշակեցինք մեղր և խմեցինք թարմ կաթ։
Եղանք Հարժիսի դպրոցում։ Տնօրենի թույլտվությամբ տեսանք դպրոցի փոքրիկ, սակայն շատ արժեքավոր թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հարժիսից հայտնաբերվա կուռք-արձանիկներից։
Հրաժեշտ տվեցինք հարժիսցիներին և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գորիս։ Ճանապարհին տեսանք 1319 թ․ Օրբելյան իշխանների կառուցած Կոտրած քարավանատունը։
Հասանք Գորիսի Վերիշեն գյուղ։ Տեսանք Ս․ Հռիփսիմե և Ս․ Գևորգ եկեղեցիները, հին բնակատեղին և քարանձավները։
Քայլարշավ կատարեցինք Հին Գորիս գյուղատեղիում։ Տեսանք 1776 թ․ Մելիք Օհանի կառուցած Ս․ Հռիփսիմե եկեղեցին և Մելիք Օհանի տունը, հանրահայտ բրգաձև ժայռերը, բնակատեղին, քարանձավները և այլն։
Գորիս քաղաքում այցելեցինք Գորիսի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ 1921թ․ փետրվարին մեծ հանդիսությամբ ժողովրդի հոծ բազմության և զինվորական վաշտերի ներկայությամբ օծվեց սպարապետին տրվելիք գոտին և դրոշակը, որից հետո կառավարության նախագահը օծված գոտին կապեց Գ․ Նժդեհի մեջքը և նրան հանձնեց Լեռնահայաստանի եռագույն դրոշը։
Տեսանք այն պատշգամբը, որտեղից ելույթ են ունեցել հայ նշանավոր զորահրամանատարներ Անդանիկ Օզանյանը և Գարեգին Նժդեհը։
Ճանապարհորդությունն ավարտեցինք «1870 թ․» թանգարանում, որտեղ իմացանք շատ հետաքրքիր տեղեկություններ Գորիսի պատմությունից։
Սյունիքի հպարտ լեռներից և բազմադարյան պատմության փառքից անչափ տպավորված վերադարձանք քաղաքամայր Երևան։
Կհանդիպենք լեռներում☀️
Միացեք մեզ նաև Տելեգրամում - https://t.me/Tondrak_Adventure
#Թոնդրակ
⚡
🙃
🔥
🏞
🌄
🏔
😉
🐾
Click here to claim your Sponsored Listing.
Մեր մասին / О нас / About us
Սիրու՞մ ես լեռները, անտառները, ձորերը․ ներդաշնա՞կ ես բնության հետ, ուզու՞մ ես հանդիպել արկածների և նվաճել նոր բարձունքներ․ 🗻 Միացի՛ր ԹՈՆԴՐԱԿ-ին, քանզի «Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը(Նժդեհ)»:🌿
Ներկայումս մեր ընկերությունը ոլորտում զգալիորեն առանձնանում է նոր և բացառիկ երթուղիներ առաջարկելով, Հայասատանի գեղատեսիլ բնությունը և արկածային տուրիզմը ներկայացնող ֆիլմ-տեսահոլովակներով, լեռնային տուրիզմի բարձր մասնագիտացմամբ, բնապահպանական և արկածային նախագծերով, ինչպես նաև Հայաստանը աշխարհին ներկայացնելու նոր, պայծառ և հետաքրքրաշարժ մոտեցումներով: 🌿
Թոնդրակըը նպատակ ունի Հայաստանում զարգացնել լեռնային և արկածային տուրիզմը, առաջարկելով նոր երթուղիներ, օրիգինալ և հետաքրքիր նախագծեր, մարդկանց մեջ մեծացնել սերը դեպի բնությունը և կապող օղակ հանդիսանալ մարդու և բնության միջև՝ նպաստելով վերջինիս արժեվորմանը և պահպանմանը։☀️
Մեր էջում փնտրեք ամենախենթ արշավները և լեռնային վերելքները, ամենագեղեցիկ վայրերը և ամենահետաքրքիր նյութերը։🌿
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Komitas 20, Branch/Amiryan 27
Yerevan, 0012
Group & individual tours in Armenia , Artsakh & Georgia
Sayat Nova Street
Yerevan, 0822
PTT Services Finder in Armenia - Explore and experience unforgettable fun. For Tours, Travel,
46 Moldovakan Street 37 Home
Yerevan, 0062
Armenian Geographic Club
8 Tumanyan
Yerevan, 0001
Հայոց բերդերը և ամրոցները, Համշեն տուրի նախագիծ Armenian Fortresses by Hamshen Tour
Yerevan, 0014
We are a tour agency in Armenia. Get the best experience you can have from visiting this unique and ancient country!
Arshakunyats 4
Yerevan
Adventure & Travel We organize hiking, trekking tours, mountain climbing and campings in Armenia
Mashtots Street
Yerevan, EMAIL:[email protected]
Dear visitor, welcome to the page of our travel agency. Tour Bus travel and transport agenc
Mashtots Avenue , 38
Yerevan, 0002
Worldwide tours Tours in Armenia Social packages in RA and NKR Airtickets Hotel reservation Visa support