''Hayastan'' publishing house\''Հայաստան'' հրատարակչություն
Հիմնադրվել է 1921 թվականին
Լույս է տեսել Սիրան Սեզայի «Նամականի. Ա» նամակագրութիւն Վահէ-Վահեանի եւ Անդրանիկ Ծառուկեանի հետ (1932-1955 եւ 1933-1948)» գիրքը
Կազմեց, ծանօթացրեց, թարգմանեց և հրատարակութեան պատրաստեց՝ Գէորգ Եազըճեան
Նամականիին հատորները լոյս կը տեսնեն Սիրան Սեզայի որդիին եւ հարսին՝ Վահագն եւ Անահիտ Քիւփելեաններու մեկենասութեամբ:
20-րդ դարու սփիւռքահայ, մասնաւորաբար լիբանանահայ գրական և հասարակական կեանքի երեւելի դէմքերէն է Սիրան Զաիֆեանը, աւելի ծանօթ Սիրան Սեզա գրչանունով: Անոր հարուստ նամականին սփիւռքահայ եւ հայրենի գործիչներու հետ նոր լոյս կը սփռէ մեր գրականութեան և հասարակական կեանքի զանազան հարցերուն վրայ:
Չորս հատորով լոյս ընծայել նախատեսուած առաջին հատորին մէջ տեղ գտած են Սեզայի փոխանակած նամակները լիբանանահայ երեւելի խմբագիր, գրող ու հասարակական գործիչներ Վահէ-Վահեանի և Անդրանիկ Ծառուկեանի հետ:
Ինչպէս գրեթէ բոլոր մարդոց նամակներուն մէջ, այս նամակներուն մէջ եւս կ’արտայայտուին անձնական ապրումներ, զգացումներ եւ յոյսեր:
Ժողովածուները նախատեսուած են գրականագէտներու, սփիւռքի պատմութիւնը և Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններու պատմութիւնն ուսումնասիրողներու, ինչպէս նաեւ ընթերցող լայն հանրութեան համար:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում կազմակերպված հանդիպումը ժամանակակից հայ գրողների հետ մեկ գլխավոր նպատակ էր հետապնդում.ոչ միայն ի մոտո շփվել իրենց համար ստեղծագործող մարդկանց հետ,այլև զգալ նրանց մարդկային նկարագիրը , գրողի խոսք լսել, ծանոթանալ նրանց ստեղծագործական խոհանոցին...
Հանդիպման շարժառիթներից մեկն էլ իրենց համաքաղաքացի,տակավին 2020թ.քառասունչորսօրյա պատերազմից հետո Շուշիից Դիլիջան տեղափոխված Արմինե Ապրեսյանի` բոլորովին վերջերս լույս տեսած «Վերասլացք» արձակ և չափածո ժողովածուն էր։
Հանդիպմանը, մանկավարժներից և դպրոցի աշակերտներից զատ , նաև հատուկ այդ առիթով հրավիրված հյուրեր էին նաև մասնակցում ,որոնք ոչ պակաս հետաքրքրված էին հանդիպմամբ:
Բացելով հանդիպումը՝ դպրոցի տնօրեն Արամ Արամյանն հույս հայտնեց,որ յուրօրինակ բաց դասն ու «գրական ռինգը» երկխոսության հրաշալի հնարավորություն կընձեռեն:
Նրա առաջարկով հանդիպումը շարունակեց արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, ով նախ խոսքի իրավունքը փոխանցեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի կազմում գործող Հաղարծինի հոգևոր հովիվ հայր վարդապետ Սամվելին։ Հայր Սուրբի օրհնության խոսքից և Հաղարծինի մասին շքեղ մի քանի գրքռր դպրոցի գրադարանին նվիրելուց հետո , ներկայացնելով շնորհանդեսին եկած իր գրչընկերներին, Տիգրան Նիկողոսյանը այնուհետև խոսեց գրի ու գրքի տեղի ու դերի մասին,ապա անդրադարձավ Արմինե Ապրեսյանի` ընդհանուր առմամբ չորրորդ,իսկ մայր հայրենիքում առաջին գրքին,ընդգծելով ,որ ասելիքով հարուստ և նրբաճաշակ այս գիրքը շատ լավ ուղեկից կարող է լինել ավագ դպրոցի աշակերտներին:
Հանդիպմանը ներկա իր գրող ընկերների մասին հանգամանալից խոսք ասաց «Հայաստան» ՓԲԸ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Վահագն Սարգսյանը:
Խոսելով նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին, նա հատկապես կարևորեց ներկա գրողների խոսքի կուլտուրան, ընթերցողի հետ շփվել կարողանալն ու պատասխանատվությունը ընթերցողի առջև: Նա միաժամանակ «Հայաստան» հրատարակչության հրատարակած գրքերի հավաքածու նվիրեց դպրոցի գրադարանին։
Հետաքրքիր էր լսել Արիս Արսենիին, ով ավագ ընկերոջ հանդարտ խոսքն ամփոփեց իր մի քանի գործերի ընթերցմամբ։
Արմինե Ապրեսյանը,շեշտելով,որ առաջին անգամ է հանդես գալիս այսպիսի լսարանի առջև , հատկապես կարևորեց գրող-ընթերցող կապը մարզային դպրոցների աշակերտների համար և ի պատասխան` կարդաց իր գործերից մեկը։
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման լավագույն գնահատականը դպրոցի միջանցքներում շարունակվող երկխոսությունն էր , ինչի արդյունքում կրթօջախի ղեկավարությունն ու մանկավարժներն առաջարկեցին ոչ թե հանդիպումն ավարտել,այլ պարզապես կարճ մի ժամանակով ընդմիջում հայտարարել ...
Հարգելի բարեկամներ,
Լրացավ տնօրենի պաշտոնավարման իմ պայմանագրային ժամկետը Եղ.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/-ում:
Այս ժամանակահատվածը մի բարեպատեհ առիթ էր ամենօրյա ներկայությունը զգալու մեր մեծերի հոգևոր ժառանգության, առնչվելու և պատասխանատու լինելու նրանց անկորնչելի գրական, մշակութային արժեքներին, որոնցով է ամբողջանում հայ մարդու ազգային և հոգևոր ինքնությունը:
Բարեպատեհ էր և այն առումով, որ առնչվեցի նաև թանգարանային գործի բանիմաց, փորձառու աշխատակիցների և գիտաշխատողների հետ, որոնց գործունեությունը արժանի է ամենայն դրվատանքի:
Ինչ խոսք, ժամանակին համընթաց անհրաժեշտ են բարեփոխություններ այս բնագավառում՝ առավել արդիականացնելու թանգարանային գործը հանրապետությունում՝ ներդնելով պահպանման, հանրահռչակման նոր մեթոդներ, նոր եղանակներ: Սակայն միայն բարեփոխություններ՝ ոչ փորձարարություն:
Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել ԿԳՄՍ նախարարության թանգարանային բնագավառի վերադաս պատասխանատուների իմպուլսիվ, անփույթ և ոչ գրագետ կառավարման պրակտիկան, որի արդյունքում հաճախ են հակադրվում լիազոր մարմնի և թանգարանի փոխհարաբերությունները, ավելին՝ մեր երկամյա պաշտոնավարման ընթացքում գեթ մեկ անգամ մայր թանգարան չայցելած պատասխանատուն, ամեն կերպ ջանում էր միտումնավոր խոչընդոտել աշխատանքային գործընթացը: Հետևաբար, անհրաժեշտ է, որ բնագավառը կառավարի մասնագետը, մշակութային արժեքներ ճանաչող պաշտոնյան, նվիրյալը և ոչ պատահական անցորդը: Ինչևէ:
Շնորհակալ եմ Եղ.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և ցանկանում եմ արդյունավետ աշխատանքային գործունեություն նոր տնօրենի՝ Սյուզաննա Խոջամիրյանի, գլխավորությամբ, ով թանգարանային գործի հմուտ մշակ է:
Վահագն Սարգսյան
«Հայաստան» ՓԲԸ նախագահ,
ԳԱԹ նախկին տնօրեն
Շնորհանդեսը` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում
Արմինե ԱՊՐԵՍՅԱՆ «Վերասլացք», 204 էջ, Երևան,
«Հայաստան» հրատարակչություն ,2023թ
Արմինե Ապրեսյանն ապրում և աշխատում է իր գողտրիկ Շուշին հիշեցնող Դիլիջան կանաչ քաղաքում: Այստեղ է փոխադրվել 44- օրյա պատերազմից հետո ,ի թիվս հայրական տան ու հայրենիքի, Արցախ աշխարհում թողնելով իր գրքերը և բանաստեղծական երեք ժողովածու: «Վերասլացքն» առաջինն է մայր հայրենիքում ` նաև շապիկի ինքնատիպ ու խոսուն ձևավորմամբ:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` ներկայությամբ հեղինակի մտերիմների,գրչընկերների,պարզապես նրա պոեզիան և արձակը սիրող մարդկանցով:
Շնորհանդեսը վարում էր արձակագիր Տիգրան Նիկողոսյանը:
Ելույթ ունեցավ և իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միաբան, Խոր Վիրապի վանահայր Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Գրքի մասին հանգամանալից խոսք ասացին ԳԱԹ տնօրեն,բանասիրական գիտությունների թեկնածու ,գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը ,բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանը, Խաչիկ Մանուկյանը , Արիս Արսենին, Արցախի պետհամալսարանում հեղինակին դասավանդած Նոնա Դավթյանը , ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողեր Փահլևանյանի շնորհավորանքի խոսքն ընթերցեց Մարիամ Միրզոյանը, գրքից հատվածներ ներկայացրեց երիտասարդ արձակագիր Արթուր Սարգսյանը,իսկ նկարիչ,բառացիորեն օրերս ,, Թեքեյան,, մշակութային միության մրցանակի արժանացած Մելքոն Հովհաննիսյանը նվիրեց իր կտավներից մեկը, նուրբ զարդերի վարպետ Արմինե Ստամբոլցյանն էլ ` իր պատրաստած մի եզակի աշխատանք:
Շնորհակալական գեղեցիկ և ինքնատիպ խոսք ասաց հեղինակը` Արմինե Ապրեսյանը:
Լույս է տեսել Շաքէ Մանկասարեանի «Արեւմտահայերէն հեքիաթներ» երկրորդ հատորը
Լույս է տեսել Robert Amirkhanyan / Ռոբերտ Ամիրխանյան-ի «Խոստովանանք․ կանտատ սիրո» 5-րդ հատորը
Կազմող, նախաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Աննա Խաչատրյան-Ամիրխանյան
«Խոստովանանք» գրքաշարի հինգերորդ հատորում զետեղվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական ուշ շրջանի «Կանտատ սիրո» կտավը, որը բաղկացած է ինը մասից և նախերգից։ Ստեղծագործությունը նախատեսված է մեներգչուհու (ալտ), երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Կանտատի ենթավերնագիրն է՝ «Ես նույնացրել եմ զույգ սերն իմ մեջ․․․»։
Կանտատը գրվել է 2012 թվականին։ Առաջին անգամ կատարվել է Գերմանիայում, որտեղ հնչել է նախնական եռալեզու (հայերեն, գերմաներեն, անգլերեն) տարբերակով։ Մեկ տարի անց ներկայացվել է Հայաստանում՝ հայերենով, որի համերգային ձայնագրությունը կարելի է լսել գրքում զետեղված QR ծածկագրի հղումով։
Ստեղծագործությունը տպագրվում է առաջին անգամ։
Տաղանդաշատ երաժիշտ Արտուշ Փարսատանեանի զրոյցը Տաղանդաշատ երաժիշտ Արտուշ Փարսատանեանի զրոյցը:www.radioayk.com
Լույս է տեսել Աշխեն Բախչինյանի «Երախիկները, կենդանիներն ու ես» գիրքը
Խմբագիր՝ Արծվի Բախչինյան
Լույս է տեսել Արմինե Ապրեսյանի «Վերասլացք» գիրքը
Խմբագիր՝ Վահագն Սարգսյան
Գիրքը երեք բաժնից է բաղկացած. «Էտյուդներ», իրական հենքի վրա շարադրված «Տեսնես հիմա որտե՞ղ են» պատումները և «Պոեզիա»: Դրանք ներքին մի կապով միահյուսված են և մեկ ամբողջություն են կազմում:
Լույս է տեսել Վարդան Հախվերդյանի «Անմեռ է քնարդ, Ջիվանի՛» գիրքը
Գիրքը հրատարակվել է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ հոգածությամբ. նախագահ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ջիվանապաշտ Շիրակ Թորոսյան (Shirak Torosyan)
Առաջաբանը՝ Մկրտիչ Սարգսյան (Mkrtich Sargsyan)-ի, Հարություն Հովնաթանի
Մասնագիտական խմբագիր՝ Նազելի Ավետիսյան
բան. գիտ. դոկտոր, դոցենտ
Գրախոսներ՝ Գագիկ Խաչիկյան
բան. գիտ. դոկտոր
Օֆելյա Հովհաննիսյան
բան. գիտ. թեկնածու, դոցենտ
Գիրքը նվիրված է իմաստասեր, հայ անվանի աշուղ-բանաստեղծ Ջիվանու ծննդյան 175-ամյակին:
Հեղինակը քանքարավոր Ջիվանու աշուղական երգ-բանաստեղծությունների մանրազնին ուսումնասիրության հիման վրա կատարել է ուշագրավ գրականագիտական, փիլիսոփայական վերլուծություն՝ բացահայտելով մեծն հայենասերի հարուստ կենսափիլիսոփայությունը:
Որպես առաջաբան գրքում զետեղվել են Մկրտիչ Սարգսյանի «Հայրենաշունչ քնար» (1982) և Հարություն Հովնաթանի «Երկնային աշուղ Ջիվանի» (2009) հոդվածները:
Նախատեսված է բազմաշերտ ընթերցողների համար:
Լույս է տեսել Արամ Խաչատրյանի տուն թանգարանի մասին պատմող գրքույկ
Անցկացվեց գրական 6-րդ մրցանակաբաշխությունը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ամփոփվեցի «ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ» հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։
«Մենիկ» և «Փոխատեղումներ». Կարինե Ռաֆայելյանի նոր գրքերը Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...
-Հարցնում եք՝ ո՞վ է «դարավերջի հայը»։ Հաղթած հայն է։ Իր ցավը, իր կորուստները ուժ դարձրած հայը, պարտությունից չվախեցող հայը։ Ազատատենչ, հպարտ հայը։
Այո՛, մենք նաեւ պարտվել ենք… երբ չենք հավատացել մեր հաղթանակին։ Երբ չենք միացել խիզախ ըմբոստների պայքարին, զենքը վայր ենք դրել եւ չենք զոհվել մինչեւ վերջին փամփուշտը կրակելով։
Ես համոզված էի, որ Արցախում հաղթելու ենք, որովհետեւ տեսել էի մեր համազգային ոգու ուժը։ Վազգեն Սարգսյանն ընդամենը 500 մահապարտ էր ուզում 100 000-անոց բանակի դեմ։ Միայն իր ազգի, իր ոգու ուժը ճանաչող մարդը կարող է նման խիզախության գնալ։
Գիտեք՝ ո՞րն է մեր կենսունակության գաղտնիքը. անհրաժեշտ 500 մահապարտ, 500 հերոս, 500 դյուցազուն միշտ գտնում ենք մեր մեջ ու նրանք ազգը դուրս են բերում օրհասից։ Թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ պատերազմի…
Մկրտիչ Սարգսյան
Ազատ Գասպարյանի արխիվը փոխանցվել է Գրականության և արվեստի թանգարանին
Լույս է տեսել Միքայել Այգենցի «Երկնքից ընկան երեք խնձոր» բանաստեղծությունների ժողովածուն
Խմբագիր՝ Վահագն Սարգսյան
Գիրքը նախորդ՝ «Գույնզգույն թռչուններ» ժողովածուի (2019թ.) օրգանական շարունակությունն է:
Հեղինակը մանուկ ընթերցողին տանում է մի գունեղ ու կախարդական հեքիաթաշխարհ, պահում նրան վեհ ու գեղեցիկ պատկերների մեջ, իրականության և մանկան երևակայության սահմանագծում:
«Գովք հայոց գրերի» պոեմը մեսրոպյան տառերի գովքն է՝ հայոց բնաշխարհի պատկերներով:
Գրքի նկարազարդումները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ
Լույս է տեսել Թադէոս Ի. Եսայեանի «Գեղամ ու Արփիկ» գիրքը
✨ Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել Վահեի գրքի անհատականացման կախարդանքը:
🚀 Թերթե՛ք և համեմատե՛ք Վահեի լուսանկարները գրքի նկարազարդումների հետ. տեսնում եք նմանությունը, չէ՞:
🪐 Գրքի յուրաքանչյուր էջ կենդանանում է վառ ու գունեղ նկարազարդումների շնորհիվ, որոնք կարծես թե Վահեին տիեզերք են տանում:
🚀 Հեքիաթը սպասում է իր հերոսին: Պատվիրե՛ք այսօր մեր անհատականացված գիրքը և նվիրե՛ք ձեր սիրելիներին անմոռանալի արկածներ ամենաանհավանական աշխարհում 🌌
#անհատականգիրք #գրքեր #անհատականնվեր #նվերներ #իմհեքիաթը
🔮 Ճանապարհորդություն դեպի արկածների կախարդական և զարմանալի աշխարհ սկսվում է գրքի առաջին էջից:
🔸 Ընթերցանությունը հզոր գործիք է, որն օգնում է երեխաներին զարգացնել երևակայությունն ու հաղորդակցման հմտությունները, կառուցել արժեքներ և հասկանալ իրենց շրջապատող աշխարհը:
🔸 Գրքերը ոչ միայն գիտելիքի աղբյուր են, այլև ընտանեկան փոխհարաբերությունները բարելավող թանկարժեք գործիք: Երբ նստում եք Ձեր երեխայի կողքին և սկսում միասին թերթել էջերը, Դուք ստեղծում եք ոչ միայն ամուր կապ, այլև անմոռանալի հիշողություններ:
🔸 Ընթերցանությունը նպաստում է նաև լեզվական հմտությունների զարգացմանը և բառապաշարի հարստացմանը։
🤗 Մենք հասկանում ենք, որ Դուք ամենալավն եք ցանկանում Ձեր երեխաներին: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք անհատականացված գրքեր, որոնք ընթերցանությունը վերածում են կախարդական և եզակի ճանապարհորդության:
☀️ Նվիրեք Ձեր երեխաներին ոչ միայն գրքեր, այլև անգին պահեր, որոնք կհիշվեն ամբողջ կյանքում:
🫵 Կիսվեք մեզ հետ Ձեր պատմությամբ, և մենք կստեղծենք անհատականացված գիրք, որը կդառնա իսկական գանձ Ձեր երեխայի համար:
#անհատականնվեր #գրքեր #իմհեքիաթը #ընթերցանություն
🤗 Բարի գալուստ «Իմ հեքիաթը»,
որտեղ յուրաքանչյուր էջ կյանքի է կոչում Ձեր եզակի և յուրահատուկ պատմությունը:
📚 Մեր կողմից ստեղծված անհատականացված գրքերը Ձեզ կտանեն նոր աշխարհներ, կնկարագրեն Ձեր հետաքրքրությունները և կներկայացնեն Ձեր կյանքի ամենակարևոր պահերը:
🖼️ Ձեզ համար ստեղծված գրքի նկարները հնարավորինս նման կլինեն Ձեզ, ինչը կստիպի զգալ, որ հենց Դուք եք պատմության գլխավոր հերոսը:
🧸 Անկախ նրանից, թե ինչ եք սիրում Դուք՝ արկածներ, ֆանտաստիկա, հեքիաթներ, ռոմանտիկա, մենք ստեղծում ենք պատմություն, որը համապատասխանում է Ձեզ և Ձեր հետաքրքրություններին:
🫶 Ընտրելով մեզ՝ Դուք ստանում եք ոչ միայն գիրք, այլև անմոռանալի հիշողություններ, որոնք հավերժ կմնան Ձեզ և Ձեր ընտանիքի հետ:
📩 Գրե՛ք մեզ այսօր, պատասխանե՛ք մի քանի հարցերի, և մենք միասին կստեղծենք անմոռանալի նվեր:
#անհատականնվեր #գիրք #իմհեքիաթը #անհատականհեքիաթ
Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/-ը համալրվել է կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանի արխիվով
Արկադի Հայրապետյան-95. համալրվել է ԳԱԹ-ի կինոարխիվը Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...
📚Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող-հրապարակախոս, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի նախաձեռնությամբ Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի «Հյուպատոսական գրառումներ» գրքի շնորհանդեսը։
📕📖Հանդիպման հյուրերն էին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը, արձակագիր Նաիրա Աբրահամյանը և արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Արմինե Ապրեսյանը։
📕Բաբկեն Սիմոնյանը և Նաիրա Աբրահամյանը իրենց հեղինակած գրքերից նվիրեցին նաև Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանին, որի համար գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց հյուրերին և իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունն ու կարևորումը գրադարաններում։
Լույս է տեսել Արթուր Օհանյանի «Խինդ ու սեր» արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուն
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Contact the business
Telephone
Website
Address
Իսահակյան 28
Yerevan
0009
Opening Hours
Monday | 09:00 - 17:00 |
Tuesday | 09:00 - 17:00 |
Wednesday | 09:00 - 17:00 |
Thursday | 09:00 - 17:00 |
Friday | 09:00 - 17:00 |
20 Sundukyan Street
Yerevan, 0033
Founded in 1993, Triada Studio is an award-winning animation, motion design and visual effects studi
Aram 64
Yerevan, 0002
Factor TV-ն մատուցում է հավաստի, անկողմնակալ տեղեկատվություն․ Հետևեք մեզ նաև https://t.me/factoram
Բաղրամյան 18
Yerevan
Взгляд из Армении Рассказываем о международных отношениях, диаспоре, экономике, бизнесе, культуре, технологиях и о многом другом. Читайте здесь ⤵️