VENGE Engineering

VENGE Engineering

VENGE Engineering` ստեղծելով կյանքի մթնոլորտը։

VENGE Engineering ընկերությունը մասնագիտացված է ինժեներական համակարգերի նախագծման, շինարարության տեխնիկական հսկողության և խորհրդատվության, ինժեներական համակարգերի ամբողջական սպասարկման, գործող ինժեներական համակարգերի արդիականացման և ավտոմատացման, ինչպես նաև օդափոխման համակարգերի, օդատարների, ցանցային տարրերի և մետաղական կոնստրուկցիաների
արտադրության ոլորտներում:

Իր որակավորված մասնագետների շնորհի

29/11/2022

🏢 Աշխատավայրի տարածքի գոտիավորման դեպքում հաճախ դրանցից որոշներում առաջանում է անհարմարավետ ջերմաստիճան։

🧐 Խնդիրն առաջանում է օդորակման ոչ ճիշտ նախագծի հետևանքով։

👉 Որպեսզի խուսափեք նման խնդիրներից և ձեր աշխատակիցների համար ապահովեք հարմարավետ աշխատանքային պայմաններ, դիմե'ք պրոֆեսիոնալ ինժեներական թիմերի։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#հովացում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

25/11/2022

🏬 Հանրային տարածքների ինժեներական աշխատանքներն ունեն իրենց հատուկ մարտահրավերները։

👉 Տվյալ տարածքներում օդորակման ու օդափոխության աշխատանքների դժվարությունն առաջին հերթին մարդկանց մուտքուելքի անկանխատեսելիության մեջ է։ Նման դեպքերում օգտագործվում են ժամանակակից լուծումների համապատասխան ընտրանի՝ սկսած մուտքի օդային վարագույրներից մինչև էներգախնայող տաքացուցիչներ։

✔️ VENGE Engineering-ն իրականացնում է տարատեսակ շինությունների օդորակման ու օդափոխության համակարգերի նախագծում, տեղադրում, սպասարկում ու արդիականացում։

👌 Վստահե'ք ձեր նախագծերը պրոֆեսիոնալներին։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

22/11/2022

👌 Նախքան շինությունը շահագործելը, համոզված եղեք, որ այն ունի ինժեներական համակարգերի անհրաժեշտ հագեցվածություն։

👉 Ինժեներական համակարգերի տեղադրման փուլում թույլ տրված սխալները հետագայում շահագործողի համար ի հայտ են բերում բազում խնդիրներ ու անհարմարություններ։

✔️ VENGE Engineering-ն իրականացնում է ինժեներական համակարգերի նախագծում, շինարարության տեխնիկական հսկողություն և խորհրդատվություն, ինժեներական համակարգերի ամբողջական սպասարկում։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65

17/11/2022

💯 Daikin-ի կողմից առաջարկվող Modular L-ը նորարարական արտադրանք է, որն իդեալական է միջին մեծության տարածքներում պատշաճ օդափոխություն ապահովելու համար: Սա կոմպակտ և արդյունավետ լուծում է, որի հիմնական առանձնահատկություններն են.

▪️ Ճկունություն. այն կարող է օդափոխել տարբեր չափերի տարածքներ՝ 50-ից մինչև 600 քառակուսի մետր մակերեսով։
▪️ Օդի ֆիլտրման ամենաբարձր մակարդակ. Modular L-ն ապահովում է օդի առավելագույն որակ կրկնակի ֆիլտրման շնորհիվ, որն ունի 90% արդյունավետություն ամենափոքր մասնիկների վրա, ինչպիսիք են՝ բակտերիաները, բորբոսները կամ այլ աղտոտիչներ (PM1):
▪️ Բարձր արդյունավետություն. երաշխավորված է հակահոսքի ջերմափոխանակիչով, որն ունակ է վերականգնել ջերմության մինչև 90%-ը և թույլ է տալիս խնայել ջեռուցման ծախսի ավելի քան 25%-ը:
▪️ Տեղադրման հեշտություն. սարքը հնարավոր է հեշտությամբ ինտեգրել համակարգի մյուս սարքավորումների հետ։

✔️ VENGE Engineering-ը Daikin-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65

#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

13/11/2022

💯 VENGE Engineering-ը համագործակցում է օդորակման ոլորտի սարքավորումներ արտադրող լավագույն ընկերությունների հետ և հանդիսանում Daikin ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։

👌 Daikin-ի սարքավորումները, գերմանական TUV Nord հավաստագրման համաձայն, ունեն հիգիենայի ամենաբարձր չափանիշները։ Սա ցույց է տալիս բակտերիաների և բորբոսների տարածմանը հակազդելու սարքերի արդյունավետությունը, ինչպես նաև, դրանց մաքրման և ախտահանման հեշտությունը:

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

09/11/2022

🏪 Խանութ-սրահների օդորակումը, օդափոխությունը, ինչպես նաև ջեռուցումն ու հովացումը կարևոր նախապայմաններ են տվյալ բիզնեսի հաջողության համար։

▪️ Ոչ պարենային առևտրի սրահներում պատշաճ օդորակումն ապահովում է հարմարավետ միջավայր, որի շնորհիվ հաճախորդները ավելի երկար են մնում սրահում և ավելի շատ գնումներ կատարում: Տվյալ տարածքներում կարևոր է նաև էներգիայի ծախսի վերահսկողությունը։

👉 Daikin Cloud-ի և խելացի կարգավորիչների միջոցով դուք կարող եք հեշտությամբ հետևել ջերմաստիճանի հարմարավետությանը և վերահսկել էներգիայի սպառումը:

▪️ Սննդի առևտրի սրահներում բացի վերոհիշյալ կետերից առկա է նաև սննդի պահպանման անհրաժեշտությունը
Daikin-ի սառնարանային լուծումները և կլիմայի կառավարման ճշգրիտ տեխնոլոգիաները կարող են բավարարել այս պահանջը ևս։

👌 Վստահե'ք պրոֆեսիոնալ թիմին, VENGE Engineering-ի օգնությամբ ձեր բիզնեսը շահավետ է։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

04/11/2022

📑 Նախագծերը տարբեր են, դրանց պահանջները՝ ևս։

✔️ VENGE Engineering-ը հաշվի է առնում յուրաքանչյուր նախագծի անհատական կարիքներն ու ապահովում գոհացուցիչ արդյունք իր գործընկերների համար:

💯 Մեզ վստահում են ոչ միայն փորձի ու հուսալիության, այլև ճկուն ու պրոֆեսիոնալ լուծումների համար։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

16/10/2022

Ջրամատակարարման խնդիրները ցուրտ եղանակին ❄️

💦 Ցածր ջերմաստիճանի պայմաններում տարբեր շինություններում առաջանում է խողովակներում ջրի սառչելու խնդիրը։ Սա տեղի է ունենում, երբ բացասական ջերմաստիճանի հետևանքով խողովակներում առկա ջուրը փոխում է իր ագրեգատային վիճակը։

💧Խնդիրը հաճախ հանգեցնում է մատակարարվող ջրի քանակի նվազման, ջրի մատակարարման անհնարինության, ջեռուցման համակարգի ջրային պոմպով աշխատելու դեպքում՝ նաև ջեռուցման համակարգի անգործության։

👉 VENGE Engineering-ն իրականացնում է նաև՝
▪️ ջրամատակարարում
▪️ ջրահեռացում
▪️ կոյուղու համակարգի նախագծում։

👌 Կարևորե’ք հարմարավետությունը VENGE Engineering-ի հետ:

#ջրահեռացում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #ջրամատակարարում

13/10/2022

🆕 Սպիրալաձև օդատարներ՝ արդեն նաև 100, 125 և 200 տրամաչափով։

👌 VENGE Engineering-ը շարունակում է ընդլայնել և կատարելագործել իր արտադրության տեսականին։

👉 Ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասում պատրաստվում են՝
▪️ օդատարներ,
▪️ ձևավոր էլեմենտներ,
▪️ ցանցային դետալներ,
▪️ ձեռքի ու էլեկտրական փականներ:

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#ջեռուցում #օդորակում #օդափոխություն #ջրահեռացում #սպասարկում #Օդատար #Ծխատար

10/10/2022

VENGE Engineering-ի հերթական հաջողված նախագիծը 💯

🤝 Շնորհավորում ենք մեր գործընկերոջը բացման առիթով եւ հաջող ընթացք մաղթում։

06/10/2022

💯 Համաշխարհային առաջատար Daikin ընկերությունն առաջարկում է ապրանքների, լուծումների և ծառայությունների լայն տեսականի՝ մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը ապահովող ներքին միջավայր ստեղծելու համար:

👉 Daikin-ի առաջադեմ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, իսկ սարքերի բազմազանությունը՝ ունենալ լուծում ցանկացած տեսակի շինության համար:

👇 Ապրանքանիշի առաջատար համակարգերն են՝
▪️VRV
▪️FCU
▪️SPLIT
▪️SKY AIR
▪️SPLIT-SKY
▪️ALTHERMA

👌 Դրանց յուրաքանչյուրի կիրառումը համապատասխան պահանջի դեպքում բարձրացնում է տարածքների արդյունավետությունն ու օգտագործողների կյանքի որակը։

✔️ VENGE Engineering-ը Daikin-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

03/10/2022

Օդորակման կարևորությունը հաճախ անտեսվում է միջանկյալ եղանակներին 🍂

🍂 Աշնանը որակյալ օդորակումը զերծ կպահի ձեզ տարատեսակ վարակներից ու կնվազեցնի մրսածության հավանականությունը։

👌 Տարածքների բարձրակարգ օդորակումը հնարավորություն է տալիս մաքրել օդը ախտոտիչներից՝ նվազեցնելով վարակների տարածումն, ինչպես նաև, ապահովել հարմարավետ ջերմաստիճան՝ անկախ դրսում տիրող եղանակից։

💯 VENGE Engineering` ստեղծելով կյանքի մթնոլորտը։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

30/09/2022

Արտադրական տարածքների օդափոխություն 💨

🧐 Տվյալ տարածքների օդափոխությունը պահանջում է հաշվի առնել մի շարք էական գործոններ, որոնցից գլխավորը արտադրության տեսակն է:

✔️ Դիտարկենք բարձր ճշգրտության սարքավորումներ օգտագործող արտադրական ձեռնարկությունները կամ նրանք, որտեղ արտադրանքը չպետք է ենթարկվի ջերմաստիճանի տատանումների։ Այս դեպքերում լավագույն տարբերակը կլինի չիլլերի վրա հիմնված համակարգի տեղադրումը, որը կարող է պահպանել սահմանված ճշգրիտ ջերմաստիճանը:

👌 Վստահե'ք պրոֆեսիոնալ թիմին, VENGE Engineering-ի օգնությամբ ձեր բիզնեսը շահավետ է։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

25/09/2022

🧯Շինությունների ապահովության բարձր աստիճանը կարևոր պայման է պատերազմական գոտում գտնվող երկրների համար։

👌 Ինժեներական ճշգրիտ նախագիծը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել շինության՝ արտաքին ազդեցություններից ստացված վնասները, ապահովել մարդկանց տարհանման հնարավորությունը։

👉 VENGE Engineering-ն իրականացնում է նաև՝
▪️ինժեներական համակարգերի նախագծում,
▪️շինարարության տեխնիկական հսկողություն և խորհրդատվություն,
▪️գործող ինժեներական համակարգերի արդիականացում և ավտոմատացում,
▪️ հակահրդեհային համակարգերի նախագծում։

✔️ Նվազագույնի հասցրե'ք արտաքին ազդեցություններից առաջացող ռիսկերը VENGE Engineering-ի հետ։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#ինժեներականհամակարգեր #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում #անվտանգություն

21/09/2022

🇦🇲 Շնորհավո’ր տոնդ, անկա’խ Հայաստան։

💪 Թող անկախության 31-րդ տարեդարձի հետ մեր պետականության համար սկսվի խաղաղ ու հզոր մի նոր շրջան։

19/09/2022

🧐 Շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով տան ներսում օդը կարող է հինգ անգամ ավելի աղտոտված լինել, քան դրսում:
Նոր Daikin Premium օդը մաքրող սարքի հետ օդի պատշաճ որակն ապահովելն ավելի հեշտ է։

👉 Daikin Premium օդը մաքրող սարքը՝
▪️ MERV 15 ֆիլտրի շնորհիվ հեռացնում է նույնիսկ 0,3 միկրոն չափի մասնիկների ավելի քան 85%-ը,
▪️ նվազեցնում է կոնդեսանտի առաջացումը,
▪️ նախատեսված է ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց տեղադրման համար,
▪️ ունի մոնտաժային անհրաժեշտ կտրվածքները տեղադրման ժամանակի խնայողության համար,
▪️ պահանջում է փոխել ֆիլտրը տարին մեկ կամ երկու անգամ՝ կախված տան պայմաններից։

✔️ VENGE Engineering-ը Daikin-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։
📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

10/09/2022

💯 Daikin Altherma 3 R-ն աշխարհում առաջին ջերմային պոմպն է, որն աշխատում է R-32 սառեցնող հեղուկով։
Բարձր կատարողականության շնորհիվ այն բավարարում է տան ջերմային պահանջները ամբողջ տարվա ընթացքում։

✔️ Սարքն ունի՝
▪️ տարածքների ջեռուցման A+++ էներգաարդյունավետություն,
▪️ կենցաղային տարածքների տաք ջրի ապահովման A+ էներգաարդյունավետություն։

👉 VENGE Engineering-ը կիրառում է լավագույն սարքավորումները բարձրակարգ արդյունքի համար։
📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

06/09/2022

Անվտանգ շինություններ` VENGE Engineering-ի հետ 🧯

🔥 Անկանխատեսելի արտաքին գործոնների պայմաններում չափազանց կարևոր է, որ ձեր շինությունները լինեն պաշտպանված տարատեսակ վտանգներից, այդ թվում` հրդեհից:

👉 Շինությունների հակահրդեհային համակարգերը պետք է ներառեն՝

▪️ հակահրդեհային ազդանշանային համակարգ,
▪️ հրդեհաշիջման համակարգ,
▪️ հակահրդեհային միջոցներ (կրակմարիչներ),
▪️ ծխահեռացման ուղիներ։

👉 Հակահրդեհային համակարգերը պետք է առանձին մշակվեն պահպանվող օբյեկտի յուրաքանչյուր տեսակի համար ՝ հաշվի առնելով դրա նշանակությունը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները, մասնավոր բնութագրերը: Հակահրդեհային համակարգերը պետք է մշակվեն միայն մասնագետների կողմից, իսկ հակահրդեհային համակարգերի տեղադրումը պետք է իրականացվի միայն բարձր որակավորում ունեցող տեխնիկական անձնակազմի կողմից:

👌 Եղե'ք անվտանգ, դիմե'ք պրոֆեսիոնալ մասնագետների։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

02/09/2022

🧐 Մենք չենք կարող վերահսկել օդի որակն ու դրա վրա ազդող բացասական գործոնները դրսում, սակայն կարող ենք ապահովել օդի բարձր որակ ցանկացած տեսակ տարածքներում, այդ թվում՝ ձեր տանը։

👉 Daikin ապրանքանիշի Air Purifier սարքավորումները հեշտ ու հարմարավետ լուծում են տանը օդի պատշաճ որակ ապահովելու համար։

💠 Եռաստիճան զտման համակարգը թույլ է տալիս մաքրել օդը փոշուց, կենդանիների թողած մազերից, տարատեսակ աղտոտիչներից ավելի քան 230 քառակուսի մետր տարածքում։

💯 VENGE Engineering` ստեղծելով կյանքի մթնոլորտը։
📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #օդորակում #օդափոխություն #սպասարկում #Հովացում

30/08/2022

♻️ Օդորակման ու օդափոխության էներգաարդյունավետ լուծումներ աշխատանքային տարածքներում։

👉 Daikin ընկերության BMS համակարգի կիրառմամբ ստեղծվում է օդի պատշաճ որակ աշխատանքային շինության բոլոր հատվածներում, այդ թվում՝

1 մուտք և ընդունարան,
2 աշխատանքային հատված,
3 կոնֆերանս դահլիճ,
4 խոհանոց և հանգստի սենյակներ,
5 սերվերների պահոց,
6 հանդիպումների սենյակներ։

👌 Հաջողե'ք բիզնեսում VENGE Engineering-ի հետ։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#հովացում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

27/08/2022

🧐 Ինչպե՞ս կարող են պատվիրատուները նախօրոք հասկանալ՝ ինչ են ստանալու աշխատանքի արդյունքում։

✔️ BIM մոդելավորումը և վիզուալիզացիան, ինժեներական նախագծման կարևոր մաս լինելով, տալիս է այդ հնարավորությունը ևս։

👉 Կառույցի ինֆորմացիոն մոդելավորումը և վիզուալիզացիան (BIM) սկսվում է տարածական մոդելի ստեղծումից և ապահովում նախագծի բնակակոն ընթացքը պլանավորման, հավաքագրման, շահագործման և սպասարկման ընթացքում։ BIM-ը ոչ միայն թույլ է տալիս նախագծող թիմերին աշխատել ավելի արդյունավետ, այլև պահպանել անհրաժեշտ պահանջներն ու ստանդարտները։

👌 Կառուցե'ք շինություններ ու ենթակառուցվածքներ, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն ստանդարտներին, արե'ք դա ինժեներական պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#օդափոխություն #օդորակում #ջրահեռացում #ջեռուցում #ջրամատակարարում #սպասարկում

17/08/2022

Խելացի ներդրում ձեր բիզնեսում 💸

♻️ Biddle օդային վարագույրները նպաստում են էներգիայի արդյունավետ օգտագործմանը ձեր բիզնես տարածքներում։

🧐 18 ամսից քիչ ժամանակում դուք կվերականգնեք ձեր նախնական ներդրումը, որն արել եք սարքի՝ համակարգին ինտեգրելու համար: Ինտեգրումը հեշտ է և չի պահանջում լրացուցիչ տեղադրման ծախսեր, ինչպիսիք են՝ լրացուցիչ ջրային համակարգերը, խողովակային համակարգերը կամ կաթսաները:
👆 Քանի որ Biddle-ի օդային վարագույրները 72%-ով ավելի արդյունավետ են, քան ստանդարտ էլեկտրական մոդելները, դրանց մեջ ներդրում կատարելը զգալիորեն կնվազեցնի ձեր էներգիայի սպառումը և ընթացիկ ծախսերը, ինչպես նաև, կնվազեցնի ջերմության կորուստը 80-85%-ով:

👉 Biddle օդային վարագույրների մասին առավել մանրամասն՝ https://fb.watch/eE5bTr_ANv/

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#բնակարան #ջեռուցում #ջեռուցման #համակարգ #տաքացուցիչ #սպասարկում

12/08/2022

♻️ Ստեղծե'ք կատարյալ մթնոլորտ ձեր հաճախորդների համար

👉 Զարգացրե'ք ձեր բիզնեսը՝ դիմավորելով ձեր հաճախորդներին իդեալական օդի պայմաններում։ Միաժամանակ վերահսկե'ք էլեկտրաէներգիայի ծախսերը որակյալ համակարգերի շնորհիվ։

👌 Էներգաարդյունավետ ջեռուցումից և հովացումից մինչև հուսալի սառեցնող համակարգեր. մենք ունենք կլիմայական լուծումներ ձեր բիզնես տարածքների համար:

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#ջեռուցում #օդորակում #օդափոխություն #ջրահեռացում #սպասարկում

07/08/2022

💠 Սառեցման համակարգերի ոլորտում ևս Daikin ապրանքանիշն ունի առաջատարի դիրքեր։

👌 Daikin-ի սառեցնող բլոկերը բավարարում են միջազգային F-Gas կարգավորման պահանջներին՝ ունենալով նվազագույն ազդեցություն մթնոլորտի աղտոտման և առավելագույն ազդեցություն՝ համակարգի էներգիաարդյունավետության վրա։

✔️ VENGE Engineering-ը Daikin-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65

#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

04/08/2022

Օդի մատակարարումն ու անհրաժեշտ ծավալի հաշվարկը 💨

♻️ Աշխատանքային տարածքներում մեկ մարդուն բաժին ընկնող օդի քանակությունը հաշվարկելու համար օգտագործվում են որոշակի չափանիշներ։

👉 Օրինակ՝ նստակյաց մեկ աշխատողի համար անհրաժեշտ է ապահովել ժամում 25-30 խորանարդ մետր օդ, ակտիվ աշխատանք կատարողների դեպքում՝ ժամում՝ 40-60։ Միջանցքներում՝ միջին հաշվարկով ժամում 12 խորանարդ մետր, պետքարաններում՝ 20, իսկ ծխելու համար նախատեսված տարածքներում՝ 100:

💯 Այս և մի շարք այլ ընդունված չափանիշներն օգնում են համապատասխանեցնել շինությունները օդի որակի միջազգային պահանջներին և ապահովել տարածքում գտնվող անձանց առողջությունը։

💯 VENGE Engineering` մթնոլորտ ստեղծված ձեզ համար։
📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #օդորակում #օդափոխություն #սպասարկում #Հովացում

29/07/2022

Օդի որակի կարևորությունը երեխաների համար 👇

👉 Մանկական կենտրոններ կամ մանկապարտեզներ ընտրելիս ծնողները հաճախ ուշադրություն չեն դարձնում կարևորագույն կետերից մեկին՝ տվյալ տարածքի օդափոխությանը։

🧐 Երեխաներն առավել քան զգայուն են օդի վատ որակի նկատմամբ։ Վերջինս նպաստում է վարակների արագ տարածմանն ու առողջական մի շարք խնդիրների առաջացմանը։

✔️ VENGE Engineering-ն իրականացնում է օդորակման ու օդափոխության բարձրակարգ համակարգերի նախագծում՝ հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկություններն այդ թվում՝ օգտագործման նպատակն ու դրանից բխող պահանջները։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #օդորակում #օդափոխություն #սպասարկում #օդորակում

25/07/2022

Կոմերցիոն տարածքների օդափոխություն 👇

♻️ Կոմերցիոն նպատակներով օգտագործվող շինություններին հատուկ է մարդկանց անկանոն անցուդարձը, որն իր հետ բերում է օդափոխության համակարգի անխափան աշխատանքի խիստ անհրաժեշտություն տարվա բոլոր եղանակներին։

👆 Օդափոխության պատշաճ համակարգ նախագծելու համար տվյալ տարածքներում, բացի հիմնական պարամետրերից, հաշվի է առնվում նաև՝
▪️ շինության յուրաքանչյուր հարկի հատակագիծը,
▪️ տարածքի կլիման,
▪️ շինության ճարտարապետական ​​առանձնահատկությունները,
▪️ յուրաքանչյուր հարկի ակնկալվող ծանրաբեռնվածության հաշվարկը,
▪️ հարկերում հաճախելիության աստիճանը։

💯 Վստահե'ք ձեր շինությունների օդափոխությունը VENGE Engineering-ի պրոֆեսիոնալ թիմին։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #ջեռուցում #օդորակում #օդափոխություն #սպասարկում

21/07/2022

Վայելե’ք ամառը հարմարավետ ջերմաստիճանի պայմաններում 🌡

👉 Օդորակման ու հովացման բարձրակարգ համակարգերը կազատեն ձեզ շոգ եղանակի պատճառով առաջացող թուլությունից ու աշխատունակության անկումից։

💯 VENGE Engineering` մթնոլորտ ստեղծված ձեզ համար։

📧 [email protected]
📞 +374 98 89 10 65
📞 +374 10 20 10 65
#սարքավորում #օդորակում #օդափոխություն #սպասարկում #Հովացում

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Venge Enginerring

Venge Engineering ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, ակտիվ գործունեություն է սկսել ծավալել 2006 թվականից, արդեն 14 տարի լինելով շուկայում՝ իրականացնում է բարձր որակի ծառայություններ՝ ինժեներական համակարգերի նախագծում, օդատարների և ցանցային էլեմենտների արտադրություն, մոնտաժավորում, սպասարկում, սարքավորումների մատակարարում և այլն: Այսինքն ընկերությունը ապահովված է ամբողջական ծառայությունների իրականացման համալիրով՝ միևնույն ժամանակ հաճախորդներին և սպառողներին տալով ընտրության բավականին լայն հնարավորություններ և լուծումներ:

Մեր ընկերության նպատակը Հայաստանում ինժեներական լավագույն լուծումներ գտնելը և վերջինիս մշակույթի ներդրումն է՝ էներգոխնայողության հետ մեկտեղ շինություններում կենսական անհրաժեշտության տարրերի ապահովման նպատակով ներագույն լուծումներով: Այստեղ մենք կարող ենք պարծանքով նշել, որ մեր համագործակցում ենք ոլորիտի անքակտելի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Daikin, Midea և VTS, ապրանքանիշները, մեր գործընկերներից են նաև Ciat, Dospel, ABB եվրոպական բրենդները՝ իրենց ամբողջական տեխնիկական ապահովումներով և նորամուծություններով :

Տարիների ընթացքում մենք ունենք անհաշվելի քանակությամբ իրականացված հաջող նախագծեր տարբեր ոլորտներում և այդ համատեքստում կարող ենք նշել, որ մեզ համար ամենակարևորը նրանց և հետագայում Ձեր վստահությունն է:

📞 098 891-065, 010 201-065

Videos (show all)

💯 Daikin Altherma 3 R-ն աշխարհում առաջին ջերմային պոմպն է, որն աշխատում է R-32 սառեցնող հեղուկով։Բարձր կատարողականության...
🧐 Ինչպե՞ս կարող են պատվիրատուները նախօրոք հասկանալ՝ ինչ են ստանալու աշխատանքի արդյունքում։ ✔️ BIM մոդելավորումը և վիզուա...
👌 Բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական շինությունների ինժեներական աշխատանքների գործում լավագույնը՝ VENGE Engineering: 📈 Ա...
Daikin R-32
BIM մոդելավորում և վիզուալիզացիա
VENGE Engineering-ի արտադրամասը ✔️
Daikin design
✔️ VENGE Engineering-ում նախագծում են համակարգեր, որոնք լավագույնս բավարարում են շինության պահանջները՝ միաժամանակ չխախտե...
♻️ Daikin EMERION-ը օդափոխության VRV համակարգի վերջին սերնդի լավագույն ձեռքբերումն է։ ✔️ Ավելի մեծ հզորությամբ VRV EMERI...
Daikin
☢️ Թե՛ ինվերտորային, թե՛  On/Off համակարգով աշխատող օդորակիչներն ունեն ինչպես իրենց առավելություններն, այնպես էլ թերությ...
Օդատարների սեփական արտադրություն 💯 👉  Մեր արտադրամասում պատրաստվում են բազմատեսակ օդատարներ, տարբեր նախագծերի կարիքների ...

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 18:00