Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs
Dyuten Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի հեղինակային բանաձև՝ մշակված ԿՈՐՆԵՈԹԵՐԱՊԻԱՅԻ սկզբունքների և ժամանակակից միտումների հիման վրա:
Ձեր մաշկի սիրելի նրբաքսուքները էլ ավելի մեծ ծավալով և ավելի շահավետ արժեքով 👩🏻🔬։
Մեր սիրելի հաճախորդներ և հետևորդներ 🤍
Քանի որ այս ամբողջ ընթացքում ստացել ենք անթիվ - անհամար նամակներ Ձեզանից, մեր բաժին պատասխանատվությունը (ինչպես նշեց մեր անչափ սիրելի հաճախորդներից մեկը 😍) ստանձնելով, ցանկանում ենք Ձեզ առաջարկել «Բաժանորդագրման» միջոցով շարունակել օգտվել մեր նրբաքսուքներից առնվազն մինչև այս տարվա ավարտը։
Եվ այսպես, յուրաքանչյուր ամիս թողարկվելու է ցերեկային և գիշերային նրբաքսուքների մեկ զույգ՝ յուրաքանչյուրից ընդամենը 25 հատ։
Բաժանորդագրման միջոցով այս նրբաքսուքների զույգը հասանելի կլինի միասին 10,000֏-ով, որի դիմաց կստանաք 50մլ + 50մլ նրբագույն քսուքներ՝ ինչպես միշտ եթերային թեթևությամբ և գերհագեցած ակտիվների կազմով։
Նրբաքսուքների կազմը յուրաքանչյուր ամիս հարմարեցվելու է եղանակային պայմաններին, իսկ ճարպաթթուների «խելացի» ընտրությունը այն հավասարապես սիրելի է դարձնելու թե յուղոտ և թե չոր մաշկի պարագայում։
Բաժանորդագրվել կարող եք մինչև հունիսի 1-ը ներառյալ։
Առաջին պատվերները կառաքվեն հուլիսի 10-ին, ապա հաջորդիվ յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրը Դուք կստանաք Ձեր սիրելի զույգը՝ ինչպես միշտ թարմ և անուշաբույր 🌷🌱։
📌 Բաժանորդագրվել կարող եք ինչպես յուրաքանչյուր ամսվա հաճախությամբ, այնպես էլ երկու ամիսը մեկ տարբերակով։ Այս պայմանը փոփոխման ենթակա չէ և անհրաժեշտ է նշել բաժանորդագրության սկզբում։
📌 Սիրելիներս, քանզի թողարկման քանակը սահմանափակ է լինելու, մենք ցավոք չենք կարողանալու ամրագրել ավելի շատ թվով հաճախորդների, քան ամսվա կտրվածքով 25-ն է, ուստի անգամ եթե բոլորը նախընտրեն երկու ամիսը մեկ անգամ տարբերակը, ապա առավելագույնը 50 հաճախորդի կարող ենք գրանցել այդ երկու ամիսների կտրվածքով։
Ուստի կխնդրենք ըմբռնումով մոտենալ, եթե ստիպված լինենք մերժել Ձեր հայտը 🥺💓։
Սիրով և երախտագիտությամբ, Ձեր 🌹🌿
Իսկ Դուք արդեն բաժանորդագրվե՞լ եք 💓
💯
Իսկ դուք կցանկանայի՞ք ինքներդ յուրաքանչյուր ամիս կամ Ձեզ հարմար պարբերականությամբ պատրաստել և Ձեր մաշկին տալ հրաշալի տեսք, բնական խնամք, որի կազմը 100% հայտնի է Ձեզ 🌱։
տալիս է Ձեզ այդ հնարավորությունը և առաջարկում ամբողջ աշխարհում անչափ տարածված կամ « » ձևաչափը կիրառել մաշկի խնամքի բնագավառում ևս։
Այո, այո 😍, քայլ առ քայլ մանրակրկիտ ուղեցույց այն մասին թե ինչպես տանը պատրաստել Ձեր սիրելի նրբաքսուքներից երկուսը, տալ մաշկին իսկապես բնական խնամք և զերծ պահել այն անհայտ ծագմամբ խնամքի միջոցների կիրառումից։
Դե իսկ եթե վաղուց էիք պլանավորում սկսել Ձեր փոքրիկ գործը կոսմետիկ միջոցների ասպարեզում, ապա վստահաբար սա լավագույն ներդրումը կլինի այն սկսելու և կարևորագույն հմտություններ ձեռք բերելու համար։
Այս բաղադրատոմսի շուկայական արժեքը անկասկած 10-ապատիկ անգամ բարձր է, սակայն մենք մեր առաջ նպատակ ենք դրել մեր կողմից տարիներ շարունակ մատուցվող որակը Ձեզ հասանելի դարձնել :
Ուստի մեծ սիրով և սիմվոլիկ արժեքով առաջարկում ենք Ձեռք բերել «Օլիվիա» #ցերեկային և «Օլիվիա» #գիշերային եթերային նրբաքսուքների պատրաստման ողջ ընթացքը նկարագրող և բաղադրիչների ամբողջական ցանկը/քանակությունը պարունակող առցանց ուղեցույցը ընդամենը 10,000֏-ով։
Դե իսկ մինչև ✅ մայիսի 5-ը ուղեցույցը ձեռք բերելու պարագայում կարող եք ամռանը և աշնանը կայանալիք «Դյութեն կրեմագործության» վարպետության դասերին մասնակցել 5000֏ անդամավճարով, որի ընթացքում կկարողանաք ստանալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք, վստահաբար, կառաջանան Ձեզ մոտ այս ուղեցույցից դուրս սեփական բաղադրատոմսերի մշակման պարագայում։
❌ Վարպետության դասերը տեսաձայանգրել չի թույլատրվելու - պահպանելու համար մեր հեղինակային իրավունքները։
Դե իսկ ուղեցույցի ձեռքբերման համար 📩։
Մեր անչափ սիրելի հաճախորդներ, գործընկերներ և մեր էջի հետևորդներ 🤍🤍🤍։
Նախորդ 6 տարիների ընթացքում մենք հասցրել ենք այնքան մտերմանալ և Ձեզանից շատերի հետ մեր շփումը այնքան անմիջական է միշտ եղել, որ վերևի նախաբանի փոխարեն, իսկապես, տեղին կլիներ գրել «իմ հարազատներ»։
Անվերջ երկար տևող մտորումներից և անվերջ փոփոխվող տեքստերից հետո վերջիվերջո եկանք այս փոքրիկ հրապարակմանը, որով ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ մեր և, վստահաբար, գիտեմ, որ Ձեր սիրելի դարձած արտադրական մասը դադարեցնելու է իր գործունեությունը ս.թ. սեպտեմբերի 1-ից։
Եվ քանի որ մենք միշտ ենք եղել պատասխանատու մեր հաճախորդների և գործընկերների առաջ, այժմ էլ մինչև այս գրառումը կատարելը պատրաստել ենք փոքրիկ անակնկալ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ԴՅՈՒԹԵՆԻ անվերջ նուրբ և թեթև նրբաքսուքների ազդեցությունը մշտապես զգան իրենց մաշկին։
Կարծում եմ արդեն կռահեցիք, թե ինչ ենք նախապատրաստել 👩🏻🔬😍։
Գիտենք, որ այս գրառումը Ձեր բոլորի համար իսկապես անսպասելի էր, սակայն ամեն լավ բան ունի էլ ավելի լավ շարունակություն և մենք կանենք ամենը, որ այն «բացառապես բնականի» նշաձողը, որը սահմանվել էր մեր կողմից, աներկբա պահպանվի և էլ ավելի բարձրացվի մյուս արտադրողների կողմից։ Չէ որ մենք դադարեցնելու ենք մեր արտադրական, բայց ոչ կրթական և խորհրդատվական գործունեությունը։
Անակնկալի մասին մոտ օրերս անպայման լրացուցիչ գրառմամբ կպատմենք ✅։
📌 Դե իսկ ինչ վերաբերում է մեր ընկերության սեփականությունը համարվող բաղադրատոմսերին, ապա բոլոր հետաքրքրվողներին կխնդրենք գրել մեզ նշելով էլ.փոստի հասցեն՝ իրենց ամբողջական կամ մասնակի ձեռքբերման մանրամասներին ծանոթանալու համար։
Սիրով և անսահման ջերմությամբ և երախտագիտությամբ, Ձեր
Արդյո՞ք ժամանակակից կին լինելը նշանակում է լինել չխնամված։
Կանանց դերի «ինքնաարժևորման» կարևորությունը, անկասկած, անհնարին է թերագնահատել։
Սակայն, ինչպես և ցանկացած միտում, այն ևս ունի իր ծայրահեղ դրսևորումները։
Այսպես, հաճախ լինել ուժեղ, կայացած կին, նշանակում է լինել չխնամված։
Իհարկե ֆանատիկ երիտասարդացման և դիմագծերի անվերջ փոփոխման սիրահար լինելը ևս որոշակի հոգեբանական բարդույթների մասին է վկայում, սակայն նմանատիպ բարդույթ է նաև սեփական սեռի առանձնահատկությունների ժխտումը և կանացիության դրսևորումներից անվերջ խուսափումը։
Նմանատիպ սխալ տարբերակում է տարվում նաև բնական և ենթադրաբար «ոչ բնական» գեղեցկությունը նախընտրողների միջև։
Այսպես, կա թյուր կարծիք, որ բնական գեղեցկությունը անխնամ գեղեցկությունն է, կամ դե այն գեղեցկությունը, որը կարելի է ստանալ կամ պահպանել բանջարեղենային տարբեր դիմակներ, բուսական տարբեր բալասաններ կիրառելով։
Իհարկե, ամենևին էլ չբացառելով վերոնշյալ միջոցների դրական ազդեցությունը, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ քաղաքակրթության ձեռքբերումների ընտրողական քննադատումը այդքան էլ օբյեկտիվ երևույթ չէ։ Ուստի ինչպես և օգտվում ենք լվացքի մեքենայի, խոհանոցային կոմբայնների, զանազան գադջեթների մեր կյանքը ավելի «կոմֆորտ» դարձնող հնարավորություններից, այնպես էլ պետք չէ խուսափել մեր մաշկի առողջությունը և արտաքին տեսքը բարելավող կոսմետիկ միջամտություններից։
Եվ այս պարագայում վստահաբար լինել բնատուր գեղեցիկ չի նշանակում լինել չխնամված կամ լինել կին, ով իր մաշկը խնամում է միայն վարունգի կեղևով։ Լինել բնական, նշանակում է գնահատել բնության կողմից մեզ տրված բոլոր յուրահատկությունները՝ միաժամանակ մաշկի ճիշտ խնամքի միջոցով լուծել տարիքի հետ առաջացող կոսմետիկ խնդիրները։
Լինել ուժեղ, ինքնաբավ, ժամանակակից և ներդաշնակ կին նշանակում է լինել գնահատող և շնորհակալ երիտասարդ տարիքում և լինել հետևողական, խնամված հասուն տարիքում։
Ձեր գեղեցկությունը այն է, ինչպիսին հենց Դուք եք այն նախ պահպանում, ապա կերտում Ձեր կենսափորձի հետ համատեղ։
Չէ որ գեղեցկությունը տեսնողի աչքերում է…
Խաղողը իրավամբ խորհրդանշում է կյանքը…
Այն Մեծ ջրհեղեղից հետո մեր հողում կյանք տված առաջին տնկիներից է եղել և իրենով սկիզբ դրել վերածննդին։
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ իրենից ստացված ցանկացած պրոդուկտ, կլինի կորիզայուղ, մրգահյութ թե գինի, կենարար ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։
Մաշկը այս տեսակետից ևս բացառություն չէ և մաշկի տեսանելի երիտասարդացման, տարբեր շերտերի նորացման կարելի է հասնել՝ կիրառելով խաղողի բնային բջիջների կուլտուրայի հիմքով մեր «Նազելի» ֆլյուիդը։
«Բնային» են համարվում այն բջիջները, որոնք ունակ են անվերջ ապրելու - «անմահ» են։
Իհարկե նման բջիջները առկա են մեր օրգանիզմում ևս և հենց իրենց առկայության շնորհիվ է, որ մեր մաշկը կամ ցանկացած այլ օրգան ունակ է վերականգնելու իր ամբողջականությունը և ֆունկցիոնալությունը։
Ուստի մեր այս ֆլյուիդը իսկապես համարվում է կենարար, քանզի արևի էներգիան իր մեջ ամբարած խաղողի «կյանքի» բջիջների միջոցով վերականգնում ենք մեր մաշկի՝ տարիքի հետ ավելի դանդաղկոտ դարձած բջիջների կենսառիթմերը - խորապես երիտասարդացնելով մաշկը, վերադարձնելով երիտասարդ տարիներին բնորոշ առողջ փայլը և միատոն երանգը։
Արժեքը՝ 8300֏
Ծավալը - 30մլ
Գարնանային քամու պես թարմացնող և տոնուսավորող խնամք «Անանուխ»՝ հատուկ արտահայտված ծակոտիներով յուղոտ/կոմբինացված մաշկի գիշերային խնամքի համար։
Օրվա ընթացքում յուղոտ մաշկին բնորոշ դեֆորմացիոն հոսքը ցավոք աստիճանաբար բերում է մաշկի առաձգականության նվազմանը, ինչն էլ արտահայտվում է ծակոտիների լղոզմամբ և լայնացմամբ։
Այս հիանալի և անփոխարինելի նրբաքսուքը ոչ միայն ցուցաբերում է կարգավորող, փայլատ և թարմացնող ազդեցություն, այլև հիանալի հակաբորբոքային միջոց է ակնեին հակված մաշկի հետթերապևտիկ խնամքի համար ևս։
Համադրեք այն «Բևեռափայլ» ցերեկային փայլատ, կարգավորող և գունահարթեցնող նրբաքսուքի հետ՝ յուղոտ մաշկի համար լավագույն կոմպլեքս խնամք ապահովելու համար։
«Անանուխ» - 7500֏
«Բևեռափայլ» - 6900֏
Մաշկի խնամքում, ինչպես և նորաձևության աշխարհում միտումները անընդհատ փոփոխվում են և հետաքրքրական է, որ այս փոփոխությունները միշտ կոհերենտ են։
Ուստի ժամանակակից ոճի ներկայիս "Old money" ուղղությունը ամբողջությամբ արտահայտվում է մաշկի խնամքում ևս՝ հիմք տալով «Թանկարժեք մաշկ» միտմանը։
Դե հիմա անդրադառնանք թե ինչ է այն ենթադրում։
Առաջնային իհարկե , որի հիմքում ընկած է մաշկի խնամքի միջոցների մանրակրկիտ ընտրությունը, երբ բացառվում են ոչ միայն mass market բրենդերը, այլև այն ապրանքանիշերը, որոնք ունեն կասկածելի համբավ։
Ոչ պակաս կարևոր է մաշկի , երբ մաշկի խնամք եզրույթը ենթադրում է ոչ թե միայն դեմքի կամ լավագույն դեպքում դեմքի և պարանոցի խնամք, այլ ամբողջ մարմնի խնամք։ Չէ որ «Old money» կերպարը ենթադրում է ոչ ճչացող հագուստ, որը առանձնանում է իր «լուռ ճոխությամբ» և հենց այս դեպքում է, որ կարևոր է նույնքան «համր գրավչություն» արտաքինի և հատկապես մաշկի տեսակետից։
Եվ վերջապես "Exquisite skin care" գաղափարի հիմքում ընկած սեփական մաշկի լիարժեք ճանաչումը և իրեն ընդունումը իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։
Ուստի այն իսկապես ավելին է, քան պարզապես խնամված լինելու միտումը, այլ ենթադրում է գրագետ, ներդաշնակ և անհատական խնամք, որի առաջնային նախապայմանը իհարկե ինքնաճանաչումն է։
Մաշկի խնամքը կարող է թվալ մակերեսային և անկարևոր միայն այն դեպքում, երբ անհատական ոճ և կերպար ասելով ենթադրում ենք միայն հագուստի և ուղեկցող աքսեսուարների ընտրություն։
Մինչդեռ հենց դա է իրական մակերեսային վերաբերմունքը մեր իսկ անհատականության նկատմամբ…
Գարնանային խնամքում ակտիվ շիճուկների կիրառման անհրաժեշտությունը զգացվում է անգամ «ինտուիտիվ» մակարդակում։
Մաշկը խամրած է, ավելի նկատելի են ծակոտիները, մաշկի տեսքը այնպիսին է ասես այն մեկ օրում +20 տարով ծերացած լինի։
Այս պարագայում պարզապես հենց ինքը մաշկն է հուշում, որ անհրաժեշտ է ինտենսիվ և ակտիվացնող խնամք՝ մաշկի բջիջներին նոր շունչ հաղորդելու համար։
Շիճուկի կազմում առկա չափերով փոքր և «ճկուն» մոլեկուլները՝ վիտամինները, պեպտիդները, հատուկ էքստրակտները, գերխոնավացնող բաղադրիչները այդ տեսակետից հենց այն գործիքներն են, որոնք բառացիորեն ունակ են փոփոխելու մեր մաշկի բջիջների կենսաքիմիական ցիկլերը՝ թողարկելով մաշկի տեսանելի թարմացումը, նորացումը և երիտասարդացումը։
Դե իսկ էլ ինչը կարող է ավելի գրավիչ դարձնել շիճուկների կիրառումը, եթե ոչ գարնանային հատուկ առաջարկը։
Եվ այսպես 🌷🌿,
Մարտի 10 - 24-ը՝ շիճուկների ներառմամբ բոլոր այն պատվերները, որոնց ընդհանուր արժեքը կգերազանցի 30,000֏-ը կունենան -15% զեղչ։
Խնամեք մաշկը՝ չմոռանալով բազմազանության մասին, չէ որ -ում կա դրա համար ավելի քան 47 պատճառ 🌱👩🏻🔬։
Ֆլյուիդների կիրառումը մաշկի համար նման է բեռնաթափող սննդակարգի։
Իրենք թեթև են, գերհագեցած խոնավացնող բաղադրիչներով, ակտիվացնող կոմպլեքսներով և կենսական անհրաժեշտության վիտամիններով։
Ուստի տարվա մեջ մի քանի անգամ վստահաբար պետք է անցում կատարել հենց այս խնամքի տեսակին։
Դե իսկ գարնան սկիզբը պարզապես լավագույնն է այդ տեսակետից 🌿։
Ընտրեք մեր 4՝ 2 ցերեկային և 2 գիշերային անկրկնելի ֆլյուիդներից Ձեր մաշկի համար լավագույն համադրությունը՝ թոթափելու ձմռան ողջ ծանրությունը Ձեր նուրբ մաշկից 🌱🌷։
☀️«Շունչ» - մաշկի գունահարթեցում, նորացում, ակտիվացում, այտուցվածության նվազեցում և գերխոնավացում։
Արժեքը - 7,500֏
☀️«ԼուսԷ» - մաշկի պայծառացում, փայլի վերականգնում, երիտասարդացում և գերխոնավացում։
Արժեքը - 8,000֏
🌛«Օլիվիա» - մաշկի թարմացում, երիտասարդացում, դիմադրողականության բարձրացում, այտուցվածության նվազեցում և գերխոնավացում։
Արժեքը - 7,500֏
🌛«Նազելի» - մաշկի ինտենսիվ ակտիվացնում, երիտասարդացում, պայծառացում և գերխոնավացում։
Արժեքը - 8,300֏
Գարնանն ընդառաջ մաշկի մասնագիտացված սրահային խնամքն, անկասկած, առանձնահատուկ լուծումներ է պահանջում։
Մի կողմից մաշկի վրա ցուրտ եղանակի և ջեռուցման սեզոնի եռամսյա ազդեցությունը խիստ նկատելի է և ինտենսիվ խնամք է ենթադրում առաջացած կոսմետիկ խնդիրների վերացման համար, մյուս կողմից փոփոխական, քամոտ և մոտ ժամանակներս արդեն բարձր ՈւՄ ֆոնով աչքի ընկնող եղանակը որոշակի սահմանափակումներ է մտցնում։
Եվ այսպես,
Ի՞նչ միջամտություններ են ցուցված և որոնք են հակացուցված այս շրջանում և գարնան առաջին օրերին 🌿
✅ Թույլ և մակերեսային սրահային #պիլինգները իհարկե այս հարցում առաջին տեղում են, քանզի հնարավորություն են տալիս վերացնել մաշկի խամրածությունը, հոգնածությունը և ներքին լուսարձակման էֆեկտի հասնել՝ առանց վնասելու մաշկի բնական պաշտպանական թաղանթները և հետևաբար առանց ավելացնելու մաշկի ֆոտոզգայունությունը։
Վերջին հանգամանքը կարևորելով մեր կողմից առաջարկվող ծառայությունների երկար ցանկից առանձնացրել ենք հետևյալ խնայող պիլինգները՝
Azelactin DMAE
Amberin 40
Green biphasic
Whitening
Alpha+Betta
Dermalight
✅ Ֆրակցիոն մեզոթերապիա կամ սեփական կոլագենի սինթեզի թերապիա՝ համադրված սնուցող, ամրացնող ամինաթթուների, պաշտպանող և ֆոտոծերացմամ դեմ պայքարող հակաօքսիդանտների, լիֆթինգ պեպտիդների միքս-մեզոկոկտեյլի կիրառմամբ։
Այս միջամտությունը չի կարող փոխարինվել արտաքինից կոլագենի և ոչ մի տեսակի ներարկմամբ, չունի այլընտրանք և հանդիսանում է մինչ օրս միակ ապացուցված արդյունավետությամբ մեթոդը մաշկի սրահային երիտասարդացման համար։
✅ Պրոքսիլան թերապիա։
Առավել հաճախ արտահայտված ծակոտիների, մաշկի թուլացման նշանները ավելի սուր են արտահայտում գարնանը՝ քանզի մաշկը ենթարկվելով տարբեր ջերմաստիճանների կտրուկ անցումների կորցնում է իր դիմադրողականությունը և ավելի նկատելի են դառնում դեֆորմացիան և հոգնածության տիպի ծերացման նշանները։
✅ Կարբօքսիթերապիան մաշկի սրահային խնամքի այն միջամտություններից է, որոնք ճիշտ է կիրառել ցանկացած տարիքում և ցանկացած եղանակին։
Մաշկի ինտենսիվ թթվածնահագեցման թերապիան իսկապես լիովին համապատասխանում է մաշկի գարնանային զարթոնքի բոլոր պատկերացումներին։
Կարևոր է այն կիրառել 2 անգամ կամ համադրել Ճենապակյա տիկնիկ միջամտության հետ։
✅ Ճենապակյա տիկնիկը ևս ցուցված է թե հղիության ընթացքում և անկախ է եղանակից, ուստի մաշկին ճենապակյա հարթեցում պարգևելու համար այն միշտ լավագույնն է։
Մեր յուրաքանչյուր շիճուկ իսկապես անկրկնելի է։
Գուցե նրա համար, որ մենք չափազանց մեծ սեր ենք ներդնում յուրաքանչյուր բաղադրատոմսի մշակման գործում և պարզապես չենք կարող ստեղծել մի բան, որը անկրկնելի և յուրօրինակ չէ։
Շուտով կլրանա 1 տարին, ինչ վիտամին C-ով և ֆեռուլաթթվով մեր այս արևաշող «ԼուսԷ» շիճուկը գրավել է իր ուրույն տեղը մեր տեսականու կազմում և որքա՜ն մեծ է մեր ոգեւորությունը, երբ չենք դադարում ստանալ նորանոր արձագանքներ իր կիրառման արդյունավետության վերաբերյալ 🧡։
Դե իսկ մինչև փետրվարի 20-ը մաշկի երիտասարդացման, լուսարձակման և գունահարթեցման համար նախատեսված «ԼուսԷ» եռյակը կարող եք պատվիրել 20,000֏-ով - 24,000֏-ի փոխարեն։
Նախապատրաստեք Ձեր մաշկը գարնանը՝ ապահովելով լիարժեք խնամք՝ լիպոսոմային վիտամինների (A, C, E, F), ժենշենի, CoQ10, հիալուրոնաթթվի, մաշկի «Զարթոնքի» և բնական լուսարձակման եզակի կոմպլեքսների պարունակությամբ մեր այս եռյակի միջոցով 🎆
Գունահարթեցնող խնամքը միշտ չէ, որ ենթադրում է ագրեսիվ միջամտություն կամ պիլինգ։
Մեր «Մասրենի» նրբաքսուքը հարստացված լինելով մելանինի սինթեզի սելեկտիվ արգելակիչներով, ապահովում է նուրբ գունահարթեցում՝ միաժամանակ թողարկելով նաև մաշկի վերականգման, հարթեցման և երիտասարդացման ուղիները։
Ձմռան սառը քամին խոչընդոտ չի լինի Ձեր մաշկի անհամասեռ պիգմենտացիայի դեմ պայքարելու գործում, եթե գիշերային խնամքում ներառեք խխունջի մուցիններով, հիալուրոնաթթվով, մասուրի և չիչխանի կորիզայուղերով, արբուտինով հագեցած այս էմուլսիոն նրբաքսուքը։
Դե իսկ համադրել այն կարող եք ցերեկային խնամքի համար նախատեսված հետևյալ նրբաքսուքների հետ՝
«Կոկոսե նրբություն» - վերականգնող, փափկեցնող և պաշտպանող խնամք
«Ծաղկունք» - հակատարիքային, գունահարթեցնող և խոնավացնող խնամք
«Յուղերի շքեղություն» - հակատարիքային, վերականգնող և փափկեցնող խնամք
Արժեքները՝
«Մասրենի» 7,500֏
«Կոկոսե նրբություն» - 7,500֏
«Ծաղկունք» - 6,000֏
«Յուղերի շքեղություն» - 7,000֏
Արդյոք իրականում կարելի է կոսմետիկ միջոցների կիրառմամբ կանխել մաշկի ծերացումը։
Եթե ընդհանրական պատասխան, ապա այո, բայց մասնավոր դեպքերում՝ ոչ միշտ։
Մաշկի ծերացման տեսակների մասին անդրադարձից, վստահաբար հիշում եք, որ ծերացման տեսակներից «դեֆորմացիոն» և «հոգնած» տիպերը առավելապես կախված էին մեր ապրելակերպից, սննդակարգից և մեր մարմնի քաշից կախված ծանրության ուժից։
Իհարկե ապրելակերպի փոփոխությունը՝ մասնավորապես քնի ռեժիմի կարգավորումը, գործունեության բնագավառի փոփոխությունը, սննդակարգում պարզ ածխաջրերի մասնաբաժնի կրճատումը, ինչպես նաև քաշի ավելացման կանխումը թույլ կտա լուծել այտուցվածության, լիմֆաստազի և մասամբ ծանրության ուժով պայմանավորված մաշկի ձգվածությունը՝ դեֆորմացիան։
Սակայն փաստ է, որ լիովին հաղթահարել ծանրության ուժի գործոնը անհնարին է և այդ տեսակետից, անկախ մաշկի կանոնավոր խնամքից, իրատեսական չէ ցավոք լիարժեքորեն պայքարել ծերացման այս երկու տիպերի դեմ՝ առանց կոմպլեքս մոտեցման։
Իհարկե սա չի նշանակում, որ անօգուտ է մաշկի տնային խնամքը այս դեպքերում։ Դա նման է այն պնդմանը, որ եթե մաշկը ժամանակի ընթացքում կախվելու է, ապա միևնույնն է այն նաև կունենա պիգմետային հետքեր թե ոչ, կունենա արտահայտված ծակոտիներ թե ոչ, կլինի հարթ թե ոչ։
Վստահ ենք, որ կհամաձայնեք՝ միայն մաշկի դեֆորմացիան այնքան էլ տեսանելի ծերացման նշան չէ, որքան մաշկի դեֆորմացիան և անխնամ տեսքը՝ խամրածությունը, արտահայտված միկրոռելիեֆը միաժամանակ։
Ուստի մաշկի տնային խնամքը այլընտրանք և փոխարինող չունի՝ անկախ իր ոչ լիարժեք արդյունավետությունից ծերացման որոշ նշանների դեմ պայքարում։
Դե իսկ հենց Ձեր մաշկի տեսակին համապատասխան մաշկի արդյունավետ կոմպլեքս խնամքի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար 📩 կամ պարզապես զանգահարեք՝
➡️ 077 57 52 90
Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs Dyuten Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի հեղինակային բանաձև՝ մշակված ԿՈՐՆԵՈԹԵՐԱՊԻԱՅԻ սկզբունքների
Սաթի մասին իհարկե վստահաբար շատ եք լսել, գուցե անգամ կրել եք զարդեր սաթով, սակայն վստահաբար շատ քչերն են մշտապես հիշում, որ այն քար չէ, այլ ծառի խեժ է, որը տարիների ընթացքում կարծրանում է՝ հանքային նյութերով ներծծվելու շնորհիվ։
Ուստի սաթը անվանում են «հոգի» ունեցող քար՝ մատնանշելով այն հսկայական էներգիան, որը կրում է այս միներալոիդը։
Սակայն Սաթի նշանակությունը վաղուց անցել է միայն գեղագիտականի սահմանները։
Ավելին, հին հունական բժշկության մեջ այն կիրառվել է մարդու էներգետիկ դաշտը կարգավորող մեթոդներում՝ հաշվի առնելով իր էլեկտրականացման ունակությունը։
Ի դեպ, հազարամյակներ անց գիտությունը ցույց է տվել, որ այս բնական գոյացությունները իսկապես ունակ են կլանելու և արձակելու որոշակի էլեկտրամագնիսական ճառագայթներ։
Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է մաշկի խնամքում այն կիրառելու աճող միտումը։
Չէ որ մաշկի ծերացումը առաջնային կապված է մեր բջիջների էլեկտրական պոտենցիալի փոփոխման հետ, որն էլ իր հերթին շղթայական ռեակցիայով բերում է կենսաքիմիական պրոցեսների խաթարմանը և վերջիվերջո ծերացմանը։
______________
«Սաթինե» հակատարիքային և հարթեցնող շիճուկ
Ծավալը - 30մլ
Արժեքը - 7000֏
Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs Dyuten Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի հեղինակային բանաձև՝ մշակված ԿՈՐՆԵՈԹԵՐԱՊԻԱՅԻ սկզբունքների
🎄 Դեկտեմբերի 22-29-ը ներառյալ ձեռք բերեք ցանկացած 5 միջոց և ստացեք անվանական Նվեր-քարտ - պատվերի կազմում առկա միջոցներից ամենից մատչելիի արժեքի չափով՝ որը կարող եք կիրառել Ձեր հաջորդ պատվերի համար։
Մաշկի սեփական կոլագենի սինթեզի խթանումը հանդիսանում է առաջադեմ կոսմետոլոգիական կոնցեպտի #1 նպատակը։
Մեր մաշկի հենքը կազմող այս սպիտակուցը, իրավամբ, հանդիսանում է մեր երիտասարդության երաշխավոր։ Չէ որ հենց այս սպիտակուցի բավարար պաշարների պահպանումն է ընկած մաշկի հայելային հարթության, ամրության, դեմքի հստակ ուրվագծերի պահպանմանն ուղղված ցանկացած միջամտության հիմքում։
Սակայն իհարկե ինչպես ամեն փայլող բան չէ, որ ոսկի է, այնպես էլ ամեն կոլագեն չէ, որ հնարավոր է փոխարինել արտաքին կիրառման կոլագենով։
Եվ որքան էլ լինի ագրեսիվ գովազդը այն մասին, որ հնարավոր է կոլագենի արտաքին կիրառմամբ հասնել նրան, որ մաշկը կյուրացնի այդ կոլագենը և դրանով իսկ կլրացնի տարիքի հետ առաջացող բացը։ Միևնույն է, գիտությունը պնդում է, որ անգամ գերխիտ կոլագենի ներարկումը անօգուտ է, քանզի այն քայքայվում է բջջային մակարդակում և առանց համապատասխան հրահանգների այդ առաջացած ամինաթթուներից անհնարին է նոր կոլագենի սինթեզը։
Դե իսկ ինչը՞ կարող է ծառայել որպես կոլագենի սինթեզի հրահանգ։
Իհարկե ամենից պարզ տարբերակը -ի համաժամանակյա կիրառումն է կամ ներարկումը, որը թույլ է տալիս կոլագենի սինթեզը մեկ քայլ առաջ տանել։
Սակայն այն ընդամենը մի օղակն է և արդյունավետ հակատարիքային ազդեցությունը ենթադրում է ավելի բազմագործոն ներգործություն, ինչպես օրինակ պեպտիդների ներառումը, ցերամիդների կիրառումը խնամքի միջոցներում և որպես գլխավոր գործոն իհարկե ֆիբրոբլաստների՝ բուն մաշկում առկա կոլագեն սինթեզող բջիջների անմիջական խթանումն է կամ միջոցով։
Այն այնքան արդյունավետ է, որ իր տեսակով ամբողջությամբ փոխարինում է ներարկումային տարբերակներին։
Դե իսկ վերականգման ավելի կարճ շրջանը այն էլ ավելի նախընտրելի է դարձնում։
Ի հակադրություն անմիջականորեն ներարկման միջոցով կիրառվող կոլագենի, ֆրակցիոն մեզոթերապիայի միջոցով կոլագենի խթանումը ոչ միայն ավելի ատրավմատիկ է վերականգնման տեսակետից, այլև ավելի խորը ազդեցություն է թողնում, որքան էլ որ պարադոքսալ չհնչի։
Չէ որ մաշկը խորքային տրավմատիկ միջամտություններին առաջնային արձագանքում է սթրեսով և հավանաբար նկատել եք, որ հետներարկումային վերականգման շրջանը հաճախ այնքան երկար է, որ իրենով չեզոքացնում է ներարկված նյութի կանխատեսվող դրական ազդեցությունը։
👩🏻🔬 Դե իսկ Դու՞ք, ո՞ր տարբերակն եք նախընտրում։
Երիտասարդ մնալու ցանկությունը անկախ է սեռից։
Այն զուտ արտաքինի մասին չէ, այլ անկախ տարիքից ժամանակին համընթաց ապրելու ցանկության մասին։
Հակաօքսիդանտներով հարուստ այս ցերեկային «Timeless» նրբաքսուքը նախատեսված է տղամարդկանց մաշկի խնամքի համար և անվանը համահունչ առաջարկում է սկզբունքային հատկանիշներ, որոնք անփոփոխ են ժամանակի ընթացքում։ Ճիշտ այնպես, ինչպես տղամարդու բնությունը 💫։
_________
Ծավալը - 30մլ
Արժեքը - 6000֏
Հակակորյակային «Քառաքայլ» փաթեթի արդյունավետությունը փորձված է տարիներով 👩🏻🔬։
Մաշկի հակաբորբոքային խնամքից մինչև վերականգնում և մաշկի հարթեցում ընդամենը այս 4 քայլերի միջոցով։
Դե իսկ մաշկի լիարժեք հարթեցման համար էլ ինչը կարող է ավելի մեծ խթան հանդիսանալ, եթե ոչ «Ատրավմատիկ մաքրումը»։
Ուստի մինչև դեկտեմբերի 15-ը ձեռք բերելով այս փաթեթը կստանաք 3000֏ արժողությամբ ՆՎԵՐ- ՔԱՐՏ, որը կարող եք օգտագործել հունվար - փետրվար ամիսներին՝ սրահային «Ատրավմատիկ մաքրում» միջամտության համար։
«Քառաքայլ փաթեթ» - 17,800֏ -5%=16,900֏
«Ատրավմատիկ մաքրում» - 15,000-3000֏=12,000֏
🎄Տարեմուտին մաշկի լավագույն սրահային խնամքը անկասկած -ն է։
մաշկ՝ անսպառ փայլով:
Դե այլ կերպ քան մաշկի հայելային լուսարձակում չի կարելի անվանել բազմափուլ այս խնամքը, որի հիմքում ընկած է 5 գունահարթեցնող գործոնների անկրկնելի համադրությունը։
#Կոյաթթու
#Արբուտին
պեպտիդային կոմպլեքս
#Կաթնաթթու
Մաշկի այսպիսի խնամքը բացարձակ #ատրավմատիկ է, ինչը թույլ է տալիս այն կատարել անգամ կարևոր իրադարձության օրը կամ նախօրեին։
8 քայլից բաղկացած և 2 ժամ տևողությամբ այս միջամտությունը Ձեր մաշկի խամրածության, հոգնածության, ինչպես նաև պոստակնե հետքերի և պիգմենտային անհամասեռության դեմ ամենից արդյունավետ պայքարը կդառնա։ Չէ որ այն ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք կլինիկական փորձարկումների արդյունքում ներկայումս ճանաչվել են էտալոնային գունահարթեցնող ազդեցության տեսակետից։
ներառում է՝
1) Դեմքի մաքրում
2) Dermalight պիլինգ
3) Dermalight բուստեր
4) Dermalight շիճուկ
5) Dermalight դիմակ
6) Whitening մեզոկոկտեյլ
7) LusE illuminating fluid
8) Արեապաշտպան
Այս գալիք Նոր տարի մաշկի «հին» խնդիրները չփոխադրելը թող լավագույն մեկնարկը դառնա Ձեզ համար ✨։
👩🏻🔬 Ցուցված է մաշկի բոլոր տեսակների համար։
✅ Արժեքը - 18,000֏
Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs Dyuten Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի հեղինակային բանաձև՝ մշակված ԿՈՐՆԵՈԹԵՐԱՊԻԱՅԻ սկզբունքների
Սիրելիներին նվեր մատուցելու համար տոնի սպասելու կարիք չկա։ Չէ որ նվերը առաջնային հոգատարության ու ուշադրության մասին է։
Այն պատմում է այն մասին, թե որքան լավ ենք ճանաչում մեր մտերիմին։
շարքը լավագույն նվերն է մեր սիրելիներին, չէ որ բնական է, յուրօրինակ և անչափ գրավիչ ✨։
Յուրաքանչյուր սրվակի հետ նվիրեք սեր և հոգատարություն՝ անկրկնելի մատուցմամբ 🎆։
Ցերամիդները և բիֆիդոբակտերիաները ցուրտ եղանակին Ձեր մաշկի «տաք» զգեստապահարանի լավագույն բաղադրիչներն են ❄️👩🏻🔬։
Ցերամիդները մեր մաշկի վերին շերտի հիմնական լիպիդներն են և ապահովում են կենսական խոնավության պահպանումը։
Այս բարդ ճարպերը միաժամանակ հանդիսանում են ֆիզիոլոգիական տեսակետից կարեւորագույն ազդանշանային մոլեկուլներ, որոնք ունակ են խթանելու սեփական հիալուրոնաթթվի սինթեզը։
Հենց ցերամիդներով է պայմանավորված առողջ մաշկի հայելային փայլը, քանզի իրենց առկայությունը մաշկը դարձնում է հարթ և այնքան հղկված, որ մաշկը ունակ է լինում անդրադարձնել ընկնող լույսը՝ ստեղծելով ներքին հայլայթերի էֆեկտ։
Դե իսկ բիֆիդոբակտերիաների կարեւորագույն վերականգնող դերի մասին կարելի է անվերջ գրել…
Մաշկի սեփական իմունիտետի կարգավորումից մինչև պիգմենտացիայի դեմ պայքար/կանխարգելում, բիֆիդոբակտերիաների առաջնային ազդեցության տիրույթում են։
Մինչև դեկտեմբերի 5-ը հատուկ զեղչ «Թովչանք» եռյակի համար։
‼️ 21,600֏ - 26,000֏-ի փոխարեն։
🧪 Դե իսկ նոյեմբերի 28 - դեկտեմբերի 5 «Green biphasic peeling» միջամտությանը գրանցվելու պարագայում կստանաք այս եռյակը ընդամենը 18,200֏-ով։
📌 Ցերամիդներով և բիֆիդոբակտերիաներով հարստացված այս պիլինգ-բիոռեվիտալիզանտը լավագույն խնամքը կդառնա այս եղանակին հենց Ձեզ համար, եթե ցանկանում եք՝
✓ Թարմացնել մաշկի երանգը
✓ Ազատվել խամրած, հոգնած տեսքից
✓ Ազատվել մանր և ոչ խորը կնճիռներից
✓ Բարձրացնել մաշկի առաձգականությունը
✓ Խոնավացնել մաշկը
✓ Վերադարձել մաշկի բնական փայլը
✓ Հարթեցնել մաշկի ոչ խորը հետքերը
«Green biphasic biorepeel peeling» - 15,000֏
Դե իսկ գրանցման համար 📩
Դեմքի ծերացման հիմնական տեսակներին շատ անգամ ենք անդրադարձել։
Եվ եթե ունեք կոմբինացված, յուղոտ մաշկ, որը ունի շատ թույլ արտահայտված ենթամաշկային ճարպային շերտ, ապա Ձեր մաշկի ծերացման տեսակը, ինչպես գիտեք, «Հոգնած» տիպին է պատկանում։
Ծերացման այս տեսակը բնորոշվում է դեմքի խրոնիկ այտուցվածությամբ, մաշկի խամրած, հաճախ դեղնավուն կամ մոխրագույն երանգով։ Մաշկը փուխր է, թույլ, մկանային համակարգը զարգացած չէ, ինչի արդյունքում դիմագծերը տարիքի հետ դառնում են լղոզված, ոչ հստակ, այտերը արտահայտված չեն, աչքերի անկյունները տարիքի հետ իջնում են՝ տալով Ձեզ տխուր տեսք։
Ծերացման այս տեսակը նաև համարվում է 30-35տ և ընդգծված յուղոտ մաշկ ունեցող այն կանանց մաշկի ծերացման միջանկյալ փուլը, ովքեր ունեն քաշի ավելցուկ և հետագայում իրենց ծերացումը ընթանալու է արդեն «Դեֆորմացիոն» տիպով։
Նշվածից պարզ է, որ ծերացման «Հոգնած» տիպը առաջնային պահանջում է մաշկի ամրացում, մկանային տոնուսի բարձրացում և լիմֆատիկ համակարգի ակտիվացում՝ այտուցվածությունը նվազեցնելու համար։
Ուստի դեմքի մկանների մարզումը բավականին արդյունավետ կարող է թվալ… բայց միայն առաջին հայացքից։
Բանն այն է, որ մաշկի թույլ արտահայտված ենթամաշկային ճարպային շերտը նպաստավոր պայմաններ չի ստեղծում դեմքի ֆիթնեսի համար, չէ որ այն ինքնըստինքյան ենթադրում է նաև մաշկի ճարպային շերտի նվազեցում, ինչը համադրված առանց այն էլ ոչ ընդգծված դիմագծերի հետ՝ ստեղծելու է «կմախքային» դեմքի տպավորություն, ինչն, իհարկե, ամենևին էլ այն չէ, ինչին մենք ձգտում ենք։
Այդ դեպքում ի՞նչ անել և էլ ինչպե՞ս «մարզել» մեր մկանները՝ առանց թանկարժեք ճարպի նվազեցման։
Հենց այստեղ է, որ մեզ օգնության են հասնում միկրոտոկերը, որոնք մկանների խթանման՝ միոստիմուլյացիոն մեխանիզմով ազդելով, թիրախային ազդեցություն են թողնում ոչ թե միայն դիմախաղի մկանների վրա, այլև արյունատար և լիմֆատիկ անոթների պատերի կազմում առկա մկանային շերտերի վրա, ինչի միջոցով էլ ակնթարթորեն նվազում է դեմքի այտուցվածությունը, աստիճանաբար ձգվում է մաշկը, դիմագծերը վերադարձնում են իրենց հստակությունը։
Միկրոտոկային թերապիան անհրաժեշտ է կատարել կուրսով, թեև առաջին իսկ կիրառումից արդյունքը խիստ նկատելի է լինում, սակայն մկանների և իրենց ամրացված մաշկի իներցիոն հոսքը պահանջում են առնվազն 5 կատարում 3 օրը մեկ հաճախությամբ, ապա ամսվա ընթացքում 1 կանխարգելող այց։
Արժեքը՝ 8000֏
Կուրսի արժեքը - 30,000֏
Վերականգնող խնամքի նշանակությունը հատկապես արժևորվում է փոփոխական, ցուրտ և քամոտ եղանակին, երբ մաշկի վերին շերտը ակտիվորեն ենթարկվում է մեկ արևի ՈւՄ ճառագայթների, մեկ սառը օդի, մեկ փոշու ազդեցությանը։
Հատկապես բարակ մաշկի պարագայում այսպիսի սթրեսը նկատելի հետքեր է թողնում այտերի, աչքերի և քթի հատվածում՝ որտեղ ունենք մակերեսային անոթների բարձր խտություն։
Ամբողջությամբ բնական կաթի հիմքով ցերեկային «Նուշիկ» և D-պանտենոլով, մայրակաթի էքստրակտով և խխունջի մուցիններով գիշերային «Անուշիկ» նրբաքսուքների համադրությունը՝ անկախ մաշկի տեսակից հենց այն կենսական պաշտպանություն ապահովող խնամքն է, որն անհրաժեշտ է այս եղանակին։
📌 Պատվիրեք այս համադրությունը մինչև 24.11.2023թ և ստացեք դեմքի էքսպրես սրահային թարմացման և գունահարթեցման համար նախատեսված 6 փուլանի միջամտությունը 10,000֏-ի փոխարեն 7000֏-ով, ինչպես նաև տնային խնամքի համար նախատեսված համադրության արժեքի 30%-ի չափով էլ նվեր-քարտ՝ սրահային ցանկացած միջամտության համար, որը կարող եք օգտագործել 2 ամսվա ընթացքում։
Բազմիցս ենք նշել, որ #ռետինոլները իրենց ազդեցության առանձնահատկություններով պայմանավորված ամենևին էլ դասական կոսմետիկ բաղադրիչներ չեն։
Չէ որ վիտամին A-ի այս ածանցյալները միակն են, որոնք կիրառվելով մաշկի ամենից վերին շերտին՝ եղջերային շերտին, ոչ միայն ունակ է ազդելու բուն մաշկի՝ դերմայի բջիջների վրա, այլև այնպես վերափոխել մաշկի կենսաքիմիան, որ իր ազդեցությունը շարունակվի անգամ իր կիրառման դադարից 6 ամիս անց էլ։
✓ Մաշկի #խրոնոծերացում
✓ Մաշկի #Ֆոտոծերացում
✓ 3-րդ կամ 4-րդ փուլի #ակնե
✓ #Պոստակնե հետքեր
✓ Արտահայտված #ծակոտիներ
✓ Անհամասեռ #պիգմենտացիա
✓ Մաշկի #տոնուսի նվազում
✓ Մաշկի #հոգնածություն
✓ Մաշկի #խամրածություն
Այս խնդիրներից արդեն 2-ի միաժամանակյա առկայությունը ռետինոլների կիրառման անմիջական ցուցում է։
Չէ որ ազդեցության հիմքում ընկած է՝
• Կոլագեն սինթեզող ֆիբրոբլաստ բջիջների կենսացիկլի ակտիվացումը
• Մաշկի եղջերային շերտի թարմացումը
• Երիտասարդ տարիքին բնորոշ մաշկի նորացման ամբողջական ցիկլի արագության վերականգնումը։
Ինչպես և վիտամին A մյուս ածանցյալները, ռետինոլները ևս հակացուցված են հղիներին, ինչպես նաև կրծքով կերակրման ակտիվ փուլում գտնվող կանանց։
Դե իսկ կիրառման լավագույն եղանակը սկսնակների համար հետևյալ տեսքն ունի՝
Շաբաթ #1 - 1 անգամ
Շաբաթ #2 - 2 անգամ
Շաբաթ #3 - 3 անգամ
Հաջորդող շաբաթներին անհրաժեշտ է կրկնել այս հաջորդականությունը մինչև խնամքի ավարտը։
Դե իսկ եթե ռետինոլների կիրառման հարցում արդեն բազմափորձ եք, կիրառեք այն շաբաթական 3-4 անգամ, ապա 1 շաբաթ ընդմիջեք։
______________
«Շունչ» ռետինոլային գիշերային նրբաքսուք
Ծավալը՝ 30մլ
Արժեքը - 9000֏
Click here to claim your Sponsored Listing.
ԲՆական միջոցներ դեմքի, մարմնի և մազերի խնամքի համար
Դյութենը ապրանքանիշը նախաձեռնվել է 2018 թվականին և նպատակ ունի հայ և օտարազգի սպառողներին առաջարկելու բացառապես բնական բաղադրիչներից պատրաստված մաշկի և մազերի խնամքի միջոցներ, որոնք ողջ աշխարհում այժմ արդարացիորեն մեծ պահանջարկ են վայելում:
Դեմքի և մարմնի խնամքի բնական միջոցներ, որոնք նրբորեն, բայց միաժամանակ շատ արդյունավետ կերպով կլուծեն Ձեր մաշկի ցանկացած խնդիր՝ վերադարձնելով Ձեր բնական գեղեցկությունը և դյութանքը: Խնամքի բոլոր միջոցները պատրաստվում են միայն բնական հումքից և բաղադրիչներից՝ առանց արհեստական ծագման կամ քիմիական արտադրության միացությունների կիրառման: Առկա է նաև Ձեր մաշկի՝ անհատական պահանջմունքներին համապատասխանող խնամքի միջոցների պատվիրման հնարավորություն: Ավելի քան 100 բաղադրիչներից, գիտական մոտեցման եղանակով, ստեղծվում են քսուկներ, որոնք բացի արտաքին՝ էսթետիկ խնդիրներ լուծելուց, նպաստում են մաշկում նորմալ նյութափոխանակային գործընթացների կարգավորմանը: Բոլոր քսուկները զերծ են արհեստական կոնսերվանտներից, կայունացուցիչներից և այլ վնասակար հավելանյութերից, ուստի և անվնաս են Ձեր մաշկի համար:
Գնային միջակայքի ճկունությունը (1500-12000) և նախաձեռնության ԳԵՐշահույթ չհետապնդելը՝ առաջարկվող խնամքի միջոցները դարձնում են հասանելի բոլորին:
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Yerevan
- Շուտով առկա մեծ տեսականի - Դեմքի և մազերի խնամք - Օրիգինալ և մատչելի Մանրամասն խորհրդատվության համար գրեք անձնական նամակ
Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան
Yerevan, 0012
Estée Lauder Outlet Armenia
Կիևյան 10, շինություն
Yerevan, 0028
Avon Cosmetics Armenia-ն Avon ընկերության պաշտոնական գործընկերն է
Yerevan
Երևանի սիրուն աղջիկ💕 Girl, Do it for you 🌿 Cosmetics from France 🇫🇷 La Petite France🌻 DM to shop 📩
Կիևյան 11ա
Yerevan, 0028
100% օրգանական խնամքի միջոցներ (0+) Շվեյցարիայից 🇨🇭 և Գերմանիայից 🇩🇪 ընտանիքի համար
Комитас
Yerevan
Հայկական արտադրության բարձրորակ խնամքի միջոցներ։ Գործում է առաքում։