Dr. Tehmine

Պլաստիկ, էսթետիկ վիրաբուժություն և միրովիրաբուժություն/ Пластическая эстетическая и микрохирургия

Photos from Dr. Tehmine's post 29/04/2024

Ականջների պլաստիկա/օտոպլաստիկա/

18/02/2024
18/10/2023

🔹Հետպարանոցային շրջանի լիպոսակցիայից 1ամիս անց

🔹Результат липосакции горба спустя 1 месяц.
#липосакиция #горб #до #после
☎️+374 (94) 46-94-84

Photos from Dr. Tehmine's post 05/10/2023

Բազալ բջջային կարցինոմա(բազալիոմա), արդյունքը՝ 25 օր անց/ Базальноклеточная карцинома, результат спустя 25 дней

Photos from Dr. Tehmine's post 15/08/2023

Քթի պլաստիկա | Rhinoplasty | Ринопластика


#միկրովիրաբույժ #Ринопластика

Photos from Dr. Tehmine's post 05/08/2023

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս

Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է:

Կոսմետոլոգիայում բոտոքսը կիրառվում է դիմախաղի կնճիռների վերացման համար, որոնց առաջացումը պայմանավորված է դիմախաղի մկանների շարժողական ակտիվությամբ: Այս մկանների լարվածության ժամանակ մաշկը հավաքվում է ծալքերում: Ժամանակի ընթացքում դրանք լիովին դադարում են հարթվել, և ձևավորվում են դիմախաղի կնճիռները: Առավել բնորոշ է վերջիններիս հայտնվելը դեմքի վերին հատվածում՝ ճակատին, հոնքերի միջև, աչքերի անկյունում:

🟣 Ինչպե՞ս է տեղի ունենում միջամտությունը։ Սովորաբար, բոտոքսը ներարկվում է միջմկանային և ենթամաշկային ՝ դիմախաղի մկանների մեջ, այն ժամանակավորապես պաշարում է նրանց ընկալունակությունը` նյարդային իմպուլսների նկատմամբ: Մկանային պաշարման շնորհիվ նրա մի մասը թուլանում է, դադարում է կրճատվել և ձևավորված կնճիռները հարթվում են: Բժշկի արհեստավարժությունը նրանում է, որ բոտոքսով ամբողջությամբ չանշարժացնի կնճիռների առաջացման համար պատասխանատու մկանները, այլ միայն հանի դրանց բարձր տոնուսը՝ չխաթարելով բնական դիմախաղը: Բոտուլոտոքսինի ազդեցությամբ ժամանակավորապես պաշարվում են նյարդամկանային կապերը: Ոչ մկանաթելերը, ոչ նյարդաթելերը այս պարագայում չեն տուժում:

🟣 Ի՞նչ ցուցումներ կան։ Բոտոքս ներարկումը արգելվում է հղի կանանց, ինչպես նաև կրծքով կերակրման ժամանակ։

🟣 Առաջացնո՞ւմ է կախվածություն։ Ոչ, կախվածություն չի առաջացնում։ Բոտոքսի ազդեցությունը դարձելի է. 4-6 ամիս հետո պաշարված նյարդամկանային կապերը վերականգնվում են:

🟣 Ո՞ր տարիքից կարելի է դիմել բոտոքսի։ 20 տարեկանից սկսած` կարելի է դիմել բոտոքսի։

🟣 Կանխարգելիչ նպատակով բոտոքսի կարելի՞ է դիմել։ Այո, կարելի է։

🟣 Եթե պացիենտը դժգոհ է արդյունքից, կարելի՞ է ուղղում մտցնել, կամ հեռացնել պատրաստուկը։
Այո, կարելի է շտկում անել։

#բոտոքս #ботокс



,

Photos from Dr. Tehmine's post 03/08/2023

Օտոպլաստիկա | Отопластика | Otoplasty

Կան ականջախեցեների ամենատարբեր դեֆորմացիաներ՝ լոշտակություն, զարգացման բնածին արատներ և այլն։

Ի՞նչ խնդիրներ է լուծում օտոպլաստիկան` էսթետիկ, հոգեբանական...

Ցանկալի է օտոլաստիկան կատարել մինչև երեխայի դպրոց հաճախելը, քանի որ դպրոցում երեխաների մոտ կարող են բարդույթներ առաջանալ։ Դրանից զատ, որքան փոքր է վիրահատվող պացիենտն, ցանկալի արդյունքն առավել հավանական է, քանի որ տարիքի հետ ամրանում են աճառայի հյուսվածքները, ինչը դժվարությամբ է ենթարկվում կոռեկցիայի, ու չի բացառվում ունենալ թերի արդյունք։

#օտոպլաստիկա #отопластика





,

Photos from Dr. Tehmine's post 26/07/2023

Վերին և ստորին բլեֆարոպլաստիկա՝ հատուկ գին
Մինչև օգոստոսի 1-ը

Գրանցումների համար պարտադիր է ացնել բժշկի անվճար նախավիրահատական խորհրդատվություն, որի ընթացքում նաև կորոշվի վիրահատության օրը։

Մինչև օգոստոսի մեկը գրանցվելու դեպքում հատուկ արժեքով վիրահատությունները կատարվելու են մինչև օգոստոսի 31-ը։

Վիրահատության զեղչված արժեքի՝ 340.000 դրամի մեջ ներառված են.

1․ Նախավիրահատական հետազոտություններ
2․ Հիվանդասենյակ + սնունդ + հիգիենայի պարագաներ
3․ Դեղորայք, անզգայացում

Հասցե՝
«Աջափնյակ» բժշկական կենտրոն
Աբելյան փողոց 8/1, 0038, ք․ Երևան, ՀՀ

Հեռ.՝ 094 469 484


#միկրովիրաբույժ #բլեֆարոպլաստիկա #կոպ

#блефаропластика
,

Photos from Dr. Tehmine's post 24/07/2023

Վերին և ստորին կոպերի բլեֆարոպլաստիկա \ Upper and Lower eyelids blepharoplasty \ Блефаропластика верхних и нижних век

⏱ 6 ամիս անց


#միկրովիրաբույժ #բլեֆարոպլաստիկա #կոպ

#блефаропластика
,

20/07/2023

Խալ, նևուս, պապիլոմա, աթերոման, հեմանգիոմա, լիմֆանգիոմա, լիպոման, ֆիբրոման, նեյրոֆիբրոմա

Ի՞նչպես տարբերել

• Պապիլոմաները, գորտնուկները հանգույցի կամ պտկիկի ձևով գոյացություններ են: Հաճախ ունեն տարբեր ձևի և չափի պալարի տեսք՝ բացից մինչև մուգ շագանակագույն և մոխրագույն:

• Նևուսները ոչ մեծ պապուլաներ կամ պիգմենտային բծեր են, որոնք առաջանում են մանկական տարիքում և վերանում են ծերունական տարիքում, բաց մաշկով մարդկանց մոտ նևուսները ամենատարածված մաշկային նորագոյացություններն են:

• Խալերը բարորակ գոյացություններ են: Սակայն, երբեմն, խալը կարող է վերածվել չարորակ գոյացության: Դա կարող է տեղի ունենալ խալի վնասման, ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով: Անհրաժեշտ է չափերի մեծացման, գույնի փոփոխության, արյունահոսության դեպքում դիմել մասնագետի:

• Աթերոման ճարպագեղձերի ուռուցք է, իրենից ներկայացնում է հստակ ուրվագծերով, էլաստիկ, ձեռքով զննման ժամանակ շարժուն գոյացություն, առաջանում է ճարպագեղձերի կուտակման շրջանում (գլխի մաշկի վրա, պարանոցի, մեջքի վրա, աճուկային շրջանում):

• Հեմանգիոման անոթային ուռուցք է, հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Տարբերում են հեմանգիոմաների հետևյալ տարատեսակները՝ մազանոթային, կավերնոզ, համակցված և խառը:

• Լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած ավշային անոթների պատերից, իրենից ներկայացնում է 1 մմ-ից մինչև 5 սմ և ավելի չափերի խոռոչ: Կարող է տեղակայվել կենսական կարևոր օրգանների մոտակայքում (շնչափող,կոկորդ):

• Լիպոման (ճարպուռուցք) ուռուցքանման շարժուն անցավ նորագոյացություն է, հանդիպում է մեջքի վրա, ուսերին և ազդրերի արտաքին մակերևույթին։

• Ֆիբրոման գոյացություն է շարակցական հյուսվածքում: Գույնը կարող է լինել մոխրագույնից մինչև դարչնագույն, երբեմն կապտասևավուն, մակերևույթը հարթ է, հազվադեպ խորդուբորդ:

• Նեյրոֆիբրոման նյարդերի թաղանթների բջիջներից բաղկացած ուռուցք է: Այն պինդ թմբիկ է 0,1-ից մինչև 3 սմ չափերով՝ ծածկված դեպիգմենտավորված մաշկի շերտով:

#գոյացություն #խալ, #նևուս, #պապիլոմա, #լիպոման, #ֆիբրոման,

#միկրովիրաբույժ

Photos from Dr. Tehmine's post 19/07/2023

Վերապատրաստումներ․ Մաս 2


#միկրովիրաբույժ
#վերապատրաստում

18/07/2023

Վերին կոպերի բլեֆարոպլաստիկա \ Upper eyelids blepharoplasty \ Блефаропластика верхних век
⏱ 1 շաբաթ անց

Վերականգնողական շրջանը տևում է 7-10 օր:

✔️ Աշխատանքի կարելի է գնալ 2 շաբաթ անց:
✔️ Արդյունքը նկատելի կլինի վիրահատությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքն ակնհայտ կլինի միայն մեկ ամիս անց:
✔️ Կոպերի մաշկի խնամքի կանոններին հետևելը հնարավորություն կտա արդյունքը պահպանել հնարավորին երկար, երբեմն այդ շրջանը տևում է ավելի քան տաս տարի:


#միկրովիրաբույժ #բլեֆարոպլաստիկա #կոպ

#блефаропластика
,

Photos from Dr. Tehmine's post 17/07/2023

Ֆիլեր | филлер | filler

Կատարվել է՝

․ բերանի անկյունների բարձրացում,
․ քիթ-շրթունքային ծալքերի շտկում,
․ քիթ-արցունքային ակոսի շտկում։

Միջամտությունը տևել է 30 րոպե։


#միկրովիրաբույժ #Ֆիլեր #филлер

10/07/2023

Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել

Ձեռքի ափի կողմում գտնվող միջնային նյարդն այլ կերպ անվանում են կարպալ թունել։ Այն հաղորդում է զգալու ունակություն։ Միջնային նյարդի ախտաբանական սեղմումը կոչվում է կարպալ թունելի համախտանիշ կամ դաստակային թունելի համախտանիշ։ Սեղմումը կարող է առաջանալ վնասվածքներից, կոտրվածքներից, մշտական մեխանիկական ճնշումից, նաև կապանի հաստացումից, որն առավել շատ հանդիպում է 50-ն անց կանանց մոտ՝ դաստակի գերֆունկցիայի, հորմոնալ տեղաշարժերի պատճառներով։

Ի՞նչ է սպասվում պացիենտին` բժշկի սենյակում: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում` ախտորոշման համար։
Հիվանդի գանգատները շատ սպեցիֆիկ են, և գրեթե անհնար է շփոթել այլ հիվանդության հետ։ Շատ բնորոշ է գիշերային ցավը, մատների ծակծկոցը։
Սովորաբար, երեք մատի ցավ են նշում։ Ժողովրդական լեզվով հաճախ ասում են՝ պտղունցս չի զգում։ Դժվարանում են բանալիով բացել դուռը, քանի որ բութ մատի ուժն է պակասում։ Նույնիսկ կարող է առաջանալ ատրոֆիա։ Չեն կարողանում կոճկել կոճակը, չեն կարողանում բռնել սուրճի բաժակը, անգամ` սանրել սեփական մազերը և այլն։

Բուժումն ապահովո՞ւմ է ամբողջական առողջացում կամ երկարատև արդյունքներ:
Այո, վիրահատությունն իսպառ լուծում է խնդիրը, նյարդն ազատվում է սեղմումից, այլևս չի ճնշվում, և հիվանդը վիրահատությունից երեք ամիս անց վերադառնում է իր սովորական կյանքին։

Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:
Երկու շաբաթ հետո կարերը հեռացվում են, և մարդը սկսում է շարժել ձեռքը։

Ի՞նչ կլինի, եթե չբուժեն:
Ձեռքը կկորցնի իր ուժը։ Ցավը կդառնա անտանելի։

Ի՞նչ խորհուրդ կտաք ծրագրավորողներին:
Խուսափել երկարատև ու նույնատիպ ձեռքերի շարժումներից։


#միկրովիրաբույժ #դաստակ

Photos from Dr. Tehmine's post 04/07/2023

Մասնագիտական վերապատրաստումներ | Профессиональная переподготовка | Professional Training

– Բժիշկ դառնալու ամենակարևոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, հաջորդը՝ ջանք չխնայելը մասնագիտական գիտելիքները և փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան և անընդհատ պետք է սովորել...


#միկրովիրաբույժ
#վերապատրաստում

03/07/2023

Մաշկի պիգմենտային նևուս | Pigmented Nevus | Пигментный невус

Նևուսները ոչ մեծ պիգմենտային բծեր են, որոնք առաջանում են մանկական տարիքում և վերանում են ծերունական տարիքում, բաց մաշկով մարդկանց մոտ նևուսները ամենատարածված մաշկային նորագոյացություններն են:

Նևուսները վտանգավոր են նրանով, որ կարող են չարորականալ:

Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման ամենաարմատական եղանակը վիրահատական միջամտությունն է, որը կիրառվում է հիմնականում խոշոր նորագոյացությունների դեպքում։


#միկրովիրաբույժ

29/06/2023

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

🧑‍💻 🔎

🟣 #Միկրովիրաբուժություն👉 http://bit.ly/36VWfoE

🟣 Պլաստիկ վիրաբուժություն👉 http://bit.ly/3p7tw6u

🟣 Էսթետիկ կոսմետոլոգիա👉 http://bit.ly/3jye56e

🟣 Մաշկի և ենթամաշկի #գոյացությունների վիրաբուժություն👉 http://bit.ly/3rCdZgM

🟣 Մաշկի գոյացությունների ոչ վիրահատական հեռացում 👉 http://bit.ly/3rCdZgM


#միկրովիրաբույժ




__________________
🏥 «Աջափնյակ ԲԿ», Աբելյան 8/1, Երևան, ՀՀ
📲 +374 10 380088, +374 94 46 94 84
📧 [email protected]
🌐 www.drtehmine.com

29/06/2023

#ՄԱՇԿԻ #ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ #ՆԵՎՈՒՍ

🌐 https://bit.ly/2PRyjxj

#միկրովիրաբույժ




__________________
🏥 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Աբովյան 58, Երևան, ՀՀ
📲 +374 60 62 13 95, +374 94 46 94 84
📧 [email protected]
🌐 www.drtehmine.com

27/06/2023

Ջլային գանգլիոն | Сухожильный ганглий | Ganglion cyst

Ջլային գանգլիոնը (հիգրոմա, հոդի ճողվածք) չի համարվում վտանգավոր, սակայն կարող է հոդի կամ ջլի աշխատանքի ժամանակ ցավեր առաջացնել և հաճախ չափերով նկատելի է դառնում, իսկ բաց թողնված դեպքերում սկսվում է հոդերի սեղմումը, ինչն բերում է երակներում արյան կանգի և ցավերի առաջացման։

Վիրահատությունը իրականացվում է տեղային անզգայացմամբ։
Վիրահատությունը տևում է առավելագույնը` կես ժամ։

Շատ կարևոր է ջլային գանգլիոնի վիրահատական հեռացումից հետո վերջույթի վիրահատված մասը գիպսե լանգետի միջոցով ամուր անշարժացնել` 2-3 շաբաթ։ Մինչև սպիի ձևավորումը չի կարելի շարժել վերջույթն այն մասում, որտեղ եղել է գանգլիոնը, այլապես հնարավոր է կրկնություն։


#միկրովիրաբույժ

#гигрома #հիգրոմա

26/06/2023

ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԻ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

#Մաշկի և #ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:

🟣 տեսակները
Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.
🌐 https://bit.ly/3mB1VcM

#միկրովիրաբույժ




__________________
🏥 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր,Աբովյան 58, Երևան, ՀՀ
📲 +374 60 62 13 95, +374 94 46 94 84
📧 [email protected]
🌐 www.drtehmine.com

23/06/2023

Ստորին կոպերի բլեֆարոպլաստիկա \ Lower eyelids blepharoplasty \ Блефаропластика нижних век

⏱ 1 ամիս անց

Բլեֆարոպլաստիկան կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է։

Ցուցումներն են.
- պտոզը և աչքերի տակ պարկերի առկայությունը,
- մանր և խորը կնճիռները,
- հոգնած տեսքը,
- կոպերի թերությունները շտկելու ցանկությունը,
- աչքերի կտրվածքը կամ ձևը փոխելու ցանկությունը,
- աչքերի անկյունների իջեցումը:

Խորհուրդ է տրվում առաջին միջոցառումն իրականացնել 35-40 տարեկանում:


#միկրովիրաբույժ #բլեֆարոպլաստիկա #կոպ

#блефаропластика

22/06/2023

🟣 Աչքերի տակ պարկերը կարող են վկայել նաև #հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի կողմից հորմոնների արտադրության անբավարարության մասին։ Այս դեպքում ուղեկցող ախտանիշներ են նաև քաշի ավելացումը, փորկապությունը, հիշողության և ուշադրության նվազումը, ընդհանուր թուլությունը, ընկճախտը, կանանց մոտ` դաշտանային ցիկլի խանգարումը։

🟣 Եվ, վերջապես, աչքերի տակ պարկերի առաջացման ամենալուրջ պատճառը է, որը բերում է, այսպես կոչված, սիներակի ճնշման համախտանիշի առաջացման։
🌐 https://bit.ly/36UQ6Jj

#միկրովիրաբույժ




__________________
🏥 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Աբովյան 58, Երևան, ՀՀ
📲 +374 60 62 13 95, +374 94 46 94 84
📧 [email protected]
🌐 www.drtehmine.com

21/06/2023

Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է
Շնորհավորում եմ սիրելի գործընկերներ 💐

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Ուլտրաձայնային լիպոսակցիա #ultrasound#liposaction
Խալեր ու պապիլոմաներ@aveta.am ապրանքանիշի հիմնադիր, առողջության խթանման մասնագետ Արփինե Պողոսյանի հետ զրուցել ենք դեմքի ...
Ֆիլերի տեսակները | филлер | filler#պլաստիկ_վիրաբույժ #էսթետիկ_վիրաբույժ#միկրովիրաբույժ #Ֆիլեր #филлер #filler #շրթունքի_...
Ի՞նչ է ֆիլերը | филлер | filler#պլաստիկ_վիրաբույժ #էսթետիկ_վիրաբույժ#միկրովիրաբույժ #Ֆիլեր #филлер #filler #շրթունքի_շտկ...
Մատների ծակծկոց, ցավ դաստակի շրջանում, ձեռքի թուլություն և  թմրածություն․․․ Այս ախտանշանները բնորոշ են կարպալ թունելի հա...
Ջլային գանգլիոնի բուժում | Сухожильный ганглий | Ganglion cystՋլային գանգլիոնը չի համարվում վտանգավոր, սակայն կարող է հո...
Կին վիրաբույժի առօրյան 💜#պլաստիկ_վիրաբույժ #էսթետիկ_վիրաբույժ#միկրովիրաբույժ #կին_վիրաբույժ #Թեհմինե_Ասատրյան #Dr_Tehmin...
Ներաճած եղունգ / Ingrown nail / вросший ноготьՆերաճած եղունգի վերջնական բուժում 💜✔️ Գործողությունն իրականացվում է առանց ...

Category

Telephone

Address

8/1 Abelyan Street, Armenia, 0038, 58 Abovyan St
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Other Medical & Health in Yerevan (show all)
Dr. Roza G. Tsarukyan Dr. Roza G. Tsarukyan
Մաշտոցի պող. , 22
Yerevan, 0002

Ռ․ Ծառուկյանը տրամադրում է դեռահասությունից մինչ կլի?

Dexaget/ dexagorc Dexaget/ dexagorc
Erevan
Yerevan

Healthy Life Healthy Life
Օրբելի եղբայրների փ. 18/3
Yerevan, 0001

Մարզա-առողջարարական և ՍՊԱ կենտրոն Спортивнооздоровительный и СПА центр

Leykoalex Leykoalex
Ֆուչիկի 27/14
Yerevan

Բուժ պարագաների և պոլիմերային տարաների արտադրություն: #Դեղ #դեղորայք, #ապտեկա, #դեղատուն

Akosta Clinic Akosta Clinic
Kasyan 4/2
Yerevan, 0033

Aesthetic Medical Center • Implantation • Orthodontics •Teeth Whitening • Veneers •Plastic Surgery

Chitchyan Aesthet-Cosmetologist Chitchyan Aesthet-Cosmetologist
Yerevan

- Դեմքի խնամք - Ապարատային կոսմետոլոգիա - Պլազմոթերապիա

Meronc Tun Meronc Tun
Նորք Մարաշ Բուժաշխատողների 1/1
Yerevan, 0012

Լավագույն հոգատարությունն ու խնամքը մեզ մոտ

Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ
Բագրատունյաց փող. 2-րդ նրբ. , 23 շենք
Yerevan

ԵՊԲՀ Ընդհանուր և Լապարասկոպիկ վիրաբույժ ՏՈՆՈՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Mirzoyan medical center Mirzoyan medical center
Moskovyan 33a Mirzoyan Medical Center
Yerevan, 0001

Թերապիա Ուրոլոգիա Գինեկոլոգիա Սոնոգրաֆիա Կոսմետոլոգիա Ստոմատոլոգիա Մաշկաբանություն Բուտեյկոյի մեթոդ

Գերմանական բնական միջոցներ առողջության համար Գերմանական բնական միջոցներ առողջության համար
Sarmen 1
Yerevan, 0015

Գեղեցկությունը, դա առողջությունն է: Ազատվեք ավելորդ կի

Abovyan 29 Dental & Esthetic Clinic Abovyan 29 Dental & Esthetic Clinic
Աբովյան փողոց, Երևան, Հայաստան
Yerevan