Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան, Medical and health, московян 15, Yerevan.

20/12/2023

💡 Կարճ հանրամատչելի ամփոփում

👉Երեխաների մոտ թոքաբորբերի ամենահաճախ պատճառը վիրուսներն են, հետևաբար, եթե անգամ կա թոքաբորբի կասկած, բայց երեխայի ինքնազգացողությունը բավարար է, այսպես ասած թեթև ընթացք է, կարիք չկա ռենտգեն անել և հաստատել այդ թոքաբորբը։ Միևնույն է վիրուսները հակաբիոտիկներով չենք բուժելու։ Էլ ուր մնաց թե բա սկսվող թոքաբորբ ա․․․ բրոնխներն ա գցել, գաղտի թոքաբորբ էր տանում (տենցել չիմացանք թե ուր ա տանում 😃) մոռացեք հեքիաթները

👉Դեղորայքների կողմնակի ազդեցությունների պատճառով հիվանդանոց դիմած դեպքերի մոտ 60%-ը կապված են հակաբիոտիկների հետ։ Սա է հիմնական պատճառը պացիենտի տեսակետից, որ պետք է խուսափել հակաբիոտիկներից։ Հակաբիոտիկների պատշաճ կառավարման ծրագրերի հիմնական նպատակը հակաբիոտիկների նշանակման քանակի կրճատումը ՉԷ։

👉Պրոբիոտիկները չարդարացված ֆինանսական բեռ են։ Նաև կարող են լինել որոշ խնդիրների պատճառ՝ օրինակ առաջացնեն աղիքային վարակներ, երբեմն անգամ սեփսիսի պատճառ դառնալ։

👉Ֆեկալ տրանսպլանտացիան (կղանքի փոխպատվաստում) կարող է լինել շատ արդյունավետ կոնկրետ դեպքերում (հաճախակի կրկնվող Կլոստրիդիալ վարակ) և ապագայում կարող է կիրառվել շատ այլ ոլորտներում։

👉Իմունիտետի խնդիրների թվաքանակը կտրուկ աճել է վերջին տարիներին, պայմանավորված նոր տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս հայտնաբերել դրանք։ Սակայն Չկան ունեվերսալ դեղեր, բույսեր, մոմիկներ և այլն, որոնք պետք է ընդունել և կարող են օգնել ցանկացած դեպքում։ Հետազոտել իմուն համակարգը թե ոչ որոշում է բժիշկը՝ ելնելով որոշակի չափորոշիչներից

👉Ձեր սիրածներից, հետսովետական երկրներից մեկի ներկայացուցիչն ասեց՝ որ իրանք հակասնկային են նշանակում հակաբիոտիկների հետ: Դասախոսները չգիտեին ինչ պատասխանել՝ շփոթմունքի մեջ էին, այնքան անծանոթ երևույթ էր իրանց համար, որ ուղղակի ասեցին, որ իրենք չեն նշանակում և չգիտեն որևէ գիտական փաստ, որը դա հիմնավորում է։

Ավելորդ դեղորայքային նշանակումներից, թանկարժեք հետազոտություններից խուսափելու, ինչպես նաև ժամանակակից բուժօգնություն ստանալու համար կարող եք գրանցվել խորհրդատվության +37455121542 հետախոսահամարով։ Կամ նամակ գրելով էջին։

15/12/2023

Շատ շատ բաներ կա պատմելու, կգամ լայվով կամփոփեմ։

Իսկ այժմ կիսվեմ ուղղակի մեր խմբի նկարով, խմբի անունը ընտրեցինք Mozart ball's (Mozartkugel);

Վերջում տենց հետաքրքիր խաղ էր կազմակերպված, վիկտորինայի պես, 4 խմբով մրցում էինք։ Շատ ուրախ ու հաճելի խումբ էր ստացվել, այնքան ծիծաղեցինք, որ հաղթեցինք։
Անկեղծ շատ հիացած եմ բոլորի գիտելիքներով, շատ խելացի մասնակիցներ էին, նմանատիպ մարդկանց հետ շփվելով, սովորելու մոտիվացիադ կտրուկ բարձրանում ա

13/12/2023

Հավաքվեք ճիճուներից նորություն ունեմ

Այսօր նույնպես հագեցած քննարկումներ էին, թեմաներից մեկը ինֆեկցիոն ցաներն էին, հերթով` վիրուսները, բակտերիաներ, սնկեր, պարազիտներ

Մեկել հասանք ճիճուներին ու անհամբեր սպասում էի, ասի հանկարծ չպարզվի, որ բոլոր մաշկային խնդիրների պատճառը էս ճիճուներն են խայտառակ լինեմ ։))))

Երևի մոտ 40 հիվանդություն ներկայացվեց ու ի՞նչ եք կարծում, պարզվեց մեր ԱՄՆ_ի դասախոսն էլ չգիտեր, որ բոլոր մաշկային խնդիրների պատճառը ճիճուներն են ։)

Հարկ էր համարել ճիճուներից առանձնացնել միայն larva migrans առաջացնողները։

11/12/2023

Օր երկրորդի մասին մի երկու խոսք
Հիմնականում հակաբիոտիկներն էինք քննարկում։ Հանրամատչելի տարբերակով ասեմ, այն ինչ միշտ ասել եմ և այն ինչ այսօր մեզ էին ասում

1 Հակաբիոտիկների նշանակումից պետք է խուսափել առաջին հերթին նրանց առաջացրած կողմնակի ազդեցությունների պատճառով, ոչ թե որ կայունություն է առաջանում։

2 Մոռացեք կուրսային բուժումը` 5 օր, 7 օր, 10 օր, կամ առավել ևս , չկա նման բան։ Կարելի ա մի օր էլ տալ ու եթե հաջորդ օրը հասկանում ես, որ սխալ ես նշանակել դադարեցրու։ Մաշկային հիվանդությունները կարելի ա 3 օր էլ բուժել։

3 Իսկ երբ հստակ խնդիր ունես ախտորոշված պետք է նշանակես ճիշտ դեղաչափով և ճիշտ տևողությամբ, ոչ թե վախենաս ու միջին կիսատ պռատ բան նշանակես

4 նկարում պատկերված է ցեֆալոսպորինների 5 սերունդների տարբերությունները, որը շատ ամփոփ ու պրակտիկ է, ինչպես նաև բացատրում է հստակ, որ եթե սերունդը բարձր է դա դեռ չի նշանակում, որ ավելի լավն է։ Առհասարակ լավ ու վատ հակաբիոտիկ չկա... ամեն մեկն ունի իր առավելությունները և թերությունները։

10/12/2023

Պատմեմ ձեզ օր առաջինի մասին։ Մոտ 15-16 ժամ տևեց մինչև հասա Զալցբուրգ, առանց քնլու, հոգնած, չնայած հոգնածությանը 18 կմ քայլեցի այսօր և քաղաքով շատ հիացա։
Հիմա առաջի բանը որ տպավորվեց գերմանախոսներից(չքնած, հոգնած մարդու մոտ)`
Այս մարդիկ ոչ թե ուղղակի արխային քիթն են դատարկում, այլ առավելագույն ջանք են կիրառում, որ ձայնային բարձր դեցիբելներ գրանցեն և շրջապատի ուշադրությունը գրավեն... Եթե բոլոր հղի կանայք այսպիսի ջանքեր ներդնեն, կեսարյան կարիք չի լինի.... ինչ կեսարյան, սկի մանկաբարձ էլ պետք չի լինի, անկեղծ եմ ասում զարմացած եմ, ու դեռ չեմ կողմնորոշվում, թե պատճառն ի՞նչ է։ Քաղաքում քայլելուց նկատեցի տունը, որտեղ ծնվել է Քրիստիան Դոպլերը (շատ հայտնի գիտնական), ու մտքովս անցավ` կարողա՞ կապ կա դոպլերի էֆեկտի և տենց յուրահատուկ հանրային խնչելու միջև...

09/12/2023

Հարգելի հետևորդներ, այս անգամ էլ ես եմ գնում Եվրոպաներ, տեսնեմ ինչ կա չկա՞
Ո՞նց են այնտեղ բժշկություն անում
Ինչպես բազմիցս նշել եմ, բժիշկների գործում շատ կարևոր է անընդհատ շարունակական կրթությունը։
Գնում եմ Զալցբուրգ, ասում են սա այն վերապատրաստումներից է, որ Հայաստանի յուրաքանչյուր բժիշկ գոնե մեկ անգամ պետք է մասնակցի ։))))

Թեման` մանկական ինֆեկցիոն հիվանդություններ

Աշխատանքի կլինեմ 19.12.23թ._ից

07/12/2023

Ժամը լրատվական
Այսօր արդեն մի քանի հոգի կապ են հաստատել հետս և հարցրել թե ի՞նչ նոր վիրուս է շրջանառում, որի մասին ես հեռուստացույցով խոսել եմ։

1. Հարգելի հաղորդավար իմ խոսքերի նման մանիպուլացիան շատ սխալ մոտեցում է ձեր կողմից և մարդկանց մոտ ավելորդ տագնապ է առաջացնում

2. Երբ մարդուն ձայնագրում են և պատրաստվում եթեր հրապարակել ձայնագրությունը սովորաբար զգուշացնում են նախորոք

3 Արմենիա թիվից, ոչ ոքի հարցերի այլև չեմ պատասխանի հեռախոսազանգով։

Հիմա այն մասին թե ինչ է եղել

Ինձ զանգահարել և հարցրել են իրավիճակի մասին` նշելով, որ ըստ ԱՆ_ի, ՀՎԿԱԿ_ի կա հիվանդության աճ, ԱՀԿ_ն անհանգստացած է, հայտնաբերվել է ՀՀ_ում նոր ենթատեսակ և այլն։

Ես բացատրել եմ կոնկրետ վերջին օրերին իմ ունեցած տվյալներով, ոչ մի արտառոց դեպքեր չկան։ Որ հիվանդությունն ընթանում է ինչպես մյուս շնչառական վարակները և տագնապի առիթ չկա, չկա Քովիդի նոր ենթատեսակ, որը որևէ դրսևորումով էականորեն տարբերվում է մյուս շնչառական վարակներից։

Հիմա նորից նայեցի ՀՎԿԱԿ էջը (NCDC, հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման կենտրոն), ոչ մի արտառոց, նոր բան չկա, իրանց ԱՀԿ_ի կողմից 5 օր առաջ ներկայացրած նորությունը Չինաստանի մասին, իմ էջում կարող եք գտնել հրապարակված մոտ 15 օր առաջ։

#դեմեմպանիկային #հանգիստապրեք #եղեքարդարևազնիվ #պատվաստվելըմիշտակտուալէ

06/12/2023

Եկեք դարձյալ խոսենք գրագիտության պակասից

❓Ի՞նչ կարծիքի եք,

Տարիներով համալսարան ենք գնում, հետո օր ու գիշեր կարդում, վերապատրաստվում, մի դեպքն օրերով վերլուծում, տարբեր բժիշկների հետ քննարկում ու էլի մի 20-30% դեպքերն առնվազն մնում են անհասկանալի

👉Սա նշանակու՞մ է, որ բժիշկները մտավոր հետամնացներ են, օլիգոֆրեններ են․ քանի որ այդ ընթացքում չեն հասցնում սովորեն էս մի երկու բանը՝

☑ Բերնից ջուր ա գնում, ատամները կռճտացնում ա, վրեն դուսա տալիս, զգում ա ոնց ա ճիճուն իրա մեջ շարժվում - դե 100000% ճիճույա, դեղի անունը ինչիս ա պետք, հեսա մտնեմ դեղատուն աշխատողը կասի էլի

☑Շու շուտ ա հիվանդանում, բկերն ա, ոտերն էլ ա ցավում, գնացինք գլանդները հանենք քանի ռեվմատիզմ չի քցել

☑Լուծ ա, թունավորվել ա, հետ տուր մինչև մաղձը գա, սոդան խմի հետ տուր, ածուխը խմի, մածուն կեր մեկ էլ 2 հատ լևոմեցիտին, վերապատրաստվելուց հետո պետք է իմանալ նաև իմոդիումի ու նարինեի մասին

☑կապուտ հազը մենակ երեխեքի մոտ ա լինում, ու էշի կաթվ ա բուժվում

☑37,1 ա ատաքությունը, հազում ա, էտ թոքախտ ա, շուտ Աբովյան

☑Նիհարել ա, էտ հաստատ ուռուցք ա, ֆսյո կտակդ գրի, ես գարունը չի տեսնի

☑ Մեջքից սոկ են քաշել, ֆսյո էտ էլ նորմալ մարդ չի դառնա, առաջի կարգի հաշմանդամ

☑Սեռական օրգանների քոր հաստատ սունկա, էլի դեղատուն

☑կալցիումի, մագնեղիումի, երկաթի, ցինկի պակաս՝ մազերը թափում ա, լավ չի քնում, մաշկը չոր ա, եղունգները կոտրվում են, բուժումը քունջութ կեր, սև թոք կեր

☑բոլոր բարդ խուճուոճ դեպքերը՝ վիտամինի պակաս, վերապատրաստվելու հետո վիտամին Դ ստուգի էտ պտի սաղ կյանքդ խմես

☑Խորխաբերը տուր, որ լավ ջրիկացնի գա թափի պրծնի, մինչև լրիվ չգա թափի չի դզվելու, անծիբիոծիկն էլ տուր թող չորացնի

☑Ռենտգեն են արել բրոնխիտ ա՝ անծիբիոծիկ, Ռենգեն են արել հայմորիտ ա՝ անծիբիոծիկ, անալիզ են արել ռոյան բարձր ա անծիբիոծիկ, ՑՌՍ-ն բարձր ա անծիբիոծիկ, լեյկոցիտները բարձր ա՝ անծիբիոծիկ, քթից թարախա գալի անծիբիոծիկ, կոկորդը սաղ թարախա անծիբիոծիկ

Ես հասկանում եմ, որ շատ բժշկի դիպլոմ ունեցողներ, այս գրածներիս մեջ նաև իրենց են գտնում ու զարմանում են, յանիմ ինչ ա ասում, բա եթե թարախա պիտի անծիբիոծիկ տամ, կրճտացնում ա ուրեմն ճիճու ա։
Կարճ ասաց, եթե բժիշկն էլ ա այս մակարդակի ձեզ պատասխանում, ուրեմն դիմեք մեկ այլ բժշկի :))))))

29/11/2023

❗❗❗Հարգելի գաստրոէնետերոլոգներ և այլ մասնագետներ ովքեր զբաղվում են գրգռված աղու համախտանիշով (ԳԱՀ, IBS) հլը հավաքվեք մի հատ հարց քննարկենք։

💡Ահագին ժամանակ ա սենց բան եմ նկատում, որ ռիֆաքսիմինը հաճախակի նշանակվում է ոչ նախատեսված դեղաչափով, իրականում երևի թե չի հանդիպել, կամ գրեթե չի հանդիպել նախատեսված դեղաչափով և տևողությամբ նշանակում։

❓Հիմա հարց, Ի՞նչու․․․․

☑Ընդ որում հաճախակի տարբերվում են իրարից նշանակման թե տևողությունը թե դեղաչափը։

👉Խնդրում եմ կիսվեք փորձով հասկանամ, միգուցե ես եմ սխալ նշանակում, մարդկանց ծախսի տակ գցում ավելորդ։ Կա՞ որևէ աղբյուր, որն այլ բան է խորհուրդ տալիս (բացի ասենք առանձին հետազոտություններ), թե դա սեփական փորձի, դպրոցի մոտեցում է????????

Ես ինքս նշանակում եմ 600/400/600 տարբերակով, հաշվի առնելով որ 550մգ-ոց չունենք ՀՀ-ում։

23/11/2023

ԱՀԿ-ն էլի բզբզում ա ❗❗❗

👉Ասում ա Չինաստանի հյուսիսում երեխաների շրջանում ավելացել են անհայտ թոքաբորբերի թվերը

💡Իսկ մեր երկրում ի՞նչ ունենք

👉Իրականում բավականին ակտիվ շրջան է, ինչն ինքներդ էլ տեսնում եք, քանի որ երևի թե չկա ընտանիք որտեղ գոնե մեկ անդամ արդեն չի վարակվել այս սեզոնին

👉Ի՞նչ առանձնահատկություններ կան

☑ Ավելի երկար, ձգձգվող ընթացք՝ 10-14 օր

☑ Հազը բավականին շատ է գերակշռում և երկար է ձգձգվում, երբեմն տանջալից է լինում

☑Ջերմությունը նորմայից մինչև 39 աստիճան կարող է լինել, սովորաբար 2-3 օրից ավել չի տևում

☑Հին ու բարի, ոչ վիրուսային, բակտերիալ թոքաբորբերի քանակը կարծես թե վերականգնվում է։

☑Նման տարբերությունները պայմանավորված են տարբեր վիրուսներով։

❗❗❗❗ Այս ամենն իմ անձնական դիտարկումներն են, ինչպես նաև դիտարկել եմ, որ

☑Հակաբիոտիկները ինչպես միշտ, այս սեզոնին ևս չեն օգնում 😃

☑Բարդությունների հավանականությունը մնում է շատ փոքր՝ չնայած ձգձգվող ընթացքին

☑Միևնույն է շատ շատ են մարդիկ ինքուրույն կամ տեղամասային բժիշկների ցուցումով ստանում ԱՆԻՄԱՍՏ հակաբիոտիկներ։

ԲՈՒԺՈՒՄ❗❗❗❗

👉Տաք թեյեր (եթե չունեք ալերգիա, ապա մեղրով), բնական հյութեր, միրգ բանաջարեղեն
👉Տաք (ոչ ցուրտ) տուն
👉Հաճելի ֆիլմեր կամ գրքեր
👉Հանգիստ

21/11/2023

❗❗❗❗❗ Պինդ նստեք նոր կարդացեք, որ հանկարծ չընկնեք❗❗❗❗❗

💡Ինչքան էլ շատ պատմություններ եմ լսում, միևնույն է ստացվում է ինձ զարմացնել․․․․․ սա անկարագրելի պատմություն է, ներկայացնում եմ ինձ դիմած պացիենտի պատմածը

👉Բժիշկ ջան ես ունեմ եսիմ ինչ տեսակի ժապավենաձև ճիճու
- Լավ տվեք ձեր փաստաթղթերը և պատմեք գանգատները (անունը իմ համար անհայտ էր)
- Ստամոքսի իջեցման զգացողություն, աղիների անկանոն աշխատանք, ուտելուց հետո սրխփոց, զգացողություն, որ ճիճուն կերակրափողով բարձրանում և սնունդը ուտում է
- Ի՞սկ որտեղ է ճիճվի վերաբերյալ հետազոտությունը
- Հիվանդանոցում արած հետազոտությամբ ոչինչ չեն հայտնաբերել, որ ճիճու ունեմ ախտորոշել է ինչ որ մեկը, ով իր տանը բուժումներ է անում
-Ինչպե՞ս է ախտորոշել

❗❗❗❗❗Շատ ուշադիր եղեք❗❗❗❗❗

- Պորտից հեղուկ է քաշել, խառնել արյան հետ և հոտով ախտորոշել !!!!!!!!!
- Ի՞նչչչչչչչչչչչչ
-Այո այո
-Բա հետո՞՞
-Բուժումը հետևյալ կերպ՝ բազմաթիվ ինչ որ անկապ ներարկումներ, որը ներկայացվել է, իբր թե քներակի մեջ, լյարդի մեջ, ինչ որ հատուկ կետերում․․․․
-Հետո՞
- Հետո պետք է ճիճվին կտրտել այդ ճանապարհով, որ մաս մաս գա թափվի
-Բա վերջու՞մ
-Վերջում դասական կլիզմա, որի մեջ խաբեբայի թեթև ձեռքով հայտնվում են ինչ որ ճիճուներ և տեսեք, տեսեք, թե բա եկան եկան․․․ թափվեցին, բուժեցինք

P.S. мораль истории, у некоторых людей нету морали
P.P.S. Նկարն իրականում թութքի բուժմանն է վերաբերվում, բայց դաժանությամբ չի տարբերվում, անգամ նախնադարում ճիճուների բուժման սենց մեթոդներ չեն եղել

Photos from The New England Journal of Medicine's post 14/11/2023

Acrodermatitis enteropathica (Brandt syndrome, Danbolt–Cross syndrome)

Աուտոսոմ ռեցեսիվ ժառանգական հիվանդություն է, որի դեպքում ցինկը լավ չի յուրացվում օրգանիզմի կողմից։

Կարող է դրսևորվել տարբեր ձևորով՝ մազաթափություն, լեզվի բորբոքում, չոր մաշկ, բացի նշվածը մաշկի այլ ախտահարումներ ևս։

Այս հիվանդության հիմնական բուժումը հավելյալ ցինկի նշանակում է

Հետևաբար նման հիվանդությունների մասին իմանալը շատ կարևոր է, որպեսզի բոլոր մաշկային հիվանդությունները չփնտրեք աղիներում, ճիճուներ ման չգաք, ու բոլոր սննդային հավելումները չնշանակեք և այդպիսով քողարկեք հիվանդության ախտանշանները։

Այս երեխան նաև որովայնի ցավ ու փորլուծություն է ունեցել, պատկերացնում եմ Հայաստանում քանի տասնյակ անգամ անօգուտ պիտի բուժվեր ճիճուներից ու դիսբակտերիոզներից մինչև ինչ որ մեկը ախտորոշում կդներ։

08/11/2023

‼❗ Նմանատիպ դեպքերը հնարավորինս լավ են բացատրում, թե ինչու է կարևոր անձամբ այցելել բժշկին և անցնել պարզագույն զննություններ։

💡Այո հեռավար խորհրդատվությունը շատ լավ, հասանելի, ժամանակ խնայող տարբերակ է (ես էլ եմ իրականացնում), սակայն կան դեպքեր, երբ այն բավարար չէ, որի արդյունքում կարող են բացթողումներ լինեն, սա էլ ռիսկ է, որ պետք է գիտակցենք։

👉Ընդամենը աղմուկ ականջներում 🔊

☝ Եվ ընդամենն ականջի զննությամբ հայտնաբերվում է սարդ լսողական անցուղում։ 🕷

💡Հարևանների խորհրդով կարելի էր իհարկե տարատեսակ նյութեր կաթացնել լսողական անցուղի, լվացումներ անել․․․ և միգուցե սարդը խեղդամահ լիներ, ով գիտի 😃 Բայց ճիշտը բժիշկն է իհարկե

23/10/2023

Ողջույններ հարգելի հետևորդներ

❗Վաղուց չենք շփվել մեր սիրելի վարակային հիվանդությունների շրջանակներում

👉Շատ շատ հետաքրքիր դեպքեր եմ ունեցել այս ընթացքում, որոնց մասին ձեզ հերթով կպատմեմ ուղիղ եթերներով (բացառիկ դեպքեր!!!)

👉Հիմա շարունակում եմ կրթությունս մի շատ հետաքրքիր ԱՄՆ դասընթացի շրջանակներում (օնլայն տարբերակով, ես ՀՀ-ում եմ ։) )

👉Ու էլի լիքը պրոէկտներ, որոնք խլում են ողջ ժամանակս, սակայն շատ թույն բաների շուրջ ենք աշխատում, շուտով կիմանաք։

❤Էս երկարատև բացակայությունը լրացնելու, ձեր սրտերը շահելու :)))) համար մի հատ լավ բան եմ մտածել՝

❓Գրում եք ցանկացած հարց կապված վարակային (ինֆեկցիոն) հիվանդությունների հետ, ինչպես ձևակերպել հարցը, որ ճիշտ լինի կարող եք գտնել հղումով, որը տեղադրված է մեկնաբանություններում: Եվ ես առավելագույնս փորձում եմ պատասխանել, բայց որ գրեցիք փորս ցավում ա ի՞նչ անեմ, գրելու եմ տաք պահեք կանցնի․․․․ այնպես որ հարցերը ձևակերպելուց միքիչ ջանք գործադրեք, որ ինֆորմատիվ լինի։

Նաև կարող եք գրել, ձեզ հետաքրքող թեմաները վարակային հիվանդություններից, և ամենաշատ պահանջված թեմաներին հնարավորինս վաղ կանդրադռնամ։

Առողջ, պոզիտիվ կուզեք շաղ կուզեք նիհար բայց բախտավոր եղեք․․․

10/10/2023

Քանի որ շարունակվում է ցիտոմեգալովիրուսի տեսանյութի նկատմամբ հետաքրքրությունը
✅3500 արձագանք
✅400-ից ավել մեկնաբանություն
✅600-ից ավել մարդ է կիսվել
✅660 000-ից ավել մարդու է ցուցադրվել

Եվ այս ամենն առանց որևէ գովազդ ակտիվացնելու

Նորից կիսվում եմ այս պոստով, որտեղ ամփոփել եմ հաճախ հնչած հարցերի պատասխանները, ինչպես նաև հղումներ եմ տեղադրել տվյալ թեմայով այլ պոստերի, որտեղից էլ ավելի մանրամասն կարող եք ինֆորմացվել։

💡 Քանի որ շատ շատ էին արձագանքները և հարցերը վերջին տեսանյութի վերաբերյալ (Ցիտոմեգալովիրուսի մասին) և դեռ շարունակվում է տեսանյութի ակտիվ տարածումը

✅900-ից ավել արձագանք
✅100-ից ավել մեկնաբանություն՝ չհաշված իմ կողմից ջնջվածները
✅մոտ 200 հոգի կիսվել է
✅Հասել է մոտ 150,000 օգտատիրոջ

❗Որոշեցի ամփոփեմ և պատասխանեմ հարցերին ❓

☑Ցիտոմեգալովիրուսը հղիության ընթացքում խնդիր կարող է առաջացնել միայն հենց տվյալ հղիության ընթացքում վարակվելու դեպքում՝ սուր վարակ

☑Ցիտոմեգալովիրուսն անպտղություն ՉԻ առաջացնում

☑Երբեք օրգանիզմից դուրս չի գալու

☑Տիտր իջացնելու կարիք չկա, բուժման կարիք չկա, հաջորդ հղիություններից առաջ անհանգստանալու կարիք չկա

Մյուս հարցերի պատասխանները կգտնեք հետևյալ հղումներով (իմ մյուս պոստերն են այս թեմայով)՝

https://www.facebook.com/Varakaban/photos/pb.100063853103443.-2207520000./417466563443056/?type=3

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=543978723895630

https://www.facebook.com/photo.php?fbid=624149196390178&set=pb.100063853103443.-2207520000.&type=3

P.S. Երկու խոսք շփման կանոնների մասին՝

👉Բոլոր մեկնաբանությունները, որոնք պարունակում են վիրավորանք, անհարգալից խոսելաձև, տատական բուժման մեթոդներ, ինձ խրատներ թե ինչը ոնց անեմ (խոսքը կիրթ ձևակերպված խորհուրդների, առաջարկների մասին չէ) կջնջվեն, կրկնակի նկատելու դեպքում կարգելափակվեն։

👉Հարցերը ուղղեք միանգամից և հնարավորինս ճիշտ(տես կարճ ուղեցույցը՝ https://www.facebook.com/Varakaban/photos/pb.100063853103443.-2207520000./484061676783544/?type=3 ), պետք չէ հարցնել - Հարց կարելի՞ է։
Հարցի պատասխանի մեջ եթե չկան կոնկրետ հարցեր և գրված է, որ հարկավոր է խորհրդատվություն, սա չի նշանակում պատմեք ավելի մանրամասն կամ ուղարկեք բոլոր հետազոտությունները։ Եթե մի երկու հարց է պետք ճշտել, ես նշում եմ կոնկրետ հարցերը։

#ցիտոմեգալովիրուս #Цитомегаловирус #հղիություն #խլություն

Խորհրդատվության գրանցվելու համար զանգահարել 📲 +374 55 12 15 42 կամ 📩 գրել էջին։

30/09/2023

Բոլոր հեպատիտ Բ-ով պացիենտների համար

Դեպք իմ պրակտիկայից՝

Դիմում է պացիենտ, ում մոտ պլանային հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է հեպատիտ Բ։

Պացիենտը դիմում է ինչ որ կլինիկա, (նշեմ, որ որևէ գանգատ չունի պացիենտը) որտեղ նշանակավում են ինչ որ կաթիլայիններ 10օր, պացիենտը պառկում է հիվանդանոց։ Ընթացքում իրականացվում են մոտ 200․000 դրամի հետազոտություններ և նշանակվում է առաջի երեք ամսվա բուժում՝ մոտ 130․000 դրամ։ Այնուհետև պացիենտը պետք է 3 ամիս անց դարձյալ հետազոտվեր․․․ Եվ առաջարկվում է ընտանիքի անդամների պատվաստում հեպատիտ Բ-ի դեմ՝ վճարովի՝ յուրաքանչյուր անձը 75․000 դրամ, այն ինչ ՀՀ-ում գործող կարգի համաձայն հեպատիտ Բ ունեցող անձի հետ համակեցությամբ ապրող անձիք կարող են ստանալ հեպատիտ Բ-ի պատվաստում ԱՆՎՃԱՐ։

Իմ կողմից իրականացված խորհրդատվության ընթացքում պարզվում է, որ պացիենտը չունի և չի էլ ունեցել, որևէ դեղորայքային բուժման կարիք, պացիենտը չունի կարիք 3 ամիս հետո դարձյալ հետազոտվելու, բացատրվում է, որ պատվաստումներն իրականացվում պետական պատվերի շրջանակներում տեղամասային պոլիկլինիկաներում։ Հետազոտություններն էլ հնարավոր էր իրականացնել 100-150 հազար դրամի շրջանակներում։

Հիմա հաշվենք՝

Պացիենտի կրած վնաս՝ առնվազն 50,000 դրամ հետազոտությունների համար, 130,000 անիմաստ բուժման համար = 180.000 դրամ

Պետության վնաս՝ պետական պատվերով իրականացված 10 -օրյա անիմաստ հոսպիտալացման վնաս + 10 օր անաշխատունակության համար փոխանցվող գումար + 10 օր տվյալ աշխատողը չի աշխատել (չի ստեղծել արժեք)

Պացիենտի խնայողություններ՝ 75,000 տան յուրաքանչյուր անդամի հաշվով, 3 ամիս անց առնվազն 100,000 դրամի հետազոտություններ, հեպատիտ Բ-ի հակավիրուսային դեղորայքը սովորաբար նշանակվում է առնվազն մեկ տարի, այսինքն ևս 300,000 դրամից ավել անիմաստ դեղորայքի գումար միայն առաջի տարվա ընթացքում, հետազոտությունները մեծ հավանականությամբ առաջարկվելու էր կրկնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

Իմ խորհրդատվությունն արժե 10,000 դրամ :)))))

Եթե այնքան հարուստ չեք, որ անիմաստ անալիզներ անեք և անիմաստ դեղեր խմեք, ապա կարող եք դիմել ինձ, շարքային բժշկիս :)))))

Մի հատ սենց նյուանս էլ, որ սովորաբար պացիենտները չգիտեն, անգամ քրոնիկական հեպատիտ Բ-ն երբեմն ինքն իրեն լավանում է

Խորհրդատվության գրանցվելու համար գրել նամակ կամ զանգահարել՝ +37455121542 հեռախոսահամարով։

26/09/2023

Երեկվա սոցցանցերում ակտիվությունից հասկանալի է, որ ըստ էության չկա բժիշկ, ով կհարաժարվի իր ծառայությունները անվճար մատուցել արցախահայությանը (ճիշտն ասած չէի էլ կասկածում), քանի որ միշտ էլ մեր բժիշկները օգնել են ու օգնում են կարիքավոր հայրենակցին, լինի Արցախից թե այլ տարածքից։ Այդ պատճառով ցանկն այլևս չեմ թարմացնի, միայն առանձին կնշեմ հատուկ դեպքեր, որոնք կարող են օգնել մեծաքանակ մարդկանց։

❗Սակայն կարևոր է գիտակցել, որ բժշկի ծառայություններն ըստ էության չնչին գումար են կազմում առողջապահական ծախսերի մեջ։ (Օրինակ ինձ դիմող պացիենտները միջինում 100-150 հազար դրամ են ծախսում/կամ ծախսած գալիս, իմ խորհրդատվությունն արժե 10,000 դրամ, ես ինչքան էլ անվճար խորհրդատվություն անեմ, միևնույն է հարց չեմ լուծելու)
❗Ինչպես և ենթադրվում էր, Սամվել Հայրումյան-ն էլ հաստատեց, արցախահայության բուժօգնությունն իրականացվելու է հետևյալ կերպ․

☑Բոլորը ըստ իրենց բնակության վայրի պետք է գրանցվեն տեղամասային պոլիկլինիկաներում

❗❗❗ Կարևոր❗❗❗ իրենց տրվելու է կարգավիճակ։ Այսինքն օգտվելու են բոլոր պետպատվեր ծառայություններից։

❓Ի՞նչ խնդիրների առաջ ենք կանգնելու

☑Առանց այդ էլ ծանրաբեռնված է համակարգը, հետևաբար հերթերը ավելի են շատանալու, նամանավանդ հաշվի առնելով, որ արցախահայերը երկար ժամանակ չեն ունեցել պլանային բուժօգնության հնարավորություն

❓Ի՞նչ լուծումներ են հնարավոր

☑Կարծում եմ ճիշտ կլինի կազմել խորհուրդ, հանձնաժողով, կամ ինչ ուզում եք անունը դրեք, որը կիրականացնի (հենց այսօրվանից, վաղվանից) բռնի տեղահանված անձանց բժշկական կարիքների գնահատում՝

👉Պլանային վիրահատություններ
👉Պլանային դժվարամատչելի հետազոտություններ (ԿՏ, ՄՌՏ, Դուպլեքս, կորոնարոգրաֆիա և այլն)
👉Պետ պատվեր դեղորայքի տրամադրում (օրինակ դիաբետի)
👉Սկրինինգային հետազոտությունների իրականացում (սա հնարավոր է հենց գնահատելուց էլ իրականացնել զուգահեռաբար)
👉Պատվաստումների վերաբերյալ փաստաթղթավորում և արտահերթ իրականացում
👉Քանի որը թիմը բաղկացած է լինելու մասնագետներից, որոշ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում/բուժումների նշանակում

☑ Այս ամենը պետք է իրականացվի երկրի իրապես առաջատար մասնագետների կողմից՝ հիպեր և հիպոդիագնոստիկաներից հնարավորինս խուսափելու համար։

☑Այնուհետև ելնելով արդյունքներից, որոշում կայացնել ԿԱՄ

👉Որևէ մեծ, բազմաֆրոֆիլ բժշկական կենտրոն ժամանակավորապես առանձնացնել տվյալ անձանց սպասարկելու համար
ԿԱՄ
👉Առանձին ԲԿ-ներում, առանձնացնել մասնագետներ և սարգավորումներ (օրինակ ԲԿ-ն ունի 2 ԿՏ, մեկը առանձնացվի) միայն բռնի տեղահանված անձանց սպասարկման համար։

❗❗❗❗Ամեն դեպքում շատ կարևոր է, որ լինի պետական վերահսկողությամբ այս ամենը, համակարգված։

ԱՅԼԱՊԵՍ

👉Ունենալու ենք քաոտիկ վիճակ, որը բերելու է գործընթացների ձգձգվելու։

👉Տրամադրվելու է շատ ֆինանս, բայց լինելու է քիչ արդյունք։

👉Համախմբման տրամադրության ներքո չեմ ուզում այս մասին խոսել, բայց հեչ չի բացառվում, որ հայտնվեն անհատներ կամ կառույցներ, ովքեր փորձեն օգտվել առիթից։

👉Ինչպես նաև ոչ միտումնավոր սխալներ են լինելու՝

❗Տառապած/տառապող հայրենակցին տեսնելով՝ ենթագիտակցաբար բոլորը փորձելու են ինչ որ բանով օգնել և հանկարծ չմերժեն։ Իսկ դա բերելու է անիմաստ հետազոտությունների/բուժումների իրականացման, ինչն ավելորդ ծանրաբեռնելու է համակարգը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ գոնե սկզբնական շրջանում արցախահայության հետ աշխատեն խիստ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն նաև էմոցիոնալ բարձր կայունություն։

Խնդրում եմ, եթե այս պոստը կարդացողների մեջ կան որշումներ կայացնողների մոտ անձնավորություններ, հայտնեք իրենց, որ շատ կարևոր է, որ հենց պետությունը լինի պրոֆեսիոնալ և կազմակերպված։ Պետք չէ վախենալ արձագանքներից, նման աղետային իրավիճակներում հարակվոր է գործել առավելագույնս օպտիմալ։ Առողջապահական մասով վստահ եմ, որ երկրում կան անհրաժեշտ քանակի պրոֆեսիոնալներ, ովքեր կարող են համակարգել այս գործընթացը

25/09/2023

Հետևյալ բժիշկները և կլինիկաները պատրաստ են անվճար բժշկական ծառայություններ մատուցել արցախցիներին, ցանկը պարբերաբար կթարմացվի

Մանասյան Հայկ գաստրոէնտերելեգ, որովայնի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա 091 992 217, տեղակայումը Զեյթուն

Նարե Կիրակոսյան սրտաբան, էխոսրտագրություն +37498845686 Տոնոյան ԲԿ

Աննա Աթաբեկյանն Բոլոր թերապեւտիկ խնդիրներով' ինֆեկցիոն ու ոչ ինֆեկցիոն բնույթի 091257056, Ֆանարջյան 67

Արմինե Պետրոսյանը մանկաբարձ-գինեկոլոգ 098431949 Սայաթ Նովա 33
Մեդգեն կլինիկա

,,ՕՀԱՆՋԱՆՅԱՆ,, ակնաբուժական կլինիկա քաղաք Կապան 044-657-888

Հովհաննես Դալլաքյան Մաշկաբան սեռավարակաբան.
Կարմիր բլուր - պոլիկլինիկա 043797779

Վազգեն Մնացականյան մանկաբարձ գինեկոլոգ 093455035

Ռևազյան Ռաֆայել, պրոկտոլոգ 094069076, 099069076

Շուշան Միրիջանյան գաստրոէնտերոլոգ 077222747, 091087464 Ներսիսյան 7

Իրեն Ռաֆայելովնան
Մանկական և մեծահասակների դիմածնոտային վիրաբույժ։
091343137

Արման Սերգոյի Հովհաննիսյան
Մաշկաբան-սեռավարակաբան
Մաշկաբանության ազգային կենտրոն
095512312

Ավագ Ավագյանը։
,, Վա Նե դենտ,, կլինիկա Մինսկի 34
բոլոր թերապևտիկ ատամնաբուժական ծառայություններ
055 424546

Մերի Ավետիսյանը ռևմատոլոգ, թերապևտ
թիվ 4 պոլիկլ. Լեո ստորաբաժանում։
043548899

Աննա Մանասյանը օրթոդոնտ
Հասցե.՝ Մաշտոցի 40, ստոմ կլինիկա 095 900 400

Գաստրո Կլինիկը
Հիմնական ծառայություններն են՝

✅ աղեստամոքսաբանություն
-գաստրոսկոպիա
-կոլոնոսկոպիա
✅ սրտաբանություն
-ԷՍԳ
-ԷԽՈՍԳ
✅ հոգեթերապիա
✅ մաշկաբանություն
✅ լաբորատոր ծառայություն

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

Մանյա Տիրացույան-Քարամյան, նեֆրոլոգ(երիկամաբան), Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, Երևան 091803001

Սիրարփի Խաչատրյան Սոնոգրաֆիստ
093817007

Մարինե Պետրոսյանը գաստրոէնտերոլոգ Հրազդան ԲԿ 093437101

Գևորգ Կիրակոսյանը, ստոմատոլոգ Ծառայություններ՝Թերապիա և Վիրաբուժություն:
Հասցե Արգավանդ ՚՚Վիտա Դենտ՚՚ Ստոմատոլոգիական կլինիկա
Հեռախոս (093)49 02 02 (033)49 02 02

Հովնանյան Մարգարիտա Կառլենի ալերգոլոգ-իմունոլոգ Ավագյան ԲԿ
093268425

Շատ լավ գործ են նախաձեռնել կոլեգաները, շնորհակալ եմ։

Այս պոստը կրում է տեղեկատվական բնույթ, ես ինքս այս գործընթացին մասնակից չեմ։

14/09/2023

Ես կասեի քաղցկեղը ՊԵՏՔ է կանխարգելել այս դեպքում,
Բոլոր հնարավորությունները կան
Բաց մի թողեք առիթը

Մի հատ թեսթ եք հանձնում, եթե բացասական եղավ, մի հատ էլ հաջորդ տարի եք հանձնում, 40+ տարիքային խմբին է վերաբերվում։
Դրական եղավ կոլոնոսկոպիա

Բայց հիշեք, մի 2-3 օր կարմիր միս չուտեք մինչև անալիզ հանձնելը, ոչ էլ երկաթ կամ երկաթ պարունակող հավելում խմած կհանձնեք․․․

Իհարկե այս ամենն ու մի քանի բան էլ ավել ձեզ կբացատրեն կենտրոնի մասնագետները։

💥 Gastro Clinic աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոնը ներկայանում է նոր, նախադեպը չունեցող ծրագրով:

🟣 Հաստ աղու քաղցկեղի կանխարգելման պետական ծրագրին ընդառաջ, մենք ներդնում ենք կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի սեփական պիլոտային ծրագիրը՝

1. Կեղտում թաքնված արյան թեստավորում Գերմանական արտադրության գերզգայուն FOB թեստերով:
2. Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն, թեստի եզրակացության մեկնաբանում:

‼️ Ծրագիրը պետական կամ այլ մասնավոր ֆինանսավորում չունի, ամբողջ ծավալով իրականացվում է Gastro Clinic-ի բժիշկների կողմից՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

⏳ Ծրագիրը մեկնարկում է ս.թ սեպտեմբերի 20-ին, ավարտ՝ հոկտեմբերի 31:

💜 Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել:

💚 Տեր կանգնեք Ձեր առողջությանը Gastro Clinic-ի հետ միասին:

❤️ Տարածեք՝ կանխարգելեք:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

14/09/2023

Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ և զայրանում....

Գրեք էլի, ո՞վ կարա այսքան բան կարդալուց հետո, մտքի ծայրով անգամ մտածի, որ այս կարող է ինչ որ բանի օգնել

Կեղտոտները նենց էլ անուն են ընտրել, որ նորմալ ազդող դեղի հետ շփոթություն առաջանա...

Մեկնաբանություններում նշեք ձեր կարծիքով ո՞ր կախարդական դեղի մասին է խոսքը

Եթե կան մարդիկ, որ օգտագործել են + դրեք, տեսնենք ձեր գանգատներն անցե՞լ են

09/09/2023

Ու՞ր ենք հասել, Ու՞ի ենք գնում....
Ասում ա
-հա ես էտ պոլիկլինիկան գիտեմ սիրուն շենք ա, համ էլ մասնագիտական լավն ա (Ա.Ա.)
-Հա հա մեր մասնագետները լավն են (Ն.Փ. բանից բեխաբար, պրոստը գովանք էլի, բժիշկների ձենն էլ ա պետք)

Զինվորական բաժանմունքը կակռազ նորմալ վերանորոգված բաժին էր, սա իմիջայլոց։

Այ ոնցոր էս գովազդային հոլովակի ժամանակ մասնագետ չկար կամ չէին թողում խոսա, նույն ձևով էտ հիվանդանոցը նախագծելուց, բյուջեն ու հաստիքները հաստատելուց մասնագիտական կարծիք հաշվի չեն առել։

Ինչևէ ես առաջի պատասխանատու տեսնում եմ հենց այն մասնագետներին, ովքեր առանց նախապայմանի համագործակցում են, տալիս են ինչ որ կիսատ պրատ ինֆորմացիա, իրանք էլ ինչ ուզում անում են....

Եվ այսպես ինֆեկցիոն հանրապետական հիվանդանոցն
1 առաջին հերթին պետք է լինի գիտահետազոտական կենտրոն
2 պետք է ունենա գրեթե բոլոր նեղ մասնագետներին(ոչ թե կոնսուլտանատ) իր կազմում։ Հիմա մի հատ կասկածելի դեպք ա լինում կամ հիվանդը պիտի գնա այլ հիվանդանոց բժշկի կոնսուլտացիայի կամ բժիշկն ա գալիս։ Դե պատկերացրեք վիրաբուժների սիրած դինամիկ հսկողությունը ո՞նց է իրականացվելու/ում։ Եվ սա ոչ արդյունավետ ծախսեր է ենթադրում։ Նման պարագայում միանշանակ ավելի արդարացված է բազմապրոֆիլ հիվանդանոցում ինֆեկցիոն բաժանմունքներ ունենալը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց ինֆեկցիոն հիվանդությունների մեծ մասի բուժումը հանձնել է այլ նեղ մասնագետների, առհասարակ կարող եք սիրուն վաճառեք էտ Նորքի թոթոլ տարածքը։

Կարճ ասած կամ պետք է լինի ինֆեկցիոնում բազմապրոֆիլ հիվանդանոց` թերապևտիկ ուղղվածությամբ, որի խիստ դեֆիցիտ կա երկրում + գիտահետազոտական կենտրուն, կամ ոչ ծախսարդյունավետ, ոչ պացիենտի շահից բխող հիվանդանոց է լինելու։

Իմիջայլոց ասեմ, կա նախատիպ պետական մոնոպրոֆիլային հիվանդանոցի հնարավորինս լավ զարգացման։ Այնպես որ միգուցե՞ հույս կա ամեն բան ճիշտ անելու, եթե ինֆեկցիոնիստները պահանջատեր լինեն։

05/09/2023

❗ Ներկայացնում եմ, որոշ հետազոտություններ, որոնք անիմաստ ծախս են և ավելացնում են մարդկանց ֆինանսական բեռը, փոխարենը այս ռեսուրսները կարելի էր ուղղել նորմալ հետազոտությունների

👉Ասկարիդի IgG արյուն 100% անիմաստ
👉Լյամբլիա IgG արյուն 100% անիմաստ
👉Հելիկոբակտեր IgG արյուն 100% անիմաստ
👉Էպշտեյն Բարր որակական ՊՇՌ 100% անիմաստ
👉Վիտամին Դ 70-80% անիմաստ
👉Բկանցքի բակ քննություն 70-80% անիմաստ
👉Արյան մեջ երկաթի որոշում՝ 99% անիմաստ, առնվազն երկաթի պակաս ստուգելու համար 100% անիմաստ

❗Ցավոք ես ինքս չունեմ հստակ ինֆորմացիա թե տարեկան կոնկրետ քանի հատ է այս հետազոտություններից արվում և ի՞նչ գումար է անիմաստ վատնվում։ Սակայն պատկան մարմինները կարող են այդ տվյալները ներկայացնել։ Պատկերացրեք, այդ հետազոտությունների հետևանքով ինչքա՞ն էլ անիմաստ բուժումներ են նշանակվում։

P.S. սրանք միայն մի քանիսն են օրինակի համար, վստահ եմ, որ կոլեգաներիցս յուրաքանչյուրն, իրենց մասնագիտությամբ, առնվազն 4-5 անվանում կավելացնի։

❗Հիշեք այն որ ձեր նախնական կարծիքը համընկել է բժշկի կարծիքի հետ, դա դեռ չի նշանակում, որ պետք է կարծել թե գտել եք ձեր սրտի բժշկին․․․ ավելին ասեմ, սովորաբար դա անհանգստացնող նշան է, երբ ոչ բժշկի ենթադրությունները հաստատվում են բժշկի կողմից, մասնավորապես եթե նման կոնտեքստով՝

❌հա ճիշտ ես, ապահովության համար արի էտ էլ ստուգենք
❌դե գիտես ճիճուներից ամենինչ էլ կարողա լինի, ավելի լավա ստուգենք
❌մի հատ տենց հիվանդ ունեի․․․․ (էս են՝ դեղը հարևանիս օգնեց ինձ էլ կօգնիի բժիշկների տարբերակն ա)
❌արի բուժենք որ թոքերդ չքցի

Վստահելի բժիշկ

☑Դուք կարիք ունեք ․․․․․․ հետազոտությունների, քանի որ ձեր մոտ առկա են ․․․․․ խնդիրները, հետազոտությունների արդյունքում մենք կունենանք ․․․․․․․ պատասխաններ։ Որոնցից կախված մեծ գործողությունները կարող են փոխվել։ Հետազոտությունները չանելու դեպքում մեր գործողությունները կլինեն․․․․․․։ Դրա հետ կապված առկա են ․․․․․․․ ռիսկերը։ ․․․․․% հավանականությամբ կարող են զարգանալ ․․․․․․ բարդություններ և այլն և այլն։

30/08/2023

💡Հարգելիներս, ամենաշատ դժգոհություն առաջացնող հարցերից մեկը բժշկին սպասելն է, գանագատներ ունեցող մարդկանց հերթերի գոյացումը

❗Ես ինքս բնականաբար խիստ դեմ եմ պացիենտներին իրար գլուխ կուտակելու բժիշկների պրակտիկային։ Այո ես էլ եմ կարծում, որ դա անհարգալից վերաբերմունք է անձի նկատմամբ, երբ առանց զգուշացնելու սպասեցնում ես մարդուն։

❓Սակայն երբևէ մտածե՞լ եք դրա պատճառների մասին։

👉Գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում եմ գրանցումներ, ովքեր առանց զգուշացնելու չեն մոտենում այցի․․․․ Իսկ սա ի՞նչ է, ինչպե՞ս հարգել մարդուն, ով չի հարգում քեզ․․․

☑Գրեթե յուրաքանչյուր զանգով գրանցվող պացիենտի զգուշացնում եմ, որ եթե ինչ ինչ պատճառներով չստացվի գալ, նախապես զգուշացրեք։

❗Սա հիմնական պատճառներից է, որ բժիշկները նույն ժամին մի քանի պացիենտ են գրանցում, որովհետև մեկը չի գալու մյուսը ուշանալու է․․․․ մեկել հոպ մի օր էլ բոլորը պատաճանաչ գալիս են ու հերթեր է գոյանում։

👉Ստացվում է, որ պարտաճանաչ մարդը տուժվում է անպարտաճանաչի պատճառով․․․

❗❗❗❗❗Մի արեք նման բան, փոխադարձ հարգանքից կարևոր բան քիչ կա․․․․

👉Ես գիտեմ որ չեկողների մեջ իրական անհարգալից մարդիկ ավելի քիչ են, գիտեմ որ մի մասը մտածում ա, դե յանիմ ի՞նչ, չեմի չէ՞ նստած ինձ ա սպասում։ Այո այո, ամբուլատոր ընդունելություն անող բժիշկը (օրինակ ես) նստած սպասում եմ գրանցված պացիենտին։

Միշտ կա իհարկե անհուսալի մինչև 5% զանգված, իրանք են մարդիկ են, որ ասենք մեկնաբանություններում մունաթ են գալիս, որ իրանց սպասած հարցերին չեմ պատասխանել, որ դանդաղ եմ խոսում (մունաթով են գրում), որ մեղադրում են քեզ, որ իրանք չեն հասկանում․․․

Հարգելի հետևորդներ և կոլեգաներ, եկեք լինենք հարգալից մեկս մյուսի հանդեպ, և թույլ չտանք, որ 5%-ը փչացնի 95%-ի մասին պատկերացումները

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Ցիտոմեգալովիրուսով` կանանց և տղամարդկանց մոտ։ Ինչպես չի կարելի բուժել...
Լիմֆատիկ հանգույցի (գեղձի) մեծացում։ Դեպքի քննարկում
Լյարդի հիվանդություններ, ինչպե՞ս ճանսչել
ԿԿԽ պատվաստման հակացուցումներ, կողմնակի ազդեցություններ
Կարմրուկ, ի՞նչ անել
Եվ պացիենտների և բժիշկների համար... Կարմիր քամի
Ջրծաղիկի կանխարգելում, շարունակական կրթություն
Առողջապահական պարտադիր ապահովագրություն։

Category

Address


московян 15
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Other Medical & Health in Yerevan (show all)
Dr. Roza G. Tsarukyan Dr. Roza G. Tsarukyan
Մաշտոցի պող. , 22
Yerevan, 0002

Ռ․ Ծառուկյանը տրամադրում է դեռահասությունից մինչ կլի?

Dexaget/ dexagorc Dexaget/ dexagorc
Erevan
Yerevan

Healthy Life Healthy Life
Օրբելի եղբայրների փ. 18/3
Yerevan, 0001

Մարզա-առողջարարական և ՍՊԱ կենտրոն Спортивнооздоровительный и СПА центр

Leykoalex Leykoalex
Ֆուչիկի 27/14
Yerevan

Բուժ պարագաների և պոլիմերային տարաների արտադրություն: #Դեղ #դեղորայք, #ապտեկա, #դեղատուն

Akosta Clinic Akosta Clinic
Kasyan 4/2
Yerevan, 0033

Aesthetic Medical Center • Implantation • Orthodontics •Teeth Whitening • Veneers •Plastic Surgery

Chitchyan Aesthet-Cosmetologist Chitchyan Aesthet-Cosmetologist
Yerevan

- Դեմքի խնամք - Ապարատային կոսմետոլոգիա - Պլազմոթերապիա

Meronc Tun Meronc Tun
Նորք Մարաշ Բուժաշխատողների 1/1
Yerevan, 0012

Լավագույն հոգատարությունն ու խնամքը մեզ մոտ

Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ
Բագրատունյաց փող. 2-րդ նրբ. , 23 շենք
Yerevan

ԵՊԲՀ Ընդհանուր և Լապարասկոպիկ վիրաբույժ ՏՈՆՈՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Mirzoyan medical center Mirzoyan medical center
Moskovyan 33a Mirzoyan Medical Center
Yerevan, 0001

Թերապիա Ուրոլոգիա Գինեկոլոգիա Սոնոգրաֆիա Կոսմետոլոգիա Ստոմատոլոգիա Մաշկաբանություն Բուտեյկոյի մեթոդ

Գերմանական բնական միջոցներ առողջության համար Գերմանական բնական միջոցներ առողջության համար
Sarmen 1
Yerevan, 0015

Գեղեցկությունը, դա առողջությունն է: Ազատվեք ավելորդ կի

Abovyan 29 Dental & Esthetic Clinic Abovyan 29 Dental & Esthetic Clinic
Աբովյան փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

Dr. Tehmine Dr. Tehmine
8/1 Abelyan Street, Armenia, 0038, 58 Abovyan St
Yerevan, 0025

Պլաստիկ, էսթետիկ վիրաբուժություն և միրովիրաբուժություն/ Пластическая эстетическая и микрохирургия