Viun

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Viun, Marketing Agency, Yerevan.

«Վյուն»-ի նպատակն է մեծ փոփոխություններ բերող նախագծերի և դրամահավաքի արշավների կառավարումը:

VIUN aims at managing change-making projects and fundraising campaigns.

09/03/2023

🚀 Եկել ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր 1-ին մեծ հաջողությամբ։

Հաջողե՜ց «Արևային Հաղորտի» նախագիծը reArmenia հարթակում, ինչը նշանակում է, որ արդեն շա՜տ շուտով Արցախի Հաղորտի գյուղի բոլոր 42 տներում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և բոլոր ընտանիքները կունենան մշտական անվճար տաք ջուր 💫

Նախագիծը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին…

🌟 Հաղորտի համայնքի զարգացման բարեգործական հիմնադրամը, որը բարձրաձայնեց խնդիրն ու նախաձեռնեց դրամահավքը,

🌟 «ռեԱրմենիա»-ն, որը հարթակ տրամադրեց դրամահավաքն արդյունավետ կերպով իրականացնելու համար,

🌟 «Տեր եմ» հիմնադրամը, որը հաջողությամբ ավարտին հասցրեց մեր սկսած դրամահավաքի արշավը։

🌟 Եվ իհարկե՜ դուք՝ նախագծի մեր շատ սիրելի նվիրատուներ, որ հավատացիք և աջակցեցիք։

Շնորհակալ ենք․․․ 💟

27/02/2023

2000 հոգի՝ 5000-ական դրամ, և քաղցկեցի դեմ պայքարը նո՜ր փուլ կմտնի ✊

Հայաստանում ստեղծվում է քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության մի բացառիկ կլինիկա։

🤗 Այն ապրելու հնարավորություն է տալու բազմաթիվ երեխաների՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։

🔆 Նվիրաբերե՛ք 5000 դրամ, միացե՛ք քաղցկեղի դեմ պայքարին՝ http://bit.ly/3kymziw

Հ.Գ.՝ Անհրաժեշտ գումարի 74%-ն արդեն հավաքվե՜լ է 🥳

09/02/2023

😞 Երևի թե չկա մարդ, ումից քաղցկեղն ինչ-որ մեկին չի տարել...

Հայաստանում քաղցկեղը մահացության դեպքերով 2-րդ տեղում է։

Սակայն մանկական քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության ԱՌԱՋԻՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԿՓՈԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ 💫

Կլինիկան կնվազեցնի մանկական քաղցկեղի նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող երեխաների մահացության թիվը՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։

✊ Միացե՜ք կլինիկայի ստեղծմանը ցանկացած չափի գումարով՝ փրկելով կյանքեր 👇
http://bit.ly/3HFIcoM

06/02/2023

👋 Ձեր շաբաթը բարի լուրով սկսեք մեզ հետ…

Մինչ ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ-ը սահմանապահ բնակիչներին պատրաստված է դարձնում, Հայաստանում քիմիական արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը՝ «Մեդիսար»-ը, իր ներդրումն է անում այդ գործում ✊

«Մեդիսար»-ը ՈՄԱ-ի «Հայկական ԱշխարհաՀզոր» նախագծին նվիրաբերել է 500.000 դրամ՝ ցուցաբերելով բարձր սոցիալական պատասխանատվություն։ Շնորհակա՜լ ենք 🥰

🇦🇲 Դու՛ք էլ օգնենք սահմանապահ բնակիչներին լինել պատրաստված՝
https://bit.ly/3WL9uQg

31/01/2023

🌨 Ձմեռը սաստկանում է, իսկ Արցախի մեր հայրենակիցները շարունակում են մնալ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ։

Էլեկտրաէներգիայի, գազի, ինտերնետի սահմանափակումներն է՛լ ավելի են խորացնում հումանիտար ճգնաժամը։ Կա նաև սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլնի պակաս 😔

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ նպատակով reArmenia հարթակում մեկնարկել է «Արցախյան ճգնաժամի օգնության ֆոնդ» նախագիծը։

✊ Րոպե առաջ աջակցե՜ք Արցախին. #ՍպասելուԺամանակՉունենք 👇
http://bit.ly/3kMohMZ

18/01/2023

Տադա՜մ, «Վյուն»-ը եկել է թարմ-թարմ նորություններով 😍

♦️ Մենք արդեն տելեգրամյան ալիք ունենք, որն ուղղված է ռուսալեզու հայ համայնքին։

Ուստի դեռևս բոլո՜ր հրապարակումները տելեգրամում կլինեն ռուսերեն լեզվով 🎈

Դե՜, մեր հրապարակումները բաց չթողնելու և մեզ հետևելու համար միացի՜ր այստեղ👇
https://web.telegram.org/k/ #

Մենք սպասում ենք ՔԵԶ❤️

17/01/2023

❗Պատերազմում ավելի քիչ թվով զոհեր կունենայինք, եթե ժամանակին ցուցաբերվեր պատշաճ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ կամ ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ։

Հենց այս խնդիրը լուծելու նպատակով «ՍԻԱ» ՀԿ-ն սկսել է դրամահավաքի նախագիծ, որի հանրայնացմամբ էլ զբաղվում է «Վյուն» գործակալությունը ✊

⛑Արագացված անվճար դասընթացները ՀՀ-ում (ճանապարհների բացվելուց հետո՝ նաև Արցախում) կանոնավոր անցկացնելու համար կենտրոնը բոլորիս աջակցության կարիքն ունի:

ՄԻԱՑԵ՛Ք ՆԱԽԱԳԾԻՆ. ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵ՛Ր ՓՐԿԵԼ 👇
http://bit.ly/3warwjU

16/01/2023

💁 Գիտելիքաշատ կիրակի՞։ Ուրեմն «10:30 ակումբ»-ի հետ 👇

Կիրակին սկսեք՝ նախաճաշելով 25 տարվա փորձով ձեռնարկատեր, «ռեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ՝

🎈 Բանախոսություն «Մրցակցելու փոխարեն համագործակցել» թեմայի շուրջ,
🎈 Բիզնեսխորհուրդներ և պատասխաններ Ձեզ հետաքրքրող հարցերին,
🎈 Սուրճ, թեյ և համեղ կրուասաններ…
🎈 Նվեր-գիրք՝ Իսաբել Ալյենդեի «Ոգիների տունը» (կստանա ամենաակտիվ մասնակիցը)։

ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝ https://forms.gle/YwxjMMZhbQGZ8py4A

Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի այս նախագծերից մեկին՝

🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին,
🎈 «Արևային դպրոցներ Արցախում» — անվճար էլեկտրաէներգիա Մարտունու շրջանի 5 դպրոցներին։

Photos from Viun's post 13/01/2023

😔- Ձմե՛ռ պապ, գիտենք՝ չես գալու. շրջափակման մեջ ենք դեռ։

Հին նոր տարին էլ եկավ, իսկ ճանապարհը դեռ փակ է։ Բայց Արցախի երեխաները հավատում են ամանորյա հրաշքին ✨

Նրանք Սանտային խնդրում են, որ արևային կայաններ տեղադրի իրենց դպրոցներում, որ այլևս ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ շուրջ դասեր չանեն կամ էլ հետաձգեն դասերը՝ հոսանք չունենալու պատճառով։

🎅 Եկեք ամե՛նքս Ձմեռ պապ դառնանք՝ աջակցելով «Արևային դպրոցներ Արցախում»-ին👇
http://bit.ly/3W97EIk

12/01/2023

⚡ Արցախում սահմանափակվել է նաև էլեկտրամատակարարումը Աղավնո-Բերձոր հատվածի միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով։

#ՀՐԱՏԱՊ է ակտիվորեն աջակցելը «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին, որի շրջանակներում արդեն հավաքվել է Քերթ գյուղի դպրոցի արևային կայանի գումարը։

Շարունակե՛նք հավաքել Սպիտակաշենի, Բերդաշենի, Ճարտարի և Մարտունու դպրոցների արևային կայանների գումարը ևս 🔆

✊ Աջակցե՛ք նախագծին, սպասելու ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ՛❗

https://bit.ly/3FVGqRd

12/01/2023

🍽 Գալի՞ս եք «10:30 Club»-ի՝ այս տարվա 1-ին նախաճաշը միասին անցկացնենք։

Դե իսկ նոր գիտելիքները բարեգործության հետ մեկտեղելն էլ չասե՜նք։

Այս կիրակի կիբերանվտանգության մասնագետ Samvel Martirosyan -ի հետ կխոսենք այս թեմաների շուրջ՝

🎈 Որքանով է Հայաստանը պատրաստ նոր տեղեկատվական մարտահրավերներին,
🎈 Պետական հաքերների աշխատանքը Հայաստանում,
🎈 Տեղեկատվական տեխնոլոգիաները. ուր է գնում Հայաստանի զարգացումը։

ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝
https://forms.gle/dy2mSdMjr3wLFzFs8

Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի մեր կողմից հանրայնացվող այս նախագծերից մեկին՝

🎈 «Արշակունի» — անվճար ռազմամարզական դասընթացներ պատանիների համար:

🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին:

21/12/2022

😞-Էլ վրաս չեն ծիծաղի. վերջապես նորմալ աչքեր կունենամ...

1,5 տարի Արցախ տեղափոխված 13-ամյա Մարալը վիրահատվեց 🎉

‼ «Շրջիկ Բժիշկներ»-ը, մեկնելով Արցախ և հետազոտելով երեխային, ուղեգրեցին Երևան, որտեղ էլ Մարալը վիրահատվեց՝ վերջնական ազատվելով շլությունից։

Մարալն ասում է, Արցախում շատ ընկերներ ունի, որոնք բուժման կարիք ունեն, բայց գումար չունեն։

👋 Աջակցեք՝ միասին բժշկենք կարիքավոր երեխաներին👇

bit.ly/3u6d3V4

20/12/2022

Կիրակին սկսել՝

🎈Գիտելիքաշատ նախաճաշով,
🎈Հանդիպել և սովորել գործարար Ալ Եսայանից։
🎈Միաժամանակ աջակցել ռազմամարզական կրթություն ստացող երեխաներին։

🎁 «10:30 ակումբ»-ը ստեղծում է այդ հնարավորությունը։

Նախորդ կիրակի ակումբի շրջանակում հավաքվեց 115.000 դրամ՝ ուղվելով մեր կողմից հանրայնացվող ԶԱՐԿ նախագծին։

Շնորհակալություն 💛

17/12/2022

🎈Մենք նոր աջակի՜ց ունենք, որը գուցե հենց Ձե՛զ համար է պատրաստել նվեր-գիրք։
👋«10:30» ակումբին է միացել «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House-ն իր ընտիր, գեղարվեստական ու մոտիվացիոն գրքերով։
«Զանգակ»-ը ևս առաջնորդվում է գիտելիքի ուժով՝ ստեղծելով ապագան կերտելու նոր հնարավորություններ հենց այսօր։
🎁Այս կիրակի Ալ Եսայանի հետ հանդիպման շրջանակներում մասնակիցներից մեկը կստանա Մյուրիել Բարբերի օրեր առաջ լույս տեսած «Ոզնու նրբագեղությունը» գիրքը, որի շնորհանդեսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://is.gd/07Zox8

16/12/2022

-Թորքերան ամեն ինչ սպասելի ա,- ասում էր արցախցի Էլմիրա Զաքարյանը և չէր սխալվում։

📢Գազն այսօր միացրել են, բայց վաղը գուցե նորից անջատեն։

Ուստի րոպե առաջ պետք է գործել ‼

✊Աջակցե՛ք, որ Արցախում, անկախ իրավիճակից, միշտ անվճար լույս և ջեռուցում լինի։

«Արևային Հաղորտի» 👉bit.ly/3XErpcN
«Արևային դպրոցներ Արցախում» 👉 https://bit.ly/3FVGqRd

Հոլովակը՝ Civilnet-ի ռեպորտաժից։

14/12/2022

😞 Նորից վտանգվում է երեխաների կրթությունը. Արցախում դադարում են գործել գազով ջեռուցվող բոլոր դպրոցները, ԲԱՅՑ ‼

Արևային կայաններ տեղադրելով՝ դպրոցներում և հարակից տարածքներում կապահովենք մշտապես անկախ և անվճար լույս և ջեռուցում։

🎉Արդեն հավաքվել է 1 դպրոցի գումար. շուտով Քերթում կտեղադրվի 1-ին արևային կայանը։

Շարունակում ենք դրամահավաքը 📌Սպիտակաշենի, 📌Բերդաշենի, 📌Ճարտարի և 📌Մարտունու համար։

Միացեք ցանկացած գումարով այստեղ՝ https://bit.ly/3FVGqRd

14/12/2022

📢😞ՇՏԱՊ. Արցախը Ձեր կարիքն ունի…
-Մենք զրկվել ենք գազից, բայց լուծում ունենք։

‼ Սկսում ենք Արցախում արագ տեղադրել արևային կայաններ ջեռուցման ու լույսի հարցը լուծելու և էներգետիկ անկախություն ունենալու համար։

Արդեն հավաքել ենք գրեթե 2⃣.0⃣0⃣0⃣.0⃣0⃣0⃣ դրամ, և առաջիկա օրերին կտեղադրվի 1-ին արևային կայանը Արցախի Քերթ գյուղում։

Հիմա սկսում ենք դրամահավաք Սպիտակաշենի, Բերդաշենի, Ճարտարի և Մարտունու համար։

🇦🇲✊Եղեք Արցախի կողքին, միացեք ցանկացած գումարի չափով այստեղ👇
https://bit.ly/3FVGqRd

***
📢😞 URGENT! Artsakh needs you…
- Gas has been cut off, but we have a solution.

‼ We are starting to install solar power plants in Artsakh to provide energy independence and solve the issue of heating and lighting.

We have already raised almost 2.000.000 AMD, and we will be commissioning the 1st solar power plant in Artsakh's Kert village within the next few days.

Now we are raising funds for Spitakashen, Berdashen, Chartar, and Martuni.

🇦🇲✊ Stand by Artsakh donating here 👉 http://bit.ly/3uPDbDX
No amount is too small.

13/12/2022

🍽Կիրակի օրը եկեք 10:30 Club հանդիպելու «IntelinAir» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալ Եսայանի հետ, ով նաև ստեղծել է բազմաթիվ տեխնոլոգիական կազմակերպություններ։

Հանդիպման ընթացքում՝

🎈Ալը կկիսվի իր բիզնեսփորձով,
🎈Կբանախոսի «Կյանքի հանձնառություններն՝ ըստ հրատապության» թեմայի շրջանակում։
🎈Նաև կվայելեք սեզոնային մրգեր, սուրճ, թեյ և Կողբա գինինե՜ր։

‼ Մասնակիցների թիվը սահմանափակ է, մասնակցության գումարը՝ 10.000 դրամ։

‼ ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ`
https://forms.gle/i7Aimb41QNMPZSa5A

Ի դեպ՝ Ձեր գումարն ուղղվելու է մեր կողմից հանրայնացվող ԶԱՐԿ ռազմամարզական ծրագրին, որի նպատակն անվճար ռազմամարզական կրթություն ապահովելն է 13-17 տարեկան երեխաների համար։

12/12/2022

😉Բա ասում ես՝ երկու երնեկ մի տեղում չի լինում…

Փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն երկու, այլ նաև երեք, չորս երնեկ է լինում մի տեղում😊

Ընտի՜ր նեթվորքինգ, նախաճաշ, փորձի ու գիտելիքների փոխանակում...😍

🥰 Այո՜, և այդ ամենը «10:30 ակումբ»-ում, որտեղ դու ունես հնարավորություն` փոխանակելու գիտելիքներդ գաղափարակից ընկերներիդ, և իհարկե, հայտնի հյուրի հետ։

«10:30 ակումբ»-ի հանրայնացմամբ զբաղվում է «Վյուն» գործակալությունը🔆

Դե՜, իսկ «10:30 ակումբ»-ի անդամավճարներից 2️⃣3️⃣2️⃣.0️⃣0️⃣0️⃣ դրամը արդեն փոխանցվել է «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին, որպեսզի կատարվի Մարտունու շրջանի երեխաների ամենալուսավոր երազանքներից մեկը✨

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար💛

07/12/2022

😲Ընդամենը 20 տեղ. գալի՞ս եք նախաճաշելու «Rearrange» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ։

ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ`
bit.ly/3B9y8C1

«10:30 ակումբ»-ը նախաձեռնել է բարեգործական նախաճաշ՝ հավաքված գումարն ուղղելով մեր կողմից իրականացվող նախագծերին։

🎈Օրը՝ դեկտեմբերի 11,
🎈Ժամը՝ 10:30 - 12:30,
🎈Վայրը՝ «Բուն ակումբ» (Զարոբյան 12)։

Նախաճաշի ընթացքում՝

🎈Նարեկը կկիսվի իր բիզնեսփորձով,
🎈Կպատմի «Rearrange»-ի ստեղծման մասին,
🎈Կվայելեք քաղցրավենի՜ք, սուրճ, թեյ և Կողբա գինի՜։

Մասնակցության գումարը՝ 10.000 դրամ։

07/12/2022

🇦🇲Ձա՛խ դարձ… ուշադրությունը դեպի երեխաների՛ն.

Մեր կողմից հանրայնացվող հաջորդ նախագծին՝ ԶԱՐԿ-ին, որի շնորհիվ 600+ սաներ անվճար ռազմամարզական դասընթացներ են անցնում։

Քանի որ ծրագրին մասնակցողների թիվը աճում է, պարապմունքների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու կարիք կա։

🎈Միացեք՝ մեր ներդրումն ունենանք մեր երեխաների ազգային կրթության գործում։

Ավելին այստեղ՝ bit.ly/3Uhckv5

07/12/2022

Վտանգել առողջությունը գումար չունենալու պատճառո՞վ‼

💯«Շրջիկ բժիշկներ» նախագիծը լուծում է այս խնդիրը՝ բժիշկներ ուղարկելով Հայաստանի և Արցախի կարիքավոր համայնքեր։

500+ հիվանդներ արդեն անվճար բժշկվել են ❤

📌Բայց առողջական խնդիրները չեն սպասում. բժիշկները հիմա էլ պատրաստվում են մեկնել 📌Սյունիք, 📌Լոռի և 📌Արցախ։

Բայց մեր աջակցության կարիքը կա։ Միացե՛ք այստեղ 👉 bit.ly/3u6d3V4

06/12/2022

🤝Շարունակում ենք ներկայացնել մեր համագործակցությունները…

Solar Artsakh-ը ծրագիր է, որի նպատակն ամբողջ Արցախում արևային էներգիա արտադրելն և սպառելն է՝ նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը։

Այս ծրագրի շրջանակում իրականացնում ենք 2 նախագիծ՝

🎈«Արևային Հաղորտի». նպատակը չգազաֆիկացված գյուղի 42 ընտանիքներին մշտական տաք ջրով ապահովելն է։ Ավելին այստեղ՝ https://bit.ly/3MumOEW

🎈«Արևային դպրոցներ Արցախում». նպատակը Մարտունու շրջանի 5 դպրոցներում լույս և ջեռուցում ապահովելն է։ Ավելին այստեղ՝ https://bit.ly/3FVGqRd

06/12/2022

🤝Մենք համագործակցում ենք նաև Armenian Peace հարթակի հետ։

Այստեղ ներկայացվում են համապարփակ անվտանգային համակարգի կայացմանը միտված նախագծեր հետևյալ ոլորտներից՝

🎈Պաշտպանություն և քաղպաշտպանություն,
🎈Կրթություն,
🎈Տեխնոլոգիաներ,
🎈Տեղեկատվական անվտանգություն։

06/12/2022

🤝«Վյուն»-ի կողմից հանրայնացվող նախագծերը վստահելի և թափանցիկ են։

Չէ՞ որ մենք համագործակցում ենք reArmenia հարթակի հետ։

Նախքան հարթակում հայտնվելը նախագծերը մանրակրկիտ ուսումնասիրվում են.

🎈Խորհրդատվական խմբերի փորձառու մասնագետների կողմից,
🎈Վստահության և ապահովության բաժնի կողմից։

06/12/2022

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում…

«Վյուն» գործակալությունն ենք՝ հայերենի «ւ»-վյուն տառի անվամբ։

Մենք ստեղծվել ենք, որ ՝

🎈հանրայնացնենք և կյանքի կոչենք Հայաստանում մեծ փոփոխություններ բերող նախագծեր,
🎈օգնենք իրականացնել դրամահավաքի արշավներ,
🎈կապ ստեղծենք հոգատար և համագործակցող հայերի միջև,
🎈կարճ ժամանակում ունենանք նշանակալի արդյունքներ։

Հ.Գ. Մենք հիմնադրվել ենք reArmenia համագործակցության հարթակի կողմից։

Կարող եք հաջողություն մաղթել ու միանալ գործելու….

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

1,5 տարի Արցախ տեղափոխված 13-ամյա Մարալը վիրահատվեց 🎉
📢Գազն այսօր միացրել են, բայց վաղը գուցե նորից անջատեն։
📢😞ՇՏԱՊ. Արցախը Ձեր կարիքն ունի…-Մենք զրկվել ենք գազից, բայց լուծում ունենք։‼ Սկսում ենք Արցախում արագ տեղադրել արևային կ...

Telephone

Website

Address


Yerevan
Other Marketing Agencies in Yerevan (show all)
Dynamic Armenia Dynamic Armenia
Yerevan, 0002

Happylife.am Happylife.am
Yerevan

Rite Rite
3 Hakob Hakobyan Str
Yerevan, 0033

Empowering high-impact companies with branding, & fundraising advisory

Strategy Solutions Strategy Solutions
Pushkini 51
Yerevan

Strategic Marketing solutions for your business!!!

coDialog coDialog
Komitas 1 Avenue
Yerevan, 0033

The Full - Service UHNW Digital Marketing Agency For Ultra - Luxury Brands 🥇

Ardos Media Ardos Media
Azatutyan 24/17, E Plaza
Yerevan, 0010

We Help Businesses Increase Revenue With Search Engine Advertising

DNX Global DNX Global
Aleq Manukyan 1
Yerevan, 0001

Oribi Oribi
Yerevan
Yerevan

Oribi is a creative agency designed to help entrepreneurs to grow their businesses. Our creative a

Global Marketing & Distribution / GMD Global Marketing & Distribution / GMD
Sayat-Nova Str. 40
Yerevan, 0019

Լավագույն լուծումը Ձեր բիզնեսի շահութաբեր զարգացման համար

Dvijok Dvijok
28 Tumanyan
Yerevan, 0002

Digital Marketing | SMM | SEO | Photoshoot

Cactus Marketing & PR Agency Cactus Marketing & PR Agency
Khorenatsi 7a
Yerevan, 0015

Marketing Strategy | SMM | Branding | PR 👇Send 🌵 in DM for a FREE Marketing Consulting

Treand REACH Treand REACH
Kentron
Yerevan

"Data-driven decisions are key to success.