Iravabanakan xorhrdatvutyun

Iravabanakan xorhrdatvutyun

You may also like

G-incubator
G-incubator

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Iravabanakan xorhrdatvutyun, Consulting Agency, Yerevan.

22/11/2021

‼Եթե Ձեր կողմից թույլ են տրվել
✔️ Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա և ավելի ժամկետով կետանց,
✔️ Ձեր պարտավորության չկատարված մասը գերազանցում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի /երկու միլիոն ՀՀ դրամ/ չափը,
✔️փաստացի գտնվում եք անվճարունակության մեջ,
⏩ուստի նշվածը հիմք է, որպեսզի Դատարանը Ձեզ սնանկ ճանաչի:
👩‍🎓✔️✔️Սնանկության մասին խորհրդատվություն ստանալու,✔️ ինչպես նաև Դատարանում պատշաճ հանդես գալու համար առաջարկում ենք գրանցվել խորհրդատվության ոլորտում մասնագիտացված փաստաբանի մոտ:

22/11/2021

Банкротство физических лиц! 👇

✅«Закон о банкротстве физических лиц» направлен на помощь людям с долгами на сумму свыше 500 тысяч рублей, то есть, гражданин РФ обязан начать процесс банкротства, когда общая сумма задолженности составляет более 500 тысяч рублей и существует просрочка по обязательствам в течение 3 месяцев. Но, теоретически, процедурой банкротства физического лица можно воспользоваться при меньших долгах. Если задолженность менее 500 тысяч рублей, но при этом гражданин не в состоянии ее погасить и является неплатежеспособным, тогда он сам может решить, подавать заявление или нет.
✅Банкротство физического лица возможно как по инициативе самого должника, так и по инициативе кредитора или государства.
В результате банкротства долг гражданина перестает расти - прекращается начисление процентов, пеней и штрафов - и по окончании процедуры он списывается.
В результате человек избавляется от необходимости общаться с приставами и коллекторами. Они будут не вправе звонить или приходить с требованиями по прошлым обязательствам. Кроме того, судебные приставы оканчивают исполнительные производства и снимают все наложенные ограничения, такие как арест на имущество, запрет на выезд за границу.
❓❓❓- Многие считают, что после банкротства с работы уволят․ Это неправда. Не только после банкротства, но и во время процедуры, работодатель даже не узнает о текущей ситуации, поскольку ни сам гражданин, ни финансовый управляющий не обязаны его уведомлять․
Процедура банкротства физического лица имеют и ПРОТИВОПОКАЗАНИЯ!

Photos from Iravabanakan xorhrdatvutyun's post 15/08/2021

✔ԱՊՊԱ ոլորտում սահմանված տուգանքներն ⬇️⬇️⬇️

24/07/2021

🔴Վարկերի մարումը դժվարացել է, և այլևս չեք կարողանում մարել դրանք։
Դիմեք մեզ,
Եթե՝ ✔1. Ձեր կողմից թույլ տրված պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը /2.000.000 ՀՀ դրամ/ և թույլ են տրվել անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց
✔2. Եթե չունեք Ձեր անունով որևէ գույք,
🔴Եվ մեր գրասենյակի իրավաբանները կօգնեն Ձեզ իրավական ճանապարհով լուծել այդ խնդիրը՝ սնանկության միջոցով։
🚩Հարցերի և մանրամասների համար զանգահարել կամ գրել էջին։

19/07/2021

🏠🔴Ինչ տարբերություն կա ժառանգությունը չընդունելու և ժառանգությունից հրաժարվելու մեջ և որոնք են դրանց իրավական հետևանքները:⬇️⬇️⬇️...............................................
🚩Այն դեպքում, երբ ժառանգության բացման օրվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգը նոտարական մարմիններին գրավոր ձևով չի հայտնում ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ իր մտադրությունը, օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո տվյալ ժառանգը համարվում է ժառանգությունը չընդունած: Ժառանգությունը չընդունելը ժառանգությունից հրաժարվելուց տարբերվում է նրանով, որ առաջին դեպքում անձը անտարբեր վերաբերմունք է դրսևորում գույքը ժառանգելու իր իրավունքի նկատմամբ: 🚩Ժառանգությունը չընդունելն արտահայտվում է անգործությամբ: Ինչ վերաբերում է ժառանգությունից հրաժարվելուն, ապա դա կատարվում է ակտիվ գործողություններով, մասնավորապես՝ նոտարական գրասենյակին դիմում տալու միջոցով:
🚩Այն դեպքում, երբ ժառանգը հրաժարվում է ժառանգությունից, առանց նշելու, թե ում օգտին է հրաժարվում, առաջացնում է այն նույն հետևանքները, որոնք առաջանում են ժառանգությունը չընդունելիս: Այսինքն՝ երկու դեպքում էլ անձը չի ժառանգում ժառանգական գույքում իրեն հասանելիք բաժինը: Այս դեպում ժառանգությունը չընդունած ժառանգի բաժինն ըստ էության մնում է ժառանգական զանգվածում, և այն հավասար բաժիններով անցնում է մյուս ժառանգներին: 🚩Առաջացող հետևանքների առումով ժառանգությունը չընդունելու և դրանից հրաժարվելու միջև տարբերությունն այն է, որ ժառանգությունից հրաժարվելու դեպքում, երբ համապատասխան դիմում է ներկայացվում նոտարական մարմիններին, ժառանգը կարող է նրանում նշել, որ ժառանգությունից հրաժարվում է հօգուտ այս կամ այն ժառանգի: Այս տեսանկյունից ժառանգությունը չընդունելը և ժառանգությունից հրաժարվելը իրենց առաջացրած հետևանքներով էականորեն տարբերվում են:

02/11/2020

Վարկերի մարումը դժվարացել է, այլևս չեք կարողանում մարել դրանք։
Դիմեք մեզ,
Եթե՝ ✔1. Ձեր պարտավորությունները գերազանցում են 1.000.000 ՀՀ դրամը
✔2. Եթե չունեք Ձեր անունով որևէ գույք
Մեր գրասենյակի իրավաբանները կօգնեն Ձեզ իրավական ճանապարհով լուծել այդ խնդիրը Սնանկության միջոցով։
Հարցերի և մանրամասների համար գրել։

Timeline photos 21/08/2020

🔴ԼԻԱԶՈՐԱԳԻՐ◀️
✔Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:
✔Կան լիազորագրեր, որոնք պետք է վավերացվեն նոտարական կարգով: Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
✔Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

#2019 #работа #свабода #любимыйгород #хемингуэй #мозг #мозгюриста #юрист #2020

07/07/2020

Ամուսնալուծության իրավական հետևանքները.

• Հայաստանում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,

• ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,

• ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով, կամ փոխհամաձայնությամբ,

• Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:

Timeline photos 01/02/2020
Timeline photos 15/01/2020

#2019 #работа #свабода #любимыйгород #хемингуэй #мозг #мозгюриста #юрист #2020

Timeline photos 13/01/2020

🎓📕😂
#2019 #работа #свабода #любимыйгород #хемингуэй #мозг #мозгюриста #юрист

Timeline photos 10/01/2020

Ժառանգություն 💴🏠✔ ✔ Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: ✔Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: ✔Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ:
✔Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: ✔Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
#2019 #работа #свабода #любимыйгород #хемингуэй #мозг #мозгюриста #юрист #хемингуэй #генрифорд

08/01/2020

🚩💬Ամուսնական պայմանագիր

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ամուսնական պայմանագրի վերաբերյալ դրույթներ, որը համարվում է ընտանեկան իրավունքի համեմատաբար նոր ինստիտուտներից մեկը։
🔴Իսկ ի՞նչ է ամուսնական պայմանագիրը։
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը համաձայնություն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և/կամ այն լուծվելու ընթացքում։✔ Նշված համաձայնությունը կարող է կնքվել ինչպես ամուսնացող անձանց, այնպես էլ ամուսինների միջև։ ✔Սակայն եթե ամուսնական պայմանագիրը կնքվում է ամուսնացող անձանց միջև, ապա այն ձեռք է բերում իրավական ուժ միայն ամուսնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՔԿԱԳ մարմնում գրանցելուց հետո։
✔Ամուսինները, գրանցելով իրենց ամուսնությունը, միևնույն ժամանակ կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որով կարող են նախատեսել իրենց ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ ✔Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։ ✔Ընդ որոմ՝ ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման։

#2019 #работа #свабода #любимыйгород #хемингуэй #мозг #мозгюриста #юрист #хемингуэй #генрифорд

Timeline photos 14/08/2019

😆
#юморюриста

14/08/2019

Իրավաբանական խորհրդատվություն, ՃՈ ակտերի բողոքարկում,հայցադիմումների պատրաստում,դատական ներկայացուցչություն👨‍🎓👩‍🎓
Մանրամասների համար📩

Timeline photos 14/08/2019

🔴Կարմիր Գծեր🔴
ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր որոշում է կայացրել «կարմիր գծերի» տուգանքների առանձնահատկությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև «....Երևան քաղաքի ավագանին, սահմանելով Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը, նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրության կազմման այլ կարգ,......
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է ոչ թե Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու կանոնը, այլ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը: Նշված դատողությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործող՝ իրավական ակտերի աստիճանակարգության վրա, որի համաձայն՝ օրենքը (տվյալ դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը) ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան համայնքի ավագանու որոշումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը ձևական բնույթ չի կրում, քանի որ ենթադրյալ իրավախախտին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու՝ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտի իրավունքների իրացումն ապահովելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու իմպերատիվ պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու վարչական իրավախախտման պատշաճ սուբյեկտի պարզման հնարավորությունը:
Շարունակությունը 🔻

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Other Consulting Agencies in Yerevan (show all)
Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

Benny consult Benny consult
Komitas 62
Yerevan

Work and study abroad

GeoVibe GeoVibe
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026

GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...

Strategic Momentum Strategic Momentum
Yerevan

At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.

Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010

Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:

We Consult We Consult
Azatutyan 24/12
Yerevan

Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ

FTC Consulting FTC Consulting
Khorenatsi 15
Yerevan, 0010

ՀՀ-ում առաջին և միակ մասնագիտացված մաքսային ընկերությ?

5 Rights 5 Rights
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan

5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։

AGAT Consulting AGAT Consulting
Նաիրի Զարյան 19/66
Yerevan

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

Vizzeus Travel Vizzeus Travel
Yerevan

📌 վիզաների խորհրդատվություն և աջակցություն 📌 անհատական տուրիստական փաթեթների մշակում

Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն
Baghramyan 18
Yerevan, 0019

Հոգեբանական մասնագիտացված ծառայություն։