Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա

Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:

Նախապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա հայերեն 17/06/2024

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ընտրում են Գերմանիայում փախստական ճանաչվելու միջոցով ապաստարան ստանալ ու բնակվել այնտեղ, ի սկզբանե դատապարտված են անհաջողության:

2024 թ.-ի հունվարից ապրիլ ամիսներին ՀՀ 718 քաղաքացի դիմել է Գերմանիա՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Իսկ հիմա ուշադրություն: Ընդամենը 16 հոգու հայցն է դրական պատասխան ստացել: Ի՞նչ են այս թվերը մեզ հուշում: Գերմանիա տեղափոխվելու միակ ողջամիտ եղանակը օրինական ճանապարհն է: Ընդ որում՝ այդ ճանապարհը հասանելի է թե՛ ուսանողների, թե՛ արդեն կայացած մասնագետների ու նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությամբ մեր քաղաքացիների համար: Պարզապես անհրաժեշտ է տեղեկացված լինել և ի սկզբանե Գերմանիա մեկնել համապատասխան վիզայով ու վարույթներով:

Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցվել:

Նախապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա հայերեն Ծրագիրը հաջողությամբ օգնում է Գերմանիա գնալ ցանկացողներին, հնարավորություններ է ընձեռնում այն խմբերին ու անհատներին ովքեր, որպես մասնագետներ կամ ընտանիքի անդամն....

Photos from Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա's post 12/05/2024

Հիշեցնենք, որ մինչև մայիսի 27-ը կարող եք գրանցվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման սեմինարին:

Photos from Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա's post 09/05/2024

Գերմաներենի սիրելի՛ ուսուցիչներ, արդեն կարող եք գրանցվել
մեր ամենամյա Qualifizierungsseminar-ին, որը տեղի կունենա 04.06.2024-ին՝ Goethe-Zentrum Jerewan – ում:
Մանրամասների և գրանցման համար գրեք մեզ:

30/04/2024

Երեկ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնում տեղեկատվական միջոցառում կար, որին մասնակցում էինք նաև մենք: DAAD-ի ներկայացուցիչ Դանիել Լեպետիտի եւ առողջապահական ոլորտի փորձագետ Ինգո Կուսերովի հետ ուսանողներին ծանոթացրեցինք Գերմանիայում ուսման և աշխատանքային հնարավորություններին:

Շնորհակալ ենք Deutscher Wirtschaftsverband - DWV Armenien -ին հրավերի համար։

Խորհրդատվություն և աջակցություն 19/04/2024

Սիրելի՛ հետևորդներ, պայմանավորված հանգստյան օրերին խորհրդատվությունների պահանջարկի մեծացմամբ՝ այսուհետև մեզ կարող եք դիմել նաև շաբաթ օրերին (10:00-14:00):

Հիշեցնենք, որ անվճար խորհրդատվություն ստանալու համար ՊԱՐՏԱԴԻՐ է նախապես գրանցվել: Նախապես գրանցվելով, դուք օգնում եք, որպեսզի մեր խորհրդատուներն ավելի հասցեական պատրաստվեն և հե՛նց ձեզ համար անհրաժեշտ ու արժեքավոր տեղեկություններ հավաքեն:

Գրանցման լինքը՝

https://legal-migration.de/hy/--8/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1mP5oNeQnp1JucRBvqi1CGaUX664O5Xc8sYzCGKqPJrutyDBsdV7D7-bc_aem_ASUoJ8CuP6mDhzMAztSCDys0dnjvBDyOer05YYrrXPfKP2dQZ3KlR8uUuWAyU-Z88U54SVpWCNCU6uImnHw_9Ybs

Խորհրդատվություն և աջակցություն

11/04/2024

Ապրիլի կեսերից Գերմանիայում սկսվում է ծնեբեկի սեզոնը: Սեզոնը փակվում է Spargelsilvester”-ով՝ հունիսի 24-ին:
Թե ինչու է հե՛նց հունիսի 24-ը համարվում ծնեբեկի սեզոնի ավարտը՝ կպատմենք մեկ այլ անգամ, իսկ հիմա առաջարկում ենք ծանոթանալ գերմանական խոհարարական մշակույթում ծնեբեկի յուրահատուկ դերին:

Այսպիսով՝ գերմանացիները շա՜տ են սիրում ծնեբեկ: Սիրելի բանջարեղենը պատվում են այնպիսի բանաստեղծական անվանումներով, ինչպիսիք են՝ «Կայսերական բանջարեղեն», «սպիտակ ոսկի», «ուտելի փղոսկր»... ("Kaiserliches Gemüse", "Weißes Gold", "essbares Elfenbein")... Ի դեպ, թեև ծնեբեկի կանաչ սորտը կլոր տարին հասանելի է, բայց գերմանացիների մեծամասնությունը նախընտրում է սեզոնային սպիտակ սորտը: Չափազանց համեղ ու սննդարար լինելուց բացի՝ ծնեբեկի 1 կգ.-ում ընդամենը 150 կալորիա կա, ինչն այն դարձնում է էլ ավելի հրապուրիչ:

Ծնեբեկ՝ մատուցված կարտոֆիլով ու խոզապուխտով և համեմված հոլանդեզ սոուսուվ. սա Գերմանիայում ծնեբեկը վայելելու ամենատարածված տարբերակն է: Սիրված են նաև ծնեբեկով ապուրն ու աղցանը:

Իսկ դուք սիրու՞մ եք ծնեբեկ: Ո՞ր տեսակն եք նախընտրում: Պատմեք մեկնաբանություններում:)

28/03/2024

Հաճախ են մեզ հարցնում, թե գերմաներնի ո՛ր մակարդակն է բավարար՝ Գերմանիայում հաջողությամբ Ausbildung (միջին մասնագիտական կրթություն) սկսելու համար:

Որպես կանոն՝ որակավորված միջին
մասնագիտական կրթություն սկսելու համար կարող է B1 մակարդակը բավարար լինել (մասնակի դեպքերում կարող է ձեզնից պահանջվի B2): Հնարավոր է նաև, որ վիզա ստանալու համար ձեզնից պահանջվի ապացույց , որ գրանցվել եք լեզվի նախապատրաստական ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ:

Բայց մի բան է Ausbildung սկսելը, մեկ այլ բան՝ Ausbildung-ը հաջողությամբ ավարտելը:)

tagesschau -ն մի քանի օր առաջ հոդված էր հրապարակել, որտեղ հետաքրքիր վիճակագրություն կար: Պարզվում է, որ որոշ ոլորտներում Ausbildung սկսողների 30 տոկոսը չի կարողանում ավարտել ուսումը: Ու պատճառներից մեկը հե՛նց գերմաներեն լեզվի անբավարար իմացությունն է: Խնդիրն այն է, որ թեև B1 կամ B2 մակարդակը բավարար է կրթությունը սկսելու համար, այնուամենայնիվ, երբեմն սովորելու ընթացքում ուսումնական ու քննական նյութերը լիովին հասկանալ ու վերարտադրել դժվարանում են նույնիսկ լեզվակիրները (Հոդվածի լինքը` մեկնաբանություններում):

Ահա թե ինչու, անգամ , երբ արդեն ունեք պայմանագիր և շուտով սկսելու եք սովորել, շարունակեք կատարելագործել գերմաներենի իմացությունը: Այն հաջողությունների ու մասնագիտական նվաճումների բանալին է:

04/03/2024

2024 թվականի մարտի 1-ից Գերմանիայում ուժի մեջ մտան «Մասնագետների ներգաղթի մասին օրենքի» նոր կարգավորումները:

Այս օրենքով ոչ ԵՄ անդամ պետությունների որակյալ գործառուների համար ընդլայնվում են Գերմանիայում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները, շատ դեպքերում դյուրացված են նաև վիզայի ընթացակարգերը։

Մարտի 1-ի կարգավորումները ենթադրում են, որ

✅ոչ ԵՄ երկրների խնամակալների, բուժքույրերի օգնականների մուտքն աշխատաշուկա ավելի է հեշտանում:

✅հնարավոր է դառնում օտարերկրյա աշխատողների կարճաժամկետ զբաղվածությունը բարձր պահանջարկ ունեցող ոլորտներում:

✅«Փորձառուների ​​կանոնակարգ»-ը տարածվում է բոլոր մասնագիտությունների վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, ով ունի մասնագիտական ​​կամ համալսարանական աստիճան, որը ճանաչված է համապատասխան վերապատրաստման երկրի կողմից և ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, կարող է աշխատանքի անցնել Գերմանիայում (նախկինում այս արտոնությունից օգտվում էին միայն ԲՏ ոլորտի ներկայացուցիչները):

📄Օրենքին ավելի հանգամանալից ծանոթանալ կարող եք legal-migration.de կայքում, իսկ անվճար խորհրդատվության համար դիմեք մեզ՝ նախապես գրանցվելով https://legal-migration.de/hy/--8/ հասցեում:

12/02/2024

«Տեվտոնիա» գերմանական մշակույթի կենտրոնը երեկ բազմամարդ էր: Եպիսկոպոս Ռոլֆ Բարայսի մատուցած պատարագին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ գերմանացի հավատացյալներ, գերմանական համայնքի ներկայացուցիչներ, դեսպանատան աշխատակիցներ ու պարզապես գերմանական մշակույթով հետաքրքրված մարդիկ: Պատարագից հետո համայնքը հավաքվեց սեղանների շուրջ՝ ճաշակելու գերմանական խոհանոցի մոտիվներով պատրաստված ուտեսներ: :)

Հետևեք մեր էջին, որպեսզի հետագա հանդիպումներն ու Գերմանիային վերաբերող տեղեկությունները բաց չթողնեք, իսկ եթե հետաքրքրված եք օրինական ճանապարհով Գերմանիա մեկնելու հնարավորություններով՝ դիմե՛ք մեզ անվճար խորհրդատվություն ստանալու համար:

06/02/2024

📌Սիրելի՛ հետևորդներ, ուրախ լուրեր ունենք :) Երկար դադարից հետո այս կիրակի՝ փետրվարի 11-ին, Երևանում դարձյալ պատարագ կմատուցվի գերմաներեն լեզվով (ռուսերեն թարգմանությամբ): Պատարագը կմատուցի Տեր Ռոլֆ Եպիսկոպոս Բարայսը, որից հետո թեյի և սուրճի շուրջ մտերմիկ զրույց է սպասվում:

Այսպիսով՝

✅11.02.2024 ➡️ 11:00
✅Սարյան 22, 15րդ հարկ
(Գերմանական մշակութային կենտրոն)

06/02/2024

Հրավիրում ենք գերմաներենով պատարագի։
Ամսի' 11.02.2024
Հասցե' Սարյան փողոց 22, 15րդ հարկ։

05/01/2024

👨‍👩‍👧‍👦 Ընտանեկան վերամիավորում

❓ Ի՞նչ է պահանջվում դրա համար՝

✅ Կենսապահովման պայմաններ
Կացության թույլտվություն ստանալու համար Դուք սովորաբար պետք է ինքներդ ապահովեք Ձեր ապրուստը սեփական ռեսուրսներից: Դա նշանակում է, որ դուք կարող եք վճարել տան վարձը, առողջության ապահովագրությունը և հոգալ ձեր կենցաղային հոգսերը' առանց պետական ​​օգնության:

✅ Գերմաներեն լեզվի գիտելիքներ
Սովորաբար գերմաներեն լեզվի գիտելիքները պետք է առկա լինեն նախքան երկիր մուտք գործելը: Այնուամենայնիվ կան տարբեր բացառություններ։
Լեզվի վկայականը կարող եք ձեռք բերել > , կամ ինստիտուտներում:

✅ Վավեր ամուսնություն
Ամուսնությունը վավեր է, եթե հարսանիքի ժամանակ երկու զուգընկերը առնվազն 18 տարեկան են և կարող են ներկայացնել ամուսնության վկայագիր:

📧 Մանրամասների և անվճար խորհդատվության համար գրանցվեք հետևյալ հղումով՝

https://legal-migration.de/hy/--8/

21/12/2023

Նոր օրենք աշխատողների ներգաղթի համար, մաս 2րդ:

15/12/2023

Նոր օրենք աշխատողների ներգաղթի համար։

01/12/2023

❓Ի՞նչ է Ausbildungը - Երկակի կրթական համակարգը։

🔹 Երկակի կրթական համակարգը համատեղում է ուսանողների գործնական ուսուցումը որևէ ընկերությունում և տեսական ուսուցումը մասնագիտական դպրոցում։

🔹 Ուսումը տևում է երկուսից երեք տարի և երաշխավորում է հետագա աշխատանքը։

🔸 Առավելությունները՝

✅ Ուսանողը ուսման վարձ չի վճարում,
✅ Ուսանողը ստանում է աշխատավարձ,
✅ Ուսանողը ստանում է բարձր որակի կրթություն,
✅ Ուսումն ավարտելուց հետո ուսանողն աշխատանք է գտնում առանց դժվարության։

21/11/2023

ℹ Նոր ներգաղթի օրենքը. ի՞նչ կփոխվի նոյեմբերի 18-ին:
Դուք ունե՞ք ճանաչված մասնագիտական ​​որակավորում կամ ճանաչված համալսարանական աստիճան:
Նախկինում Գերմանիայում ձեզ թույլ էին տալիս աշխատել միայն այն աշխատանքում, որը կապված էր այս ձեռք բերած մասնագիտության հետ:

🆕 Ի՞նչ նորություն կա հիմա:
Ունենալով ճանաչված որակավորում՝ դուք որպես աշխատող այլևս չեք սահմանափակվում որոշակի աշխատատեղերով՝ աշխատանք փնտրելիս:
Սա նշանակում է՝ Դուք կարող եք աշխատել Գերմանիայում ցանկացած չկարգավորվող մասնագիտությամբ և այլևս ոչ միայն ձեր որակավորման հետ կապված մասնագիտություններով:
💡 Սա չի վերաբերում կարգավորվող մասնագիտություններին, ինչպիսիք են բժիշկը կամ բուժքույրը։ Սա չի վերաբերում նաև որոշակի կացության թույլտվություններին, ինչպիսին է ԵՄ կապույտ քարտը:

16/11/2023

Die Diakonie in Deutschland (federführend Landesverband Diakonisches Werk in Baden) in Kooperation mit dem Evangelisch-Lutherischen Diakonischen Werk in Georgien sucht ab sofort

zur Umsetzung des über den Asyl-. Migrations- u. Integrationsfonds der EU (AMIF) geförderten EU- Projekts „Vorbereitet und erfolgreich nach Deutschland“

eine/n Berater/in (f/m/d) im Teilprojekt in Armenien (Sozialpädagoge/in, Jurist/in oder vergleichbare Qualifikation)

Schwerpunkte der Tätigkeit sind:
o Umsetzung des Projekts „Vorbereitet und erfolgreich nach Deutschland“ im Projektteil Georgien/Armenien in enger Kooperation mit der Diakonie in Deutschland
o Durchführung von Gruppenseminaren und Einzelberatungen im Kontext von legaler Migration nach Deutschland, Vorbereitung auf die Integration in Deutschland in enger Kooperation mit der Hintergrundberatung in Deutschland
o Vermittlung von Grundlagenwissen zu den Themenkomplexen Visum und Aufenthalt, Erwerb von Deutsch-Sprachkenntnissen, Arbeit, Anerkennung von Qualifikationen, Bildung, Soziale Sicherheit, Gesundheit, Integration in die Gesellschaft
o enge Kooperation mit den anderen Mitarbeitenden im Evangelisch-Lutherischen Diakonischen Werk in Georgien, weiteren Sprachkursanbietern, anderen Netzwerkpartnern in Armenien und mit den Migrations-Beratungsstellen in Deutschland
o Mitwirkung bei der organisatorischen Abwicklung des Projekts, Evaluation
o Teilnahme an Videokonferenzen des Gesamtprojektteams

Wir erwarten:
o sehr gute Sprachkenntnisse in Wort und Schrift in Deutsch und Armenisch
o Kenntnisse über die Lebensbedingungen von Zuwanderern in Deutschland
o Möglichst schon Vorkenntnisse im Migrations- und Integrationsbereich und die Bereitschaft und Fähigkeit, diese weiter zu vertiefen
o die Fähigkeit zu selbstständiger und kundenorientierter Arbeit
o Verschwiegenheit, Leistungsbereitschaft, Teamgeist, Flexibilität, Kreativität
o zuverlässige und sorgfältige Abwicklung von Beratungsanfragen
o fundierte Anwenderkenntnisse in der IT (Internet, E-Mail, Textverarbeitung)
o interkulturelle Kompetenz

Wir bieten:
o die Möglichkeit zur Mitarbeit in einem interessanten, innovativen Projekt
o eine Anleitung und Einarbeitung durch sowie Hintergrundberatung durch die Gesamtprojektleitung in Deutschland, Teilnahme an Fortbildungen und Schulungsmaßnahmen; Hospitationsmöglichkeiten, digitale Einbindung in das Berater/innenteam in den verschieden Teilprojekten in den unterschiedlichen Ländern
o eine überdurchschnittliche Vergütung als Ortskraft
Sind Sie interessiert?
Bitte senden Sie uns dann Ihre aussagekräftige Bewerbung an:
[email protected], cc: [email protected]; [email protected]
Weitere Infos: www.legal-migration.de, www.ekiba.de/migration

Խորհրդատվություն և աջակցություն 30/10/2023

🇩🇪 Հետաքրքրված ե՞ք Գերմանիայում աշխատել, սովորել կամ ապրել։ Ուզո՞ւմ եք ընտանիքի վերամիավորման դիմել։

👍 Մեզ մոտ կարող եք անվճար խորհրդատվություն ստանալ թե դա ինչպես կազմակերպել։

‼️ Խորհրդատվության համար գրանցվեք'

Խորհրդատվություն և աջակցություն

09/04/2023

Շնորհավոր սուրբ Զատիկ! 🌸

Photos from LOGOS EXPO Center's post 29/03/2023

Մնաց մի քանի օր։🗓

Սիրով սպասում ենք ձեզ! 🌸

Photos from Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա's post 26/03/2023

Հիշեցնենք, որ այս տարի էլ, ապրիլի 5-7ը, կլինենք LOGOS EXPO Center-ում։

Սիրով սպասում ենք Ձեզ!

18/03/2023

Migration & Qualification Մեր լավագույն մասնագետների օգնությամբ և աջակցությամբ

09/01/2023
Photos from Goethe-Zentrum Eriwan's post 14/11/2022

🇦🇲 ❤️ 🇩🇪 ❤️

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Նոր օրենք աշխատողների ներգաղթի համար, մաս 2րդ:
Նոր օրենք աշխատողների ներգաղթի համար։

Telephone

Address


Վ. Սարգսյան 26/3
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 15:00
Other Consulting Agencies in Yerevan (show all)
Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

Benny consult Benny consult
Komitas 62
Yerevan

Work and study abroad

𝙊𝙋𝙃𝙀𝙇𝙄𝘼  𝙈 𝙊𝙋𝙃𝙀𝙇𝙄𝘼 𝙈
Yerevan

"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in

GeoVibe GeoVibe
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026

GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...

Strategic Momentum Strategic Momentum
Yerevan

At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.

We Consult We Consult
Azatutyan 24/12
Yerevan

Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ

FTC Consulting FTC Consulting
Khorenatsi 15
Yerevan, 0010

ՀՀ-ում առաջին և միակ մասնագիտացված մաքսային ընկերությ?

5 Rights 5 Rights
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan

5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։

AGAT Consulting AGAT Consulting
Նաիրի Զարյան 19/66
Yerevan

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

Vizzeus Travel Vizzeus Travel
Yerevan

📌 վիզաների խորհրդատվություն և աջակցություն 📌 անհատական տուրիստական փաթեթների մշակում