Swiss Just, Armenia

Շվեյցարական կոսմետիկա
🌿 Եթերայուղեր
🧖‍♀ Դեմքի և մա?

16/06/2022

Ուշադրություն, մնացորդների լիկվիդացիա։
Մենք դադարեցնում ենք գործունեությունը Հայաստանի տարածքում։
Մինչև 25.06 (ներառյալ) դուք ունեք հնարավորություն ձեռք բերելու ձեր սիրելի շվեյցարական միջոցները -50% զեղչով։

16/06/2022

🥰 Սիրելի ընկերներ, հարգելի հաճախորդներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք փակում ենք մեր սրահի Նալբանդյան 23/17 հասցեի հյուրընկալ դռները։

Ուզում ենք մեր շնորհակալությունը հղել բոլորին, ովքեր օգտվում էին մեր անկրկնելի արտադրանքից, մշտապես այցելում էին մեզ, սատարում էին մեզ բարի խոսքերով։ Շնորհակալություն ձեր յուրաքանչյուր այցելած ցուցադրման համար, ձեր ժպիտների համար։

🇨🇭Մենք դադարեցնում ենք գործունեությունը Հայաստանի տարածքում, սակայն դուք ունեք ձեր սիրելի միջոցները -50% զեղչով ձեռք բերելու հնարավորությունմինչև 25.06 ներառյալ։
Ուրախ կլինենք ձեզ երեքշաբթիից ուրբաթ 11-20։00-ին, և շաբաթ 12-18։00 հյուրընկալելու գնումների, մենք գտնվում ենք Նալբանդյան 23/17 հասցեով։

Timeline photos 04/04/2022

Շատ աղջիկներ սխալմամբ կարծում են, որ ինտիմ հիգիենայի համար կարելի է օգտագործել սովորական լոգանքի գել կամ մանկական օճառ։

❗ Սակայն ավելորդ չէ, հիշեցնել, որ այդ հատվածը զուր չեն «նուրբ» անվանում։

Ինչո՞վ է տարբերվում ինտիմ գելը սովորական լոգանքի գելերից։

🔹 pH-ի մակարդակը՝ սովորական գելի չեզոք pH մակարդակը հարմարչէ այս զգայուն գոտու համար, այն կարող է ստեղծել անհավասարակշռություն։
🔹 Գունային և հոտային հավելումների բացակայությունը նվազեցնում է ալերգիայի հավանականությունը, և դրանից բխող տհաճ հետևանքները։
🔹 Հատուկ բաղադրությունը, որը թույլ է տալիս պահպանել պահանջված խոնավության մակարդակը, առանց քորի և մաշկի տհաճ զգացման։

Դեո-ինտիմ գելը՝ մարմնի առավել զգայուն տարածքների նուրբ խնամքի համար է, նրբորեն մաքրում և պահպանում է միկրոֆլորայի բնական հավասարակշռությունը:

#շվեյցարականկոսմետիկա #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա

Timeline photos 30/03/2022

Գարունը եկավ, ցտեսությո~ւն ձեռնոցներ:

🖐 Չէ մի չէ։ Չխափնվեք գարնանային արևով։ Հանկարծակի ուժգին քամին և ջերմության փոփոխությունը կարող են դաժան կատակ խաղալ ձեր ձեռքերի հետ։ Այդ իսկ պատճառով անպայման կրեք բարակ ձեռնոցներ։

✨ Բայց եթե արդեն հոգնել եք այդ աքսեսուարից, ապա պայուսակում մշտապես ունեցեք «Երիցուկ» քսուքը, կամ, այլկերպ, «Քսուք-ձեռնոցներ» Յուստից։
Քսուքը անմիջապես ներծծվում է և պարուրում է ձեռքերը պաշտպանիչ թաղանթով, առանց յուղոտության զգացման։

🇨🇭 Քսուքը վստահելիորեն պաշտպանում է ագրեսիվ միջավայրի ազդեցությունից, օժտված է ջուրը հետ մղելու կարողությամբ և երկար ժամանակ մնում ձեռքերին, 3 անգամ ձեռքերը լվանալուց հետո այն կրկին ակտիվացնում է իր ազդեցությունը։

Երիցուկի և արևքուրիկի հյութամզվածքների հարստացված սնուցող ֆորմուլան նաև նպաստում է եղունգների ամրացմանը, պայքարում է մաշկի չորության և գրգռվածության դեմ՝ դարձնելով այն նուրբ և մետաքսե։
Ձեռքերի մաշկի կանոնավոր խնամքը կպահպանի մաշկի գեղեցկությունը և թույլ չի տա ժամանակից շուտ ծերանան։

Timeline photos 23/03/2022

🇨🇭 Իննովացիոն շիճուկ «Էդելվեյս» սառցադաշտային ջրիմուռի հյութամզվածքով։
Սառցադաշտային ջրիմուռ՝ միակ ջրիմուռների տեսակը, որը օժտված է եզակի հատկությամբ, գոյատևել 0 ° C-ում։

🔑 Սառցադաշտային ջրիմուռը խթանում է «երկարակեցության գենը»՝ այլ կերպ Կլոտո, որը առաջացնում է վերարտադրման էֆֆեկտ։
Սա գիտականորեն ապացուցված մեխանիզմ է, որը կարող է երկարացնել օրգանիզմների կյանքը, այդ թվում նաև մաշկի։

Արդյունքում
✨ Դանդաղեցնում է կոլագենի արտազատման նվազման գործընթացը,
✨ Ամրանում է մաշկի բնական պատնեշը,
✨ Մաշկը դառնում է ավելի ճերմակ, տարիքային բծերը ավելի քիչ են երևում,
✨ Մաշկը ավելի լավ է հիդրատացվում և դառնում է ավելի փափուկ,
✨ Պաշտպանություն և թարմացում բջջային մակարդակի վրա,
✨ Պաշտպանություն ՈՒՄ-ճառագայթներից։

21/03/2022

Սթրեսը և դրա հաղթահարման միջոցները

✨ Տարբեր մարդիկ տարբեր կերպով են արձագանքում սթրեսին։ Որոշները շատակերությամբ եմ զբաղվում, որոշները սովի են մատնվում, մեկը դառնում է գերքնկոտ, մյուսը՝ բու։

Յուստի «Հակասթրես» եթերայուղեր բացառիկ կոմպոզիցիան կազմված է հատընտիր յուղերից, որոնք դիմակայում ենք սթրեսին և օգնեւմ են ավելի արագ այն հաղթահարել։

✔️ 3 կաթիլ անձեռոցիկին, բարձին կամ արոմալամպի մեջ,
✔️ Լոգանք՝ 3-5 կաթիլ ավելացրեք լոգանքի փրփուրի/աղի կամ բնահյութի մեջ
✔️ Մերսում՝ 3-5 կաթիլ ավելացրեք 10 մլ բազային յուղին կամ քսուքին
✔️ ԿԱՄ, պարզապես մեկ կաթիլ քսեք ականջի հետև։

Հիշեք, չի կարելի վերջնականապես հեռացնել սթրեսը։ Բայց Յուստի հետ կարելի մինիմալլիզացնել հետևանքները և դրանով պահպանել առողջությունը երկար տարիներ։

15/03/2022

Համաձայնվեք, լինում է, չէ, որ ժամանակը և ուժերը չեն հերիքացնում դեմքի մաշկի խնամքի համար։ Բայց 100% տեսք ունենալ ցանկանում եք ամեն օր։
Ձեզ կօգնեն անմիջապես վերափոխվել Յուստի դիմակը և փիլինգը։

🌹 Փիլինգ «Էդելվեյս և Պրովանսյան վարդ»

Սկրաբի փոքրիկ քանակությունը թեթև շարժումներով տարածեք խոնավ մաշկին (խուսափեք աչքերի շրջանակներից և բորբոքվածության աղբյուրներից)։
Զգուշորեն մերսեք 1 րոպեի ընթացքում և լվացեք ջրով։

✨ Կարևո՛ր է։ Մի՛ սեղմեք և մի՛ քերեք մաշկը։ Շաբաթական 1-2 անգամ Յուստի փիլինգով թեթև մերսումը կհաղորդի Ձեր մաշկին խնամված և թարմ տեսք, լավագույնս պատրաստելով այն հետագա խնամքի համար։

🌹 Դիմակ «Սև վարդ»

Յուրաքանչյուր շաբաթ ընդհամենը 15 րոպե դնելով այս դիմակը ձեր դեմքը կվերափոխվի, մաշկը կլցնի թարմ և կենդանի փայլով և կամրացնի դեմքի կոնտուրը։ Հարմար է բոլոր մաշկի տեսակների և տարիքների համար։

🇨🇭 Գեղեցիկ եղե՛ք Յուստի հետ

11/03/2022

🥰 Սիրելիներս
Մենք արդեն տեղում ենք։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
Այսօր մենք գտնվում ենք` , մեր ժամանակավոր աշխատանքային վայրում 😘
Համեցեք, այստեղ շատ հաճելի beauty մթնոլորտ է 🧖🏼‍♀️🥰

Photos from Swiss Just, Armenia's post 09/03/2022

🥰 Գեղեցիկ ես, երբ սիրում ու սիրված ես

💐Այս հիանալի օրը շատերս անցկացնում ենք յուրովի։ Բայց յուրաքանչյուրս լինում է մեր սիրելի մարդու կամ մարդկանց հետ։ Կարևոր օր էր սիրելի մարդուն նվեր անելու համար, իսկ դու քո ամենասիրելի մարդն ես։ Այդ նպատակով մեր հյուրը նվիրեցին իրենց VITAL JUST պրեմիում շարքով SPA խնամք։ Արդյունքում նրանք ունեցան թարմ փայլուն մաշկ և արևաշող ժպիտներ։

Ըստ նկարների կարող եք դատել, որ բարձր տրամադրությունն ապահոված էր։

👶🏼Մեր միջի միակ տղամարդը՝ 7 ամսական Էրիկը, շատ մեծ հետաքրքրությամբ էր դիտում կատարվելիքը և փորձում հասկանալ ինչ արեց իր մաման, որ ավելի գեղեցիկ դարձավ✨

08/03/2022

🥰 Սիրե՜լի, թանկագի՛ն կանայք և աղջիկներ, ինչպես ասում են գարունը գալիս է Մարտի 8-ին։

Շնորհավոր կանանց միջազգային տոնը։ Հաճախ ժպտացեք, թող անկեղծ ժպիտը ձեր դեմքից չպակասի։

Թող Ձեր սիրտը միշտ երջանկությամբ լի լինի, դա աչքերից անգամ երևա։

Թող շրջապատված լինեք հարազատ մարդկանցով, ովքեր սեր և խնամք կպարգևեն ձեզ։ Թող յուրաքանչյուր ձեր օրը լցված լինի ուրախությամբ և թեթևությամբ։

Մշտնջենական գեղեցկություն և անսպառ հմայք💗💗💗

Գրկում ենք բոլորիդ😘🤗  Ձեր Յուստ 💋💋💋

#գարուն #մարտի8 #շնորհավոր #աղջիկներ #յուստ #շվեյցարականկոսմետիկա #գեղեցկությունևառողջություն #առողջությունևգեղեցկություն #երջանկություն #ջերմություն #մարտ #սեր

03/03/2022

🇨🇭 Ցանկանում եք զգալ իրական Շվեյցարիայի բույրը, զգալ նրա թավշյա
նյութակազմն ու ստանալ ավելի փայլուն շլացնող մաշկ։

⚡✨ Մարտի 11-ին արի , Ծովակալ Իսակովի 11 Beauty Forum Exhibition-ին by

Մենք կլինենք ներկայացված մեր ամբողջ թարմացված տեսականով։ Գտեք մեր բարձրագույն մաքրության եթերայուղերը, բազմաֆունկցիոնալ խոտաբույսային քսուքները և սքանչելի պրեմիում դասի դեմքի խնամքի շարքը բոլորն այդտեղ։

Սպասում ենք ձե՛զ

28/02/2022

ՅՈՒՍՏԸ գնում է հյուր ☺️

🌸🌱Գարնան առաջին օրը գնում ենք հյուր բժիշկ-կոսմետոլոգ -ին մաշկի գարնանային խնամքի գաղտնիքներին տեղեկանալու համար

🤔Գրեք ձեզ հետաքրքրող հարցերը, և բժիշկը դրանց սիրով կպատասխանի

Timeline photos 20/02/2022

Լավ տրամադրությունը վերականգնելու 5 միջոց
Նոր տարին անցավ, բայց դա տխրելու առիթ չէ՛։ Բայց, եթե, այնուամենայնիվ, հուսահատվել եք ու կորցրել լավ տրամադրոությունը, հիմա մենք այն արագ հետ կբերենք։

🏋 Միջոց 1-ին։ Սպորտ՝ հիանալի հակասթրես։ Եթե տխուր եք, հարկավոր է անել կարդիո մարզում։ Երբ ցատկոտում ես ու շարժում ձեռքեր-ոտքերը, դժվար է կենտրոնանալ ինչ-որ թախծոտ բանի վրա (այ բայց դանդաղ պրես անելուց կարող եք սկսել լացել ու հիշել, որ 15 տարի առաջ մանկապարտեզի դաստիրակը ձեր ոտքին է կանգնել։ Ռեալ է, դրա համար ընտրեք ինչ-որ դինամիկ վարժություն)։
✅ Միջոց 2-րդ։ Մաքրություն։ Հա՛, հա։ Դժվար է դրական մտածել, երբ կողքդ ամեն բան թափթփված է։ ՁԵր տրամադրությունը բարձրացնելու համար ազատվեք ամբողջ աղբից և հավաքեք ամեն ինչ։ Իսկ եթե տանը փոշու մի փշուր չկա, ամեն բան իր տեղում է, անգամ խոհանոցի տոպրակների դարակում, ապա ժամանակն է զբաղվել իրերը հին տեղից նորը տեղափոխելով (սկսեք մանր բաներից)։
😋 Միջոց 3-րդ։ Քանի՞ բաղադրատոմս ունեք պահապանած սոցցանցերում։ Ժամանակն է պատրաստել նոր ուտեստ կամ ըմպելիք։ Անգամ եթե հետևում եք սննդակարգի, հենց պատրաստելու ընթացքն արդեն թերապիա է։ Չհապաղե՛ք։
🍊 Միջոց 4-րդ։ Յուստի «Էներջի +» եթերայո՛ւղը։ Արագ և արդյունավետ կսպանի յուրաքանչյուր թախիծ։ Արևահամ ցիտրուսների և կենարար խոտանբույսերի էներգետիկ կոկտեյլը թարմացնում է, տոնուս է հաղորդում, խթանում է, վերականգնում է էներգիան և բարձրացնում տրամադրությունը։
📃 Միջոց 5-րդ։ Կազմել ցուցակ այն բոլոր անելիքների, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունը և հետևել դրան։
👇 Այժմ եկեք մեկնաբանություններում յուրաքանչյուրս պատմենք, թե ինչն է նրան հեռու պահում տխրելուց։ Մեզ, օրինակ, օգնում են մեր սիրելի հաճախորդները, որոնք առանց ժպիտ մեր սրահ չեն մտնում։

#շվեյցարականորակ #եթերայուղ #կոսմետիկաշվեյցարիայից #բնականկոսմետիկա #լայֆհակեր

Photos from Swiss Just, Armenia's post 19/02/2022

Արագ հեռացրեք տարածքից տհաճ հոտերը

Մեր էուկասոլ ցողիչի ևս մեկ առանձնահատկություն, այն հեռացնում է փակ տարածության տհաճ հոտը և ախտահանումը օդը։
❔ Եթե մտահոգված եք, թե ի՞նչ վերցնել ընդմիջման, որպիսզի գործընկերները տհաճ հոտից չբողոքեն։ Մեր պատասխանն է, ինչ ցանկանում եք և «Էուկասոլ»։
🌿 Ընդմիջումից հետո երկու անգամ էուկասոլ փչեք և սենյակի թարմ բույրը ապահոված է։
🌿 Էուկասոլը հեշտությամբ վերացնում է ծխախոտի ծուխի հոտը։
💧 Անանուխի, խնկունու, նվենու եթերայուղերը, որոնք առկա են «Էուկասոլի» բաղադրությունում, նպաստում են ուշադրության կենտրոնացմանը և աշխատունակության բարձրացմանը, քչացնում գերհոգնածությունը։
📲 Պատվիրելու համար գրե՛ք անձնական նամակով;

Timeline photos 18/02/2022

Նարդոսի 5 ամենաօգտակար հատկությունները

💤 Քսուն – նարդոսը օգնում է արագ քուն մտնել, այն ունի նաև բարենպաստ քունը կարգավորելու ազդեցություն։ Պարզապես կաթեցրեք Յուստի «Նարդոս» եթերայուղը բարձին։

😌 Նյարդային համակարգ – նարդոսի բույրը օժտված է հանգստացնող ազդեցությամբ, նվազեցնում է նյարդային գրգռվածությունը։

🐜 Պաշտպանում է միջատներից – նարդոսի եթերայուղի բույրը հանդիսանում է արդյունավետ միջոց ընդդեմ զանազան միջատների՝ օրինակ մոծակները, մլակները և ցեցը։ Յուստի «Նարդոս» եթերայուղից մի քանի կաթիլ ավելացրեք մեկ բաժակ ջրին կամ անձեռոցիկին և տեղադրեք պահարանում։ Այլևս ոչ մի ցեց ձեր մուշտակը չի ուտի։

🔸 Մաշկի ընդհանուր խնամք – նարդոսն օժտված է հակասեպտիկ և հակասնկային ազդեցությամբ։ Կարող եք հարստացնել ձեր քսուքները այս յուղն ավելացնելով։։

🛁 Նարդոսի յուղով օգտակար է վաննաներ ընդունել, դրանք կունենան երկու ազդեցություն – մաշկի խնամք և նյարդերի հանգստացում, բավական է խառնել 4-8 կաթիլ Յուստի «Նարդոս» եթերայուղը Յուստի «Սան Ակտիվ» լոգանքի աղին։

❕Կարևոր❕ Ջուրը պետք չէ շատ տաք լինի (մաքսիմում 36-37 աստիճան)։

#յուստ #գեղեցկությունևառողջություն

Photos from Swiss Just, Armenia's post 16/02/2022

Աղջիկներ սկսում ենք պատրաստվել մեր սիրելի տղամարդկանց համար նվերներ։ Ոչ, ԳՈՒԼՊԱ ՉԷ։

❌ Խորագիր #առանցնասկի

Մինչև դուք փնտրում եք, ինչ նվիրել մեր պաշտպաններին, մենք առաջարկում ենք խնդրի լուծում։

❤️ Win-win իրավիճակ կլինի նվիրել Յուստի հավաքածուներից մեկը։ Բոնուսն էլ կդառնան հաճելի գները։
Ուրախացրեք ձեր սիրելի տղամարդուն շվեյցարական հավաքածուով։
Պատվիրելու համար գրեք անձնական նամակով կամ մեկնաբանություններում։

Timeline photos 15/02/2022

💕 Սեր, սեր, սեր ամենուր։
Սիրելինե՜րս,
Կայացավ մեր շատ սպասված առաջին ցուցադրումը մեր նոր հասցեում, հիշեցում մենք տեղափոխվել ենք Նալբանդյան 23/17 հասցե, Թումանյան և Նալբանդյան խաչմերուկի հատման հատվածում։

💁🙎🙍Այս Սուրբ Սարգսի տոնը աղջիկների մի հիանալի խումբ որոշել էր անցակցնել Յուստի նոր շոուռումում դեմքի խնամքի Vital Just Լյուքս դասի շարքի ցուցարությանը մասնակցելով։ Էլ ինչ ավելի լավ տարբերակ անցկացնել երիտասարդների օրհնության օրը, քան երիտասարդանալով։ Հաճելի զրույցը, ընկերական և զվարթ միջավայրը, հին ծանոթներին միանալը և նոր արժեքավոր ծանոթություններ հաստատել անպակաս էին։ Բայց ամենահաճելին նրբագույն նյութակազմով և բացառապես բնական բույրերով Վիտալ շարքը մաշկի վրա զգալն էր։ Դեմքի սպայից մեր հյուրերը ստացան մեծագույն բավականություն։ Այսպիսի խնամքից հետո մեր հյուրերի մաշկը դարձել էր թարմ, մետաքսյա և հանգստացած։ Հանգստանում են նաև նյարդերը, երբ վերանում ես առօրյա խնդիրներից և տրամադրում ժամանակ միայն սիրելի Քեզ, թեկուզ միայն 45 րոպեով։ Մեր 3 անզուգական քսուքների նվեր-փորձանմուշներն ու մինի ֆորմատները մեր սիրելի հյուրերին դեռ երկար կհիշեցնեն իրենց անցկացրած այս սքանչելի օրն ու կկիսվեն իրենց ընկերուհիների հետ, թե ինչքան լավ նոր քսուքների հավաքածու են նրանք գնել Յուստից։

⚡ Եվ մեկ անգամ շնորհավորենք մեր հյուրերից Անահիտին, իր ծննդյան օրվա առթիվ։ Հուսով ենք նվերը՝ Յուստի մարմնի դետոքս պիլինգը, կդառնա ամենասիրելի միջոցը։
Ցանկացա՞ք մասնակցել այսպիսի միջոցառման։ Գրանցվեք հենց հի՛մա անձնական նամակով, քանի դեռ կան տեղեր։

Timeline photos 14/02/2022

🇨🇭 Շվեյցարական դեղատուփ

🌿 31 խոտի եթերայուղ և Շվեյցարական աստղիկի էքսկլյուզիվ կոմպոզիցիան կդառնան տարատեսակ ցավերի դեմ պայքարի ձեր անփոխարինելի միջոցները։

⭐ Ալպիական բալասանը՝ Յուստի յուրահատուկ բալասանը, որը ներառում է ավելի քան 20 բույսերի հյութամզվածքներ և եթերայուղեր, արդեն տարիներ շարունակ համարվում է Յուստի ֆլագմաններից մեկը։

🎒 Օգտագործվում է փոքր քանակով և ունի կոմպակտ չափ, սրա հաշվին ձեր լավագույն ուղեկիցն է ոչ միայն ճանապարհորդելիս, այլև ձեռքի պայուսակում
պահելու համար։

🌿🌱 Անզուգական 31 խոտի յուղ՝ եթերայուղերի այս բացառիկ կոմպոզիցիան կդառնա ձեր անփոխարինելի օգնականը։ Այս յուղի գաղտնիքը կայանում է դրա օգտագործման բազմազանության և դրա ազդեցություն զանազանության մեջ։
Դրեք ❤️ եթե այս միջոցներն արդեն ձեր դեղատուփում առկա են։

#գեղեցկությունևառողջություն #շվեյցարիա #կոսմետիկա #եթերայուղ
#կոսմետիկաշվեյցարիայից #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա

Timeline photos 14/02/2022

❤️🇨🇭 Շնորհավորում ենք մեր բոլոր սիրելի հաճախորդներին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ։

Աշխարհում լավագույնը սիրելն ու սիրված լինելն է, այդպես չէ։ Թող նրանք, ովքեր գտել են իրենց սերը ամբողջ ուժով պինդ պահեն այն, իսկ նրանք ովքեր դեռ փնտրում են, անպայման այս տարի գտնեն իրենց երկրորդ կեսին։

🇨🇭 Ցանկանում ենք սիրահարվածության զգացմամբ անցկացնել ամեն օր։ Ցանկանում ենք սիրել ձեր մտերիմներին, երկրորդ կեսին, աշխատանքը կամ գործունեությունը, ձեր կյանքն ու ինքներդ ձեզ։ Եվ թող սերը միշտ փոխադարձ լինի։

Իսկ Յուստը մի՛շտ ձեզ կօգնի այդ հարցում։
#վալենտին #Սուրբվալենտինիօր #սիրահարներիօր #փետրվարի14 #սերբոլորին #սեր #կոսմետիկաշվեյցարիայից

Timeline photos 13/02/2022

🍊 «Նարինջ ու մանդարինի» սեզոնը կանցնի, բայց Յուստի «Նարինջ» եթերայուղը կմնա ձեզ հետ։
😜 Վառ մրգային բույրը միշտ առաջացնում է տոնական տրամադրություն, և սա այս եթերայուղի միակ առավելությունը չէ։
🤘 Յուստի «Նարինջի» վառվռուն հյութեղ բույրը ունի հակադեպրեսանտի ազդեցություն։ Հիանալի աջակից է սթրեսսի ժամանակ, ընկճված վիճակում և խուճապի ժամանակ։
💛 Նարինջի յուղով հարստացված կոսմետիկ միջոցները նպաստում են մաշկի առաձգականության վերականգնմանը, քչացնում են կնճիռները, օգտագործվում են, որպես վիտամինացնող, պաշտպանիչ միջոց։ Այն օգտագործվում է կոսմետիկ փաթաթումների, լոգանքների և մերսումների նպատակով։

#շվեյցարականորակ #եթերայուղ #կոսմետիկաշվեյցարիայից #բնականկոսմետիկա

Timeline photos 12/02/2022

Խառնելով կիտրոնի եթերայուղը կամ հյութը աղին, կարող եք մետաղական մակերեսներից հեշտությամբ մաքրել ժանգը։

#հփՅուստից

Timeline photos 11/02/2022

Ինչպե՞ս օգնել խնդրային մաշկին

✨ Յուստի «Սան ակտիվ» քսուքի յուրահատուկ ֆորմուլան՝ ծովային ջրիմուռների և մեռյալ ծովի աղի էքստրակտներով, աշխատում է արդյունք ստանալու վրա✨

💎Ծովի աղը պարունակում է ավելի քան 100 հանքանյութ, կարճ՝ Մենդելեևի աղյուսակը, չմոռանաք ցինկը։

❗ «Սան ակտիվ» քսուքը շատ քիչ է օգտագործվում, այն կարող եք կիրառել, որպես ցերեկային քսուք։

Նաև, «Սան ակտիվ» քսուքը շատ լավ համակցվում է եթերայուղերի հետ։ Ուստի ընտրեք Ձեր ուզած եթերայուղը կախված արդեն ձեր ցանկալի արդյունքի։
📲 Պատվիրելու համար գրեք անձնական նամակով։

#խոտաբույսայինքսուքներ #բնականկոսմետիկա #կոսմեցեվտիկա #յուստ #շվեյցարականորակ #ամանորյանվերներ

Timeline photos 11/02/2022

❤️❤️❤️

Timeline photos 10/02/2022

😉 Ի՞նչ ընդհանրություն ունեն բոլոր աղջիկները։ Ճի՛շտ է, խմանքը։

Սիրելիներս, փետրվարի 12-ին ժամը 16։00-ին մեր արդեն նոր հասցեում՝ Նալբանդյան 23/17 գտնվող շոուռումը իր շատ հյուրընկալ դռներն է բացում մի շատ ուրախ և աղմկոտ աղջիկների խմբի համար Vital Just դեմքի խմամքի լյուքսային շարքի սպա-ցուցադրման համար։

Մեր ցուցարման ընթացքում մեր հյուրերը կստանան՝
✨ Անձնական էքսպրես-կոնսուլտացիա մեր կոսմետոլոգ -ից
✨ Vital Just շարքի բոլոր միջոցները անձամամբ փորձելու հնարավորություն,
✨ Պատասխաններ բոլոր հետաքրքրող հարցերին,
✨ Ամբողջական լիցքաթափում աշխատանքային շաբաթվա վերջում։

Ինչպես նաև նվերներ և համեղ հյուրասիրություն։

Առաջարկում ենք ձեզ ուղիղ միացման ձևաչափով այցելել այս միջոցառումը, որպիսզի հետագայում դուք Ձեր ընկերների հետ այցելեք մեզ և անձամբ փորձեք Յուստի լյուքս դասի դեմքի շարքը։

Գրեք մեզ անձնական նամակով, որպիսզի ծանոթացնենք մանրամասներին։ Սպասում ենք ձեզ մեր ուղիղ միացմանը Փետրվարի 12-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին, ժամը 16։00-ին։

Timeline photos 10/02/2022

Առավոտը սուրճո՛վ չի սկսվում, այլ Յուստի միջոցներից

💕 «Էդելվեյս և Սպիտակ մանուշակ» ցերեկային պաշտպանիչ քսուք, SPF 10: Հագեցնում է մաշկը խոնավությամբ, պարգևում փայլ ու առողջ տեսք։

🌿 Ցողիչ «Էուկասոլ»՝ ձեր անձնական պաշտպանը։ Տնից դուրս գալուց առաջ մեկ անգամ ցողելով, դուք այլևս ապահով եք։

Իսկ Յուստի ո՞ր միջոցն է ձեր օրվա սկիզբը։

#կոսմետիկաշվեյցարիայից #յուստիաշխարհ
#դեմքիխնամք #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա

Timeline photos 09/02/2022

Եթերայուղերի բազմազանության մեջ առաջնորդներից է Թեյի ծառի եթերայուղը
Այն ունի օգտագործման բավական մեծ սպետր, և մեր այսօրվա մեր գրառումը նվիրված է հենց դրան

🌿ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱ
Թեյի ծառի յուղը օժտված է շատ յուրահատուկ բույրով, այդուհանդերձ այն ունի հզորագույն հակաբորբոքային հատկություններ։

🌿ԱՐՈՄԱՎԱՆՆԱ
Ավելացրեք 5 կաթիլ որևէ էմուլգատորին, օրինակ ծովի աղին և խառնուրդը լցրեք տաք ջրի մեջ (36-37 աստիճան)։ 10 րոպե վաննա ընդունեք։

🌿 ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ
Թեյի ծառի եթերայուղը հիանալի պայքարում է մաշկային խնդիրների դեմ, ուստի այն հաճախ է կիրառվում կոսմետոլոգիա մեջ։ Այս յուղը կարելի է ավելացնել դիմակների և սկրաբերի մեջ, շամպունների և մազերի կոնդիցիոներների մեջ, ինչպես նաև քսուքների մեջ։ Չափաբաժինն է 5 կաթիլ 10 գր կոսմետիկ միջոցին։

🌿ՄԵՐՍՈՒՄ
Մերսման համար ավելացրեք 5 կաթիլ Թեյի ծառի եթերայուղը բազային կոսմետիկ յուղին։
Այս հրաշագործ եթերայուղի օգտագործումները դեռ շատ են, սակայն այսօր այսքանը։ Հետևեք մեր գրառումներին ավելիի համար։
Թեյի ծառի եթերայուղը պատվիրելու համար գրեք անձնական նամակով։

#եթերայուղ #շվեյցարականորակ #ամանորյանվերներ

Photos from Swiss Just, Armenia's post 08/02/2022

💕😉 Մի՛ սահմանափակվեք բացիկով, չէ որ փետրվարի 14-ը ամենառոմանտիկ տոնն է։ Սիրելիներս, միայն Ձեր համար, ՅՈՒՍՏԸ պատրաստել է հաճելի գներով նվերների հավաքածուներ Ամենասիրելիների համար։

Photos from Swiss Just, Armenia's post 11/01/2022

Եթերայուղերը և կենդանակերպի նշանները
Մաս III

♐ Աղեղնավոր – Եթերայուղ «Թեյի ծառ» Յուստից։

Ձեր համար բնական և էկոլոգիաապես մաքուրը զուտ բառեր չեն։ Աղեղնավորները մշտապես ձգտում են նորանոր գիտելիքների։ Նրանք նպատակասլաց և հավակնոտ։ Կատարելության ձգտում և սերը Աղեղնավորների արյան մեջ են։ Դուք ծնված եք ճանապարհորդելու համար, մոլորակ ցանկացած կետում զգում եք Ձեզ ինչպես տանը, և ամբողջ կյանքն անց եք կացնում նոր տպավորությունների հետևից վազելով։ Բայց այս բոլոր արկածները կարող են արտահայտվել Ձեր ինքնազգացողության վրա, այդ պատճառով Յուստի Թեյի ծառի եթերայուղը յուրաքանչյուր դեղատուփի MUST HAVE-ն է։

♑ Այծեղջյուր – եթերայուղ «Հակասթրես» Յուստից
Կարծես, թե դուք երբեք թույլ չեք տալիս Ձեզ հանգստանալու և ոչ մի օր չեք տրամադրում լիցքաթափվելուն։ Իսկ Դուք առահասարակ հանգստանալ գիտե՞ք։ Այծեղջյուրները մշտապես փնտրում են ճանապարհներ իրենց աշխատանքը կատարելագործելու և իրենց անձն upgrade անելու։ Ավե՜լի խիստ ինքնաքննադատի և աշխատամոլի դժվար է պատկերացնել։ Յուստի «Հակասթրես» եթերայուղը օգնի հանդարտեցնել Ձեր ներքին պերֆեկցիոնիստին և կստեղծի ձեր բաղձալի «աշխատանք-կյանք» հավասարակշռությունը։

♒ Ջրհոս – Եթերայուղ «3 Անանուխ Միքս» Յուստից
Չնայած, որ ձեզ հաճախ անվանում են ամենաէկսցենտրիկ և ստեղծարար կենդանկերպի նշանը, ձեզ պետք փոքրիկ օգնություն ձեր հանճարեղ մտքերը արտահայտելու գործում։ Ձեր դաշնակիցը դարձրեք Յուստի «3 Անանուխ Միքս»-ը և ամենինչն կարող եք ավելի սթափ և լուրջ նայել։

♓ Ձկներ – Եթերայուղ «Նվենի» Յուստից
Դուք հաճախ եք դառնում ձեր իսկ երազանքների և ցանկությունների գերին։ Շատ ժամանակ դուք ինչ-որ տեղ լողում եք հեռո՜ւ-հեռու, շատ անգամ եք դուք հասնում եք ամպերին, որպիսի չբախվեք իրականության հետ։ Մի՛ վախեցեք ոչինչից։ Յուստի «Նվենու» եթերայուղը կօգնի հաստատել ավելի ամուր կապ իրականության հետ և կկենտրոնացնի նրա վրա ինչ կարևոր է։

Իսկ Ձեր կենդանակերպի նշանն ի՞նչ է։ Գրեք Ձեր պատասխանը մեկնաբանություններում և հետևեք մեր ուղեցույցին։

Photos from Swiss Just, Armenia's post 11/01/2022

Եթերայուղերը և կենդանակերպի նշանները
Մաս II

♌ Առյուծ- «Գուդուչի» եթերայուղ Յուստից
Ոչ մեկի համար նորություն չի, որ Առյուծները արքայական են և ինքնավստահ, նրանք անմիջապես արժանանում են ուշադրության, որտեղ, որ հայտնվեն։ Կողքից թվում է, որ այս արքաներին ոչինչ չի սպառնում, սակայն շատ մեծ ուշադրություն իր անձի նկատմամբ բերում է էմոցիոնալ այրման։ Որպիսի մնալ բարձունքում և տոնուսի մեջ, հարկավոր է խթանիչ եթերայուղ «Գուդուչի» Յուստից։ Յուղը կառույգացնի և ուժ կհաղորդի կարևոր պահերին, նաև կթուլացնի գլխացավը և թարվածությունը։

♍ Կույս – եթերայուղ «Էներջի+» Յուստից
«Ամենապրակտիկ» մարդը, այսպես կարելի բնութագրել այս կենդանակերպի և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Այս նշանի տակ ծնվածները ամեն-ինչում ձգտում են կատարելության, խորաթափանցությամբ, ռացիոնալությամբ և աշխատասիրությամբ։ Այդ է պատճառը, որ Կույսերը պետք է մշտապես ձեռքի տակ ունենան Յուստի «Էներջի+» եթերայուղը հուզական ներդաշնակությունը վերականգնելու համար։ Յուղը թարմացնում է ուղեղը, արթնացնում է մարմինը և ակտիվացնում ոգին։

♎ Կշեռք – «Գարդենիայի» եթերայուղ Յուստից
Բնատուր հմայիչ և բարեհոգի Կշեռքի գլխավոր նպատակն է, ինչպես հուշում է կենդանակերպը հավասարակշռության պահպանում է։ Գարդենայի բույրը օգնի հանգստացնել յուրաքանչյուր հուզական պոռթկումը և գտնել ոսկե միջինը, կպարգևի հանգստության զգացում։

♏ Կարիճ – եթերայուղ «Ձմեռային երեկո» Յուստից

Կենդանակերպի ամենակրքոտ նշանը լինել շատ դժվար է։ Կարիճի սիրտը շատ հաճախ լի է խանդով։ Յուստի «Ձմեռային երեկո» Եթերայուղը ազդում է, որպես հոգու հանգստացնող և առանձնահատուկ «վստահության ցուցանիշ»։ Այն հանում է լարվածությունը և օգնում «սիրտը բացել», որպիսի ինքնամոռաց սիրել։

Իսկ Ձեր կենդանակերպի նշանն ի՞նչ է։ Գրեք Ձեր պատասխանը մեկնաբանություններում և հետևեք մեր ուղեցույցին։

Photos from Swiss Just, Armenia's post 11/01/2022

😉 Յուրաքանչյուր կենդանակերպին համապատասխանում է, ոչ միայն հովանավորող մոլորակը, այլև եթերայուղերը։ Մենք կազմել ենք փոքրիկ եթերայուղերի ուղեցույց և առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ։ Թերթե՛ք։
Մաս-I

♈ Խոյ - եթերայուղ «Նարդոս» Յուստից։
Այս կենդանակերպը ժամանակ առ ժամանակ չափազանց ակտիվ և էներգիայով լի է լինում։ Մեղմացրեք Ձեր ակտիվությունը Յուստի «Նարդոսի» եթերայուղով, որը հայտնի է լիցքաթափող ազդեցությամբ, ոչ միայն մարմնի, այլև ուղեղի վրա։ Վերցեք այն Ձեզ հետ, երբ պետք է թույլացնել լարվածությունը։

♉ Ցուլ - եթերայուղ «Սոճի» Յուստից։
Չնայած համառությանը, ցուլը ավանդապաշտ է և հակված չէ կյանքի կտրուկ փոփոխություններին։ Փորձեք ձեր օրը սկսել Յուստի սոճու բույրով, որը ոչ միայն ուժեղացնում է Ցլի բոլոր ուժեղ կողմերը, այլև օգնում է նորամուծություններին հարմարվել, դարձնելով նրանց առավել ձեռնարկող և կյանք սիրող։

♊ Երկվորյակներ – եթերայուղ «Կիտրոն» Յուստից։
Երկվորյակները ինքնին շատ ամիջական են, կյանքով լի և շփվող, նրանք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինֆորմացիայի փողանակման։ Յուստի «Կիտրոն» եթերայուղի մի քանի կաթիլը կլրացնի Ձեր էներգետիկ պաշարները և կօգնի կենտրոնանալ։

♋ Խեցգետին - եթերայուղ «Անանուխ» Յուստից։
Ռոմանտիկ խեցգետինները կարիք ունեն ոգեշնչման և աջակցության։ Զգայուն և արագ վիրավորվող Խեցգետինները, որոնք հակված են մելանխոլիայի, տրամադրության անկման, շատ օգտակար է անանուխի հանգստացնող բույրը, որը կբերի հանգստություն և լավատեսություն։ Վա՛յ, կարծես Դուք գտաք Ձեր կախարդական թուրմը։

Իսկ Ձեր կենդանակերպի նշանն ի՞նչ է։ Գրեք Ձեր պատասխանը մեկնաբանություններում և հետևեք մեր ուղեցույցին։

06/01/2022

🎄 Մեր շատ սիրելիներ,
Այս լուսավոր Սուրբ ծննդին ցանկանում ենք լիքը խինդ: Սիրով տուն, երջանկություն, ջերմություն, համերաշխություն:
Որախություն յուրաքանչյուր րոպեոում
Ձե´ր Յուստ ❤️

31/12/2021

🎄 Շնորհավոր Նոր տարի

Սիրելինե՜րս,

🥳 Շնորհավորում ենք բոլորին այսքան սպասված և կախարդական տոնի առթիվ։

💯 Թո՛ղ 2022-ը տոնածառի լույսերի և ամանորյա հրավառության պես պայծառ լինի, և Նոր տարվա գիշերվա պես ուրախ։ Մաղթում ենք նայել կյանքին միայն դրական կողմից, ուրախանալ անգամ մանրուքներին, ամեն ինչին նայել ժպիտով և գտնել դրականը։ Եղեք առողջ, երջանիկ և գեղեցիկ։

✨Միշտ ուրախ ենք տեսնվելու և սպասում ենք ձեզ մեր արդեն նոր շոուռումում Նոր տարուն։

🤗Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։

Սրտանց Ձեր, Յուստ

Timeline photos 28/12/2021

❄️ Ամանորյա արձակուրդի
❄️Աշխատանքային ռեժիմը

✨1-3 Ոչ աշխատանքային
🔥4-5 12:00 -18:00
✨6-9 Ոչ աշխատանքային

📲 374 (33) 33 07 70

22/12/2021

♥️Ինչպես գտնել մեզ

Timeline photos 20/12/2021

Բոլոր նրանց համար, ովքեր ամանորյա գիշերը շպարով են քնում

😳 Արթնանում եք ու հայելու մեջ տեսնում, որ օծանին վերին կոպից իջել է այտերի վրա, իսկ ստվերները բացի նախատեսված վայրից ամենուր ե՞ն։ Հոգ չէ՛։ Գործի է անցնում մաքրման երկփուլ գործընթացը՝ Դիմահարդարումը հեռացնող միջոց և Լվացվելու գել Յուստից։

👉 Առաջին հերթին զգույշ հեռացնում եք աչքերի շպարը։
«Դամասկոսյան վարդ» շպարը մաքրելու միջոցը՝ լավագույն միջոցն է ջրակայուն շպարը մաքրելու համար։ Այն նուրբ և արդյունավետ մաքրում է օծանին թառթիչներից, շրթներկը և մնացյալ շպարը։

Գլխավոր օրենքը՝ մի ձգեք աչքերի շրջանակների մաշկը, շփման ուժը այստեղ հաստատ անտեղի է։ Մի քանի կաթիլ բամբակին, թողնում եք 30 վայրկյան և շպարը մաշկից հեռանում է։
Երկրորդ հերթին լվանում եք դեմքը «Պրովանսյան վարդ» գելով։

👉 Գելը նուրբ, միաժամանակ խորը մաքրում է մաշկը և ծակոտեները շպարի մնացորդներից, կեղտի մնացորդներից և ճարպագեղձերից արտազատվող կեղտը։ Լվանալուց հետո մաշկը չի ունենում տհաճ ձգվածություն։

Պատրաստվեք Ամանորին Յուստի հետ։

#դեմքիխնամք #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա #ամանորյանվերներ #նորտարի2022 #նորտարի

Timeline photos 19/12/2021

Դեմքի քսուք պետք է նվիրել միայն նրանց, ում շատ լավ ես ճանաչում՝ մամային, սիրելի քույրիկին, մտերիմ ընկերուհուն, այդ ժամանակ վստահ կլինես, որ նվերը կհամապատասխանի։

#նվերներյուստից խորագիր

Յուստի քսուքները կարելի նվիրել բոլորին։ Գիտեք չէ, որ այն համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին։

💕 Անզուգական դուետ՝ դեմքի ցերեկային խոնավացնող քսուք «Էդելվեյս և սպիտակ մանուշակ» + դեմքի գիշերային սնուցող քսուք «Էդելվեյս և քրքում», էդելվեյսի և շվեյցարական սարցադաշտային ջրերի հարստացված ֆորմուլայով ալպիական խոնավեցնող կոմպլեքս։

✨ Երկու բանաձևի մեկտեղում ցերեկային և գիշերային ազդեցությամբ՝ դեմքի քսուք 24 ժամ «Էդելվեյս»։ Կարևորագույն բաղադրիչն է սարցադաշտային ջրիմուռը՝ վերականգնման կուրսային թերապիա։ Սառցադաշտային ջրիմուռը՝ քսուքի ակտիվ բաղադրիչը, պարունակում է այսպես կոչված «երկարակոցության գեն», որը նպաստում է մաշկում կոլագենի և էլաստինի արտադրմանը, ինչով վերականգվում է երիտասարդությունը և առաձգականությունը, դարձնում է միաերանգ, հաղորդում է հայլայթրի էֆֆեկտ։

Նվիրեք օգտակար նվերներ Յուստից։

📲 Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում։

#ամանորյանվերներ #դեմքիխնամք #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա #դեմքիքսուք

Timeline photos 18/12/2021

🎄 Լայֆհակ՝ ինչպես սակավացնել նախամանորյա սթրեսսը։
Նոր տարվան բան չմնաց, բայց առջևում լիքը գործ կա անելու։ Ինչպես հաջողացնել ավարտին հասցնել բոլոր գործերը աշխատավայրում, ոչ մեկի հետ չկռվել՝ պատմում ենք հենց հիմա։ 👇

1. Կազմում եք ամանորյա անելիքների ցուցակ, այնտեղ ներառում եք ամեն-ինչ մինչև ամենափոքրիկ գործը, օրինակ՝ նոր տարվա համար նոր զգեստ գնել, զանազան տնային գործեր, գնումներ՝ նվերներ, ուտելիք և նոր տարվա ներկայացման տոմսեր, և այլն․․․

2. Հրաժարվեք իդեալից, հենց բարձր սպասելիքներն են փչացնում ամանորյա տրամադրությունը։ Զգում եք, որ հեսա «կփրփրե՞ք»։ Վերցրեք Յուստից «Հակասթրես» եթերայուղերի կոմպոզիցիան և քսեք քունքին։ Այս հատընտիր եթերայուղերի հավաքածուն ունի արագ և երկարատև ազդեցություն, ազատում է էմոցիոնալ հոգնածությունից և դրանից բխող ֆիզիկական ուժասպառությունից, կարգավորում է հոգեբանական վիճակը։ 😌

3. Վայելեք պահը։ Ձեր ուժերը և ազատ ժամանակը ավելի լավ է օգտագործել պահը գնահատելու համար։ Զբոսնեք, ուսումնասիրեք նախաամանորյա քաղաքը իր զվարճալի թոհ ու բոհով, երեխաների հետ այցելեք ձմեռային այգի, այլ ոչ թե մոլլ։

😉 Եթե անգամ բացարձակապես ժամանակ չունեք աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով, կարող եք այլ կերպ նայել տուն վերադառնալու ճանապարհին։

4. Ուրախացրեք Ձեզ։ Հասցրել եք ամեն ինչ գնել և բոլոր գործերն ավարտել, բայց մեկ է ուրա՞խ չեք։ Ամենայն հավանականությամբ՝ ինքներդ Ձեզ ժամանակ չեք հատկացրել։ Մինչև պլանավորելը՝ ինչ սեղան գցել, կամ ում ինչ նվիրել, մտածեք ինչ անակնկալ անել ինքներդ Ձեզ։

🎁 Օրինակ՝ Յոստի «Նարդոսի» եթերայուղը։ Նարդոսի բույրն օժտված է հանգստացնող ազդեցությամբ, քչացնում է նյարդային դյուրագրգիռությունը և նպաստում է արագ քուն մտնելուն։
Ուրախացրեք ինքներդ Ձեզ օգտակար նվերներով Յուստից։

Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում։

#շվեյցարականորակ #կոսմետիկաշվեյցարիայից #բնականկոսմետիկա #նորտարի #սթրես #ամանորյանվերներ

Timeline photos 17/12/2021

👀👄 Շիճուկ «Էդելվեյս» և քսուք-կոնտուր աչքերի և շրթունքների շրջանակների համար «Էդելվեյս»

#նվերներյուստից խորագիր

⚡ «Էդելվեյս» շիճուկը պարունակում է ակտիվ բաղադրիչների բարձր կենտրոնացում, որոնք տարրական խնամքի արդյունավետությունը բարձրացնում են, նպաստում են տեսանելի կնճիռների քչացմանը, ապահովում են ակնհայտ լիֆտինգ և ձգում են մաշկը։Անհրաժեշտ է կրկնել գործողությունները առավոտյան և երեկոյան։

Եթե ունեք դեմքի առավել պրոբլեմատիկ զոնաներ ավելացրեք 1-2 կաթիլ այդ հատվածին։
🕐 3-4 րոպե անց՝ շիճուկի ներծծվելուց հետո, քսում եք աչքերի և շրթունքների շրջանակների համար քսուք – կոնտուր «Էդելվեյսը»։

Քսուքը քսում եք մատնեմատի բարձիկին և շրջանաձև տարածում եք։ Ներքևի կոպին հարկավոր է քսել աչքի ծայրից դեպի ներս նուրբ մերսելով, վերին կոպի դեպքում՝ արցունքգեղձից դեպի դուրս։

Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում։

#դեմքիխնամք #շվեյցարականորակ #բնականկոսմետիկա #դեմքիքսուք

Photos from Swiss Just, Armenia's post 16/12/2021

😍 Այս հարմարավետ եթերայուղը կդարձնի Ձեր երեկոն հաճելի, հանգստություն կպարգևի և կպարուրի ջերմությամբ ծանր աշխատանքային օրվանից հետո։

Ներկայացնում ենք Յուստի «Ձմռան երեկո» եթերայուղը։

🎄 «Ձմռան երեկո» յուղը՝ եթերայուղերի (դարչինի, կիտրոնի, նարնջի, նարդոսի, սպիտակ եղևնու, գաճաճ մայրու, մշկընկույզի, մրտենու, անիսոնի, ֆենխելի) էքսկլյուզիվ կոմպոզիցիա է, որը կօգնի հասնել մարմնի և հոգու ներդաշնակության, հաղորդում է ջերմության և հարմարավետության զգցում, հատկապես երկար ու ձիգ ձմեռային երեկոներով։

☕ Թրմեք Ձեր սիրած թեյը, փաթաթվեք տաք ծածկոցով, միացրեք Ձեր սիրելի սերիալը և իսկապես վայելեք ձմեռային երեկոն Յուստի եթերայուղի հետ։

📲 Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում ։

#շվեյցարականորակ #եթերայուղ #կոսմետիկաշվեյցարիայից #բնականկոսմետիկա #նորտարի #սթրես #ամանորյանվերներ

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🛡️Just վահան🛡️

Category

Telephone

Address


Yerevan
Other Cosmetics Stores in Yerevan (show all)
𝓖𝓷𝓾𝓷𝔂𝓪𝓷'𝓼 𝓒𝓸𝓼𝓶𝓮𝓽𝓲𝓬𝓼 𝓖𝓷𝓾𝓷𝔂𝓪𝓷'𝓼 𝓒𝓸𝓼𝓶𝓮𝓽𝓲𝓬𝓼
Yerevan

�𝓛𝓮𝓽'𝓼 𝓦𝓪𝓴𝓮 𝓤𝓹 𝓕𝓸𝓻 𝓜𝓪𝓴𝓮 𝓤𝓹�

PureGlow Korean Cosmetics PureGlow Korean Cosmetics
Yerevan

- Շուտով առկա մեծ տեսականի - Դեմքի և մազերի խնամք - Օրիգինալ և մատչելի Մանրամասն խորհրդատվության համար գրեք անձնական նամակ

Second Hand Armenia Second Hand Armenia
Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան
Yerevan, 0012

Estée Lauder Outlet Armenia

Movi Cosmetics Movi Cosmetics
Yerevan

Առաջարկում ենք դեկորատիվ կոսմետիկա և կոսմետիկիայի հետ օգտագործվող պարագաներ:

AV Shop AV Shop
Տիգրան Մեծ 7
Yerevan

Օծանելիք

Your Cosmetic Your Cosmetic
Yerevan

Որակյալ կոսմետիկա, հասանելի գներով։

Avon Cosmetics Avon Cosmetics
Կիևյան 10, շինություն
Yerevan, 0028

Avon Cosmetics Armenia-ն Avon ընկերության պաշտոնական գործընկերն է

Refan Armenia Refan Armenia
Yerevan

Weleda Armenia Weleda Armenia
Կիևյան 11ա
Yerevan, 0028

100% օրգանական խնամքի միջոցներ (0+) Շվեյցարիայից 🇨🇭 և Գերմանիայից 🇩🇪 ընտանիքի համար

Salbi Cosmetics Salbi Cosmetics
Yerevan

Soap House Yerevan Soap House Yerevan
Комитас
Yerevan

Հայկական արտադրության բարձրորակ խնամքի միջոցներ։ Գործում է առաքում։

Delia Cosmetics Armenia Delia Cosmetics Armenia
77 Gusan Sheram Street, Армения
Yerevan, 0034

Բարի գալուստ Delia Cosmetics Armenia Delia Cosmetics-ը լեհական կապիտալով ընտանեկան ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին դոկտոր Յուզեֆ Շմիխի կողմից: