Dr. Arev Gharibyan / Արև Ղարիբյան, նյարդաբան

Dr. Arev Gharibyan / Արև Ղարիբյան, նյարդաբան

Արև Սամվելի Ղարիբյան/Նյարդաբան

18/05/2024
«ՏՈՆՈՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 15/07/2020

Իմ աշխատավայրը լավագույնն է❤

«ՏՈՆՈՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «Տոնոյան» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2020թ-ին։ Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ։ Մեր բժիշկներն ունեն զգալի փորձ, պարբերաբար մասնակցում են գի…

Online Consultancy Platform | tesnel Արև Ղարիբյան 09/06/2020

‼Հարգելի հետևորդներ, այսուհետ ինձ հետ կարող եք կապ հաստատել նաև տեսազանգի միջոցով՝ նախապես գրանցվելով https://tesnel.online/arevgharibyan հղումով։
📍Սիրով կպատասխանեմ նյարդաբանական խնդիրների վերաբերյալ ձեզ հուզող հարցերին։

Online Consultancy Platform | tesnel Արև Ղարիբյան Join tesnel online consultancy platform and provide and receive online video consultations. Tesnel is an online distance and video consultancy platform - the best zoom and stripe integrated video call and scheduling telemedicine solution for doctors, online legal aid for lawyers, online business con...

Բելի կամ դիմային կաթվածից լիարժեք վերականգնումը հնարավոր է․ Արև Ղարիբյան | MedMedia 17/02/2020

⁉ Ինչպե՞ս է դրսևորվում Բելի կաթվածը, ո՞ր նշաններն են հուշում դիմային կաթվածի մասին, որո՞նք են Բելի պարալիչի առաջացման պատճառները, հնարավո՞ր է արդյոք լիարժեք բուժել կամ կանխարգելել Բելի կաթվածը։
🔻 Մեկնաբանում է նյարդաբան ԱՐԵՎ ՂԱՐԻԲՅԱՆԸ։
https://medmedia.am/?p=5681&fbclid=IwAR03Juq8T3TEGgxRAF36q7SFPzzIiSXqNHa3y-KJuZDzEg2RLyvCreXL2ns

Բելի կամ դիմային կաթվածից լիարժեք վերականգնումը հնարավոր է․ Արև Ղարիբյան | MedMedia Բելի պարալիչը դիմային նյարդի միակողմանի պարալիչի ամենատարածված պատճառն է (70%), որը հայտնաբերվել է շոտլանդացի վիրաբույժ Չարլզ Բելի կողմից դեռևս 80-ական թվականներին։ ...

14/02/2020

💝 Սիրեք, ժպտացեք, վայելեք կյանքն իր ողջ գեղեցկությամբ!
🌺 Շնորհավոր ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՏՈՆԸ!

11/02/2020

💉 Քրոնիկ միգրենի բուժման նպատակով կան ԲՈՏՈՒԼԻՆՈՏՈՔՍԻՆԻ ներարկման 31-39 կետեր։ Դրանք տեղակայված են ճակատի, քունքերի, ծոծրակի, պարանոցի շրջանում։

👩‍🔬 Ներարկման կետերը որոշելիս՝ շատ կարևոր է հաշվի առնել պացիենտի մոտ միգրենի դրսևորման անհատական առանձնահատկությունները։ Որպես կանոն, բժիշկը որոշում է ներարկման կետերը՝ հաշվի առնելով, թե հիմնականում որ հատվածում կամ հատվածներում է տեղակայված լինում ցավը միգրենային նոպայի ժամանակ:

🧠 Բոտուլինոտոքսինի ներարկման արդյունքում՝ նյարդից եկող իմպուլսները չեն փոխանցվում մկանին՝ այդպիսով թուլացնելով սեղմված մկանը։

🎉 Բոտուլինոթերապիայի շնորհիվ պացիենտը տևական ժամանակահատված (մինչև վեց ամիս) մոռանում է տանջող գլխացավերի մասին։

___________________________________
📌👩‍⚕️ Բոտուլինոթերապիան իրականացնում է նյարդաբան Արև Ղարիբյանը:

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

🏥 «ՏՈՆՈՅԱՆ» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 23, 2-րդ նրբանցք։

#Բոտուլինոթերապիա #միգրեն #գլխացավ

07/02/2020

‼ Շտապենք ասել, որ միգրենով տառապող շատ կանանց համար հղիությունը կարող է առանց գլխացավերի երջանիկ շրջան լինել🤰🎉

ℹ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՌԱՆՑ ԱՈՒՐԱՅԻ միգրեն ունեցող կանանց մոտ, 70% դեպքերում, միգրենի նոպաները նվազել են կամ անհետացել։ Այդ դրական փոփոխությունները նկատվում են հղիության երկրորդ եռամսյակից սկսած։ Աուրայով ընթացող միգրենի դեպքում իրավիճակն այլ է՝ հնարավոր է պահպանվեն նոպաների հաճախականությունն ու ինտենսիվությունը հղիության ողջ ընթացքում։

❗Եթե ընդունում եք հակամիգրենային դեղեր, ապա հղիության առկայության պարագայում, ԱՆՊԱՅՄԱՆ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ դեղերի անվտանգության հետ կապված։

❌ Խուսափեք նոպաները հրահրող գործոններից՝ շատ աղմկոտ, տոթ միջավայր, սուր հոտեր, սթրեսային իրավիճակ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

✅ Հետևեք քնի ռեժիմին, լիարժեք, առողջ սննդակարգին, հաճախ զբոսնեք մաքուր օդում, և ամենակարևորը, պահպանեք հոգեկան հանգստություն։
--------------------------------------------------------
👩‍⚕️Նյարդաբան Արև Ղարիբյանի մոտ հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

🏥 «ՏՈՆՈՅԱՆ» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 23, 2-րդ նրբանցք։

#Բոտուլինոթերապիա #միգրեն #գլխացավ #հղիություն

04/02/2020

ՄԻԳՐԵՆԻ ԱՈՒՐԱ 🎇

Խորհրդավոր հնչող այս երևույթը, իրականում, բավականին տհաճ վիճակ է, որի ժամանակ մարդն արդեն գիտի՝ շատ շուտով վրա է հասնելու գլխացավի հերթական նոպան։
Աուրայի ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, ապա գնալով սաստկանում են 5-ից 20 րոպեի ընթացքում, իսկ ողջ ընթացքը սովորաբար տևում է 30–ից 50 րոպե։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՅԴ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ💥
📍 Տեսողության խանգարումներ, օրինակ՝ աչքերում առկայծող գծեր, կետեր, թրթռացող կայծեր, հնարավոր է նաև տեսողության մասնակի կորուստ
📍 Թմրածություն կամ ծակծկոցներ դեմքի մի հատվածում, վզի շրջանում, մատներում
📍 Հավասարակշռության կորուստ, գլխապտույտ
📍 Խոսքի ժամանակավոր խանգարում
📍 Տագնապի զգացողություն

Այս բոլոր նշանները ժամանակավոր բնույթ են կրում։ Հաջորդ փուլը
գլխացավային նոպան է։
Միգրենային աուրայի առաջացման հիմքում ընկած են գլխուղեղի նյարդային բջիջների՝ նեյրոնների էլեկրական և բիոքիմիական ակտիվության փոփոխությունները։
⚠ Պետք է նշել, որ ԱՈՒՐԱՆ միգրենային նոպայի պարտադիր փուլ չէ։ Իրականում, միգրենային աուրա ունենում են միգրենով տառապող մարդկանց միայն 15%-ը։
———————————————————————————
👩‍⚕️Նյարդաբան Արև ՂարիբյանԻ մոտ հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

🏥 «ՏՈՆՈՅԱՆ» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 23, 2-րդ նրբանցք։

#Բոտուլինոթերապիա #միգրեն #գլխացավ

31/01/2020

📣 Բոտուլինոթերապիան ՔՐՈՆԻԿ ԳԼԽԱՑԱՎԻ բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որի ժամանակ բոտուլինի տոքսինը ներարկվում է գլխի, դեմքի և պարանոցի մկանների մեջ՝ մի քանի կետով:

Բոտուլինոթերապիայի առավելությունները՝
💟 Մեթոդն անվտանգ է
💟 Ունի բարձր արդյունավետություն, արդյունքը շարունակական է (3 ամսից մինչև կես տարի)
💟 Անցավ է, իրականացվում է ինսուլինային բարակ ներարկիչի միջոցով, զգացվում է միայն թույլ ծակոց, որն անհարմարություն չի պատճառում
💟 Հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան
💟 Բոտուլինոթերապիայի շնորհիվ կինը կարող է պլանավորել հղիություն՝ չանհանգստանալով, որ գլխացավի դեմ դեղորայքի ընդունումը կարող է վնասել պտղին։

___________________________________
📌👩‍⚕️ Բոտուլինոթերապիան իրականացնում է նյարդաբան Արև Ղարիբյանը:

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

🏥 «ՏՈՆՈՅԱՆ» բժշկական կենտրոն, Բագրատունյաց 23, 2-րդ նրբանցք։

#Բոտուլինոթերապիա #միգրեն #գլխացավ

29/01/2020

📣 Բոտուլինոթերապիան ՔՐՈՆԻԿ ՄԻԳՐԵՆԻ բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որի ժամանակ բոտուլինի տոքսինը ներարկվում է գլխի, դեմքի և պարանոցի մկանների մեջ՝ մի քանի կետով:

Ներարկումը՝
✅ Հանում է մկանի կծկումը,
✅ Թուլացնում է լարված հյուսվածքները,
✅ Ուղղակի ազդեցություն է ունենում նյարդային վերջույթների վրա՝ արգելափակելով դրանց միջև ազդակների փոխանակումը:

Բոտուլինոթերապիայի առավելությունները՝
💟 Մեթոդն անվտանգ է
💟 Ունի բարձր արդյունավետություն, արդյունքը շարունակական է (3 ամսից մինչև կես տարի)
💟 Անցավ է, իրականացվում է ինսուլինային բարակ ներարկիչի միջոցով, զգացվում է միայն թույլ ծակոց, որն անհարմարություն չի պատճառում:
💟 Բոտուլինոթերապիայի շնորհիվ կինը կարող է պլանավորել հղիություն՝ չանհանգստանալով, որ դեղորայքի ընդունումը կարող է վնասել պտղին
💟 Հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան
___________________________________
📌👩‍⚕️ Բոտուլինոթերապիան իրականացնում նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

#Բոտուլինոթերապիա

23/01/2020

🙆‍♀️ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ՏԱՌԱՊՈՒՄ ՄԻԳՐԵՆՈՎ

⚠ Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ կին տառապում է միգրենով: Կանայք երեք անգամ ավելի շատ են հակված այս հիվանդությանը, քան տղամարդիկ:

👨‍💼 Ըստ Արիզոնայի համալսարանում իրականացված հետազոտության՝ դրա պատճառը կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի բարձր մակարդակն է: Միգրենային ցավերն առաջացնող նյարդային բջիջները դառնում են ավելի ակտիվ էստրոգենի ազդեցության տակ: Դա է պատճառը, որ շատ կանանց մոտ միգրենային նոպաները նվազում կամ անհետանում են, երբ սկսվում է դաշտանադարը կամ դաշտանային ցիկլում փոփոխություններ են լինում:

Հորմոնալ փոփոխությունները կանանց կյանքում հաճախակի են լինում՝ սեռահասունացում, դաշտանային ցիկլի տատանումներ, հղիություն, ծննդաբերություն. այս ամենը խթանող գործոններ են միգրենի դրսևորման համար:

Միգրենային առաջին նոպաները, սովորաբար, ի հայտ են գալիս սեռահասունացման շրջանում, իսկ առավել բարձր ինտենսիվությամբ միգրենային գլխացավերը դրսևորվում են երիտասարդ տարիքում:

✅ Սիրելի կանայք, պետք չէ հանդուրժել միգրենը, այն բուժելի է!

☎️ Հարցերի կամ հերթագրման համար կարող եք զանգահարել՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

21/01/2020

❗Սիրելի հետևորդներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ «ՏՈՆՈՅԱՆ» բժշկական կենտրոնում։ 🏥
👩‍🔬 Սիրով սպասում եմ իմ այցելուներին արդեն նոր հասցեում՝ Բագրատունյաց 23, 2-րդ նրբանցք։

☎️ Հերթագրման համար կարող եք զանգահարել՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

17/01/2020

«Ես միգրեն ունեմ» արտահայտությունը կարելի է հաճախ լսել: Շատերը հակված են յուրաքանչյուր գլխացավ վերագրել միգրենի նոպայի:
ℹ️ Իրականում, միգրենով տառապող մարդիկ գիտեն, որ միգրենն ավելին է, քան սովորական գլխացավը: Կան հստակ ախտանշաններ, որոնցով տարբերակվում են միգրենային գլխացավերը՝

📍 մինչև միգրենի նոպան որոշակի նախանշանների առկայություն՝ հոգնածություն, քնկոտություն, գերզգայունություն լույսի, հոտերի նկատմամբ, մշուշ աչքերում, լուսավախություն, մարսողական որոշ խնդիրներ, տրամադրության տատանումներ
📍 նոպայի ժամանակ սուր, տրոփող, միակողմանի (հազվադեպ երկկողմանի) ցավ
📍 միգրենի նոպան, ի տարբերություն սովորական գլխացավի, կարող է տևել 4 ժամից մինչև 3 օր
📍միգրենային գլխացավերի կրկնություն ամիսը առնվազն մեկ անգամ
📍սովորական ցավազրկող դեղամիջոցների անարդյունավետություն

Լավ լուրն այն է, որ միգրենի նոպաները հնարավոր է կանխարգելել՝ բոտուլինոթերապիայի միջոցով: Այն միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որի շնորհիվ ամիսներ շարունակ կարող եք մոռանալ միգրենի մասին:

✅Բուժումն իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:
Նախնական խորհրդատվությունն անվճար է:)
#Բոտուլինոթերապիա #միգրեն #գլխացավ

14/01/2020

☕️ ՍՈՒՐՃՆ ՈՒ ՄԻԳՐԵՆԸ

Ամերիկացի գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ սուրճի կամ կոֆեին պարունակող այլ հյութերի երկարատև չարաշահումը կարող է միգրենի զարգացման պատճառ դառնալ այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են գլխացավեր ունենում: Այս մասին հաղորդում է Live Science-ը:👨‍💼

Հետազոտությանը սուրճի սիրահար շուրջ 100 մարդ է մասնակցել, որոնց մոտ արձանագրվել է էպիզոդիկ միգրեն, այսինքն՝ նրանք գլխացավեր են ունեցել ամիսը ամենաքիչը երկու անգամ, բայց ոչ ավել, քան ամիսը 15 անգամ (այս դեպքում դա դիտարկվում է որպես քրոնիկ միգրեն):

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրը կոֆեին պարունակող երեք ըմպելիքի ընդունումը մեծացնում է այդ կամ հաջորդ օրը միգրենի առաջացման հավանակությունը:

Քրոնիկ միգրենը հնարավոր է բուժել բոտուլինոթերապիայի միջոցով:

Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով
Նախնական խորհրդատվությունն անվճար է:

09/01/2020

Ինչո՞ւ քրոնիկ միգրենը բուժել հենց բոտուլինոթերապիայի միջոցով ❓

📍 Մեթոդն անվտանգ է
📍 Ունի բարձր արդյունավետություն
📍 Արդյունքը երկարատև է և կայուն
📍 Ներարկումներն իրականացվում են ամբուլատոր պայմաններում
📍 Հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան

👩‍⚕️ Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

#Բոտուլինոթերապիա #նյարդաբան

07/01/2020

«Վաղվանից»... «երկուշաբթի օրվանից»... «եկող ամսվանից» … «տոները թող անցնեն.»... իսկ այսօ՞րը, այս պա՞հը, մի՞թե կարևոր չեն։ Մի՛ հետաձգեք այս պահին անկարևոր թվացող գործերը, հանդիպումներն, առողջությանը վերաբերվող խնդիրների լուծումը։
Ձերն է «ՀԻՄԱ»-ն։

Ապրե՛ք հիմա, առողջացե՛ք հիմա, գործե՛ք հիմա, որպեսզի վաղը ժպտաք, երկուշաբթին հիշարժան օր լինի, եկող ամսվա սկիզբն ու տոներն էլ դիմավորեք ձեր ամենահարազատների հետ ջերմ ու լուսավոր մթնոլորտում։ 🙂

Առողջ եղեք ❗️

04/01/2020

Միգրեն ունեցողնե՛ր, տոներին փորձե՛ք հնարավորինս լիցքաթափվել, բայց մի՛մոռացեք,որ կան մթերքներ, որոնք կարող են միգրենային ցավեր առաջացնել: ❗️

📌 Աշխատեք սահմանափակել հետևյալ մթերքների օգտագործումը.

✔️ Ընկույզ, հնդկական ընկույզ, նուշ
✔️ Պահածոյացված մթերք,
✔️ Հնեցված պանիրը
✔️ Բանան և ցիտրուսային մրգեր, ավոկադո
✔️ Ալկոհոլային խմիչքները,
✔️ Սուրճ

📌 Խորհրդատվության համար կարող եք զանգահարել երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանին:
☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

31/12/2019

Սիրելիներս, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:🎈

Ցանկանում եմ, որ գալիք տարին սկսեք լավատեսությամբ, մեծ գործեր սկսելու էներգիայով և իհարկե՝ ձեր և ձեր սիրելիների առողջության նկատմամբ հետևողականությամբ:🎉

26/12/2019

Տարբեր մարդկանց մոտ միգրենի նախանշանները կարող են տարբերվել, բայց կան նախանշաններ, որոնք ավելի հաճախ են պատահում, քան մյուսները: Միգրենի նոպային կարող են նախորդել՝

👉Տրամադրության տատանումներ

📌 Որոշ մարդիկ միգրենը սկսվելուց ժամեր կամ օրեր առաջ դառնում են առավել դյուրագրգիռ և դեպրեսիվ: Մարդիկ էլ կան, որ հակառակ դրան, միգրենից ժամեր առաջ երջանկության ու էյֆորիայի զգացումներ են ունենում:

👉 Մարսողական խնդիրներ
📌 Նախամիգրենային շրջանում հնարավոր է, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ լինեն՝ ցավ ստամոքսում, փորկապություն կամ լուծ: Համապատասխան դեղորայքն իհարկե կարող է վերացնել դրանք, բայց դա միգրենը չի կանխարգելի:

👉 Զգայնություն լույսի կամ ձայների նկատմամբ
📌 Սրանք միգրենի սկսվելու ամենատարածված նշաններից են, և հաճախ կարող են շարունակվել նաև միգրենի նոպայի ընթացքում և դրանից հետո: Վառ լույսը կամ բարձր աղմուկը կարող են նույնիսկ նպաստել երկրորդ նոպայի առաջացմանը՝ նախորդից կարճ ժամանակ հետո:

👉 Տեսողական խնդիրներ
📌 Միգրենի սկսվելուց առաջ հնարավոր է՝ տեսողությունը դառնա աղոտ, հայտնվեն խամրած կետեր կամ թարթող լույս: Այս խնդիրները կարող են գնալով ավելի սրվել, բայց սովորաբար դրանք մեկ ժամից ավել չեն տևում:

👉 Քնկոտություն և հոգնածություն
📌 Հնարավոր է, որ միգրենից առաջ անսովոր հոգնածության զգացում լինի: Շատ կարճ կամ շատ երկարատև քունը կօգնի առույգանալ:Պետք է ուշադրություն դարձնել, թե քնի արդյունքում ախտանիշներն ինչպես են փոփոխվում: Հնարավոր է՝ քունը կանխի միգրենի առաջացումը:


Ցավին դիմանալ պետք չէ: Ժամանակն է ազատվել միգրենային անտանելի ցավերից բոտուլինոտոքսինի ներարկման միջոցով: ❗️

📍 Բուժումն իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:
Նախնական խորհրդատվությունն անվճար է:)
#Բոտուլինոթերապի

24/12/2019

Աշխարհում շատ հայտնի մարդիկ տառապել են քրոնիկ միգրենով, բայց դա նրանց չի խանգարել պատմության մեջ մեծ հետք թողել:

Քրոնիկ միգրենով տառապել են 👇

✔️ Հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը,
✔️ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին,
✔️ Բնագետ Չարլզ Դարվինը,
✔️ Քաղաքական և ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը

Բարեբախտաբար, մեր օրերում արդեն հայտնի է միգրենի բուժման ամենարդյունավետ մեթոդը՝ բոտուլինոթերապիան:

👩‍⚕️ Բուժումն իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

19/12/2019

Օրոմանդիբուլյար դիստոնիան ֆոկալ դիստոնիայի տեսակ է, որի ժամանակ ի հայտ են գալիս անկանոն շարժումներ, կծկումներ դեմքի ստորին հատվածոում։ ❗️

📌 Շարժումները կարող են նմանվել ծամելու, ժպտալու, հորանջելու և այլն։
Ներկայումս օրոմանդիբուլյար դիստոնիայի բուժման ամենաարդյունավետ միջոցը բոտուլինոթերապիան է:

📌 Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է:

17/12/2019

ԲԼԵՖԱՐՈՍՊԱԶՄԸ դիստոնիայի տեսակ է, որի դեպքում մարդու կամքից անկախ

✅ կոպերից մեկը կամ երկուսը միասին փակվում են,
✅ աչքերի թարթոցների քանակը սովորականից շատ է լինում,
✅ աչքը դժվարությամբ են բաց պահում:

Ի՞նչ անել❓

📌 Ներկայումս բլեֆարոսպազմի բուժման ամենաարդյունավետ միջոցը բոտուլինոթերապիան է:
Բոտուլինի տոքսինի ներարկումները ժամանակավոր թուլացնում են մկանները՝ թեթևացնելով մկանային կծկումները:

📌 Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է:

12/12/2019

ՀԵՄԻՖԱՑԻԱԼ սպազմը դիստոնիայի տեսակ է, որի դեպքում մարդու կամքից անկախ, դեմքի մի կողմում առկա են մկանային կծկումներ, որոնք սկիզբ են առնում կոպից, այնուհետև տարածվելով այտի և բերանի շրջանները առաջացնում են դեմքի ասիմետրիա։

❓ Ի՞նչ անել
❗️ Ներկայումս հեմիֆացիալ սպազմի բուժման ամենաարդյունավետ միջոցը բոտուլինոթերապիան է:
Բոտուլինի տոքսինի ներարկումները ժամանակավոր թուլացնում են մկանները՝ թեթևացնելով մկանային կծկումները:

📌 Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:
Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

Միգրենի բուժումը բոտուլինոթերապիայի միջոցով 10/12/2019

Կարդացեք ամբողջական հարցազրույցը Doctors.am -ում:😊

Միգրենի բուժումը բոտուլինոթերապիայի միջոցով Բոտուլինոթերապիան քրոնիկ միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներից է, որի ժամանակ բոտուլինի տոքսինը ներարկվում է գլխի, դեմքի և պարանոցի մկանների մեջ՝ ....

05/12/2019

Բոտուլինոթերապիան քրոնիկ միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներից է:

Բոտուլինոտոքսինի ներարկման գործընթացը՝

▪️ տևում է 30 րոպեից ոչ ավել,
▪️ իրականացվում է ինսուլինային բարակ ներարկիչի միջոցով,
▪️անցավ է, զգացվում է թույլ ծակոց, որն անհարմարություն չի պատճառում:

❗️Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է :)

#Բոտուլինոթերապիա

03/12/2019

Իսկ դուք ի՞նչ եք անում միգրենային նոպայի ժամանակ՝ ցավը մեղմելու համար. ընտրեք տարբերակներից մեկը կամ առաջարկեք ձեր տարբերակը: 👇

▪️ Փակվում եմ անձայն և մութ սենյակում,
▪️ Հանգստացնող երաժշտություն եմ լսում,
▪️ Դեղորայք եմ օգտագործում,
▪️ Ոչինչ չեմ ձեռնարկում,

Ցավին դիմանալ պետք չէ: Ժամանակն է ազատվել միգրենային անտանելի ցավերից բոտուլինոտոքսինի ներարկման միջոցով: ❗️

📍 Բուժումն իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

Նախնական խորհրդատվությունն անվճար է :)

#Բոտուլինոթերապիա

28/11/2019

Նախկինում քրոնիկ միգրենով տառապած մարդիկ պնդում են, որ բոտուլիոթերապիան միգրենի բուժման լավագույն եղանակն է և նախընտրելի է դեղորայքից, քանի որ 👇

▪️ Բոտուլինոթերապիայի արդյունքը շարունակական է (3 ամսից մինչև կես տարի),

▪️ Բոտուլինոթերապիան զերծ է կողմնակի ազդեցություններից, ի տարբերություն դեղորայքի, նեյրոպրոտեինը չի ներթափանցում արյան հուն, չի ախտահարում ներքին օրգանները։

▪️ Բոտուլինոթերապիայի շնորհիվ կինը կարող է մի քանի ամիս ազատվել գլխացավից, պլանավորել հղիություն՝ չանհանգստանալով, որ դեղորայքի ընդունումը կարող է վնասել պտղին:

📍 Հայաստանում բոտուլինոթերապիա իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է:)

#Բոտուլինոթերապիա

26/11/2019

Ինչպե՞ս է պարզվել, որ միգրենը կարող է բուժվել բոտուլինոտոքսինի ներարկման միջոցով: 🤔

❗️ Այս փաստն առաջին անգամ արձանագրվել է1992 թ.-ին պլաստիկ վիրաբույժ Ուիլիամ Բինդերի կողմից:

📍 Նրա այն պացիենտերը, որոնք տառապում էին միգրենով և բոտուլինոտոքսինի ներարկումներ էին ստանում կնճիռների հարթեցման համար բժշկին խոստովանել են, որ ինչ-որ հրաշք է տեղի ունեցել և ներարկումներից հետո անհետացել են անտանելի գլխացավերը:

👉 Այդ ժամանակից մինչ այսօր բոտուլինոթերապիան համարվում է միգրենի բուժման ամենաարդյունավետ միջոցը:

📍 Հայաստանում բոտուլինոթերապիա իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով:

Նախնական խորհրդատվությունն անվճար է:)

#միգրեն #բոտուլինոթերապիա

21/11/2019

1️⃣ Միգրենային նոպան կարող է շաբաթներ տևել: Նոպայի միջին տևողությունը 15-ից 24 ժամ է, մեծամասամբ միգրենային նոպան կրկնվում է նվազագույնը ամիսը մեկ անգամ:

2️⃣ Կանայք առավել շատ են տառապում միգրենով, քան տղամարդիկ: Սրա պատճառը կնոջ հորմոնային համակարգն է: Սովորաբար միգրենային նոպաները սկսում են անհանգստացնել սեռահասունացման շրջանում և իրենց գագաթնակետին են հասնում 35-ից 45 տարեկանում:

3️⃣ Միգրենային նոպաների պատճառով տուժում են ընտանեկան և անձնական հարաբերությունները: Շատերը խոստովանել են, որ իրենց ծնողական պարտականությունները ավելի լավ կկատարեին, եթե չլիներ գլխացավը: Միգրենն ազդում է նաև սեռական կյանքի վրա:

4️⃣ Միգրենային նոպաները սկսվում են հանկարծակի: Գլխացավին կարող են նպաստել ամենատարբեր պատճառներ՝ սթրեսը, սուր հոտը, նույնիսկ տարբեր մթերքներ (կարմիր գինի, ընկույզ, դառը շոկոլադ):

5️⃣ Միգրենը ինքն իրեն անցնող հիվանդություն չէ: Այս դեպքում «քնի՛ր կանցնի» կամ «քեզ պարզապես թուլնալ է պետք» արտահայտությունները արդիական չեն: Անպայման համապատասխան բուժում է անհրաժեշտ:

📍 Բոտուլինոթերապիան քրոնիկ միգրենի բուժման ժամանակակից և արդյունավետ մեթոդներից է, որն իրականացնում է իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

❗️Նախնական խորհրդատվությունը անվճար է

#Բոտուլինոթերապի #նյարդաբան

19/11/2019

Ինչո՞ւ քրոնիկ միգրենը բուժել հենց բոտուլինոթերապիայի միջոցով ❓

✔️ Մեթոդն անվտանգ է
✔️ Ունի բարձր արդյունավետություն
✔️ Արդյունքը երկարատև է և կայուն
✔️ Ներարկումներն իրականացվում են ամբուլատոր պայմաններում
✔️ Հետագա բարդություններ և ծանր կողմնակի ազդեցություններ չկան

📌👩‍⚕️ Բոտուլինոթերապիան իրականացնում է երկար տարիների փորձ ունեցող նյարդաբան Արև Ղարիբյանը:

☎️ Հերթագրման համար զանգահարեք՝ 093 64-71-99 հեռախոսահամարով

Նախնական խորհրդատվությունն անվճար է: 🙂

#Բոտուլինոթերապի #նյարդաբան

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Արև Սամվելի Ղարիբյան/Նյարդաբան

2020-ից «Տոնոյան» ԲԿ, նյարդաբան

2017-2020 «Սեբաստիա» ԲԿ, նյարդաբան

2008-2016 «Երևան» ԲԿ, նյարդաբան

2006-2008 Շտապօգնություն ՓԲԸ, նյարդաբանական բրիգադի բժիշկ

Կրթություն
2003-2005 Կլինիկական օրդինատուրա՝ նյարդաբանություն մասնագիտությամբ, Մոսկվա

2015 Ընդհանուր նյարդաբանություն, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոն, Երևան, Հայաստան

Videos (show all)

ԲՈՏՈՒԼԻՆՈՏՈՔՍԻՆԻ ներարկումը

Telephone

Website

Address

Բագրատունյաց 2նրբ. 23շենք
Yerevan
0084

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Other Health & Wellness Websites in Yerevan (show all)
Mindy Mindy
Yerevan

Mindy techniques ensure your work-life balance and prevent disorders caused by overstress and burnout

Pilates with Margo Pilates with Margo
Kyevyan Str
Yerevan

Pilates on apparatus in Yerevan. Group classes on mat.

Dr. Armine Mkrdumyan / Մանկաբարձ - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Dr. Armine Mkrdumyan / Մանկաբարձ - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ
«ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա
Yerevan, 0032

Գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա

Armenian Association of Hepatology / Hepatology.am Armenian Association of Hepatology / Hepatology.am
Erebuni Str. 30, Apt. 126
Yerevan

Yoga Yerevan Yoga Yerevan
Московян 3
Yerevan

Йога и здоровый образ жизни

Boroyan Urological Surgery/Բորոյան Ուրոլոգիական Վիրաբուժություն Boroyan Urological Surgery/Բորոյան Ուրոլոգիական Վիրաբուժություն
Yerevan, 0025

Բորոյան ուրոլոգիական վիրաբուժություն.

Aramax Victory Rus Aramax Victory Rus
Yerevan, 0076

ARAMAX VICTORY Antiviral - повышай иммунитет, защитись от вирусов! ARAMAX VICTORY Derma - Для ухода и восстановления кожи.

Doctor-Students Union Doctor-Students Union
Yerevan

Առողջապահական հասարակական կազմակերպություն

San-ge Yoga/Fitness Studio San-ge Yoga/Fitness Studio
5/68 Hrachya Kochar
Yerevan

Why to start - During the session you shall get feeling of delight, satisfaction, happiness and freedom Support - Еndorsement group during tea ceremonies Balance between modern li...

Tiens eco food Tiens eco food
Yerevan

Հաստատված է ՀՀ սննդի նախարարության կողմից։ Բուսական հ?

PT. Anna Martirosyan PT. Anna Martirosyan
Pushkin 56
Yerevan, 0001

Pre and post surgical physical therapy, sport physical therapy, Biodex isokinetic testing and rehabilitation

My nutrition and metabolism My nutrition and metabolism
Yerevan
Yerevan

Ամեն ինչ սննդի, նյութափոխանակության, առողջության և գեղ