Accounsy Financial Company

Մենք մատուցում ենք ֆինանսական և հարկային հաշվապահական ծառայություններ,ֆինանսական խորհրդատվություն։

25/10/2023

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝
1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2. 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
3. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
4. 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

Mazda CX-9 2.5 AT, 2018, 49 000 км купить в Москве | Автомобили | Авито 17/10/2023

https://m.avito.ru/moskva/avtomobili/mazda_cx-9_2.5_at_2018_49000km_3730234760?utm_campaign=native&utm_medium=item_page_android&utm_source=soc_sharing_seller&mibextid=Zxz2cZ&fbclid=IwAR3XeG7wX9kHpcgRnaxg0gFUE2eui8tgzvEYl4fmpT_hRNXpZ-KJZ0aVBrg_aem_AYAegVcy2g-9AMAnaSauw6_ZZjoTPFwIcd-G209pchq3xoiVC26ueAS2RxIRjz2oa80

Mazda CX-9 2.5 AT, 2018, 49 000 км купить в Москве | Автомобили | Авито Mazda CX-9 2.5 AT, 2018, 49 000 км: объявление о продаже авто в Москве на Авито. Продаётся великолепная Mazda CX-9 2018 года выпуска. Это воплощение элегантности в белом цвете. Её изящны...

13/07/2023

ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 3-ի N 711-Ա որոշմամբ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում։

🔗 https://www.e-gov.am/decrees/item/26217/

24/02/2023

Փաթեթով առաջարկվում են այնպիսի կարգավորումներ, որոնցով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի և էլեկտրոնային առևտրին վերաբերող կետերը ստանում են նոր ժամանակակից լուծումներ. ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն

https://www.youtube.com/watch?v=jJZ9rLc9ri8

24/02/2023

📑Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։

✅2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:

✅2023 թ․ հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։

✅2023 թ․ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։ Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։

Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9673

19/01/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ PwC Արմենիան հրապարակել է հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ 2023թ․-ի առաջին տեղեկագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://pwc.to/3ZOTkrK

We are happy to announce that PwC Armenia has published first tax legislative update for 2023.

To learn more please follow the link: https://pwc.to/3ZOTkrK

17/01/2023

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում բացված ներկայացուցչությունների և մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները այսուհետ ՀՀ-ում հավասարապես կունենան աշխատանքի թույլտվության իրավունք:

Օրենսդրի նպատակն է հնարավորություն տալ օտարերկրյա իրավաբանական անձանց անխոչընդոտ օգտագործել իրենց աշխատակիցների ներուժը ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղերում, այլ ոչ թե միայն ներկայացուցչությունում։

Ինչն իր հերթին նույնպես կնպաստի ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավվմանը և արդեն իսկ գոյություն ունեցողների խթանմանը։

Photos from ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia's post 16/01/2023
16/01/2023

🖊 Մեկնարկում ենք «Շահութահարկ» թեմայով խորացված 6-օրյա դասընթաց՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց ԳՈՐԾՆԱԿԱՆ կիրառման առանձնահատկությունները:

📚 Դասընթացի թեմաները և օրերը մանրամասն ներկայացված են կցված հղումում՝ https://bit.ly/3Vk1e8U:

✔ ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնում դասընթացը մեկնարկում է հունվարի 11-ին և մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի հունվարի 11-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) իսկ մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3FRPMfa:

📩 Կարող եք հայտը ուղարկել նաև [email protected]էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):

✔ Դասընթացի արժեքը կազմում է 68 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

#ՊԵԿ #շահութարակ #դասընթաց #օնլայն
#վերապատրաստում #օնլայնդասընթաց #հարկեր

16/01/2023

🖊 ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման և #Կադրայինգործի վարման առանձնահատկությունները կներկայացվեն համանուն թեմայով դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ #ՊԵԿ Ուսումնական Կենտրոնում հունվարի 16-ին:

🔗 Դասընթացի նկարագրություն՝ https://bit.ly/3IjtEgn:

✔ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի հունվարի 16-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3ZahH2x:

📧 Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):

✔ Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

#ՊԵԿ #աշխատանքայինօրենսգիրք #դասընթաց #օնլայն
#վերապատրաստում #օնլայնդասընթաց #հարկեր #կադրայինգործ

16/01/2023

🖊 ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնում «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա դասընթաց տեղի կունենա հունվարի 18-ին, 19-ին և 20-ին:

Դասընթացի թեմաներն են՝
✔ ԱԱՀ,
✔ Շահութահարկ,
✔ Հարկային հսկողություն:

📚 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://bit.ly/3iyf0Yj:

✔ Դասընթացի արժեքը կազմում է 30 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

📝 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի հունվարի 18-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3QxIzWj:

📧 Կարող եք հայտը ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):

☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

#ՊԵԿ #հարկայինօրենսգիրք #դասընթաց #հարկեր
#վերապատրաստում #դասընթացներ #օրենսգիրք

Կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ 15/01/2023

Կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ Հունվարի 5-ին գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստ....

15/01/2023

‼️«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հավաստագրերը նորով չեն փոխարինվում։ Հավաստագրի ժամկետի երկարացման համար դիմում կամ հավելյալ փաստաթուղթ չի ներկայացվում:

ℹ️ Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172472

15/01/2023

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։

Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Հայտարարագիրը լրացնելու համար անցեք հղումով՝
https://bo.e-register.am/am/auth

22/07/2022

‼️Ձեզ ենք ներկայացնում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-301-Ն ՀՀ օրենքը, որով կարգավորվել են հետևյալ հարցերը.

👉 ակցիայի հասկացությունը և տեսակները.
👉 զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն.
👉 ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները.
👉 ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն։

✅Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ 31.07.2022թ.։

✅Օրենքի կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների վրա։

👉https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166207

01/07/2022

‼️Հիշեցում

👉Համարը՝ ՀՕ-12-Ն
👉Ընդունման ամսաթիվը՝ 18.01.2022թ.
👉Ստորագրման ամսաթիվը՝ 08.02.2022թ.
👉Օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

👉https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160074

06/06/2022

Արի՛ անվճար խորհրդատվության 😊

Մենք կապահովենք ձեր կազմակեպության լավագույն լուծումները՝ ապահովագրելով ձեզ հավանական ռիսկերից 😉

30/05/2022

❗️ Ֆեյսբուքը ( #Մետան) վերջին օրերին ծանուցում է 2022 թվականի հունիսից -ի և -ի գովազդների #ԱԱՀ-ով հնարավոր հարկման մասին՝ հղում անելով ՀՀ օրենսդրությանը:

☑️ Կարևորելով ոչ միայն ֆեյսբուքի, այլ նաև Էլեկտրոնային ծառայությունների մասով հարկման առանձնահատկությունները՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը հունիսի 7-ին կազմակերպում է «Էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով հարկման առանձնահատկություններ» թեմայով մեկօրյա դասընթաց (մասնավորապես՝ ֆեյսբուքում, ինստագրամում, այլ սոցիալական ցանցերում գովազդի, Netflix-ով ֆիլմերի դիտման իրավունքի և այլնի):

🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://bit.ly/38I7rJO:

📚 Դասընթացավար՝

«Դելոյթ Արմենիա» աուդիտորական և խորհրդատվական ընկերության Հարկային և իրավական բաժնի հարկային խորհրդատու Ասանեթ Ալոյան:

☑️ Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2022թ-ի հունիսի 7-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3wBmkVS:

📩 Կարող եք հայտը ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):

☎️ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

#ՊԵԿ #հարկայինօրենսգիրք #դասընթաց
#հարկեր
#վերապատրաստում #դասընթացներ
#օրենսգիրք #ֆեյսբուք #ինստագրամ

30/05/2022

Մենք իրականացնում ենք նաև հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, հաշվապահական ծրագրում տվյալների հաշվառում: Մանրամասների համար գրեք մեր էջին:

Մեր կողմից մատուցվող ծառայությունների ցանկ: Հարցերի և այլ մանրամասների համար գրել անձնական նամակով:

30/05/2022

👨‍💼 Accounsy Financial Company-ն առաջարկում է թեթևացնել ձեր բեռը, ազատվել հաշվապահական քաշքշուկներից և վստահել հարկային հաշվառման վարումը մեր պրոֆեսիոնալ թիմին: 🧮

13/01/2022

‼️2022թ.-ի հունվարի 1-ից աշխատավարձի հաշվարկում ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները՝

☑️եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 21%,
☑️պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը կազմում է 4.5%։

12/01/2022

Փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել հունվարի 1-ից՝

✔Բարձրացվեցին նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները,

✔Սահմանվեց երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ամսական 50.000 դրամ նպաստ,

✔Կրճատվեց Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը,

✔Արգելվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը,

✔Արգելվեց մինչև 50 միկրոն հաստության տոպրակների իրացումը։

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով կանխիկ դրամով գործառնությունները սահմանափակող դրույթի վերաբերյալ բազմաթիվ հարցումները, տեղեկացնում ենք որ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի փոփոխություններն այսօրվա դրությամբ ուժի մեջ չեն մտել:

#օրացույց #աշխատանքայինօրացույց #հարկայինօրացույց

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan
0012
Other Yerevan businesses (show all)
Civitta Civitta
37 Hanrapetutyan
Yerevan, 0010

CIVITTA Armenia (former EV Consulting) is a management advisory firm that serves companies and indus

Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

R-TaK R-TaK
Yerevan, 0070

Armenian Business Builder

NORKSYS NORKSYS
Yerevan, Gribayedov 25/27
Yerevan

Կառավարման լուծումների և նորագույն տեխնոլոգիաների միավորում՝ Ձեր բիզնեսի ապագայի կերտման համար։

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

ALYAK ALYAK
Yerevan
Yerevan, 0001

Our aim is to have everyday products available for you to use, with Armenian symbolism which dates BC

Cafe Crypto Cafe Crypto
No. 50 Charens Avenue
Yerevan

Cafe Crypto is creating NFT platform base base on TRON blockchain Digital art was an early use case for NFTs, because of the ability of blockchain technology to assure the unique s...

EU4Business-EBRD Credit Line Armenia EU4Business-EBRD Credit Line Armenia
Erebuni
Yerevan

Through loans and grants, the EU4Business-EBRD Credit Line supports a wide range of projects that increase the competitiveness and capacity of Armenia´s SMEs in the EU as well as i...

Scandal Armenia Scandal Armenia
Aghayan 12 1/1
Yerevan

Հագուստի մուլտիբրենդային խանութ-սրահ

ArmEnergy Systems ArmEnergy Systems
Artsakh 43/1
Yerevan

ԱրմԷնորջի ընկերությունն իր բազմամյա փորձով և կատարած աշխատանքների օրինակով նոր ձեռագիր և նոր մշակույթ է արևային էներգիայի ոլորտում:

Arpinet LLC Arpinet LLC
Ք. ԵՐԵՎԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 24/15
Yerevan, 0025

«Արփինետ» ընկերությունը տրամադրում է գերարագ ինտերնետ և թվային հեռուստատեսություն:

Circle - Employee Assistance Program by MP Circle - Employee Assistance Program by MP
16 Yeznik Koghbatsi Str
Yerevan, 0010

Circle is an Employee Assistance Program provided by Millennial Psychologist operating in Armenia and Internationally.