Gmarketing

Gmarketing. The KPI-based Marketing

Մենք գործում ենք մարքեթինգի, գովազդի, բրենդինգի և դիզայնի ոլորտում ավելի քան 10 տարի: Gmarketing-ը իրականացնում է ցանկացած մասշտաբի ու բարդության նախագիծ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու փորձը, որը կուտակել են մեր առանցքային մասնագետները մարքեթինգի տարատեսակ ուղղություններում:

Նախագծեր իրականացնելիս մենք առաջնորդվում ենք կրեատիվության և արդյունավետության հավասարակշռության պահպանման բան

07/06/2024

🧐Ինչքան հնարավոր է շատ հաճախորդներ ներգրավելու և վաճառքը առավելագույնի հասցնելու համար դուք ծախսում եք ձեր ողջ էներգիան և գումարը, բայց արդյունք չկա՞:

💜🧲Օգտվե՛ք GM գործակալության լիդոգեներացիայի ծառայությունից: Վճարեք միայն ձեր թիրախային լսարանի կոնկրետ գործողությունների համար:
Սկսե՛ք վճարել առցանց դիմումների և հետաքրքրված հաճախորդներից ստացված զանգերի համար, նպատակային լիդերի համար, ոչ թե անարդյունավետ գովազդային արշավների:🤜

Լիդոգեներացիայի գործընթացը

🟣 Լսարանի սահմանում
Մենք սահմանում ենք Ձեր թիրախային լսարանը: Դրանք բաժանում որոշակի հատվածների՝ ելնելով սեռից, տարիքից, հետաքրքրություններից,
աշխարհագրությունից և այլն:
KPI
Քննարկում և համաձայնեցնում ենք KPI-ի կատարողականի ցուցանիշները՝ հասանելիություն, CTR, անցումների քանակ, մեկ սեղմման արժեք և այլն:

🟣 Գովազդային արշավների մեկնարկ
Գնահատում ենք վեբ վերլուծությունը, վերահսկում վերլուծական հաշվիչներն ու նպատակները: Համաձայնեցնում ենք հիփոթեզները, անհատականացնելով գովազդը՝ թիրախային լսարանի յուրաքանչյուր հատվածի համար, ստեղծելով կրեատիվ վիզուալներ և տեքստ՝ հիմնված հաճախորդների կարիքների և ցավերի վրա:

🟣 Առաջին ամսվա արդյունքը
Կատարում ենք թիրախային լսարանի վերլուծություն և գովազդային արշավների աուդիտ։ Փորձարկվում ենք հիպոթեզեր և հավաքվում վիճակագրություն՝ կարգավորումները կատարելու համար:

Ձեր գործնական հայտերին սպասում ենք 📲099 52 05 65 կամ 📩

Photos from Gmarketing's post 29/05/2024

🤝 Մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր նոր գործընկերոջը:
💹 NYSE, NASDAQ, LSE, FSE, SEHK և այլ հեղինակավոր բորսաներին հասանելիություն ապահովող Invia Investments ընկերության համար իրականացնում ենք սոցիալական մեդիայի մարքեթինգ՝ ստեղծելով կոնտենտ, դիզայն և թիրախավորված գովազդ:
👉Շահավետ ներդրումնե՞ր, ոլորտի նորություննե՞ր ու մասնագիտական գնահատակա՞ն եք փնտրում. հետևեք մեր գործընկերոջը սոցցանցերում ու գնահատեք մեր համատեղ աշխատանքը:
Դե իսկ մենք պարզապես ուրախ ենք ֆիքսել, որ ճիշտ ներդրումների գիտակները իրենց սոցցանցային խթանումը վստահել են հենց մեզ 😉
🤗Բաց ենք նոր համագործակցության համար 📲099 52 05 65 կամ 📩

27/05/2024

🎞️ Կարճ բացատրական հոլովակները երկուստեք շահավետ թվային արտադրանք են, որոնք օգնում են ապրանք կամ ծառայություն առաջարկող բիզնեսին հանրամատչելի ներկայացնել այն իր լսարանին:

💁‍♀️ Դե իսկ լսարանն էլ արագ ու հասկանալի կերպով տեղեկանում է իրեն հետաքրքրող ապրանքի կա ծառայության մասին, սովորում օգտվել դրանից կամ ստանալ հուզող հարցերի պատասխանները:

🗣️ Gmarketing-ը կօգնի ավելի հեշտ հաղորդակցվել Ձեր լսարանի հետ:

Ձեր հոլովակն ունենալու համար 📲099 52 05 65 կամ 📩

Timeline photos 27/05/2024

Հպարտ ենք կիսվել այս հրաշալի նորությամբ 💪

👉 Gmarketing ընկերության հիմնադիր Մարիամ Հարությունյանը կմիանա պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ» գրքի առաջին հայերեն հրատարակության խորհրդատվական խորհրդին:

✅ Մարիամը, ով ունի ավելի քան 20 տարվա փորձ մարքեթինգի, կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում, կկիսվի իր փորձով և նորարարական մոտեցումներով։

✅ Նշենք նաև, որ Մարիամը զբաղեցրել է կարևոր պաշտոններ, որոնց թվում են` արտաքին HR ռազմավարական փորձագետ Vbet-ում (SoftConstruct) և մարքեթինգի տնօրեն Menu Group UK Ltd-ում, ղեկավարել է մարքեթինգը մի քանի երկրներում և կիրառել HR լավագույն փորձը:

Photos from Gmarketing's post 23/05/2024

👌 Լավագույն արտադրանքը արժանի է լավագույն ներկայացման:

🤝Gmarketing-ը հպարտությամբ շարունակում է համագործակցությունը Ջերմուկ Գրուպի հետ՝ Ձեզ ներկայացնելով հերթական շքեղ, պրոֆեսիոնալ ու լավ մտածված ֆոտոշութը:

👉 Ֆոտոշութերի պլանավորումն ու կազմակերպումը մեր պահանջված ծառայություններից մեկն է:

Զանգահարիր 📲 099 52 05 65 կամ 📩 մեզ՝ միասին ներկայացնենք Ձեր ապրանքը կամ ծառայությունը լավագույն կադրերով:

Photos from Gmarketing's post 08/05/2024

🎯 Ձեր թիրախային լսարանին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը՝ մեկ տեղում:
📒 Կատալոգը մարքեթինգային այն յուրահատուկ գործիքներից է, որը լիարժեք տեղեկատվություն է պարունակում առաջարկվող ապրանքի կամ ծառայության մասին, ներկայացնում տեսականին, իրազեկում սպասվող ակցիաների և զեղչերի մասին:
📲 Կյանքի բոլոր ոլորտների թվայնացմանը զուգընթաց՝ թվայնացվել է նաև մարքեթինգային այս գործիքը:
👉 Gmarketing ընկերությունը իր գործընկերներին առաջարկում է ինչպես տպագիր, այնպես էլ՝ թվային ծավալուն ու տպավորիչ կատալոգ:
Կից հղումով կարող եք տեսնել ՀՀ ամենախոշոր լիզինգ էքսպոյում մեր գործընկեր Կոնվերս բանկի ծառայությունները ներկայացնող վառ, ինֆորմատիվ ու գրավիչ օնլայն կատալոգը - http://surl.li/syxjh:
😉 Օգտվեք մեր այս ծառայությունից և կարճ ժամանակում ունեցեք Ձեր բրենդը լավագույնս ներկայացնող կատալոգ՝ Ձեզ հարմար ֆորմատով:
Ձեր գործնական հայտերին սպասում ենք 📲099 52 05 65 կամ 📩

30/04/2024

Մեր նորացված կայքում՝ gmarketing.am -ում կարող եք տեսնել 👇

☑️ Մեր հայտնի ու սիրված գործընկերներին,
☑️ Մեր լավագույն ու հաջողված քեյսերը,
☑️ Մեր ծառայությունների լայն ցանկը,
☑️ Մեր թիմին և շատ ավելին…

👉 Մուտք գործեք կայք, ծանոթացեք մեր 14 տարվա փորձի ու գիտելիքների արդյունքում կուտակված աշխատանքներին և թողեք հայտ՝ ստանալու մեր անհատական առաջարկը հենց Ձեր բիզնեսի առաջխաղացման, չափելի արդյունքների ու փոխշահավետ համագործակցության համար:

Ձեր գործնական հայտերին սպասում ենք 📲099 52 05 65 կամ 📩

22/03/2024

🙋‍♀️ 12 տարի թվային մարքեթինգի շուկայում լինելով՝ մենք արդեն սովորել ենք շատ հարցերում լինել առաջինը և առաջինների կողքին:
👌 Հայաստանում առաջին առագաստանավային ակումբի՝ Winds Of Armenia -ի հետ համագործակցությունը հենց այդ շարքից է:
Սևանա լճին զբոսաշրջային նոր շունչ հաղորդած ակումբի համար իրականացնում ենք ծառայությունների հետևյալ փաթեթը 👇
🔹 SMM ռազմավարության մշակում
🔹 Ռազմավարական օրացույցի պլանավորում
🔹 Հրապարակումներ և սթորիներ Facebook, Instagram սոցիալական հարթակներում
🔹Տեքստային կոնտենտի մշակում
🔹 Դիզայներական աշխատանքներ
🔹Պրոֆեսիոնալ լուսանկարահանում
🔹Սոցհարթակներում բրենդի իմիջային մարքեթինգի կառավարում
🔹Սոցցանցային գովազդ
🔹 Հաշվետվություն
🤗 Կրկնակի հաճելի է կատարել մեր աշխատանքը, երբ գործ ունենք յուրահատուկ ծառայությամբ, Հայաստանում զբոսաշրջային նոր շունչ բերած և իրենց գործի գիտակ գործընկերոջ հետ:
Ձեր գործնական հայտերին սպասում ենք 📲099 52 05 65 կամ 📩

08/03/2024

Դու կարևոր ես...
Շարունակի´ր ծաղկել ու ծաղկեցնել շուրջբոլորը։
Շնորհավոր Մարտի 8 🌸💗

23/02/2024

💻 Ավելի քան 15 տարի ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում հոսթինգ փրովայդերի ծառայություն մատուցող Hostkey ընկերությունն Հայաստանում է և պատրաստվում է աշխատանքային գրասենյակ ունենալ Երևանում:
📋 Մենք, կիրառելով լիդոգեներացիայի գործիքակազմը, օգնում ենք միջազգային ընկերությանը հավաքագրել վաճառքի թիմ:
🎯 Սոցցանցերի օգնությամբ անձնակազմի հավաքագրմանն ուղղված թիրախավորված գովազդը, ինչպես վկայում է մեր փորձը, հաջողված տարբերակ է անհրաժեշտ մասնագետներ գտնելու և թիմ ձևավորելու համար:
🤝 Նման և այլ համագործակցությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ
📲099 52 05 65 կամ 📩

14/02/2024

💜 Մեր մասնագիտական աշխատանքը ունի չափելի արդյունքներ, բայց սերը մեր հաճախորդների նկատմամբ՝ անչափելի է:
Շնորհավոր Սիրո տոն։ ✨

Photos from Gmarketing's post 06/02/2024

🎯 Դեղատնային բիզնեսի մարքեթինգում Gmarketing-ը արդեն բավականաչափ փորձ ու հաջող քեյսեր ունի

💊 Դրանցից մեկը «Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցի հետ համագործակցությունն է

💪 Մեր նոր գործընկերոջ համար իրականացնում ենք մարքեթինգային ակտիվություններ՝ ամրապնդելով բրենդի անունն ու ճանաչումն ու, իհարկե, մեծացնելով վաճառքը:

Համագործակցության շրջանակներում իրականացնում ենք բրենդի խթանումը Facebook և Instagram սոցիալական ցանցերում և Google Ads հարթակում:

Դիզայներական աշխատանքներ,
Տեքստային կոնտենտի մշակում՝ սոցցանցային գովազդի, ռադիոգովազդի, SMS գովազդի համար,
Գովազդների թիրախավորում (Facebook Ads Manager-ում, Google Ads-ում):

😊 2008 թվականից Հայաստանում հիմնադրված եվրոպական առաջատար դեղատների ցանցի հետ համագործակցությունը մեզ համար պարտավորեցնող է և ոգևորիչ:

🤗Բաց ենք նոր համագործակցության համար 📲099 52 05 65 կամ 📩

31/12/2023

Raise a toast to success, achievement, and the pursuit of goals. 🎄✨
May 2024 be a year of milestones and triumphs.
Happy New Year from GMarketing!🎉

22/12/2023

💙Եկել ենք պատմենք մեր գործընկեր Gedeon Richter-ի հետ առողջ համագործակցության մասին։
🕵 Համագործակցության սկզբում գործընկերոջ համար իրականացրել ենք դիջիթալ ալիքների աուդիտ, որից հետո՝ 1 ամիս տևողությամբ թեսթային դիջիթալ արշավ։
Վերջինիս շրջանակներում մեր մասնագետները ⤵
☑ Ուսումնասիրել են ամենից արդյունավետ ալիքներն ու փլեյսմենթները,
☑Փորձարկել տարբեր գովազդային գործիքներ,
☑ Ստուգել տարբեր թիրախային լսարաններ, պրոմո առաջարկներ, տարատեսակ վիզուալներ:
📋 Եվ տվել են իրենց մասնագիտական բանաձևը հետագա երկարաժամկետ դիջիթալ համագործակցության համար։
🤝 Համագործակցության համար զանգահարեք` ☎ 099 135 225:
#թվայինմարքեթինգ #թվայինաուդիտ

07/12/2023

🥁 Տա-դա-դա-դամ 🥁

📣 Pantone գույնի ինստիտուտը հայտարարեց ՏԱՐՎԱ ԳՈՒՅՆԸ
2024 թվականի գլխավոր գույնը 🥁 13-1023 Peach Fuzz-ն է

🍑 Կիսվեք կարծիքներով, հավանո՞ւմ եք:

Photos from Converse Bank's post 04/12/2023

🎉 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսի ներքո՝ Կոնվերս բանկը օրերս տոնեց իր գործունեության 30-ամյակը:

🤝 Gmarketing ընկերությունը սիրով շնորհավորում է իր գործընկերոջը հոբելյանական տարեդարձի առթիվ և փաստում, որ այն նաև վստահելի գործընկեր է, որի հետ հաջող համագործակցությունը ամրապնդված է բազմաթիվ ստացված նախագծերով:

17/11/2023

🗒 Օնլայն հարցումները՝ մարքեթինգում
Մեր ժամանակներում, երբ սպառողը կանգնած է մարքեթինգային ռազմավարության էպիկենտրոնում, հետադարձ կապը հանդիսանում է նրա մշակման և հղկման առանցքային գործիքը:
Հաճախորդների կարծիքը կարող է դառնալ ինչպես Ձեր հաջողության ճանապարհի համար ոսկե աստղեր, այնպես էլ՝ կարևոր ազդակներ՝ ուղին վերանայելու համար: Այդ ինֆորմացիայի հավաքագրման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը օնլայն հարցումն է:
⁉ Ինչո՞ւ օնլայն հարցումներ
☑ Ռեսուրսների խնայողություն
Օնլայն հարցումները թույլ են տալիս ինֆորմացիան հավաքել արագ ու խնայողաբար: Կարիք չկա տպագրել հարցաթերթիկներ կամ աշխատակիցներ ուղարկել փողոցում կամ խանութներում հարցում անելու համար:
☑ Տվյալների ակտուալություն
Օնլայն հարթակները թույլ են տալիս հավաքագրել տվյալները իրական ժամանակում, ինչը հեշտացնում է դրանց վերլուծությունն ու կիրառումը ընթացիկ գովազդային արշավների համար:
🎯Մարքեթինգում օնլայն հարցումների նպատակը
☑ Շուկայի պահանջարկի գնահատում
Նախքան նոր պրոդուկտ կամ ծառայություն ստեղծելը՝ կարելի է հասկանալ, թե ինչ է ուզում ձեր թիրախային լսարանը:
☑ Հաճախորդների բավարարվածության մոնիթորինգ
Ընթացիկ հաճախորդներից կարծիքների հավաքագրումը անհրաժեշտ է ապրանքի և ծառայության որակը բարելավելու համար:
☑ Գովազդային արշավների արդյունավետության չափում
Հարցումների օգնությամբ կարելի է հեշտությամբ գնահատել, թե որքան արդյունավետ են ձեր մարքեթինգային արշավները և որ ուղղություններով դեռ անելիք կա:
🧩 Այսպիսով, օնլայն հարցումները ժամանակակից մարքեթինգի անքակտելի մաս են կազմում, և նրանց արդյունավետ կիրառումը կարող է դառնալ ձեր հաջողության հասնելու ճամանապարհի մրցակցային առավելությունը:
💜 Gmarketing ընկերությունն առաջարկում է իր գործընկերներին օնլայն հարցումների անցկացման վստահելի, փորձված ու արդյունավետ ծառայություն:
🤝 Համագործակցության համար 📲099 52 05 65 կամ 📩

Photos from Gmarketing's post 28/10/2023

📯Հոկտեմբերի 26-ին կայացավ արտահերթ CAREER CITY FEST-ը, որին այս տարի իր մասնակցությունն ունեցավ նաև մեր Gmarketing ընկերությունը:

👋 Էքսպոյի շրջանակներում ներկայացրեցինք ոչ միայն մեր ծառայությունները, այլև՝ GM School-ը, որի «Գրաֆիկ դիզայն սկսնակների համար» և «SMM զրոյից» դասընթացները սիրով ներկայացվեցին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ անվճար մասնակցության հրավերով:

🇦🇲 Մեր տաղավարը լի էր հետաքրքրասեր հյուրերով, այդ թվում՝ արցախահայերով, որոնց ընկերությունը նվիրեց նվեր-քարտեր առաջիկա դասընթացներին մասնակցելու համար:

🤝 Շնորհակալ ենք Skill.am-ին և Carrer city fest-ին այս կարևոր նախաձեռնության համար։

Timeline photos 19/10/2023

🤗 Անհամբերությամբ սպասում ենք Career City Fest-ին Ձեզ հետ հանդիպելու համար:

😉 Սիրով կներկայացնենք Ձեզ մեր ընկերությունն ու ուսումնական առաջարկները:

📅 Հոկտեմբերի 26
🕒 12:00 - 19:00
📍 Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1)

✓ GMarketing-ը կտրամադրի հետևյալ հնարավորությունները․
▫ SMM-ի և Graphic Design-ի անվճար դասընթացներ արցախահայերի համար
▫ Պրակտիկայի հնարավորություն գրաֆիկ դիզայների, SMM մասնագետի և մարքեթոլոգի հաստիքներում

GMarketing ընկերությունը ավելի քան 13 տարի իրականացնում է ցանկացած մասշտաբի և բարդության նախագծեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Իրականացնում է լիդոգեներացիայի, դիջիթալ մարքեթինգի և բազմաթիվ այլ ծառայություններ։

Գրանցվել միջոցառմանը որպես այցելու, ընկերություն կամ փորձագետ` https://careercityfest.am/ 👈

Photos from Gmarketing's post 16/10/2023

👌2006 թվականից ավտոշուկայում հայտնի AUTOFAN ընկերությունը հանդիսանում է Eurol, Oscar, ZIC, Denckermann, Gazpromneft Engine Oil, Baldwin filters և Roadwin բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

🤝 Ուրախ ենք, որ հենց մեզ է վստահվել ընկերության սոցցանցային ներկայացվածությունն ու դիջիթալ խթանումը:

Մեր նոր գործընկերոջ համար կատարել ենք 👇
SMM ռազմավարության մշակում
Ֆիրմային ոճի մշակում
Դիզայներական աշխատանքներ
Կոնտենտի մշակում
Գովազդների թիրախավորում (Facebook Ads Manager-ում)
……………………………………………………………………………..
Բաց ենք նոր համագործակցության համար 📲099 52 05 65 կամ 📩

06/10/2023

💟Աշխարհի ամենահայտնի պաստառները
💥 Պաստառը գովազդի ամենահին ձևերից մեկն է և ակտիվ զարգացում է սկսել ապրել 19-րդ դարում՝ տպագիր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։ Շատ բան է փոխվել այդ ժամանակից ի վեր, բայց պաստառի գլխավոր գործառույթը մնացել է նույնը, այն է՝ գրավել մարդկանց ուշադրությունը միլիվայրկյանների ընթացքում։ Արվեստի նմուշի վերածված աշխարհահռչակ պաստառների թվում կան ամեն ինչ՝ գովազդից մինչև քաղաքական քարոզչություն։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահայտնիները։

🐈‍⬛ Le Chat Noir (1896)
Le Chat Noir («Սև կատուն») հայտնի կաբարե է, որը հիմնադրվել է Ռոդոլֆ Սալիսի կողմից 1881 թվականին Փարիզի Մոնմարտր թաղամասում։ Ավելի ճիշտ, Le Chat Noir-ը իրականում վերաբերում է կաբարեին, արվեստագետների խմբին և Սալիսի ստեղծած գեղարվեստական ​​ամսագրին։
Պաստառը, որը ստեղծվել է շվեյցարացի նկարիչ Թեոֆիլ-Ալեքսանդր Շտայնլենի կողմից 1890-ականներին, գովազդ է այն արտիստների համար, ովքեր հանդես են եկել նաև փարիզյան կաբարեից դուրս և մասնագիտացել են ստվերային թատրոնի եզակի ներկայացումների մեջ՝ ոգեշնչված չինական ստվերային տիկնիկագործությունից:
Le Chat Noir-ը գրավել է բանաստեղծների, դերասանների, երգիչների, երաժիշտների և այլ արվեստագետների, որոնք մոտ տասնհինգ տարիների ընթացքում նպաստել են, որ Մոնմարտրը դառնա Փարիզի գեղարվեստական ​​կյանքի սիրտը:
Գովազդային պաստառը դարձավ 19-րդ դարի վերջին Փարիզի առեղծվածային գիշերային կյանքի խորհրդանիշը և բոլոր ժամանակների ամենանշանավոր գովազդային պաստառներից մեկը:

🫵 I want you for U.S. Army (1917)
Պաստառի վրա պատկերված է հորեղբայր Սեմի սևեռուն հայացքը և պարզած ցուցամատը, որոնցով նա հստակ փոխանցում է «Ես ուզում եմ, որ դու ծառայես ԱՄՆ բանակում» մեսիջը։
1917 թվականի պաստառը երիտասարդներին հիշեցնում էր Առաջին համաշխարհային պատերազմում հայրենիքի համար կռվելու իրենց հայրենասիրական պարտքը։ Ասում են, որ Նյու Յորքի բնակիչ Ջեյմս Մոնտգոմերի Ֆլագը հորեղբայր Սեմին մոդելավորել է իր իսկ պատկերով։ Պաստառը գովազդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս, և օգտագործվում է մինչ օրս։ Կուլտային գովազդը հայտնի է ամբողջ աշխարհում։

🧘‍♀ Keep Calm and Carry On (1939)
Հայտնի «Պահպանիր հանգստություն և շարունակիր նույն ոգով» պաստառը մշակվել է Մեծ Բրիտանիայի տեղեկատվության նախարարության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից մի քանի ամիս առաջ։
Նրա ուղերձը պետք է բարձրացներ մարտական ​​ոգին և երաշխավորեր, որ հասարակությունը կկարողանա կրել իրենից պահանջվող զոհողություններն ու դժվարությունները։
Սակայն վառ կարմիր-սպիտակ պաստառի ցուցադրությունը պաշտոնապես չի թույլատրվել։ Այն պահել են երկիր ներխուժելու դեպքում օգտագործելու համար։ Պատերազմից հետո պաստառների ամբողջ շարքը ոչնչացվել է։ Սակայն բրիտանական գրախանութներից մեկում գրեթե 60 տարի անց պատահաբար հայտնաբերվել են մի քանի օրինակներ:
Տեղի խանութում ցուցադրվելուց հետո այն լայն տարածում է գտնում, իսկ նրա կարգախոսը սիրվում է միլլենիալների կողմից։ «Պահպանիր հանգստություն» արտահայտությունն հայտնվում է ամենուր․ ապրանքներից՝ մինչև համացանց։

🇦🇷 Չե Գևարա (1960)
Հեղափոխական Չե Գևարայի լուսանկարը, որն արվել է Ալբերտո Կորդայի կողմից 1960 թվականին, դարձավ աշխարհում ամենահաճախակի վերարտադրվող պատկերներից մեկը։ Պատկերը դարձավ հակակապիտալիզմի և խաղաղ սոցիալական ակտիվիստների «վիրուսային» անձնավորումն աշխարհում։
Պատկերը զարդարել է պաստառներ, շապիկներ, տակդիրներ, խաղաթղթեր և գրեթե այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել: Այսօր պատկերն ավելի քան 50 տարեկան է, և այն դեռ հայտնի է և պահանջված՝ ինչպես երբեք:

🥫 Campbell’s Soup Can (1962)
Էնդի Ուորհոլը ամերիկյան գեղարվեստական ​​պաստառների հեղինակ է, ով հայտնի է իր վառ և ակնթարթորեն ճանաչելի մոտիվներով։ Նա առաջիններից էր, ով վերցրեց բրենդինգը և հանրաճանաչ, առօրյա մշակույթից պատկերները և դրանք վերածեց արվեստի համարձակ գործերի:
Եվ նա ապացուցեց, որ դիզայնի, գովազդի և արվեստի աշխարհները պարտադիր չէ, որ այդքան առանձնացված լինեն։ Ուորհոլի ամենահայտնի մոտիվներից մեկը Campbell ապուրի տարան է։ Մոտիվը ծնեց անթիվ վերարտադրումներ և իմիտացիաներ․ շապիկներից և թենիսի կոշիկներից՝ մինչև ապրանքների պիտակներ:

Photos from Gmarketing's post 02/10/2023

💜 Մեր գործընկեր Evolution Armenia-ի -ն արդեն ներկայացրել ենք Ձեր դատին, բայց վստահ ենք դուք ևս այն բազմիցս տեսել եք ինչպես սոցցանցային միջավայրում, այնպես էլ՝ արտաքին կրիչների վրա:
💥 Իսկ աշունը Evolution Armenia-ի հետ սկսեցինք -ով, որի համար մեր դիզայները կրկին ընտրել է վառ, գունեղ, երիտասարդական ու թրենդային վիզուալներ:
✔️Գլխավոր դիզայն կոնցեպտի մշակում,
✔️Կոնտենտի մշակում,
✔️Գովազդային արշավ արտաքին գովազդային կրիչներով,
✔️Դիջիթալ խթանում՝ Facebook, Instagram, Google Ads հարթակներում,:
Հետևեք մեր էջին և ծանոթացեք մեր կողմից իրականացվող նորանոր արշավներին։
Համագործակցության համար 📩 կամ 📞099 520565

Photos from Gmarketing's post 06/09/2023

☀️Ամառային վառ, գունեղ, հյութեղ, մի խոսքով՝ boooom ֆոտոշութ ենք իրականացրել մեր գործընկեր Ջերմուկ գրուպի BOOM էներգետիկ ըմպելիքների համար։

😉 Դուք դիտեք նկարներն ու տեղափոխվեք ամառ, իսկ մենք բաց ենք նոր համագործակցությունների համար 📩 կամ 📲 099 520565

15/08/2023

👸 Վիրտուալ կերպարները վարում են հայտնի բլոգներ, մասնակցում են նորաձևության ցուցադրություններին, շփվում հետևորդների հետ և վաճառում գովազդ իրենց սոցցանցային էջերում հազարավոր դոլարներով: Միասին պարզենք, թե ինչու են նրանք ստեղծվել և ինչ հեռանկարներ ունեն։
🖥 Վիրտուալ ինֆլյուենսերները համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված կերպարներ են: Առաջին թվային «աստղերը» հայտնվել են ավելի քան 20 տարի առաջ․ Gorillaz վիրտուալ խումբը, որի ալբոմները մի քանի անգամ դարձել են պլատինե, գոյություն ունի 1998 թվականից։ Ճապոնիայից Հացունե Միկու անունով վիրտուալ երգչուհին հայտնի է 2007 թվականից։ Նրա ամենամեծ համերգին՝ 2009 թվականին ներկա է եղել 25 հազ. մարդ։
💁‍♀️ Նոր հերոսներն ունեն իրենց բնույթը, պատմությունները, հայացքները և սոցցանցային ոճը: Նրանք, ինչպես իրական լայֆսթայլ բլոգերները, խոսում են իրենց առօրյայի մասին։
🔝 Ամենահայտնի վիրտուալ մոդելները
Լիլ Միկելան Instagram-ում ունի 3 միլիոն հետևորդ, աքաունթը գործում է 2016 թվականից։ Նա սիրում է երաժշտություն, ունի լիբերալ հայացքներ, գովազդ է վաճառում նորաձևության բրենդներին և մեկնաբանություններում շփվում է հետևորդների հետ։ Մի անգամ նա տեսանյութ է հրապարակել, որում պատմել է, որ տաքսում իր հանդեպ ոտնձգություն են թույլ տվել։ Նրա ստեղծողները Brud ստարտափի անդամներն են։ Լիլը Instagram-ի ամենահայտնի վիրտուալ ինֆլյուենսերն է։
Եթե ​​Լիլը իրական մարդու նման է, ապա Նունույուրին արտասովոր արտաքինով աղջիկ է։ Դա չի խանգարում նրան մասնակցել Gucci-ի, Versace-ի, Tom Ford-ի, Chanel-ի և այլ ապրանքանիշերի ցուցադրություններին։ Նրա բիոյում գրված է «digital character. activist. vegan» («թվային կերպար,ակտիվիստ, վեգան»)։
Իմման ապրում է Ճապոնիայում։ Նա եղբայր ունի՝ Պլաստիկբոյը։ Երկուսով նրանք այցելում են ցուցադրությունների և լուսանկարվում նորաձևության ամսագրերի համար։ Եվս մեկ վիտուալ տղամարդ ինֆլյուենսեր է Լիամ Նիկուրոն, ով պրոդյուսեր է։
Շուդու Գրեմը առաջին վիրտուալ սուպերմոդելն է։ Նա համագործակցում է The Digitals-ի՝ վիրտուալ մոդելների առաջին գործակալության հետ: Այժմ Շուդուից բացի կան նաև այլ itcnm մոդելներ, ովքեր աշխատում են Samsung-ի, Louboutin-ի և այլ խոշոր բրենդների, ինչպես նաև՝ նորաձևության ամսագրերի հետ։
Ընկերությունները ևս սկսել են ստեղծել իրենք վիրտուալ ինֆլյուենսերներին։
KFC «թարմացրել է» գնդապետ Սանդերսին։ Այժմ նա թռչում է մասնավոր ինքնաթիռով, ոճային հագնվում և ունի «Secret Recipe For Success» («Հաջողության գաղտնի բաղադրատոմս») գրությամբ տատու։ Լուսանկարը կարող եք տեսնել ընկերության պաշտոնական էջում։
Դիզայներական խաղալիքների Superplastic ապրանքանիշը վերակենդանացրել է իր կերպարներին և հաջողությամբ զարգացնում է Instagram-ի էջը, որն արդեն ունի 1,4 միլիոն օգտատեր։ Yoox-ը ստեղծել է Daisy վիրտուալ խորհրդատուին, ով հագուստի հետ կապված խորհուրդներ կտա Ձեզ կամ ինքը կփորձի որոշ հագուստներ։ Նրա լուսանկարը հաճախ է հայտնվում էջում՝ կենդանի մոդելների հետ համատեղ։
🤷‍♂️ Ինչպես է դա աշխատում
Վիրտուալ ինֆլյուենսերները բաժանվում են չորս տեսակի․
👉 Անկախ
Վիրտուալ աստղեր, բլոգերներ, ովքեր պատմում են իրենց պատմությունը։ Օրինակ՝ Լիլ Միկելան, Նունույուրին և Իմման։
👉 Վիրտուալ մոդելներ
Նրանք մասնակցում են ցուցադրություններին և նկարահանվում գովազդներում, օրինակ՝ Շուդու Գրեմը։
👉 Բրենդի ստեղծած մոդելներ
Վիրտուալ սփիքերներ են, ովքեր ներկայացնում են բրենքն ու նրա արժեքները։ Օրինակ՝ գնդապես Սանդերսը։
👉Վիրտուալ օգնականներ․ նրանք պարզապես օգնում են լուծել որոշակի խնդիրներ, ինչպես՝ Yoox բրենդի Դեյզին։
✒ Անկախ ինֆլյուենսերներին ստեղծում են կրեատիվ գործակալությունները։ Նրանք են ստեղծում նրանց պատմությունը, արտաքին տեսքը, հավաքում հետևորդներ և գրավում բրենդների ուշադրությունը։ Պոպուլյար վիրտուալ ինֆլյուենսերները իրականների նման վաճառում են գովազդ իրենց էջերով, մասնակցում տարբեր նախագծերի և նկարում սթորիներ։
✅ Բիզնես տեսակետից վիրտուալ ինֆլյուենսերները ունեն մի շարք առավելություններ՝ ի տարբերություն մարդկանց։
-չկան հավելյալ ծախսեր, օրինակ՝ ոճաբանի, վարսահարդարի, վարորդի, թռիչքների, սնունդի և բնակության համար։
-վիրտուալ ինֆլյուենսերները չեն հոգնում, չեն հիվանդանում և կարող են հայտնվել մի քանի վայրում միաժամանակ։
-Նրանք ունեն տեղաշարժման ազատություն․ մեկ կարող են հայտնվել Էվերեստի վրա, հաջորդ պահին՝ Լոս Անջելեսում համերգի։
-Նրանք կարող են հեշտությամբ փոխել իրենց արտաքինը, նիհարել կամ գիրանալ, մկանները ձգել կամ փոխել սանրվածքը։
❎ Բայց կան նաև դժվարություններ․ իրական բլոգերը կարող է վայրկյանների ընթացքում սելֆի անել, իսկ վիրտուալ ինֆլյուենսերի պարագայում դրա համար աշխատում է 3D-նկարիչների մի ամբողջ խումբ։
Վիրտուալ կերպարների հիմնական լսարանը 18-ից 24 տարեկան կանայք են (45%), իսկ լսարանի 14,5%-ը՝ 13-ից 17 տարեկան, ինչը բնորոշ չէ Instagram-ին. դեռահասներն այսօր նախընտրում են TikTok-ն ու Snapchat-ը։
💵 Բրիտանական OnBuy մարքեթփլեյսի տվյալներով՝ ոլորտի ամենաբարձր վարձատրվող կերպարը Լիլ Միկելեն է։ Նրա մեկ հրապարակումն արժե $8,5 հազար դոլար։ Երկրորդ տեղում Նունույուրին է․ նրա հրապարակումն արժե $1,8 հազար դոլար։
🧐 Հեռանկարները
Նայելով այս կերպարներին՝ տպավորություն է, թե հայտնվել ես «Սև հայելի» սերիալում։ Բայց սա դեռ սկիզբն է։ Կորոնոավիրուսը լավ զարգացրեց այս ոլորոտը։ Նրանց գործունեությունը ծավալվում է օնլայն, բացի այդ՝ կորոնավիրուսը ու նման այլ հիվանդությունները նրանց չեն սպառնում։ Ընկերությունները կարող են առանց սոցիալական հեռավորության կազմակերպել ցուցադրություններ և այլ միջոցառումներ։ Նրանք այդ պայմաններում նույնիսկ կարող են անարգել ճամփորդել ու ներկայացնել տարբեր հյուրանոցներ և ռեստորաններ։
Ինֆլյուենսերների միջոցով առաջխաղացման բյուջեները ևս աճում են։ 2019 թվականին ընկերությունները ծախսել են $8 միլիարդ, 2020-ին՝ $10 միլիարդ, 2022-ին՝ $22 միլիարդ։ Ընդ որում, վիրտուալ բլոգերների կոնտենտը ավելի հետաքրքիր է։ Ինֆլյուենսերների ներգրավածության միջին ցուցանիշը 0,7% է, իսկ Լիլ Միկելեինը՝ 2,7%։
Բացի այդ, ակտիվ զարգանում է նաև այդ ինֆլյուենսերների գրաֆիկան։ Նրանք գնալով ավելի մարդկային կերպարանք են ստանում ու կարող են ֆիզիկապես ներկա գտնվել որևէ վայրում։
Ի դեպ, նման կերպարի ստեղծման համար օգտագործվում են CGI-տեխնոլոգիաներ (computer-generated imagery՝ համակարգչով գեներացված պատկեր)։ Ֆինանսական տեսակետից նրանց ծնունդը միլիոններ արժե։
🤔 Հետևո՞ւմ եք որևէ վիրտուալ բլոգերի։ Հավանո՞ւմ եք։

Photos from Gmarketing's post 11/08/2023

💜Ձեզ ենք ներկայացնում մեր դիզայներական հերթական աշխատանքը:

🧴Պրոֆեսիոնալ կենցաղային քիմիա արտադրող Wixon և Caleus բրենդների համար մշակել ենք լոգոտիպեր, իսկ մաքրող միջոցների ամբողջական շարքի համար` պիտակներ:

🤝 Համագործակցության համար 📩 կամ 📲 099 520565

24/07/2023

💪Ուրախ ենք գործընկեր լինել այս կարևոր միջոցառմանը, որի նպատակն է կրկին ակտիվացնել տեղացիների և զբոսաշրջիկների հոսքը դեպի Ջերմուկ և հարևան բնակավայրեր։

Միացեք մեր իվենթին ➡️ https://shorturl.at/bsFMQ

😍 Ծանոթացեք Ծիրան Fest-ի հովանավորներին և գործընկերներին 🫶🏻

Հովանավորներ ⬇️

✔️ Ջերմուկի համայնքապետարան

✔️ Ջերմուկ Գրուպ

✔️ Yeremyan Projects

Գործընկերներ⬇️

✔️ Armenia Wellness & SPA Hotel

✔️ Արշավներ Ակումբ տուր

✔️ Patviri.am

✔️ LORI CONCERN

✔️ GMarketing

✔ One way

Photos from Gmarketing's post 19/07/2023

😎Կիսվում ենք այս ամռան ամենավառ արշավներից մեկով, որը կատարել ենք Evolution Armenia-ի համար`
Արշավի շրջանակներում իրականացրել ենք՝

☑ Գլխավոր դիզայն կոնցեպտի մշակում,
☑ Կոնտենտի մշակում,
☑ Գովազդային արշավ արտաքին գովազդային կրիչներով,
☑ Դիջիթալ խթանում՝ Facebook, Instagram, Google Ads հարթակներում,:

👉 Հետևեք մեր էջին և ծանոթացեք մեր կողմից իրականացվող նորանոր արշավներին։
🤝 Համագործակցության համար 📩 կամ 📲 099 520565

Photos from Gmarketing's post 10/07/2023

🤩 Yerevan Masquerade ամենամյա երաժշտական փառատոնի մեկնարկը հաջողությամբ տրված է։
Շնորհավորում ենք մեր գործընկեր Արման Մկրտչյանին և շնորհակալ ենք իվենթի բրենդինգը և տոմսերի վաճառքի դիջիթալ խթանումը GM թիմին վստահելու համար։

👉Փառատոնի մասին կարդացեք ավելին՝ https://bravo.am/news/77476

06/07/2023

🎉 Այսօր Meta-ն գործարկել է Instagram Threads-ը, որը պետք է դառնա Twitter-ի մրցակիցը։ Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում։

🔤 Threads-ը տեքստային հաղորդագրությունների փոխանցման նոր հարթակ է, որի վրա աշխատել է Instagram-ի թիմը։ Այն ինտերֆեյսով անգամ նման է Twitter-ին։

📲 Ներկայումս Threads-ը հասանելի է ավելի քան 100 երկրում iOS և Android օգտատերերի համար։

☑ Threads-ում կարելի է նույնականացվել Instagram հաշվի օգնությամբ և կատարել հրապարակումներ մինչև 500 սիմվոլ պարունակությամբ՝ օգտագործելով ակտիվ հղումներ, լուսանկարներ և մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

#⃣ Ընդհանուր առմամբ Threads-ը շատ նման է Twitter-ին, քանի որ օգտատերերը կարող են գրել ինչպես առանձին հրապարակումներ, այնպես էլ՝ ստեղծել նույն թեմայով հրապարակումների շարք։

🫣 Բացի այդ, Threads-ում կարելի է կարգավորել Ձեր հրապարակման հրապարակայնությունը, որպեսզի դրան կարողանան արձագանքել մարդիկ, ում դուք հետևում եք, կոնկրետ նշված մարդիկ կամ բոլորը։

☺️ Մենք ևս արդեն այս հարթակում ենք, միացեք մեզ՝ միասին հասկանանք, թե ինչ կոնտենտով ենք լցնելու այս հարթակը 🤔

🌐 http://surl.li/ivbzq

Photos from Gmarketing's post 23/06/2023

🎭 Երևան, ամառ, Shene in forest, երևանյան ամենամյա խելահեղ տոնակատարության մեծ հեռանկարով նոր փառատոն՝ YEREVAN MASQUERADE…

😎 Ուրախ ենք, որ հենց մեզ են վստահել այս նոր գունեղ միջոցառման կազմակերպչական կարևոր պահերը․

☑ Լոգոտիպի դիզայնի մշակում,
☑ Դիզայներական աշխատանքներ՝ պրեզենտացիա, տոմսերի և հրավիրատոմսերի, սթիքերների դիզայն,
☑ Դիջիթալ բաններների մշակում սոցցանցերի համար,
☑ Միջոցառման խթանումը սոցցանցերում՝ ամենօրյա հրապարակումներ, թիրախավորված գովազդ և այլն։

🙌 Անհամբեր սպասում ենք հուլիսի 8-ին առաջադեմ, ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ այս յուրօրինակ ու աննախադեպ միջոցառման մասը կազմելու և , ինչու ոչ, որպես հանդիսատես վայելելու միջոցառման գլխավոր հյուր Մեգի Գոգիտիձեի հիթային կատարումները։

Միջոցառման մանրամասներին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար 👉https://www.facebook.com/MasqueradeYVN

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Digital&Direct Marketing Solutions

We have been working for more than 7 years in the field of


  • Marketing Strategies Development (Brand, Product range, Pricing, Distribution channels)

  • Digital Marketing (SMM strategies, Content plans, Contextual advertising, Google Ads, Facebook, Instagram, Advertising setup)

  • Branding (Brand platform, Logo design, Brandbook, Guidelines, Corporate style)
  • Videos (show all)

    🎯 KPI based մարքեթինգ առաջարկող Gmarketing ընկերությունը առաջարկում է չափելի արդյունքներ և տեսանելի ու հասանելի ծառայութ...
    Դու կարևոր ես...Շարունակի´ր ծաղկել ու ծաղկեցնել շուրջբոլորը։Շնորհավոր Մարտի 8 🌸💗
    Դու կարևոր ես...Շարունակի´ր ծաղկել ու ծաղկեցնել շուրջբոլորը։Շնորհավոր Մարտի 8 🌸💗
    🆕Նոր animation լուծումներ մեր գործընկեր Կոնվերս Բանկի համար։Ներկայացնում ենք հերթական tutorial animation-ը` 👉 Կարաս ավան...
    2024 թվականի տարվա գույնը՝  Peach Fuzz 13-1023 🍑
    🤝Ձեզ հետ կիսվում ենք մեր գործընկեր Կոնվերս Բանկի Visa Virtual քարտապանների համար նախատեսված  մրցույթի խթանման արշավով, մ...
    💙 Մեր գործընկեր Կոնվերս Բանկի նոր Snap վարկատեսակի համար մշակել ենք լոգոտիպ։Հետաքրքիր պրոդուկտի անվանը համահունչ՝ մեր դի...
    ✅ SMM-ի դասընթացի 8-րդ խումբը ավարտեց իր 2-ամսյա դասընթացը։ Հաջողություն ենք մաղթում մեր գեղեցկուհիներին 💜
    📸 Ֆոտոշութ մեր գործընկեր Ջերմուկ գրուպի մանկական Բյուրեղի համար 🫗  #fotoshoot #jermukgroup #byuregh #GM_case #GM_fotosho...
    🎉 Viva Magenta` 2023-ի տարվա գույնը:
    Անիմացիաներ
    #ԱշխարհնԱպրի̷ելԷՈւզում

    Telephone

    Address


    8 Vardanants Blind Alley
    Yerevan
    0014

    Opening Hours

    Monday 10:00 - 19:00
    Tuesday 10:00 - 19:00
    Wednesday 10:00 - 19:00
    Thursday 10:00 - 19:00
    Friday 10:00 - 19:00
    Saturday 10:00 - 15:00
    Other Social Media Agencies in Yerevan (show all)
    Bellafiesta.am Bellafiesta.am
    Yerevan

    Ես այստեղ եմ որպեսի օգնեմ հեշտացնել քո աշխատանքը բիզնեսում: Բարի գալուստ մարքեթինգի համեստ տնակ։

    Sagarti Sagarti
    Yerevan

    Digitalmedia Digitalmedia
    Nairi Zaryan
    Yerevan, 0069

    smm

    Helvetica Helvetica
    Yerevan, 0010

    Leno_Marketing_agency Leno_Marketing_agency
    Կոմիտաս 59
    Yerevan

    Բիզնես ֆորում, SMM, ամսագիր

    Purchaseon Purchaseon
    Ереван, Армения
    Yerevan

    Будем вместе взрывать интернеты

    Oribi Oribi
    Yerevan
    Yerevan

    Oribi is a creative agency designed to help entrepreneurs to grow their businesses. Our creative a

    Call to Action - Digital Marketing Agency Call to Action - Digital Marketing Agency
    4, Tigran Mets Str. , Area 4/7
    Yerevan, 0010

    Call to Action-ը (CTA) մատուցում է թվային մարքեթինգի մասնագիտացված ծառայություններ և իրականացնում ոլո

    Dvijok Dvijok
    28 Tumanyan
    Yerevan, 0002

    Digital Marketing | SMM | SEO | Photoshoot

    Sardostain LLC Sardostain LLC
    Yerevan

    We Focus on building Strong, Intuitive and Dynamic Sites. Sardostain brands, builds, and promotes, offering end-to-end solutions, agility in ex*****on, and depth of specialization...

    Digistep Digistep
    Yerevan, 0006

    smmwith.me smmwith.me
    Ереван
    Yerevan

    Քո ՍՄՄ մասնագետը�