Dr. Lena Hakobyan

Վինիրներ, ստոմատոլոգիա.
Ատամների սպիտակեցում- Philips ZOOM.

28/06/2024

👩‍⚕️ Դիաստեման ատամնաբուժական պաթոլոգիա է, երբ կենտրոնական կտրիչների միջև 1-9 մմ հեռավորություն կա։
Իհարկե, դիաստեման չի պահանջում պարտադիր ատամնաբուժական միջամտություն։Սակայն, այն կարող է դառնալ էսթետիկ անհարմարության պատճառ։
🖖 Եթե միջատամնային ճեղքի առկայությունը մեծ է, կարող է նշանակել, որ ծնոտի ոսկրային հատվածում կան ավելորդ ատամների արմատներ: Այն լավ կարելի է տեսնել ռենտգենի միջոցով:
Սակայն առավել հաճախ ճեղքերի պատճառ է հանդիսանում վերին շրթունքի կենտրոնական սանձիկը, որը շատ ներքև է լինում և մոտ ատամներին:
✅ Եթե միջատամնային տարածության առկայությունը խանգարում է, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկ-ստոմատոլոգին։

28/06/2024

Սպիտակ դիետայի մասին մանրամասն տեղեկություն:
Ատամների սպիտակեցում: 😍
#отбеливание

27/06/2024

Եկեք միասին հասկանանք, թե որո՞նք են էմալային ճաքերի առաջացման պատճառները՝
❗️Էմալը կարող է վնասվել, երբ մարդը ատամներով բացում է կոշտ իրեր կամ սնունդ
❗️ Օգտագործում է միաժամանակ թե տաք, թե
սառը ջերմաստիճաններով սնունդ
❗️ Ատամնաշարն ունի սխալ կծվածք. ատամների վրա ընկնող անհավասար ճնշումը ևս կարող է հանգեցնել ճաքերի։
Բուժման տարբերակն ընտրելու համար անհրաժեշտ է պարզել ճաքի չափն ու խորությունը։

27/06/2024

👄Կողմնային կտրիչների ռեստավրացիա։❗️
💰Մեկ ատամի արժեքը ՝ 25․000-30․000 դրամ։
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan
☎️096201400

26/06/2024

😔Պացիենտի մոտ «Տետրացիկլինային ատամներ» էին (մանկական տարիքում տետրացիկլինային շարքի դեղորայքի չարաշահումից են ատամները նման գույն ստանում)։
Գույնը քողարկելը սարսափելի դժվար էր, բայց ստացվեց։ 😉
Ընդհանուր աշխատանքը կատարել ենք 4 ժամում։
1 ատամի կոմպոզիտային վինիրի արժեքը 25.000-30.000 դրամ է
📍 Հասցե Բուզանդ 89
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan
📲+37496 201400

26/06/2024

Իսկ դուք գիտեք, որ օրգանիզմի հետ կապված որոշ բաներ, որոնք դուք չեք պատմում Ձեր ատամնաբույժին, կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ ❓
⠀☝⛔ՄԻ՛ ԹԱՔՑՐԵՔ Ձեր ատամնաբույժից Ձեր օրգանիզմում առաջացած փոփոխությունները։❗
📖Մենք մեր բոլոր պացիենտների համար անկետա ենք լրացնում, որտեղ դուք պարտավոր եք ձիշտ տվյալներ տրամադրել:
⚠Եթե ստոմատոլոգը Ձեր օրգանիզիմի առողջության մասին լիարժեք չգիտի, ապա բուժումը կարող է այլ ընթացք ստանալ։
Պետք է ստոմատոլոգը իմանա‼⠀
✔Հղիության և կրծքով կերակրման մասին⠀
✔ Ալկոհոլի օգտագործման մասին⠀
✔Ցանկացած դեղի ընդունման մասին⠀
✔Ալերգիաների մասին⠀
✔Գրիպի և մրսածության մասին
✔ԼՕՌ հիվանդությունների մասին
⠀✔Ատամների և լնդերի ինքնաբուժության փորձերի մասին
⠀✔Նախկինում եղած բարդությունների մասին⠀
✔ Գլխացավերի, ականջում առկա խշշոցի մասին
⠀✔ Քրոնիկ հիվանդությունների մասին
⠀👉Ատամների բուժումը լուրջ պրոցես է, որին պետք է մասնակից լինի թե ստոմատոլոգը, թե պացիենտը։ 🙂

25/06/2024

Թե որքան երկար կծառայի պլոմբանյութը, կախված է մի շարք գործոններից՝
🔹 Պլոմբայի նյութի որակից
🔹 Պլոմբայի չափսից
🔹 Լցման տեխնոլոգիայից
🔹 Ատամի վիճակից, որի վրա կատարվել է պլոմբավորումը
🔹 Ատամների հիգիենայից
🔹 Վատ սովորություններից
▫ Ճիշտ տեղադրված պլոմբանյութը կարող է ծառայել 7 տարի։
▫ Բարձրորակ նյութեր օգտագործելիս՝ մինչև 10 տ.
❌ Եթե ​​պլոմբանյութը կոշտացել է կամ մգացել, ատամում առկա է ցավ, անհապաղ դիմե՛ք ստոմատոլոգի։
⠀Պարբերաբար ստուգումները և մասնագիտական ​​հիգիենան կերկարացնեն պլոմբանյութի «կյանքը»։

25/06/2024

Պացիենտի մոտ բաց կցվածք է։
✍️ Այսինքն վերևի և ներքևի դիմացի ատամների միջև մեծ հեռավորություն կա։
Կատարվել է դիմացի 5 ատամների ռեստավրացիա կոմպոզիտային վինիրներով։ 😍
✅ Դիմացի 5 ատամները երկարացնելու հաշվին քողարկել ենք վերին և ստորին ծնոտների միջև եղած բաց տարածությունը։
💰մեկ ատամի արժեքը 25.000-30.000 դրամ ( PRICE for tooth)
👩🏻‍⚕️ Dr. Lena Hakobyan
☎️Tel. +374 96 201400

24/06/2024

Գրեթե անհնարին էր թվում նման ատամնաշարը գեղեցկացնելը, բայց ես դժվար փորձություններ սիրում եմ։ 💪
🥰 Կարծում եմ՝ ինձ մոտ ստացվել է գեղեցիկ ատամնաշար ստանալ և այցելուին պարգևել գեղեցիկ ժպիտ:
Կոմպոզիտային վինիրներ
1 ատամի արժեքը 25․000-30․000 դրամ
Dr. Lena Hakobyan
Tel.096201400

24/06/2024

😷🏡 Ձեզ համար առանձնացրել ենք այն մթերքները, որոնց չարաշահումը կվնասի ատամները։
🔹 ՔԱՂՑՐ ԸՄՊԵԼԻՔՆԵՐ
Բոլոր քաղցր և գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որն էլ վնասում է ատամները։ Նման ըմպելիքները պարունակում են նաև այլ նյութեր, որոնք վնասում են ատամները: Բացի այդ, այն համարվում է նաև անառողջ սնունդ: Իսկ խմելիս, ցանկալի է, օգտագործել ձողիկ՝ նվազացնելու հյութի անմիջական հպումը ատամների հետ:

🔹 ՔԱՂՑՐԵՂԵՆ
Բոլորն էլ գիտեն, որ կոնֆետները չարաշահել պետք չէ։ Եթե քաղցրակեր եք, չմոռանաք ուտելուց հետո պարտադիր լվանալ ատամները կամ ողողել բերանի խոռոչը։

🔹 ՉԻՐ
Չնայած իրենց օգտակար հատկություններին, մեծ վնաս են հատկացնում ատամներին՝ շաքարի քանակության պատճառով։

🔹 ՉԻՊՍԵՐ
Առանց մեկնաբանության 🙂
🔹⠀ԹՈՒՆԴ ԹԵՅ, ՍՈՒՐՃ
Սահմանափակե՛ք թունդ թեյի և սուրճի օգտագործումը, քանի որ այս նյութերը փոխում են ատամների գույնը:
🔹 ԱԼԿՈՀՈԼ
Ալկոհոլը չորացնում է բերանի խոռոչը։ Թուքը ունի կարևոր պաշտպանիչ նշանակություն կարիեսի առաջացման գործում, քանի որ մաքրում է սննդի մնացորդները և ատամնափառը, նրա մեջ պարունակող որոշ նյութեր պայքարում են բերանի խոռոչի աճող թթվության դեմ, որոնք առաջանում են մանրէների գործունեության արդյունքում:

🔹 ՏԱՔԻ և ՍԱՌԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տաք և սառը սնունդը չպետք է անմիջապես հաջորդեն իրար: Ցանկալի չէ ատամներին ենթարկել ջերմաստիջանային կտրուկ տատանումների, քանի որ այս դեպքում թուլանում է ատամի էմալը, նրա վրա առաջանում են միկրոճաքեր, որն էլ, իր հերթին, նպաստում է կարիեսի և պարադոնտոզի առաջացմանը:

23/06/2024

‼️‼️Կարիեսի չբուժելու դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները եւ ներթափանցում ատամի կակղանը:
😱 Զարգանում է պուլպիտ (կակղանի`ատամի ներվի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ( ատամի արմատը շրջապատող հյուսվածք) և առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ և բարդ խնդիր է: 🤒
🤯Բացի այդ, բակտերիաները եւ դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով եւ զարգացնել այս կամ այն քրոնիկ հիվանդությունները: 😲
☝🏻Կարիեսի առաջին, իսկ ախտանշանները նկատելու դեպքում շտապ պետք է դիմել բժշկի`հետագա բարդություններից խուսափելու համար:
💰 Արժեքը մեկ ատամի 12.000-20.000 դրամ
👩🏻‍⚕️Dr.Lena Hakobyan
📲+ 374 96 201400

23/06/2024

💎💎 Եթե խոսեմ Philips Zoom-4 սպիտակեցման համակարգի մասին, ապա կասեմ, որ այն աշխարհում լավագույնը համարվող սպիտակեցման համակարգներից մեկն է։
🙂 Ինչպես տեսնում ենք՝
💎 Արդյունքը նկատելի է հենց առաջին հայացքից
💎 💡 Էֆեկտիվորեն մաքրում է ատամի վրա առկա դեղին բծերը
💎 Չի վնասում գերզգայուն ատամները
💎 Անցավ է
💎 Անվտանգ
💎 Կլինիկորեն ապացուցված արդյունք ամբողջ աշխարհում
💰 արժեքը 200.000 դրամ է
🤗Ձեր առողջությունը վստահեք միայն լիցենզավորված` բարձր որակավորում ունեցող մասնագետներին և հավաստագրում անցած սարքավորումներին ու նյութերին🤗
☎️Tel. 096201400
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan

22/06/2024

✅ Դիմացի 4 ատամների կոմպոզիտային ռեստավրացիա։
♥️ Պրոցեդուրան անցավ է և անվտանգ:
✅ Կարևոր է ոչ միայն գեղեցիկ ժպիտ, այլև, բնական ժպիտ ապահովելը։
1 ատամի արժեքը՝ 25․000–30․000 դրամ
👩🏻‍⚕️ Dr. Lena Hakobyan
☎️Tel. +374 96 201400

21/06/2024

ԹԱՔՆՎԱԾ ԿԱՐԻԵՍ 👈
Ատամների խորը ֆիսուրներում կամ հպվող մակերեսներին տեղակայված այսպես կոչված “թաքնված կարիեսը” կարելի է հայտնաբերել տրանսիլյումինացիայի, լյումինեսցենցիայի կամ ռենտգենաբանական հետազոտությամբ:
✅ Կարևոր է 6 ամիսը մեկ անգամ կատարվող հաճախումները ստոմատոլոգի մոտ,որի ընթացքում իրականացվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա,բերանի խոռոչի պրոֆիլակտիկ զննում,և առկայության դեպքում թաքնված կարիեսի հայտնաբերում:
🦷🗣 Ատամի կարիեսը ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների ապահանքայնացումով և փափկեցումով` հետագայում արատի (դեֆեկտի) առաջացմամբ:
Կարիեսի ախտանշաններից են👇
✅ատամների վրա մուգ, սև կետերը
✅ ատամի ցավը
✅ ատամների գերզգայունությունը
✅ ատամի մակերեսի կոշտացումը
✅ թույլ ատամնացավը
✅ նաև տհաճ հոտը

21/06/2024

🤩🤩HOLLYWOOD SMILE🤩🤩
🇷🇺 Благодаря композитным ВИНИРАМ мы можем подарить вам ослепительную улыбку, без значительного обтачивания или повреждения зуба ЗА ОДИН ВИЗИТ.
💰 цена за зуб 25.000-30.000 др
🇦🇲Կոմպոզիտային վինիրների միջոցով` առանց էական տաշվածքի և առանց ատամը վնասելու կարող ենք Ձեզ պարգևել շլացուցիչ ժպիտ:
💉 Անզգայացում չի պահանջում( անցավ է)
🏥 Մեկ այցելությամբ
💰 մեկ ատամի արժեքը 25.000-30.000 դրամ է.
🇺🇸 With the help of composite veneers, we give you a dazzling smile, without any significant grinding, abrading and damaging to the tooth.
💰 price for one tooth 25.000-30.000dr.
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan
📲+37496 201400

20/06/2024

🎉 Լինելով առաջին Philips Zoom4 սպիտակեցում կատարող բժիշկը Հայաստանում, ով նաև հավաստագրված է հենց PHILIPS ֆիրմայի կողմից` վստահ կարող եմ ասել, որ սա լավագույն սպիտակեցման միջոցն է ամբողջ աշխարհում` հաշվի առնելով նաև երկար աշխատանքային փորձը հենց այս մեթոդով:
🏆Ձեր առողջությունը վստահեք միայն փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների
😷 Պրոցեդուրա` Philips ZOOM 4 WhiteSpeed
🎯 Նպատակը` Ատամների սպիտակեցում
😴 Անզգայացում` Չի պահանջում
⏰Տևողությունը` 45-60 րոպե
💎 Արդյունքը` 8-12 երանգով ատամների սպիտակեցում
❤️ Չի առաջացնում ատամների գերզգայունություն:
📆 Գրանցվել` 3-4 օր առաջ
📍 Հասցե` Բյուզանդ 89
📞 Հեռախոսահամար` +374 96 201400

20/06/2024

🏥Բերանի խոռոչի պրոֆեսսիոնալ հիգիենա անհրաժեշտ է կատարել 6 ամիսը մեկ անգամ.
1. Շրթունքների և այտերի իզոլյացիա(optragate)
2. Լնդերի անզգայացում գելով
3. Ատամնաքարերի հեռացում ուլտրաձայնային սկելլեռով
4. Ատամների սպիտակեցում AIR FLOW մեթոդով
5. Ատամների փայլեցում հատուկ մածուկներով(POLISH).

😷 Dr. Lena Hakobyan
☎️ Tel. 096201400

19/06/2024

Ատամների 3 խնդիր, որոնք պետք չէ անտեսել։❗
📌Կարիես
Գոյություն ունի կարիեսի երեք հնարավոր ախտանշան, որոնք վկայում են կարիոզ խոռոչների ձևավորման մասին՝ ատամի ցավ, ատամների արձագանքը քացրի, տաքի և սառի ժամանակ, կամ ցավ ծամելիս:
Բերանի խոռոչում առկա են մեծ քանակությամբ տարատեսակ բակտերիաներ, որոնք ատամի վրա ձևավորում են ատամնափառ: Սնվելիս կամ հյութեր ըմպելիս այդ բակտերիաները վերամշակում են սնունդի մեջ առկա ածխաջրերը՝ առաջացնելով ատամի էմալը քայքայող թթու: Թթուն դուրս է բերում էմալի մեջ առկա հանքանյութերը, և անհրաժեշտ բուժման բացակայության պարագայում դա կարող է հանգեցնել կարիոզ խոռոչի առաջացման: Կարիեսը սկսում է ձևավորվել ատամի հիմնական մասում և էմալի քայքայման հետ մեկտեղ ներթափանցում է դենտինի մեջ՝ ի վերջո հասնելով ատամի ներվին:
📌 Սննդի մնացորդներ ատամների արանքում
Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ բախվում են այս խնդրին, բայց մի բան է, երբ, օրինակ, մսի կտորն է մնում ատամի արանքում, այլ բան է, երբ ցանկացած ուտելիք միշտ կուտակվում է միեւնույն տեղում: Ամենայն հավանականությամբ, դա հետեւանք է կարիոզ խոռոչի:
📌Լնդերի արյունահոսություն
Լինդն ունենում է կարմրավուն, կամ կապտավուն երանգ և արյունահոսում է ինչպես մեխանիկական (խոզանակ, կոշտ սնունդ) գործոնների աազդեցությամբ, այնպես էլ ինքնաբերաբար:
👉 Անհրաժեշտ է խորհրդակցել ստոմատոլոգի հետ, հայտնաբերել բորբոքման պատճառը և բուժել այն:
Մի հետաձգեք ատամնաբույժի մոտ այցը, քանի որ ցանկացած խնդիր սկզբնական փուլում հաղթահարելը շատ ավելի հեշտ է։

19/06/2024

⚕️ Պացիենտի մոտ մի կողմից բացակայում էր կողմնային կտրիչը։
😕 Ինչպես նաև դիմացի երկու կերամիկական շապիկները շատ վատ էին պատրաստված։
✅ Դիմացի երկու շապիկները փոխարինեցինք նորով։
✨ Իսկ մնացած բոլոր ատամները կոմպոզիտային վինիրներով փորձեցինք ատամնաշարի մաքսիմալ ճիշտ հերթականությամբ հավաքել։
💰 մեկ ատամի արժեքը 25.000-30.000 դրամ
📍 հասցե Բուզանդ 89
👩🏻‍⚕️ Dr. Lena Hakobyan
☎️Tel. +374 96 201400

18/06/2024

Բավականին բարդ է նման մուգ ատամները վինիրներով քողարկելը:
Բժիշկը պետք է շատ լավ հասկանա բոլոր երանգների "կարողություններից", կարողանա "խաղեր տալ" կոմպոզիտի տարբեր գույների հետ, որ կողքի ատամներից չտարբերվի գույնը:
Գրեթե անհնարին էր թվում նման ատամնաշարը գեղեցկացնելը, բայց ես դժվար փորձություններ սիրում եմ և անհնարին ոչինչ չկա💪
🥰 Կարծում եմ՝ ինձ մոտ ստացվել է գեղեցիկ ատամնաշար ստանալ և այցելուին պարգևել գեղեցիկ ժպիտ:
Կոմպոզիտային վինիրներ
1 ատամի արժեքը 25․000-30․000 դրամ
Dr. Lena Hakobyan
Tel.096201400

18/06/2024

Կոտրված ատամի էսթետիկ վերականգնում։
Տեսանյութը՝ համացանցից։

17/06/2024

✅ Դիմացի 4 ատամների կոմպոզիտային ռեստավրացիա։
♥️ Պրոցեդուրան անցավ է և անվտանգ:
✅ Մեկ ատամի արժեքը՝ 25․000–30․000 դրամ
👩🏻‍⚕️ Dr. Lena Hakobyan
☎️Tel. +374 96 201400

17/06/2024

🏖🌴 Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը հանգստի ժամանակ։ 👇
✅ Խորհուրդ եմ տալիս մինչ մեկնելը պրոֆիլակտիկ այց կատարել ատամնաբույժի մոտ՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար։
✅ Չմոռանաք մեկնելիս Ձեզ հետ վերցնել:
- Ատամի խոզանակ
- Ատամի մածուկ
- Ատամնաթել
- Բերանի Խոռոչի ողողման հեղուկ
Եղեք առողջ, ժպտացեք և լավ հանգստացեք։ ❤

16/06/2024

Գոյություն ունեն ատամների գերզգայունության բազմաթիվ պատճառներ՝
1.ատամի էմալի մաշում՝ կոշտ մազերով խոզանակի օգտագործման արդյունքում կամ խոզանակով ատամները չափազանց ինտեսնիվ լվանալու հետևանքով;
2.ատամի էմալի էրոզիա, որն առաջացել է թթու նյութերի բարձր պարունակությամբ ըմպելիքների և սնունդի ազդեցության ներքո;
3.ատամի էմալի էրոզիա, որն առաջացել է բուլեմիայի կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության հետևանքով (ԳԷՌՀ):
4.լնդի իջեցում, որի հետևանքով բացվում է ատամի արմատը:
✅ Կանխարգելում
Ատամների գերզգայունությունը կանխարգելելու համար, հարկավոր է օրը երկու անգամ 2 րոպեի ընթացքում լվանալ ատամները ատամի մածուկով, որը չի պարունակում մեծ քանակությամբ հղկող լցանյութեր: Բացի այդ հարկավոր է օրը մեկ անգամ մաքրել միջատամնային տարածությունները ատամի թելով, ինչը թույլ է տալիս նվազեցնել ատամների գերզգայունության առաջացման հավանականությունը: Քիչ քանակությամբ թթու նյութեր պարունակող ըմպելիքների և սննդամթերքի օգտագործումը ևս թույլ է տալիս նվազեցնել ատամների զգայունությունը: Բացի այդ ատամնաբույժը կարող է նշանակել ֆտոր պարունակող գել կամ ֆտոր պարունակող ողողելու հեղուկ:

16/06/2024

10 ատամի վինիր
A1 գույն ❄️
💉 Անզգայացում չի պահանջում( անցավ է)
🏥 Մեկ այցելությամբ
🇷🇺 Благодаря композитным винирам мы можем подарить вам ослепительную улыбку, без значительного обточивания или повреждения зуба.
💰 цена за зуб 25.000-30.000 др
🇦🇲Կոմպոզիտային վինիրների միջոցով` առանց էական տաշվածքի և առանց ատամը վնասելու կարող ենք Ձեզ պարգևել շլացուցիչ ժպիտ:
💰 մեկ ատամի արժեքը 25.000-30.000 դրամ է.
🇺🇸 With the help of composite veneers, we give you a dazzling smile, without any significant grinding, abrading and damaging to the tooth.
💰 price for one tooth 25.000-30.000dr.
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan
📲+37496 201400

15/06/2024

✔️ Ամեն անգամ ատամները լվանալուց հետո անհրաժեշտ է լվանալ նաև ատամի խոզանակը, այլապես դրա վրա բակտերիաներ կկուտակվեն, որոնք հաջորդ անգամ ատամները լվանալիս կանցնեն բերանի խոռոչ:
✔️ 3 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:
✔️ Շաբաթը մեկ ատամի խոզանակը լվացեք հակաբակտերիալ լուծույթով։
✔️ Վիրուսային հիվանդություններից հետո անպայման փոխարինեք խոզանակը նորով։

14/06/2024

📢Ամերիկյան առաջատար և անվտանգ նյութերով ատամների լուսային սպիտակեցում (1 այցելությամբ)
✅ Անցավ
✅ Անվտանգ ատամի հյուսվածքների նկատմամբ
✅Անվնաս օրգանիզմի համար
✅ 100.000 դրամ
📍Dr.Lena Hakobyan.
📱Tel.096201400

14/06/2024

🦷 Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է սահմանափակել քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը
🤐Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետեւ դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը։

13/06/2024

🤩🤩 HOLLYWOOD SMILE 🤩🤩
😍 Դիմացի 8 ատամների կոմպոզիտային վինիրներ բնական ատամների երանգով
💰 Ընդհանուր արժեքը՝ 210․000 դրամ
🎉 Ատամնաշարն ունենում է բնական տեսք
Պրոցեդուրան կատարվում է՝
❤️առանց էական տաշվածքի և առանց ատամը վնասելու
❤️առանց անզգայացման
❤️անցավ
❤️մեկ այցելությամբ
👩🏻‍⚕️Dr. Lena Hakobyan
☎️Tel. 096201400

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Կոտրված ատամի էսթետիկ վերականգնում։Տեսանյութը՝ համացանցից։
Արդյո՞ք,  այսպես է 😂😂😂
Կարիեսի բուժման ընթացքը։Տեսանյութը՝ համացանցից։
👉 Մի քանի կանոն, որոնց անհրաժեշտ է հետևել ատամները ✅Պահպանեք մածուկի օպտիմալ քանակը․ այն պետք է լինի սիսեռահատիկի չափ։ ✅...
The #ArmenianGenocide led to the destruction of thousands of communities across what used to be the Ottoman Empire and p...
🤭Ատամնաքարը կարող է հանգեցնել լնդերի բորբոքման, ատամների շարժունության մեծացման և բերանից տհաճ հոտի արձակման: Բացի այդ, ...
Ահա, թե ինչու պետք է վերականգնել բացակա ատամը։
Philips Zoom4 ատամների սպիտակեցում SALE 40%- 120.000 դրամ  (200.000 դրամի փոխարեն) #dental #reels #video #health #shine ...
❗❗ Շտապե՛ք, ակցիայի ավարտին մնացել է մի քանի օր։ ❗❗❤️📣 40% SALE Philips Zoom4 ատամների սպիտակեցման համար։  ❗Վճարե'ք 𝟏𝟐𝟎....
❗Վճարե’ք 𝟏𝟐𝟎.𝟎𝟎𝟎 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն, և մենք կպարգևենք Ձեզ 8-12 երանգով ավելի սպիտակ և առողջ ժպիտ՝ ընդամե...
Air Flow-սարքի միջոցով ՝ նրբորեն մաքրում ենք Ձեր ատամների վրայի գունավոր պիգմենտային նստվածքները և ատամները  սկսում են ա...
❤️ 40% SALE Philips Zoom4 ատամների սպիտակեցման համար։ 📣 ❗Վճարե'ք 𝟏𝟐𝟎.𝟎𝟎𝟎 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն, և մենք կպար...

Category

Telephone

Website

Address


Buzand 89
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Other Doctors in Yerevan (show all)
Dr.mendelyan Dr.mendelyan
Nalbandyan 25/14
Yerevan

Dr. Gohar Simonyan Dr. Gohar Simonyan
Թումանյան 11
Yerevan

բուժծառայություն, էսթետիկ բժշկություն

Dr Luiza Meliksetyan Dr Luiza Meliksetyan
Yerevan, 0059

Ուրախ կլինեմ զրուցել Ձեզ հետ😊, պատասխանել Ձեզ հուզող հարցերին

Dr.Gevorg Gyulbudaghyan Dr.Gevorg Gyulbudaghyan
Նանսենի փողոց 6, Երևան, Հայաստան
Yerevan

Dr. Ani Davoyan/Անի Դավոյան Dr. Ani Davoyan/Անի Դավոյան
Ահարոնյան 6
Yerevan, 0069

Dr. Mher Grigoryan Dr. Mher Grigoryan
Komitas 38 NTL
Yerevan, [email protected]

Dr.Karen Ghukasyan Dr.Karen Ghukasyan
Տպագրիչների 5
Yerevan

Բժիշկ ստոմատոլոգ, թերապիա, օրթոպեդիա, վիրաբուժություն

Dr. Elya A. Muradyan Dr. Elya A. Muradyan
Տիտոգրադյան
Yerevan, 14

• Օտոռինոլարինգոլոգ │ քիթ-կոկորդ-ականջաբան │ ֆոնիատր

Stom_smils Dr. Artashesovna Stom_smils Dr. Artashesovna
Yerevan

Բժիշկ-ստամատոլոգ🔸Օրթոպեդ🔸Ատամների բուժում

Dr. Sona Zohrabyan Dr. Sona Zohrabyan
Տիգրան Մեծ 28
Yerevan

Ստոմատոլոգ, մանկական ստոմատոլոգիա

Dr.Tovmasyan Dr.Tovmasyan
Թումանյան 39
Yerevan

Красота и здоровье