Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center

Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում

02/06/2024

🌊Իսպանիայի Վալենսիա քաղաքում անց է կացվում EAACI 2024 ամենամյա համաժողովը:

Սա ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի աշխարհում առանցքային իրադարձություն է, որի շնորհիվ առաջատար մասնագետները ամբողջ աշխարհից միավորվում են լավագույն գիտելիքներն ու փորձը կիսելու համար:

🗺️Տարբեր երկրների մասնագետների միջև համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը մեծ նշանակություն ունեն ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի զարգացման համար:

🎓Համատեղելով լավագույն փորձը և գիտելիքները ՝ մենք կարող ենք բարելավել ալերգիկ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև նպաստել երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը և զարգացմանը:

Photos from AAMIA's post 20/05/2024

ALLERGY / IMMUNOLOGY INTERNATIONAL HYBRID SYMPOSIUM OF ARMENIA

Photos from Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center's post 16/05/2024

HAE Day 2024

16/05/2024

Այսօր՝ մայիսի 16-ին, մենք նշում ենք HAE-ի՝ ժառանգական անգիոայտուցի (HAE) իրազեկման օրը:
Սա հազվագյուտ և քիչ հասկացված գենետիկ խանգարում է, որն առաջացնում է մարմնի տարբեր մասերի հանկարծակի և ցավոտ այտուցներ՝ ներառյալ որովայնը, դեմքը, կոկորդը և վերջույթները:

HAE օրվա նպատակն է ՝
1. Իրազեկվածության բարձրացում
Շատ մարդիկ, ներառյալ առողջապահության ոլորտի մասնագետները, տեղյակ չեն HAE-ի մասին :
2. Պացիենտների աջակցություն
HAE օրը համախմբում է այս հիվանդությամբ տուժած մարդկանց, նրանց ընտանիքներին և ընկերներին: Նրանք միասին կարող են կիսվել փորձով, աջակցել միմյանց և գտնել հիվանդության դեմ պայքարի նոր ուղիներ:

HAE-ի օրը մենք կարող ենք համախմբվել՝ բարելավելու ժառանգական անգիոայտուցով տուժածների կյանքը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոփոխություններ կատարել՝ կիսելով գիտելիքները:

Շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված են այս շարժման մեջ և օգնում են աշխարհը ավելի լավ վայր դարձնել HAE ունեցող մարդկանց համար:

15/05/2024

🍃 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ:

Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով:

Հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը:
Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում, անգամ` կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։

Կարևորելով բնության, մաքուր օդի կարևորությունը առողջության համար` պացիենտները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։

Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ:

Խորհուրդները` ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու` Արմինե Հակոբյանից:

12/05/2024

🫶Շնորհավորում ենք մեր սիրելի բուժքույրերին` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ և անսպառ էներգիա:

Շնորհակալ ենք նրանց կատարած անձնվեր աշխատանքի համար:

11/05/2024

Միացեք HAE Challenge - ին և ձեր ներդրումն ունեցեք այս հիվանդության մասին իրազեկման բարձրացմանը: 🚴🏻‍♀️

07/05/2024

Այսօր ասթմայի համաշխարհային օրն է, որը նվիրված է այս քրոնիկ շնչառական հիվանդությանը: Ասթմա ունեն միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:

Բրոնխիալ ասթմայի կառավարման պատճառների, և հետևանքների մասին խոսել է Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:

Եկեք տարածենք այս հոլովակը ասթմայի մասին` իրազեկության բարձրացման համար:

06/05/2024

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը Ժամը լրատվական -ին պարզաբանել է Օդի աղտոտվածության և ալերգիկ հիվանդությունների հետ կապի մասին

05/05/2024

🌷🌸💐🌿🌳Սեզոնային ալերգիկ ռինիտը առաջացնում է ոչ միայն անվերջանալի քթահոսություն և փռշտոցներ, այլև բերում է կյանքի որակի նվազման: 🤧👃

Ինչպե՞ս հաղթահարել այն:

⁃ Մեր պատրաստած հոլովակում Արմեն Գրիգորյանը խոսում է ալերգիկ ռինիտի և դրա ախտանշանների մասին:

Հասցե ` Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալորգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
Հեռախոսահամար ` 010301000 ներքին `387
Էլ. փոստ ` [email protected]

Photos from Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center's post 27/04/2024

Բաժանմունք է դիմել 18-ամյա աղջիկ, որը թույլ վնասվածքների վրա փակցրել է սպեղանի 🩹(пластырь), ապա որոշ ժամանակ անց վնասված տեղերում զգացել է ծակծկոց, մրմռոց և քոր:
Հաջորդ առավոտյան հանել է սպեղանին (пластырь) և տեսել այտուցվածություն, մաշկի կարմրածություն և բշտիկների առաջացում:
Դիմել է ալերգոլոգի:
Դրվել է կլինիկական ախտորոշում`կոնտակտային դերմատիտ, լատեքս ալերգիա:
Տրվել են խորհուրդներ և նշանակվել է համապատասխան բուժում

20/04/2024

Այսօր Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի ծննդյան օրն է:

Սրտանց շնորհավորում ենք ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անսպառ ուժ և եռանդ: 🫶

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկան բուժօգնություն է տրամադրում պացիենտներին ալերգիկ հիվանդությունների ամբողջ սպեկտրով:
1990-ական թվականներին ստեղծված հանրապետական այս կենտրոնում մասնագետների հմտությունների շարունակական կատարելագործմանը մեծ տեղ է հատկացվում` ի դեմս Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի:

Այս բնագավառում նա գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման մեծ փորձ ունի:

Բժիշկ-գիտնականը կարևոր ներդրում ունի մեր երկրում ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ոլորտի զարգացման, հանրությանը հետաքրքրող հարցերին օպերատիվ արձագանքման գործում:

Վերապատրաստումներ է անցել Ավստրիայում, ԱՄՆ-ում, այլուր` մշտապես կարևորելով ապագա բժիշկների համար այս մասնագիտությունը գրավիչ դարձնելը:

🪷 Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի առթիվ` մաղթելով նորանոր գաղափարների իրականացում, վերելքներ և ամենայն բարիք:

14/04/2024

ժառանգական անգիոայտուցը հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է:

Ի՞սկ դուք, թե ինչպե՞ս են դրսևորվում հիվանդության ախտանիշները:

-Մարիամ Մովսիսյանը մանրամասնում է ` ինչ է
ԺԱԱ-ն , ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ:

Հասցե ` Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալորգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
Հեռախոսահամար ` 010 301 000 ներքին `387
Էլ. փոստ ` allergy. [email protected]

10/04/2024
Photos from AAMIA's post 10/04/2024
01/04/2024

Սուր եղնջացանը ալերգիկ հիվանդություններից ամենահաճախ հանդիպողներից է: Իսկ դուք գիտե՞ք ` որոնք են դրա դրսևորումները:

Մելինե Սուքիասյանը մանրամասն պատմում է եղնջացանի մասին մեր պատրաստած հոլովակում:
- Եղնջացանի պատճառ կարող են հանդիսանալ նաև սննդային ալերգիաները, որոնց մասին կխոսենք հետագա հոլովակների ընթացքում:

Իսկ դուք երբևէ ունեցե՞լ եք եղնջացան:

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ [email protected]

25/03/2024

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «Ալերգոլոգիա և հոգեկան առողջություն. հայացք երկու կողմից» կոնֆերանսի վկայականները արդեն պատրաստ են, դրանք ստանալու համար կարող եք մոտենալ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի` Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի բաժանմունք:
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 301 000 ներքին ՝ 387:
Շնորհակալ ենք վստահության և մասնակցության համար:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «Ալերգոլոգիա և հոգեկան առողջություն. հայացք երկու կողմից» կոնֆերանսի վկայականները արդեն պատրաստ են, դրանք ստանալու համար կարող եք մոտենալ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի` Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի բաժանմունք:
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 301 000 ներքին ՝ 387:
Շնորհակալ ենք վստահության և մասնակցության համար:

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա

Photos from Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center's post 16/03/2024

64 տարեկան կինը դիմել է հիվանդանոց` լեզվի այտուցով և կլլման ակտի դժվարացմամբ:
Գանգատները սկսել են ժամեր առաջ: Բուժառուն օգտագործել է ստրեպսիլս հաբեր` կոկորդի ցավի և քորի պատճառով:
Ուղեկցող հիվանդություններից նշում է զարկերակային գերճնշում, որի կապակցությամբ օգտագործում է ԱՓՖ պաշարիչներ:
Օբյեկտիվ՝ մաշկը մաքուր է, առանց ցանավորման, լեզուն այտուցված է, կլման ակտը դժվարացած:
Բուժառուն տեղափոխվել է անհետաձգելի բուժօգնության ծառայություն:
Ախտորոշվել է Անգիոայտուց` ԱՓՖ պաշարիչների օգտագործմամբ պայմանավորված:
Իրականացվել է հակաալերգիկ բուժում:
Բուժառուի վիճակը բարելավվել է 24 ժամվա ընթացքում:
Խորհուրդ է տրվել սրտաբանի կոնսուլտացիա:
Հակացուցվել է ԱՓՖ պաշարիչների օգտագործումը:
Տրվել է իրազեկման թերթիկ` դեղորայքի վերոնշյալ խմբի մասին: ( նկար 1)

2 ամիս անց

Բուժառուն տեղափոխվել է հիվանդանոց` շտապ օգնության ծառայության միջոցով:
Օբյեկտիվ ՝ լեզուն այտուցված է, չի տեղավորվում բերանի խոռոչում, կլլման ակտը դժվարացած է, ունի շնչառական անբավարարություն: Տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Իրականացվել է արյան խմբի որոշում և թարմ սառեցված արյան պլազմայի փոխներարկում:

Բուժառուն չի հետևել բժշկի ցուցումներին՝ առանց սրտաբանի խորհրդատվության օգտագործել է ԱՓՖ պաշարիչներ: (նկար 2)

Վիճակը հաջողվել է կայունացնել:
Օրեր անց դուրս է գրվել հիվանդանոցից:

Photos from «Հերացի» համալսարանական հիվանդանոց/Heratsi Hospital Complex's post 12/03/2024
11/03/2024

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկական օրդինատրոներն ` ԵՊԲՀ Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի գլխավորությամբ , քննարկել են սննդային ալերգիաների ժամանակակից մոտեցումները.
-Արդյո՞ք սննդային ալերգիաները վերանում են ժամանակի ընթացքում:
-Պե՞տք է սննդային ալերգիաների նախանշանները ի հայտ գան ամեն անգամ տվյալ սնունդը ընդունելուց հետո:
Այս հարցերից զատ քննարկվել են նաև բազմաթիվ այլ հարցեր և ժամանակակից լուծումներ:
Նմանատիպ հանդիպումները իրականացվում են ամեն շաբաթ, որոնց մասնակցում են բոլոր կլինիկական օրդինատորները, բաժանմունքի բժիշկները, դասախոսական կազմի ներկայացուցիչները և այլք:

08/03/2024

Սիրելի կանայք եղեք միշտ սիրված և պաշտպանված Ձեր ալերգեններից🐝🌸🍃

Photos from Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center's post 04/03/2024

Բուժառու Ա-ն` 23 տարեկան, դիմել է հիվանդանոց հետևյալ գանգատներով` ցան, քոր, որը առաջանում է մարմնի տարբեր հատվածներում, հատկապես հագուստի սեղմող մասերում:
Գանգատները առկա են մոտ 1 տարի:
Դերմոգրաֆիկ փորձի արդյունքը եղել է դրական. դրվել է կլինիկական ախտորոշում` քրոնիկ ինդուկցված եղնջացան։ Դերմոգրաֆիկ եղնջացան:

Նշանակվել է համապատասխանում բուժում:

Երբևէ ունեցե՞լ եք նման գանգատներ: Հիվանդության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել մեկանաբանություններում :

25/02/2024

💅Շատերը կանոնավոր կերպով կատարում են մատնահարդարում` օգտագործելով գել-լաք:
Իսկ դուք գիտե՞ք, որ գել-լաքից հնարավոր են ալերգիկ ռեակցիաների առաջացում:

Զարուհի Արզումանյանը պարզաբանում է հոլովակում:

Իսկ դուք մատնահարդարման ընթացքում կիրառու՞մ եք գել-լաք։

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ [email protected]

Դեղորայքային ալերգիայի ուսումնասիրության հարցաթերթ 16/02/2024

Դեղորայքային ալերգիայի ուսումնասիրության հարցաթերթ Հարգելի քաղաքացիներ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական իմունոլոգիայի ալերգոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն անցկացնում են հետազ....

10/02/2024

Դաջվածքները հաճախ հանդիպող երևույթներ են մեր օրերում:

Ի՞սկ դուք գիտեք` ինչ հետևանքներ և ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ դաջվածքներից հետո: Դիտեք մեր պատրաստած հոլովակը և եղեք իրազեկված:

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ [email protected]

03/02/2024

Գիտե՞ք ինչ է հիալուրոնաթթուն և ինչ ալերգիկ ռեակցիաներ այն կարող է առաջացնել:
Այն կարող է ունենալ ինչպես դրական , այդպես էլ բացասական ազդեցություններ: Այսպիսով ավելին իմանալու և տեղեկացված լինելու համար դիտեք հոլովակը:

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ [email protected]

12/01/2024
Photos from Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center's post 11/01/2024

Ասթմայի կառավարման ընթացքում բարձր արդյունավետության համար շատ կարևոր է դեղորայքի օգտագործման ճիշտ տեխնիկայի պահպանումը:
Ամենահաճախ կիրառվող դեղաձևերից են ինհալյատորները չոր փոշու համար (dry powder inhaler), մասնավորապես` Ակկուհայլերը– ը:

Ձեզ ենք ներկայացնում Accuhaler-ի կիրառման ուղեցույցը:

Եթե ունեք հարցեր, գրեք մեկանաբանություններում կամ անձնական նամակով:

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ [email protected]

26/12/2023

Բոտուլոտոքսինի կիրառումից առաջացող կողմնակի երևույթները հաճախ սխալմամբ ընկալվում են որպես ալերգիկ ռեակցիաներ ,ինչի պատճառով հետագա օգտագործումը կարող է դադարեցվել: Տեսահոլովակում ներկայացված են այն իրավիճակները, որոնց դեպքում պետք է դիմել ալերգոլոգի:

Photos from AAMIA's post 12/12/2023

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ալերգոլոգիա և հոգեկան առողջություն. հայացք երկու կողմից» կոնֆերանսը:

Հանդիպման շրջանակներում քննարկվել ենք մի շարք արդի խնդիրներ, և դրանց լուծման հնարավոը տարբերակները:
Մենք կարևորում ենք խնդրի լուծման մուլտիդիսցիպլինար մոտեցումը: Նմանատիպ միջոցառումները ուղված են այդ մոտեցման զարգացմանը:

Շնորհակալ ենք վստահության և մասնակցության համար:

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

HAE Day
AWARENESS. HAE. FAMILY. FUN.
Ընտանիքի հետ անցկացրած ժամանակը կարևոր է 👩‍👦#active4hae
HAE-ի մարտահրավերային արշավին մասնակցելը ոչ միայն իրենից ենթադրում է ֆիզիկական ակտիվություն, այլ `նաև տեղեկատվական ազդեց...
Միացեք HAE Challenge-ին
Ասթմայի համաշխարհային օր
HAE -ի ամենամյա մարտահրավերային արշավը սկսված է 🧘🏻‍♀️#Active4HAE
Սեզոնային ալերգիկ ռինիտ
ժառանգական անգիոայտուց
Սուր եղնջացան
Սննդային ալերգիա
Բժիշկների և սոցիալական ցանցերում ակտիվության մասին

Category

Telephone

Address


Աբովյան 58 Հերացի N 1 հիվանդանոց
Yerevan
0025
Other Medical & Health in Yerevan (show all)
Dr. Roza G. Tsarukyan Dr. Roza G. Tsarukyan
Մաշտոցի պող. , 22
Yerevan, 0002

Ռ․ Ծառուկյանը տրամադրում է դեռահասությունից մինչ կլի?

Dexaget/ dexagorc Dexaget/ dexagorc
Erevan
Yerevan

Healthy Life Healthy Life
Օրբելի եղբայրների փ. 18/3
Yerevan, 0001

Մարզա-առողջարարական և ՍՊԱ կենտրոն Спортивнооздоровительный и СПА центр

Leykoalex Leykoalex
Ֆուչիկի 27/14
Yerevan

Բուժ պարագաների և պոլիմերային տարաների արտադրություն: #Դեղ #դեղորայք, #ապտեկա, #դեղատուն

Akosta Clinic Akosta Clinic
Kasyan 4/2
Yerevan, 0033

Aesthetic Medical Center • Implantation • Orthodontics •Teeth Whitening • Veneers •Plastic Surgery

Chitchyan Aesthet-Cosmetologist Chitchyan Aesthet-Cosmetologist
Yerevan

- Դեմքի խնամք - Ապարատային կոսմետոլոգիա - Պլազմոթերապիա

Meronc Tun Meronc Tun
Նորք Մարաշ Բուժաշխատողների 1/1
Yerevan, 0012

Լավագույն հոգատարությունն ու խնամքը մեզ մոտ

Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ Dr.Gagik Mesropyan/Գագիկ Մեսրոպյան/Ընդհանուր վիրաբույժ
Բագրատունյաց փող. 2-րդ նրբ. , 23 շենք
Yerevan

ԵՊԲՀ Ընդհանուր և Լապարասկոպիկ վիրաբույժ ՏՈՆՈՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Mirzoyan medical center Mirzoyan medical center
Moskovyan 33a Mirzoyan Medical Center
Yerevan, 0001

Թերապիա Ուրոլոգիա Գինեկոլոգիա Սոնոգրաֆիա Կոսմետոլոգիա Ստոմատոլոգիա Մաշկաբանություն Բուտեյկոյի մեթոդ

Գերմանական բնական միջոցներ առողջության համար Գերմանական բնական միջոցներ առողջության համար
Sarmen 1
Yerevan, 0015

Գեղեցկությունը, դա առողջությունն է: Ազատվեք ավելորդ կի

Abovyan 29 Dental & Esthetic Clinic Abovyan 29 Dental & Esthetic Clinic
Աբովյան փողոց, Երևան, Հայաստան
Yerevan