TRUST AUDIT CJSC
Audit and consulting
"Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտներից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք:
Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության
‼️2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։
Հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝
▪️«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 169¹. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,
▪️ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,
▪️ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։
‼️Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։
Հետևեք մեզ Telegram-ում
https://t.me/petekamutner_arm
💻Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/, որը հասանելի է վեբ տարբերակով։ Համակարգով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։
Ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/431
‼️Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի փետրվարի 20-ն է:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։
💻Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
❓ Հարց։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում։
☑️ Պատասխան։ Ըստ փոփոխությունների՝ 2024 թվականի հունվարից հավաստագրված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ 10 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ:
📌 ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴՐՈՒՅԹԸ։
❓ Հարց։ Մինչև ե՞րբ է օրենքի գործողության ժամկետը: Արդյո՞ք այն երկարաձգվել է:
☑️ Պատասխան։ Պետական աջակցության տրամադրումը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
📌ԳՈՐԾՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է ԵՎ ԿԱՐԻՔ ՉԿԱ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼՈՒ։
❓ Հարց։ Մինչև ե՞րբ են ընդունվում դիմումները:
☑️ Պատասխան։ Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը: Տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել պետական գրանցման պահից սկսած՝ մինչև 3 ամսվա ընթացքում:
❗️Հարկային արտոնության տրամադրումը երկարաձգվել է ևս 1 տարով
📢 ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը։
Փոփոխությունների համաձայն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության պետական աջակցության տրամադրումը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10% տոկոսի չափով:
🔸Օրենսդրական փոփոխության նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի լրացման համար լիազորագրերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին
✅Հետևեք մեզ նաև Telegram-ում` https://t.me/mojarmenia
Տեղեկացնում ենք, որ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ն իրավաբանական անձինք պարտավոր են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ փոփոխված տեղեկություններ` իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (https://bo.e-register.am կայքի միջոցով) լիազորված անձանց կողմից ներկայացնելու դեպքում խնդրում ենք լիազորագիրը էլեկտրոնային եղանակով ուղարկել Գործակալության [email protected] էլ. փոստի հասցեին։
ՊԵԿ․Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող ԱՁ ները 2024-ից դրամարկղային գիրքը կվարեն միայն... ՊԵԿ․Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող ԱՁ ները 2024-ից դրամարկղային գիրքը կվարեն միայն էլեկտրոնային
Ս․թ․ նոյեմբերի 23-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում լայն ներկայացուցչական կազմով տեղի ունեցավ հանդիպում աուդիտորական հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ Էմիլ Վասիլյանը, Խորհրդի անդամներ, աուդիտորական կազմակերպությունների ղեկավարներ, աուդիտորներ։ Պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպելու և աուդիտորական կազմակերպություններին հուզող խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու առաջարկը հավանության էր արժանացել Պալատի հերթական՝ հունիսի 3-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովում։
Թաթուլ Մովսիսյանը լսարանին հանգամանալից պարզաբանումներ տվեց ոլորտում իրականացված փոփոխությունների, առկա խնդիրների, աուդիտորական կազմակերպությունների աշխատանքի բարելավմանը միտված նախաձեռնությունների մասին։ Այդ շրջանակում մասնավորապես շեշտադրվեցին Արտաքին գնահատման ընթացակարգում կատարված փոփոխությունները, գործընթացի արդի և հետագա փուլերը, Պալատի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի մշակման և ներդրման հարցը, Կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգի հաստատման հետ կապված խնդիրները։ Քննարկման առարկա դարձավ նաև աուդիտորական կազմակերպությունների սեղանին դրված Պրոտոտիպի հենքի վրա Աուդիտի իրականացման (աուդիտի ողջ գործընթացի կազմակերպման և կառավարման համար նախատեսված) համակարգչային ծրագրի մշակման անհրաժեշտության հարցը։ Համաձայնեցվեց, որ անհրաժեշտության դեպքում աուդիտորական կազմակերպությունները հետադարձ արձագանքով կձևավորեն համապատասխան պահանջարկ նշված ծրագրի վերաբերյալ:
Աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ Էմիլ Վասիլյանը անդրադարձավ աուդիտորական կազմակերպություններին մտահոգող մեկ այլ հարցի՝ ստանդարտների թարգմանության խնդրին։ Նշվեց նաև, որ աուդիտորական հանրությունը հնարավորություն ունի մասնագիտական հարցերն ուղղելու անմիջականորեն Հանձնաժողովին:
Հետագա քննարկումները ծավալվեցին հարց ու պատասխանի ձևաչափով։
🏠Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։
Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված պատասխանատվությունը կիրառելի չէ այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, ինչպես նաև այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողն անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։
Հարկ է նկատի ունենալ, որ առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:
Ավելին՝ https://src.am/am/getNews/276
📢2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։
Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի տվյալները`
1️⃣կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
2️⃣գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը:
Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտը ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ:
Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (file-online.taxservice.am) հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։
Ավելին՝ https://src.am/am/getNews/274
💚 Աշխատանքներ աուդիտի ոլորտում, որոնք, միգուցե, բաց եք թողել։
📌 Unibank OJSC
Աուդիտ-մենեջեր / Ներքին աուդիտ ➡️ https://cutt.ly/vwEkjHRP
ՏՏ աուդիտոր / ներքին աուդիտ ➡️ https://cutt.ly/OwEkjNxL
📌 8 18 Special Edition Consulting
Compliance Officer ➡️ https://cutt.ly/jwEklzHq
📌 Inecobank CJSC
Աուդիտոր ➡️ https://cutt.ly/5wEklN5z
📌 TRUST AUDIT CJSC
Ավագ աուդիտոր ➡️ https://cutt.ly/YwEkzcTZ
Audit Assistant ➡️ https://cutt.ly/jwEkzA5v
💻Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։
Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online.taxservice.am) համակարգի միջոցով։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ճշգրտել, չեղարկել, անվավեր ճանաչել, ստորագրել կամ ջնջել միայն այդ համակարգով։
📢ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պետք է ապահովեն հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը միասնական շտեմարան։
Տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
✅Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1️⃣վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով
2️⃣արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ
3️⃣արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի👇https://www.src.am/storage/menu_contents_144/uc_hhpek_hdm_integration_manual_2022_v071_arm_648c4ad830e3a.pdf
❗️Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։
Ավելին՝ https://src.am/am/getNews/163
💻Գործարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական նոր կայքէջը: Այն հասանելի է www.src.am հասցեով:
Կայքէջում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկային և մաքսային ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է առանձին բաժիններով: Նոր ձևաչափով գործարկված կայքում ներդված են մի շարք նորամուծություններ ևս:
Նոր կայքէջը այցելուներին ներկայանում է ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվությամբ:
Google-ը հայտարարել է, որ ստեղծել է գերհզոր քվանտային համակարգիչ Գերհզոր քվանտային համակարգիչը կարող է վայրկյանների ընթացքում լուծել մի խնդիր, որը սուպերհամակարգիչը կաներ 47 տարում:
5 հազար դրամի փոխարեն՝ 20 տոկոս եկամտահարկ․ նոր կանոններ միկրոբիզնեսի համար - Հայաստանի Հանրային Ռադիո Հուլիսի 1-ից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային նոր ռեժիմում
🌐Տեղեկացե՛ք նորություններին Telegram-ում
https://t.me/petekamutner_arm
⌨️ԵՏՄ անդամ պետությունից առցանց պատվիրված և սուրհանդակային ծառայության միջոցով առաքված ապրանքների համար հարկերի վճարման վերաբերյալ իրազեկման թերթիկhttps://www.petekamutner.am/shared/Information/Irazekum%20359.pdf
#իրազեկմանթերթիկ #եղեքտեղեկացված
petekamutner.am Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակա...
Փաթեթով առաջարկվում են այնպիսի կարգավորումներ, որոնցով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի և էլեկտրոնային առևտրին վերաբերող կետերը ստանում են նոր ժամանակակից լուծումներ. ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն
https://www.youtube.com/watch?v=jJZ9rLc9ri8
📑Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։
✅2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:
✅2023 թ․ հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։
✅2023 թ․ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։ Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։
Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9673
#հիշեցում
📑Հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2023 թվականի փետրվարի 20-ն է:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։
💻Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
‼️«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հավաստագրերը նորով չեն փոխարինվում։ Հավաստագրի ժամկետի երկարացման համար դիմում կամ հավելյալ փաստաթուղթ չի ներկայացվում:
ℹ️ Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172472
Կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ Հունվարի 5-ին գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստ....
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Հայտարարագիրը լրացնելու համար անցեք հղումով՝
https://bo.e-register.am/am/auth
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Yerevan
0001
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
Yerevan, 0002
Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.
Yerevan
KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr
Yerevan
"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026
GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...
Yerevan
At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010
Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:
Azatutyan 24/12
Yerevan
Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan
5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։
Նաիրի Զարյան 19/66
Yerevan
AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ