KPI Consulting
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
KPI Consulting-ում #գործկա ✔️
#Մոնտաժող օպերատոր, մենք փնտրում ենք քեզ 😍
👉 Եթե դու ունես`
- ստեղծագործ միտք,
- շատ արագ նկատում ես մանրուքները
- և ունես աշխատանքային փորձ
Որեմն արի՛ մեր թիմ՝ ուղարկելով ինքնակենսագրականդ նշված էլ․ հասցեին՝ [email protected] 📩
21-րդ դարում բիզնեսի զարգացման առաջնային և կարևոր գործիքներից է համարվում SMM ծառայությունը։
իսկ ո՞ւմ է անհրաժեշտ SMM, եթե լինենք կարճ ապա բոլորին 👒
Չկա այնպիսի բիզնես ում հարկավոր չէ ներկայանալ սոցիալական ցանցերում, մեծացնել վաճառքներն ու ներգրավվածությունը։
Դիմի՛ր մեզ, ստացիր անվճար խորհրդատվություն և/կամ վերլուծություն քո բիզնես էջերի հետ կապված, իսկ հետո որոշի՛ր անհրաժեշտ է քո բիզնեսին որակյալ ներկայացվածություն սոց հարթակներում, թե ոչ 🙂
📞 099770704
📍 Լենինգրադյան 46/6
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
Twitter-ի նմանությամբ Threads-ը 2 օրում ունեցավ 70 մլն բաժանորդ 😱
Եկեք նշենք մի քանի տարբերություն այս երկու սոց հարթակների միջև
Threads-ում տեքստային սիմվոլների լիմիտը 500 է, իսկ Twitter-ում 280։
Threads-ը չունի անձնական հաղորդակցության չատ, ինչպես օրինակ Twitter-ը կամ instagram-ը։
Twitter-ն իր գրառումները վիրուսային է դարձնում հիմնականում հեշթեգների միջոցով, իսկ Threads-ը դեռևս աշխատում է այդ ուղղությամբ և գրառման վիրուսային լինելը կախված է, թե ձեր ընկերներն արձագանքել են տվյալ գրառմանը թե ոչ։
Հետաքրքիր է , իսկ դուք օգտվու՞մ եք այս հարթակներից 🤓
👉 Մեր օրերում, երբ յուրաքանչյուր բիզնես իր գործունեությունը ծավալում է օնլայն հարթակում, գրեթե անհնար է պատկերացնել ոլորտ, որը չունենա WEB կայք և ունենա գոհացնող արդյունքներ։
4 պատճառ, որի համար քեզ պետք կգա WEB կայք 👇
- Բրենդինգ
- Հաճախորդների սպասարկում, ժամանակի խնայողություն
- Ինտերնետ մարքեթինգ
- Լիդոգեներացիա
Ամբողջ աշխարհում վեբ կայքերն օրեցօր ավելի կարևոր են դառնում բիզնեսի զարգացման համար , առանց որի պոտենցիալ գնորդների հետ կապվելը դառնում է չափազանց բարդ։
Եթե դեռ չունեք բազմաֆունկցիոնալ կայք, ժամանակ մի՛ կորցրեք, կապվե՛ք մեզ հետ 👇
📞 099770704
📍 Լենինգրադյան 46/6
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
#մարքեթինգ
Hi Barbie 💖
Hi Ken 💙
💘 Վերջերս մեծ էկրաններին հայտնված “Barbie” ֆիլմի մասին կարծիքները շատ տարբեր են և հակասական, սակայն չենք կարող չնշել ֆիլմի գլխապտույտ մարքեթինգային հաջողության մասին։
💗 “Barbie”-ի մարքեթինգային թիմի կողմից օգտագործվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը զգացմունքային կապ ստեղծելն էր։ Օգտագործելով վարդագույնը բոլոր գովազդային արշավներում, նրանք առավելագույն ձևով ուշադրություն էին գրավում՝ հատկապես աղջիկների շրջանում։
💸 Ներկայացվում էր բացառիկ և սահմանափակ քանակով ապրանքներ, որը նույնպես հիանալի միջոց է հաճախորդների ներգրավվածությունը խթանելու համար։
😎 “Barbie”-ի հաջողության մեկ այլ կարևոր գործոն էր նաև համագործակցությունները խոշոր ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Xbox, Airbnb և Burger King: Համախմբվելով այս ընկերությունների հետ Barbie-ն կարողացավ յուրաքանչյուր լսարանի համար ստեղծել «Barbie-ի աշխարհում» ապրելու զգացողությունը։
🫢 “Barbie”-ն իսկապես ֆենոմեն էր, որը «վարդագույն հագուստով» կինոդիտողների շնորհիվ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում գրանցեց 1 միլիարդ դոլար դրամարկղային վաճառք։
🫣 Ի դեպ, ֆիլմի մարքեթինգային ներդրումները մինչ ֆիլմի թողարկումը կազմել են 700 միլիոն դոլար։
👀 Այո այո, Telegram-ում արդեն հասանելի է Story-ներ տեղադրելու հնարավորությունը։
🙌 Իր գործունեության 10 տարվա ընթացքում այս ֆունկցիայի ավելացումը ամենապահանջվածն է եղել Telegram-յան օգտատերերի կողմից։
📲 Ի սկզբանե այս հնարավորությունը հասանելի էր միայն Telegram Premium օգտատերերի համար, սակայն այժմ այն հասանելի է բոլորի համար։
💬 Եթե դեռ չեք նկատել, ապա ասենք որ Story-ները հայտնվում են chat-երի ցուցակի վերևի հատվածում։
💙 Ձեր ընկերների Story-ն դիտելիս կարող եք անհատականացված նամակներ ուղարկել, օրինակ՝ էմոջիներ կամ տեքստային պատասխաններ։
✔️ Իսկ ձեր Story-ն հրապարակելիս կարող եք ավելացնել sticker-ներ, տեքստեր և էմոջիներ։
👣 Telegram Stories-ի ընձեռած այլ հնարավորությունները կարող եք տեսնել ձեր Telegram-ի Story բաժնում։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🫵 Սկսիր թվային աշխարհում «առաջին քայլերդ» KPI Consulting-ի հետ միասին։
💥 Մենք պատրաստ ենք դառնալ քո բիզնեսի լավագույն ուղեկիցը, քանի որ քաջատեղյակ ենք ոլորտում առկա դժվարությունների և մարտահրավերների մասին։
🔜🔥 Կապվիր մեզ հետ հենց այսօր և արի միասին անցնենք դեպի հաջողություն տանող ճանապարհը։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
SMM-ը արդյունք չի՞ տալիս 🤷♂️
🤩 Ուրեմն դիմիր մեր մասնագիտացված թիմին և մենք լավագույն ձևով կզարգացնենք քո բիզնեսի Instagram-յան և Facebook-յան էջերը։
🚀 Դիմելով մեզ կլինեք ոլորտի լավագույնը՝ ճիշտ և ունիկալ մշակված ռազմավարության շնորհիվ։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🤩 Walt Disney-ի մուլտֆիլմերը շատերի մանկության մի մասն են կազմել, սակայն մինչ օրս էլ , նույնիսկ մեծահասակների կողմից դրանք շատ սիրված են։
🍿 Այսօր կպատմենք անիմացիոն աշխարհում մշտապես առաջատար այս հսկայի լոգոյի պատմության մասին։
🐭 Disney-ի կախարդական լոգոյի պատմությունը սկսվեց անիմացիոն և շատ զվարճալի մկնիկով։ Այդ մկնիկը Mickey Mouse-ն էր, ով հետագայում դարձավ Disney-ի ամենահայտնի և սիրված կերպարներից մեկը։
😮 1929 թվականից հետո լոգոն փոփոխության ենթարկվեց 66 տարի անց՝ 1995 թվականին։
🏰 Նոր լոգոն իրենից ներկայացնում էր կապույտ ամրոց, իսկ ամրոցի ողջ երկայնքով գրված էր Walt Disney Pictures։
🔜 Այս լոգոտիպն օգտագործվեց մինչև 2006 թվականը: Դրանից հետո այն մի փոքր վերափոխվեց և ստեղծվեց այն լոգոն, որը մենք տեսնում ենք այսօր:
💤 Ի դեպ, լոգոյի ամրոցը ստեղծելիս ոգեշնչման աղբյուր է դարձել California-ի Disneyland-ում գտնվող քնած գեղեցկուհու ամրոցը։
🪄 Այդ շքեղ ամրոցը դարձել է Disney-ի խորհրդանիշը, որի միջոցով ընկերությունը փոխանցում է հեքիաթային աշխարհի ողջ մթնոլորտը։
🤫 Մեր օրերում սոցիալական հարթակները դարձել են բոլորիս կյանքի անբաժանելի մասը:
💁🏼♀️ Դժվար է պատկերացնել մի օր առանց սիրելի Influencer-ների story-ները դիտելու, Instagram-ի feed-ը թերթելու կամ հետևելու սիրելի հայտնիների Twitter-յան գրառումները:
🤳 Իսկ երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես են Influencer-ները նպաստում և ազդում բիզնեսի զարգացմանը։
👌 «Ազդեցիկ երիտասարդների» շնորհիվ անհավատալի կերպով կարող եք բարձրացնել պրոդուկտի իրազեկությունը և գրանցել ավելի շատ վաճառքներ։
💘 Նրանք լավ են ճանաչում իրենց լսարանին և գիտեն, թե ինչպես «դիպչել» նրանց սրտին։ Իզուր չէ, որ Influencer-ներին այդքան սիրում են և վստահում։
🎯 Այնուամենայնիվ հիշեք, որ արդյունավետ և երկարաժամկետ «ազդեցիկ» մարքեթինգային արշավ ունենալու համար կարևոր է համագործակցել ճիշտ և հենց ձեր թիրախային լսարանին համապատասխան Influencer-ների հետ։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
Սև ֆոնի վրա պատկերված սպիտակ X-ը փոխարինել է կապույտ թռչունին։ 😵✖️
Կհարցնեք, թե խոսքը ինչի՞ մասին է 🤔
🌐 Շաբաթներ առաջ Twitter-ի այժմյան տեր և տիրակալ Elon Musk-ը հայտարարեց, որ Twitter-ի լոգոն կփոխարինվի X-ով, իսկ գրառումները Tweet-երի փոխարեն այսուհետ կանվանվեն X-եր։
🫣 Միլիարդատերը փոխել է իր գլխավոր նկարը նոր լոգոյով և Twitter-ի Bio հատվածում կցել X.com հղումը։
⚡️ Twitter-ի նոր գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն հարթակում գրել է, որ այս ռեբրենդինգը նոր և հետաքրքիր հնարավորություններ է ստեղծելու:
🫡Դե իսկ մի շարք մարդիկ Twitter-ում «սգում» էին լոգոյի կորուստը, որոնց թվում էր նաև Մարտին Գրասերը, ով այն նախագծել էր 2012 թվականին: Իր գրառման մեջ նա ասել է՝ այսօր մենք հրաժեշտ ենք տալիս այս մեծ կապույտ թռչունին։
🧐 Արդյո՞ք հարկավոր է Rebranding, արդեն իսկ հայտնի և ճանաչված բրենդին։
✖️Պետք չէ իրականացնել Rebranding միայն այն պատճառով, որ դա «կարծես թե լավ գաղափար է»:
🙌 Branding-ը բիզնեսի ինքնությունն է և ամբողջականությունը, ուստի դրա փոփոխությունը կարող է ազդել ընկերության հետագա քայլերի վրա։
🌀 Բայց, երբեմն նույնիսկ լավագույն բրենդները անցնում են ճգնաժամերի միջով, ենթարկվում ոլորտային ճնշումների և չեն կարողանում բավարարել թիրախային լսարանի կարիքները: Կամ էլ պարզապես ցանկանում են փոխել բրենդի առաքելությունը և հանդես գալ նոր արժեքներով ու նպատակներով։
👀 Հաջողված Rebranding-ի ամենակարևոր գործոններից մեկը հետևողականությունն է: Եթե դուք չափազանց արագ և ոչ պրոֆեսիոնալ կերպով իրականացնեք փոփոխությունը՝ կարող եք կորցնել ներկա հաճախորդների հավատարմությունը ձեր պրոդուկտի նկատմամբ:
🚀 Այսպիսով, Rebranding-ը պետք չէ համարել լավ կամ վատ որոշում, քանի որ յուրաքանչյուր բրենդ ունիկալ է և միայն երկարատև ուսումնասիրություններից հետո կարող եք հստակ պատկերացնել, թե արդյո՞ք ձեր բրենդին պետք է Rebranding:
🤝 Մենք պատրաստ ենք ձեր հաջողության ճանապարհին լինել ձեր կողքին և առաջնորդել ամեն քայլափոխի՝ չէ՞ որ ՁԵՐ հաջողությունը ՄԵՐ ձեռքերում է։
🎯 Այս ճանապարհորդությունը կդառնա ձեր բիզնեսի նպատակների իրագործման ամենաՀԶՈՐ տարբերակը։
🫵 Դիմեք մեզ և մեր փորձառու մասնագետները լավագույն ձևով կկերտեն ձեր բիզնեսի հաջողության պատմությունը։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
😋 Content Marketing-ը սոցիալական մեդիայի աշխարհում «ամենահյութեղ կտորն է»։
👌 Այն դարձել է հաջող թվային մարքեթինգային ռազմավարության կարևոր բաղադրիչ:
⚡️ Եվ իրոք, մարքեթինգային արդյունավետությունը մեծապես կախված է ձեր փոխանցած քոնթենթից՝ ֆոտոշութերից, տեսանյութերից, Reel-երից և այլն:
💪 Ստեղծելով և տարածելով արժեքավոր, գրագետ և թրենդային քոնթենթ՝ կարող եք ներգրավել նոր հաճախորդներ, վստահություն ստեղծել և խթան հանդիսանալ պոտենցիալ հաճախորդների կատարած գործողություններին։
🔥 Ի վերջո, Content Marketing-ը լավագույն տարբերակն է մարդկանց ձեր պրոդուկտի հետ ծանոթացնելու և արժեքավոր տպավորություն թողնելու համար։
🦾 Գաղտնիք չէ, որ 2023 թվականին արհեստական բանականությունը ակտիվ կերպով մուտք գործեց մարքեթինգային աշխարհ։
Իսկ հիմա հասկանանք, թե արհեստական բանականությունից զատ ի՞նչ մարքեթինգային թրենդներ կան այս տարի։ 👀
🤳 Այս տարի՝ TikTok-ում, Facebook-ում և Instagram-ում աչքի են ընկնում կարճ գովազդային հոլովակները և Reel-երը, որոնց տևողությունը չի գերազանցում 15 վայրկյանը։ Այն օգնում է ասելիքը առավել արագ փոխանցել և համոզիչ տպավորություն թողնել մարդկանց վրա։
🤖 ChatGPT-ի կիրառումը նույնպես այս տարվա Boom💥թրենդներից է։ Այն չի դադարում զարմացնել իր «գիտելիքներով» և մի շարք մասնագետների համար դարձել է լավագույն օգնական։
🕸️ 2023 թվականին ավելի ակտուալ է դարձել LinkedIn-ի կիրառումը։ Շատ ընկերություններ իրենց բիզնեսը առաջխաղացնելու համար սկսել են ակտիվորեն գործածել նաև այդ հարթակը։
🚀 Դե իսկ Իլոն Մասկի Twitter-յան «հեղափոխության» շնորհիվ, այն դարձել է այս պահին օգտագործվող ամենաակտուալ սոցիալական ցանցերից մեկը։
👌 Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ մարքեթինգային թրենդներին հետևելուց զատ՝ ձեր թիրախային լսարանին պետք է տալ որակյալ և լավ մշակված քոնթենթ։
#2023
🫵 Այո այո, լոգոն շատ բան կարող է պատմել ձեր ընկերության մասին։
💥 Լավ լոգոտիպը պետք է համապատասխանի ընկերության արժեքներին և նպատակներին, ինչպես նաև արտացոլի բրենդի ինքնությունը։
👀 Մանրակրկիտ և պրոֆեսիոնալ կերպով մշակված լոգոյի շնորհիվ կարող եք մնայուն տպավորություն թողնել այսօրվա մրցակցային շուկայում։
⚡️Այս հարցում նույնպես կարող եք վստահել KPI Consulting-ին և ունենալ հենց ձեր բիզնեսի համար ստեղծված ունիկալ և անկրկնելի լոգո։
____________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
✅ Բոլորս էլ գիտենք, որ կանաչ գույնը ասոցացվում է բնության հետ, քանի որ այն բնության մեջ գերիշխող գույն է։
♻️ Եվ իզուր չէ, որ մի շարք բրենդներ, ովքեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի կողմնակիցն են, իրենց բրենդի լոգոյի գույնը ընտրել են հենց կանաչ գույնը՝ օրինակ Green Giant-ը, Starbucks Coffee-ն, Whole Foods-ը, Nature’s Bounty-ն և այլն։
💚 Մարքեթինգում կանաչ գույնը կարող է հզոր զգացումներ առաջացնել, այն կապում են թարմության, խաղաղության, ապահովության և հանգստության հետ:
🫵 Պատմության ամենահանճարեղ կարգախոսներից մեկը՝ Nike-ի Just Do It արտահայտությունն է։ Այս կարգախոսը հեղափոխեց գովազդային աշխարհը և Nike-ին օգնեց դառնալ աշխարհի ամենահաջողակ և հայտնի սպորտային բրենդը:
Կարգախոսի հեղինակը հայտնի Wieden & Kennedy գովազդային գործակալության հիմնադիր Dan Wieden-ն է։ 🤝
🤔 Dan Wieden-ի առաջ դրված էր խնդիր՝ ստեղծել պարզ և կարճ կարգախոս, որը կգրավեր սպառողների մեծամասնությանը։ Միևնույն ժամանակ այն պետք է մարդկանց մոտիվացներ, որպեսզի սկսեին զբաղվել սպորտով։
👉 Երկար փնտրտուքներից և հեռուստացույցի ալիքները թերթելուց հետո նա հանդիպեց մի հանցագործի մասին պատմության։
👀 Խոսքը բանտարկյալ Gary Gilmore-ի մասին էր, ով դատապարտվել էր մահապատժի։ Մահապատժի օրը նրան տրվում է ավանդական հարցը, թե ո՞րն է նրա վերջին խոսքը, որին Gilmore-ը պատասխանում է՝ Let’s Do It:
🧠 Dan Wieden-ին ապշեցրեց այսպիսի վստահ և վճռական պատասխանը։ Սկսելով մտածել այս արտահայտության մասին նա Let's բառը փոխարինեց Just բառով։
Հենց այս «մութ» պատմության շնորհիվ էլ ստեղծվեց աշխարհի լավագույն գովազդային կարգախոսներից մեկը, որը համարվում է նպատակներին հասնելու լավագույն խորհրդանիշը։ 👟
🥤 Ամիսներ առաջ Pepsi ընկերությունը, 14 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրեց նոր տարբերանշան և հայտարարեց ապրանքանիշի նոր դարաշրջանի մեկնարկի մասին։
✨ Pepsi-ի նոր լոգոն և վիզուալ ինդենտիֆիկացման համակարգը ԱՄՆ-ում և Կանադայում կներկայացվի այս աշնանը՝ ապրանքանիշի 125-ամյակի կապակցությամբ, իսկ համաշխարհային շուկայում կհայտնվի 2024 թվականին։
Սա Pepsi-ի լոգոյի առաջին թարմացումն է 14 տարվա ընթացքում։ Նոր տարբերանշանը կոչված է սպառողների մեջ սերմանել «մեծ էներգիա, վստահություն և խիզախություն»: 🤫
Անվանում, կարգախոս, լոգոտիպ, գույներ։ Հենց այս ամենի ամբողջականությունն է, որ բրենդը դարձնում է լիարժեք։ ✨
🎯 Հաջողված և ունիկալ բրենդավորման շնորհիվ հաճախորդը կտարբերի և կճանաչի հենց ձեզ ու ձեր պրոդուկտը։
🚀 Մենք կօգնենք ունենալ ինքնատիպ բրենդավորում, որի շնորհիվ կընդգծեք ձեր բիզնեսի անհատականությունը և բացառիկ արժեքները։
Համագործակցության համար գրեք մեզ կամ զանգահարեք 👇
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🤷♂️ Փնտրո՞ւմ եք վստահելի մարքեթինգային թիմ։
🚀 Ուրեմն KPI Consulting-ի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է լավագույն ձևով ներկայացնել ձեր բիզնեսը թվային աշխարհում։
🎯 Մենք կօգնենք սահմանել նոր նպատակներ, կապահովենք նշանակալի աճ և պատվով կհաղթահարենք բիզնեսին առնչվող յուրաքանչյուր մարտահրավեր։
🫵 Շտապեք կերտել ձեր բիզնեսի ուղին, իսկ այդ ճանապարհին ձեր լավագույն ուղեկիցը կլինենք ՄԵՆՔ։
________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🚹 Կապույտն ինձ համար ամենահարուստ գույնն է, քանի որ ես այն ամբողջությամբ տեսնում եմ։
👉 Այսպես է պատասխանում աշխարհի ամենաերիտասարդ միլլիարդատեր Mark Zuckerberg-ը, երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է Facebook-ը կապույտ։
🔵 Պատճառն այն է, որ Zuckerberg-ը կարողանում է տարբերակել միայն կապույտի երանգները, քանի որ ունի կարմիր և կանաչ գույների դալտոնիզմ։
💁♂️ Այդ մասին նա խոստովանել է հարցազրույցներից մեկի ժամանակ: Ահա սրանով էլ պայմանավորված է կայքի գույնը:
🧠 Բացի այդ, կապույտը ընտրվել է որպես Facebook-ի հիմնական գույն, քանի որ այն ուղեղի համար հանգստացնող ազդեցություն ունի։
🙋♂️ 👉 #գործկա
KPI CONSULTING-ի թիմը համալրվում է 🤩
Մենք փնտրում ենք ԲԱՆԻՄԱՑ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ COPYWRITER 🙋♂️
Եթե 👇
✅ Տիրապետում ես Copywriting-ի հմտություններին
✅Լիարժեք տիրապետում ես վաճառող տեքստեր գրելու մոդելներին
✅ Ունես մարքեթինգային մտածողություն,
✅ Ունես ստեղծագործ միտք
ՈՒՐԵՄՆ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 🤝🥳
ՈՒղարկի՛ր ինքնակենսագրականդ 📩 [email protected] էլ․ հասցեին
Subject դաշտում նշելով՝ Copywriter
💁♂️ Ի դեպ, եթե այս հայտարարության տեքստը դու այլ կերպ կգրեիր, ուրեմն գրիր քոմենթում.
դա շատ կարևոր է մեզ համար։
📋 Աշխատանքը ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ է, շաբաթը 5 օր, ժամը 10։00-18։00
🙋♂️ 👉 #գործկա
KPI CONSULTING-ի թիմը համալրվում է 🤩
Մենք փնտրում ենք ՓՈՐՁԱՌՈՒ և ԲԱՆԻՄԱՑ SMM մասնագետի 🙋♂️
Եթե ունես 👇
✅ համապատասխան գիտելիքներ SMM-ի ոլորտում,
✅Լիարժեք գիտելիքներ Adsmanager-ից,
✅ Մարքեթինգային մտածողություն,
✅ Ստեղծագործ միտք
ՈՒՐԵՄՆ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 🥳
ՈՒղարկի՛ր ինքնակենսագրականդ
📩 [email protected] էլ․ հասցեին
Subject դաշտում նշելով՝ SMM մասնագետ
📋 Աշխատանքը ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ է, շաբաթը 5 օր, ժամը 10։00-18։00
🏦 Raiffeisen բանկը 2020-ին որոշեց մեծամասշտաբ մարքեթինգային արշավ սկսել Cashback քարտերի օգտատերերի թիվն աճեցնելու նպատակով, և որքան էլ ռիսկային թվար առաջխաղացման ուղիներից մեկը նաև TikTok-յան հարթակն էր:
🤳 TikTok-ից զատ գովազդային արշավներ իրականացվեցին նաև Facebook-ում, Вконтакте-ում, Google-ում և Яндекс-ում, ինչպես նաև համագործակցություններ եղան ինֆլյուենսերների հետ։
👀 TikTok-յան հարթակում ներկայացված գործիքներից բանկն ընտրեց մինչև 60 վայրկյան տևողությամբ In-feed հոլովակներ տեղադրելու տարբերակը։ Գովազդի այս տեսակը թույլ է տալիս հոլովակին կցել նաև դեպի ցանկալի կայք տանող հղում։
☝️ Իրականացված գովազդային արշավների արդյունքներից պարզ դարձավ, որ քարտի ստացման դիմումների 36%-ը եկել է հենց TikTok-ից: TikTok-ն առաջատար դիրքն էր զբաղեցրել նաև լիդից ցանկալի գործողության փոխարկման ցուցանիշով:
👌 Այսպիսով Raiffeisen բանկի փորձը ցույց տվեց, որ եթե բիզնեսը հստակ հասկանում է իր մարքեթինգային նպատակները, ապա նույնիսկ TikTok-ը հրաշալի հարթակ է դրանց իրականացման համար, այնպես որ պետք չէ թերագնահատել դրա ընձեռած հնարավորությունները:
KPI Consulting-ը ⤵️
⚡️ լինելով ավելի քան 3 տարի շուկայում,
⚡️ ունենալով 50 և ավելի գործընկեր,
⚡️ ունենալով 170 և ավելի պրոյեկտ
լիովին հասկանում և գիտակցում է, որ յուրաքանչյուր բիզնես ունի ունիկալ նպատակներ և մարտահրավերներ։ 💡
Մենք մատուցում ենք մի շարք ծառայություններ, այդ թվում ⤵️
✔️ Social Media Marketing ծառայություններ
✔️ Photo/Video նկարահանում
✔️ Web ծառայություններ
✔️ Branding
🚀 Դե ինչ, արի միասին խթանենք բիզնեսիդ աճը և հասնենք այն հաջողությանը, որին բիզնեսդ իսկապես ԱՐԺԱՆԻ Է:
____________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🤩 Ուզո՞ւմ եք ունենալ տպավորիչ, վառ և տարբերվող վիզուալ քոնթենթ։
✨ Գաղտնիք չէ, որ հենց որակյալ և կրեատիվ վիզուալ քոնթենթն է առաջին հայացքից գրավում մարդկանց ուշադրությունը։
Այնպես որ վստահեք մեր թիմին սոցիալական հարթակներում ձեր բիզնեսի վիզուալ քոնթենթի ստեղծումը և մենք կիրականացնենք 🔜
📸 Ֆոտոնկարահանում
📸 Վիդեոնկարահանում
📸 Reel-երի նկարահանում
📸 Կրեատիվ դիզայներական լուծումներ
😉⚡️ Վստահեցնում ենք, որ արդյունքը կխոսի մեր փոխարեն։
____________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
✨ Նա համադրում էր շքեղությունն ու հարմարավետությունը ✨
👗 Նրբաճաշակության խորհրդանիշ և նորաձևության թագուհի Gabrielle Bonheur Chanel-ը ծնվել է 1883 թվականին։ 12 տարեկանում կորցնելով մորը նորաձևության ապագա թագուհին հայտնվում է մանկատանը։
🎤 Մինչ նորաձևության ասպարեզում հայտնվելը Chanel-ը երգում էր կաբարեում։ Նրա կատարած «Ko Ko Ri Ko» երգի շնորհիվ էլ ստացավ իր մականունը՝ Coco, որը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում:
🪡 Աշխատելով հագուստի խանութում Coco-ն սկսում է պատրաստել յուրահատուկ գլխարկներ, որոնք հետագայում գրավեցին Փարիզի արիստոկրատներին:
🛍️ 1910 թվականին Փարիզում Coco-ն բացում է իր առաջին խանութը, որտեղ անձամբ էր կարում և վաճառում կանացի գլխարկները։ Իսկ 1919 թվականին ստեղծում է նորաձևության տուն։
🔜 1939-ին Chanel-ը փակում է իր գրեթե բոլոր արտադրամասերը, սակայն 1954 թվականին 71-ամյա Coco-ն կրկին վերադառնում է նորաձևության աշխարհ, բայց ինչ խոսք՝ վերադարձն այնքան էլ տպավորիչ չէր։
Իսկ եթե ուզում ես իմանալ Chanel-ի ստեղծած փոքրիկ սև զգեստի և Chanel № 5 օծանելիքի մասին հետաքրքիր պատմություն, ապա արի մեր տելեգրամյան ալիք ➡️ https://t.me/kpiblog
🥤 Ի՞նչ է տեղի ունենում, երբ լսում ենք, որ ինչ-որ մեկն ասում է Coca-Cola:
Միանգամից պատկերացնում ենք կարմիր շիշ՝ խորհրդանշական Coca-Cola-ի տարբերանշանով, իսկ շատերս կարող ենք նույնիսկ հիշել գովազդային հոլովակներից կադրեր։ ✨
📌 Ի՞նչ եք կարծում, ինչպես է Coca-Cola-ն դարձել այսքան տպավորիչ։ Սա տարիների ընթացքում վաստակած վստահության արդյունքն է և հիշվող բրենդինգը։
🔎 Ակնհայտ է, որ գնումներ կատարելու որոշման վրա ազդում է նախկինում ունեցած փորձը: Օրինակ, ռեստորան ընտրելիս սովորաբար հիշում ենք նախորդ այցելությունները՝ սննդի համը, այնտեղ մեր ունեցած էմոցիաները և անգամ մատուցողի վերաբերմունքը:
📍 Հաճախորդների մտքում մնալու և հիշվելու համար կարևոր է ունենալ ապրանքանիշի լավ իմիջ, որին կարելի է հասնել միայն հետևողականության շնորհիվ:
Հետևողական աշխատանքը, լավ բրենդինգը, հատուկ մշակված ռազմավարությունը ստեղծում են վստահություն և հավատարմություն՝ երաշխավորելով, որ մարդիկ ձեզ դեռ երկար կհիշեն։ 👌
🤔 Ինչո՞ւ ստեղծել մարքեթինգային թիմ զրոյից, եթե կարող ես բիզնեսդ վստահել արդեն իսկ ձևավորված և պրոֆեսիոնալ թիմի։
Outsource-ի առավելություններն են 👇
🎯 Պրոֆեսիոնալ մոտեցում
🎯 Փորձառու մասնագետներ
🎯 Ժամանակի, տարածքի, գումարի և նյարդերի խնայում
🎯 Աշխատանքի ճկունություն
🚀 Դե ինչ, կապվիր մեզ հետ ՀԵՆՑ ՀԻՄԱ և մենք կօգնենք դառնալ շուկայում ԼԱՎԱԳՈՒՅՆԸ։
____________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
🤔 Համաշխարհային բրենդներն արդեն այնքան են ներթափանցել մեր կյանք, որ չենք էլ մտածում դրանց ճիշտ արտասանության մասին։
👖 Օրինակ Levi's բրենդի անվան շուրջ քննարկումներն ամենատարածվածն են, քանի որ անգլերենում Լեվի անունը կարդացվում է Լիվայ, բայց հենց ջինսերը ստեղծողը ծագմամբ հրեա է եղել, և նրա անունը կարդացվել է Լեվի (Լեվի Շտրաուս), ուստի թե՛ Լեվիս, թե՛ Լիվայս տարբերակները ճիշտ են:
📃 Պատճենահանման պրոցեսը այժմ այս բրենդի շնորհիվ տարածված է որպես «քսերոքս» անվանմամբ, բայց իրականում տերմինի օգտագործումը սխալ է և այն կարդացվում է «ԶԻՐՈՔՍ»: Սակայն այսօր քսերոքս տարբերակն այնքան է արմատացած մարդկանց մեջ, որ Զիրոքս ասելիս հնարավոր է դիմացինը չհասկանա, թե ինչի մասին է խոսքը:
🛍️ BVLGARI բրենդի անվանումը հիմնվել է լատինական այբուբենի վրա, որտեղ V-ն հավասարազոր է U-ին: Կա նաև մեկ նկատառում՝ սխալ շեշտադրումը. Իրականում ոչ թե Բու՛լգարի է, այլ Բուլգա՛րի:
✨ Հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ այս պարֆյումերը ոչ միայն ճանաչված է համաշխարհային բրենդների համար ստեղծած իր բույրերով (Narciso Rodriguez, Nina Ricci, Burberry, Elie Saab), այլև իր սեփական բրենդային օծանելիքներով, որոնք ի պատիվ իր անվան, արտասանվում են Մեզոն Ֆրանսիս Կուրկջան (Maison Francis Kurkdjian):
🦾 Արհեստական բանականությունը (AI) կփոխի թվային աշխարհը այնքան, որքան թվայինը ժամանակին փոխեց ողջ բիզնես աշխարհը։
🧠 Մեր օրերում մարքեթինգային ոլորտը զգալի փոփոխություններ է կրում։ Արհեստական բանականությունը և ավտոմատացումը գնալով ավելի տարածված գործիքներ են դառնում մարքեթինգում: Նրանք օգնում են ընկերություններին ավտոմատացնել գործընթացները և բարելավել մարքեթինգային արշավների արդյունավետությունը:
🤖 ChatBot-երը կարող են տրամադրել ակնթարթային և անհատականացված պատասխաններ հաճախորդների հարցումներին և օգնել գնման որոշումներ կայացնելիս։
🔝 Օգտագործելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները կարող եք օպտիմալացնել մարքեթինգային ռազմավարությունները, կանխատեսել հաճախորդների կարիքները և ակտիվորեն համագործակցել հաճախորդների հետ:
🚀 Քանի որ արհեստական բանականությունը օր օրի շարունակում է զարգանալ, այն լիովին կվերափոխի մարքեթինգային ոլորտը՝ առաջարկելով առավել արդյունավետ լուծումներ։
M&M's 👅 «Հալվում է բերանում, ոչ թե ձեռքերում»
👨💼 1940 թվականին Forrest Mars-ը հայտնագործեց M&M`s շոկոլադե կոնֆետները։ Ապրանքի անվանումը ընկերության հիմնադիրների անունների հապավումներն են՝ Mars և Murier:
👌 Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոնֆետները բավականին հայտնի էին իրենց գլանաձև փաթեթավորման շնորհիվ, քանի որ զինվորականներին առավել հարմար էր դրանք պահել իրենց գրպանում։ Սակայն պատերազմի ավարտեցին հետո փաթեթավորումը փոխվեց և փոխարինվեց թղթե տոպրակներով, որոնք օգտագործվում են մինչ օրս։
👀 Միացյալ Նահանգներում ապրանքի վաճառքը սկսեց արագ տեմպերով աճել, և 1980-ականներին որոշվեց ապրանքանիշը ընդլայնել այլ շուկաներ: Կոնֆետները լավ ընդունվեցին աշխարհում, բայց 1995 թվականին վաճառքը սկսեց նվազել:
🔥 Հենց այդ ժամանակ էլ M&M's-ի ղեկավարությունը դիմեց BBDO Նյու Յորքի գործակալություն ապրանքանիշը «վերակենդանացնելու» խնդրանքով։ Susan Credle-ը, ով այդ ժամանակ ստեղծագործական տնօրենն էր, ստանձնեց այդ պաշտոնը:
💡 Երկար քննարկումներից և որոնումներից հետո Susan-ը կարողացավ ֆանտաստիկ առաջարկ անել։ Նա իր թիմի հետ միասին ստեղծեց այսպես կոչված «կատակերգական անսամբլ», որը բաղկացած էր մի քանի գույնի անիմացիոն կոնֆետներից՝ դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն և նարնջագույն։ Հենց այդ գունեղ կերպարները M&M's-ին հայտնի դարձրին ամբողջ աշխարհում։
Իսկ, թե ինչ եղավ հետո և ինչպես գունեղ կերպարները ազդեցին ընկերության հաջողության վրա, կարող եք կարդալ մեր տելեգրամյան ալիքում 🔜 https://t.me/kpiblog
&m's
☄️ Լոգոտիպն ընկերության դեմքն է և արդյունավետ միջոց է ո՛չ միայն ձեր բիզնեսի մասին տեղեկացնելու, այլ նաև պրոդուկտի կամ ծառայության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, ընկերության արժեքները փոխանցելու և բրենդի ինքնությունը ներկայացնելու համար։
🪄 Խոսուն դիզայնի, գունային հոգեբանության և վիզուալ տարրերի միջոցով դուք կարող եք փոխանցել բրենդի իրական արժեքները և տևական ազդեցություն թողնել լսարանի վրա:
😎 Վստահեք ձեր լոգոտիպը և ֆիրմային ոճը մեզ և մենք կօգնենք ձեզ լավագույն ձևով տարբերվել մրցակիցներից:
____________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
Հաջողության հասնելու համար, երբեմն պետք է գնալ սլաքին հակառակ...⬅️
⚡ Երբ Red Bull-ի հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը էներգետիկ խմիչքը դուրս բերեց մեծ շուկա, հիմնական մրցակիցները Coca-Cola-ն և Pepsi-ն էին: Այդ ժամանակ Դիտրիխ Մատեշիցը դիմեց ռիսկային քայլի՝ 2 անգամ բարձրացրեց խմիչքի գինը և փոքրացրեց տարայի չափսը՝ տալով մարտկոցի տեսք, իսկ խանութներում խմիչքները տեղադրված էին ոչ թե խմիչքների բաժնում, այլ տարբեր հատվածներում։
🚕 Աննախադեպ պարզ և արդյունավետ մարքեթինգային օրինակ է կանադական տաքսի Mike-ի մարքեթինգային քայլը: Ի՞նչ է անում Mike-ը: Փոխարենն իր մասին բրոշյուրներ հրատարակելու տպագրում է ուղեցույցներ՝ սրճարանների, բարերի, քաղաքի այլ հաստատությունների, բոլոր այն զվարճանքի կենտրոնների վերաբերյալ, որտեղ Mike-ը կօգնի հասնել:
🚬 Բոլորիս հայտնի Parliament ծխախոտների գները սկզբնական շրջանում ավելի ցածր են եղել, քան իր հիմնական մրցակից Marlboro-ինը, ինչի պատճառով էլ ուներ բավականին համեստ վաճառք: Այդ իսկ պատճառով ընկերությունը մեկ տարի ժամկետով դադարեցրեց գործունեությունը շուկայում, որից հետո վերադարձավ ավելի բարձր գնով, քան Marlboro-ինն էր, ինչի արդյունքում էլ միանգամից դարձավ շուկայում առաջատար:
🟣 Milka, FedEx, Hallmark, Yahoo! և այլ հայտնի բրենդներ իրենց լոգոներում օգտագործել են մանուշակագույնը։
🔮 Ըստ գույների հոգեբանության՝ մանուշակագույնը ասոցացվում է ազատության և հարստության հետ։ Համարվում է բավականին շռայլ գույն, ուստի այն պետք է օգտագործվի զգուշությամբ։
♾️ Այս գույնը կարող են օգտագործել այն բրենդները, ովքեր ցանկանում են ընդգծել արտադրանքի կրեատիվությունը։ Մանուշակագույնի մուգ երանգները հանգստացնող են, կարող են օգտագործվել կանանց համար նախատեսված ապրանքանիշերի համար։
🕸️ Գաղտնիք չէ, որ Web կայքն ապահովում է վիրտուալ ներկայություն՝ թույլ տալով պոտենցիալ հաճախորդներին գտնել և իմանալ ձեր բիզնեսի մասին ցանկացած պահի և ցանկացած վայրում:
Web կայքն անհրաժեշտ է վստահություն ստեղծելու, հաճախորդների հետ շփվելու, ապրանքների կամ ծառայությունների ներկայացման և վաճառքի խթանման համար։ 💻
📈 Այն ծառայում է որպես հզոր գործիք, որը կարող է զգալիորեն նպաստել թվային աշխարհում բիզնեսի հաջողությանն ու աճին:
Դե ինչ, հետաքրքրե՞ց, ապա դիմեք մեզ և պատվիրեք ձեր կայքը ՀԵՆՑ ՀԻՄԱ: 😉
____________________________
📞 099770704
📍 Վ. Վաղարշյան 10/4
🗝 Ձեր բիզնեսի արդյունավետության բանալին
Z Generation, կամ պարզապես այն մարդիկ, ովքեր ծնվել են 2000 թվականից հետո։ 😎🔥
🔎 Շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսին են այս սերնդի ներկայացուցիչներն ու ինչ նախընտրություններ ունեն։ Այդ ինֆորմացիան կօգնի բրենդներին նվաճել երիտասարդների վստահությունը և ավելի սերտորեն հաղորդակցվել նրանց հետ:
Եկեք ծանոթանանք մի քանի կարևոր կետերի, որոնք կօգնեն բիզնեսներին լինել ավելի տեղեկացված 👀
✔️ Z սերնդի ներկայացուցիչների 74%-ը ազատ ժամանակը անց է կացնում համացանցում
✔️ Նրանց կողմից կատարվող գործարքների 32%-ը հենց բջջայինով է կատարվում
✔️ Նրանց 60%-ը հրաժարվում է օգտագործել հավելված կամ կայք, եթե այն դանդաղ է բեռնվում
✔️ 76%-ը կարևորում է ինֆլյուենսերների կարծիքը
✔️ 62%-ը անընդհատ թարմացնում է Ինստագրամի Feed-ը
✔️ 70%-ը նշում է, որ գնում կատարելիս ամենաառանցքային նշանակությունն ունի պրոդուկտի բարձր որակը
✔️ 51%-ը կարևորում է կուպոնները ու զեղչերը
✔️ 66%-ը նշում է, որ գնումներ կատարելու որոշումների մեջ ընտանիքում իր կարծիքը հաշվի են առնում
😉 Դե ինչ, հուսով ենք որոշ չափով օգնեցինք հասկանալ, թե ինչ չափանիշներ պետք է հաշվի առնեք, որպեսզի գրավեք այս Z սերնդի ներկայացուցիչների սրտերը։
🫣 Երբևէ մտածել եք, թե ի՞նչ գաղտնիքներ են թաքցնում հանրահայտ բրենդների լոգոները։
😱 Մի շարք աշխարհահռչակ բրենդների լոգոներ ստեղծվել են ոչ թե պրոֆեսիոնալ նկարիչների կամ դիզայներների կողմից, այլ ընկերությունների սեփականատերերի, օգնականների, հաշվապահների կամ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր կապ չունեն արվեստի և դիզայնի հետ:
👟 Nike-ի լոգոն աշխարհում ամենաճանաչելի լոգոներից մեկն է։ 1971-ին ընկերության հիմնադիրն ընդամենը 35$ վճարեց մի ուսանողի, ով ստեղծեց Nike-ի լոգոն։ Լոգոն, որն այսօր համաշխարհային ճանաչում ունի, տհաճությամբ արժանացավ հաստատման։ Սպորտային հագուստի ապրանքանիշի լոգոն հիշեցնում է հաղթանակի աստվածուհի Նիկեյի թևերը։
🥤 117 տարվա պատմություն ունեցող, համաշխարհային ճանաչում և սեր վայելող Coca-Cola-ի լոգոն ստեղծել է ընկերության հիմնադրի ընկերը, ով մասնագիտությամբ հաշվապահ էր։
🚗 Շատերը վստահ են, որ հանրահայտ Hyundai ավտոընկերության անվան սկզբնատառն էլ հենց դարձել է ընկերության լոգտիպը։ Իրականում այն իրար ձեռք սեղմող երկու անձիք են՝ մի կողմից հաճախորդը, մյուս կողմից ընկերության ներկայացուցիչը։
🌏 Wikipedia-ն համաշխարհային հանրագիտարան է, որի լոգոյի յուրաքանչյուր փազլ իր վրա պատկերում է մի լեզվի տառ, որոնք միասին կազմում են «վիքիպեդիա» բառը: Բացակա կտորները նշանակում են, որ Wikipedia-ն երբեք չի ավարտվում: Ի դեպ, հայոց այբուբենի «վ» տառն իր պատվելի տեղն ունի լոգոյի վրա։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Leningradyan 46/6
Yerevan
0012
Opening Hours
Monday | 10:00 - 19:00 |
Tuesday | 10:00 - 19:00 |
Wednesday | 10:00 - 19:00 |
Thursday | 10:00 - 19:00 |
Friday | 10:00 - 19:00 |
Saturday | 10:00 - 19:00 |
Yerevan, 0002
Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.
Yerevan
KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr
Yerevan
"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026
GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...
Yerevan
At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010
Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:
Azatutyan 24/12
Yerevan
Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan
5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։
Նաիրի Զարյան 19/66
Yerevan
AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ