Parvanyan Consulting

Խորհրդատվական ընկերություն
Բիզնես ծառայություններ և փաթեթներ

Փարվանյան Քոնսալթինգը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
✔Հաշվապահական հաշվառում
✔Հարկային խորհրդատվություն
✔Հարկային ստուգմանը նախապատրաստելու ծառայություն ✔Ֆինանսական խորհրդատվություն
✔Ֆինանսականկառավարում
✔Վերահսկողական համակարգի ներդրում
✔Due diligence
✔Բիզնես պլանավորում
✔Ծախսային արդյունավետության վերլուծություն
✔Իրավաբանական ծառայություններ

17/06/2024

Ընկերությունների ավելի քան 60%-ը, որոնք պարբերաբար անցկացնում են բիզնես գնահատում և վերլուծություն, առավել հաճախ բացահայտում են աճի հնարավորություններ, որոնց շնորհիվ կարողանում են գերազանցել իրենց մրցակիցներին 👌
Բիզնեսի կանոնավոր գնահատումներ կատարելը կարևոր է Ձեր ընկերության դիրքը շուկայում հասկանալու, ինչպես նաև նոր բիզնես գնելու, գործող բիզնեսը վաճառելու կամ ներդրումներ ներգրավելու համար: Մեր թիմը մասնագիտացված է բիզնեսի և նախագծերի մանրամասն հետազոտման և գնահատման մեջ: Մենք կատարում ենք բիզնեսի մանրակրկիտ վերլուծություն, ուսումնասիրում գործունեության պատմությունը և անցկացնում համեմատություն Ձեր ընկերության և մրցակիցների միջև: Ընտրելով գնահատման համապատասխան մոդելներ և հավաքելով անհրաժեշտ տվյալներ` մենք տրամադրում ենք բիզնեսի ճշգրիտ և բովանդակալից գնահատականներ, որոնք օգնում են Ձեզ` ռազմավարական որոշումներ կայացնելիս 👨🏻‍💻
📞012993333

14/06/2024

Առաջարկում ենք կարդալ այս գրքերը, որոնց շնորհիվ դուք կընդլայնեք Ձեր գիտելիքները և կստանաք նոր գաղափարներ, կզարգացնեք Ձեր առաջնորդության հմտությունները և կհասկանաք շուկայի դինամիկան:
📖 Ջիմ Քոլինզ`”Good to Great” - Այս գիրքը խոսում է այն մասին, թե ինչու են որոշ ընկերություններ լավից վերածվում հանճարեղի, իսկ մյուսները`ոչ: Այն արժեքավոր պատկերացում է տալիս ռազմավարությունների մասին, որոնք թույլ են տալիս ձեռնարկություններին հասնել կայուն հաջողության:
📖 Դանիել Կանեման` “Thinking, Fast and Slow” - Նոբելյան մրցանակակիր Դանիել Կանեմանն ուսումնասիրում է մտածողության երկու համակարգերը, որոնցով կայացնում ենք մեր որոշումները` արագ ինտուիտիվ և դանդաղ բանական մտածողություն: Այս ճանաչողական գործընթացների ըմբռնումը կարող է օգնել ավելի լավ բիզնես որոշումներ կայացնել և բարելավել խնդիրների լուծման հմտությունները:
📖 Սիմոն Սինեկ` “Start with Why” - Սիմոն Սինեկն ուսումնասիրում է նպատակասլացության ուժը՝ բացատրելով, թե ինչպես առաջնորդները կարող են դրդել գործողությունների` կենտրոնանալով բիզնեսի հիմքում ընկած «ինչու»-ի վրա:
Իսկ դուք կարդացե՞լ եք նշված գրքերից որևէ մեկը: Կիսվե՛ք ձեր մտքերով մեկնաբանություններում 🤗

05/06/2024

Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է հարկային համապատասխանության ստուգման ծառայություն, որն իրենից ներկայացնում է հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգում։
Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունը՝ համաձայն որի՝ 2024թ․ հունիսի 1-ից դադարեցվում է ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկի հրապարակումը, ինչի արդյունքում հարկ վճարողներն այլևս չեն կարողանա նախապես տեղեկանալ ստուգման ենթակա ցանկում ընդգրկված լինելու մասին և կանխատեսել հարկային մարմնի գործողությունները, հարկային համապատասխանության ստուգման ծառայությունը հնարավոր խնդիրներից խուսափելու և հարկային համապատասխանությունն ապահովելու լավագույն լուծումներից կարող է լինել։
Ծառայության մանրամասներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հոլովակում ⤵️

Photos from Parvanyan Consulting's post 03/06/2024

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ-ն Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ-ում ապահովագրել է իր բոլոր աշխատակիցների մասնագիտական պատասխանատվությունը։ 👌
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրումը հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերությունից ստանալ փոխհատուցում մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում անփութության կամ անզգուշության հետևանքով պատճառված վնասների դիմաց։

Photos from Parvanyan Consulting's post 01/06/2024

Happy International Children's Day😍🥳🤩

26/05/2024

Ներդրումները ֆինանսական անկախություն ձեռք բերելու հզոր գործիք են: Ահա մի քանի խորհուրդ 💲

◻️Սահմանեք հստակ նպատակներ - Ներդրումային նպատակները՝ լինի դա խնայողություն կենսաթոշակի համար, տուն գնելու կամ կրթության ֆինանսավորման, կառաջնորդեն Ձեր ներդրումային ռազմավարությունը:
◻️Դիվերսիֆիկացրեք ձեր պորտֆելը - Օգտագործեք Ձեր ներդրումները տարբեր ուղղություններով, ինչպիսիք են՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի, անշարժ գույքի ձեռքբերումը և այլընտրանքային ներդրումները: Դիվերսիֆիկացիան օգնում է նվազեցնել ռիսկը և առավելագույնի հասցնել եկամտաբերությունը:
◻️Սկսեք վաղ և մնացեք հետևողական - Որքան շուտ սկսեք ներդրումներ կատարել, այնքան ավելի շատ ժամանակ կունենաք համալրման միջոցով գումարն ավելացնելու: Կանոնավոր ներդրումներ կատարեք նույնիսկ շուկայի տատանումների ժամանակ:
◻️Կատարեք երկարաժամկետ ներդրումներ - Խուսափեք կարճաժամկետ շահույթ հետապնդելուց: Կենտրոնացեք երկարաժամկետ հեռանկարի վրա և հետևեք Ձեր ներդրումային ռազմավարությանը:
◻️Փնտրեք մասնագիտական խորհուրդ - Աշխատեք ֆինանսական խորհրդատուի հետ, որը կարող է օգնել Ձեզ մշակել անհատականացված ներդրումային պլան՝ հիմնված Ձեր նպատակների, ռիսկերի հանդուրժողականության և ժամանակային հորիզոնի վրա:

Ներդրումները կարող են բարդ լինել, բայց ճիշտ մոտեցման և առաջնորդության դեպքում կարող եք ժամանակի ընթացքում հաջողության հասնել: Պատրա՞ստ եք հաջորդ քայլին: Մեր թիմը կաջակցի Ձեզ հասնել Ձեր ներդրումային նպատակներին 💵

20/05/2024

Բացառիկ հնարավորություն 12-17 տարեկանների համար` ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու և բիզնես մասնագիտությունների պրակտիկ առանձնահատկություններին կազմակերպության ներսում ծանոթանալու համար։
Շտապեք միանալ Parvanyan Consulting -ի և KY Academy -ի համատեղ նախաձեռնությանը։ 🙂

20/05/2024

Իսկ դուք գիտեի՞ք 🤔
Հաշվապահական հաշվառման վարման մասին ամենահին ապացույցներն ունեն ավելի քան 7000 տարվա վաղեմություն և գրանցվել են հին Միջագետքում: Այդ ժամանակաշրջանում դպիրներն օգտագործում էին կավե տախտակներ՝ հետևելու ապրանքների շարժին և ծախսերին։ Այս գործընթացը հիմք դրեց ժամանակակից հաշվապահական պրակտիկայի ձևավորման և զարգացման համար:

17/05/2024

Բյուջետավորումը և խնայողություններն անձնական ֆինանսական կայունության և հաջողության հիմնական բաղադրիչներն են: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ արդյունավետ կառավարել Ձեր ֆինանսները 💰

◻️Հետևեք Ձեր ծախսերին - Դրա շնորհիվ կբացահայտեք այն ուղղությունները, որտեղ դուք կարող եք կատարել կրճատումներ և խնայողություններ:
◻️Ստեղծեք իրատեսական բյուջե - Մշակեք բյուջե, որը համապատասխանում է Ձեր ֆինանսական նպատակներին և առաջնահերթություններին: Հավատարիմ մնացեք Ձեր բյուջեին:
◻️Խնայողությունների ավտոմատացում - Պարբերաբար կատարեք ավտոմատ փոխանցումներ խնայողական հաշվին կամ կենսաթոշակային հիմնադրամին:
◻️Նվազեցրեք ավելորդ ծախսերը - Փնտրեք ավելորդ ծախսերը կրճատելու ուղիներ:
◻️Արտակարգ իրավիճակների ֆոնդ - Ստեղծեք հաշիվ՝ անսպասելի ծախսերը կամ ֆինանսական անհաջողությունները ծածկելու համար: Նպատակ դրեք խնայել առնվազն երեքից վեց ամսվա ծախսերի հաշվարկով:

Նախապատվություն տալով բյուջետավորմանը և խնայողություններին՝ Դուք կարող եք ամուր ֆինանսական հիմքեր ստեղծել և աշխատել Ձեր երկարաժամկետ նպատակներին հասնելու ուղղությամբ 🤩

14/05/2024

Արագ սննդի համաշխարհային հսկա McDonald’s-ը միջազգային ֆինանսական հաջողության համոզիչ օրինակ է: Գործելով ավելի քան 100 երկրներում՝ McDonald’s-ը տիրապետում է տարբեր ֆինանսական լանդշաֆտների կառավարման արվեստին: Ներկայացնենք ցանցի` միջազգային ֆինանսական մարտահրավերները կառավարելու ռազմավարությունը 🧐

◻️Տեղայնացված գնային ռազմավարություն - McDonald’s-ը հարմարեցնում է իր մենյուի գները տեղական շուկաներին՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են գնողունակությունը և սպառողների նախասիրությունները: Այս ռազմավարությունը թույլ է տալիս ընկերությանը մնալ մրցունակ՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով եկամուտը:

◻️Արտարժութային ռիսկերի կառավարում - McDonald’s-ը հաճախակի բախվում է փոխարժեքի տատանումների, որոնք կարող են ազդել շահութաբերության վրա: Ընկերությունն օգտագործում է հեջավորման բարդ ռազմավարություններ՝ այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով:

◻️Ֆրանչայզինգի մոդել - McDonald’s-ը մեծապես հենվում է ֆրանչայզինգի վրա՝ թույլ տալով տեղական օպերատորներին կարգավորելու ֆինանսական պարտավորությունները՝ պահպանելով ապրանքանիշի չափանիշները: Այս մոդելը նվազագույնի է հասցնում ֆինանսական ռիսկը կորպորացիայի համար՝ միաժամանակ նպաստելով արագ գլոբալ ընդլայնմանը:

◻️Հարկային օպտիմիզացում - McDonald’s-ը կառավարում է իր ֆինանսները՝ հարկային պարտավորությունների առավելագույն օպտիմիզացմամբ։ Հետևելով միջազգային հարկային կարգավորումներին և կիրառելով լավագույն մասնագիտական մոտեցումներն ու լուծումները՝ ընկերությունը նվազեցնում է իր ընդհանուր հարկային բեռը՝ միաժամանակ ապահովելով կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը:

◻️Ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն - McDonald’s-ը պահպանում է ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունը՝ շահառու կողմերին տրամադրելով հստակ պատկերացում իր գլոբալ գործունեության վերաբերյալ: Այս թափանցիկությունը վստահություն է ձևավորում ներդրողների և կարգավորողների շրջանում՝ բարձրացնելով ընկերության հեղինակությունն ու հուսալիությունը:

McDonald’s-ի միջազգային ֆինանսական հաջողությունն ապացուցում է ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և ճկունության կարևորությունը: Իր նորարարական մոտեցումների շնորհիվ McDonald’s-ը շարունակում է զարգանալ որպես արագ սննդի ոլորտում համաշխարհային առաջատար:

04/05/2024

Փարվանյան Քոնսալթինգում մենք հավատում ենք, որ հաջողության հիմնական գրավականը քրտնաջան և արդյունավետ աշխատանքն է։ Մեր թիմի յուրաքանչյուր անդամ աշխատում է հանուն մեկ միասնական նպատակի՝ դարձնել մեր և Ձեր կազմակերպությունը լավագույնը շուկայում 💪🏻
Մեր մոտեցումը պարզ է․ ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ և օգտագործմամբ գրանցել գերազանց արդյունքներ։ Ցանկացած առաջադրանք կատարվում է ճշգրտությամբ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և բացառիկ արդյունքների հասնելու պատասխանատվությամբ։ Դիմեք մեզ և մենք սիրով կօգնենք Ձեզ հասնել Ձեր նպատակներին:
📞012993333

02/05/2024

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Apple-ը, մի շարք շուկաներում բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ միջազգային հաշվապահական հաշվառման և ֆինանսների կառավարման հարցում։ Ահա, թե ինչպես է Apple-ը հաջողությամբ հաղթահարել այս դժվարությունները:
◻️Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխանություն - Apple-ը հետևում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և հաշվապահական հաշվառման տեղական կանոնակարգերի պահանջներին տարբեր երկրներում ՝ ապահովելով իր ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունն ու հետևողականությունը:
◻️Օպտիմիզացված գլոբալ մատակարարման շղթա - Apple-ը ստեղծել է բարձր արդյունավետության մատակարարման շղթա, որն ընդգրկում է մի քանի երկրներ: Գործընթացների օպտիմիզացման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով ընկերությունն արդյունավետորեն կառավարում է գույքագրումն ու ֆինանսները:
◻️Հարկային պլանավորում և ռազմավարություն - Ընկերությունը հայտնի է իր հարկային պլանավորման առաջադեմ ռազմավարություններով, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել իր հարկային դիրքը տարբեր իրավասություններում: Այն ներառում է հարկային պարտավորությունների նվազագույնի հասցնումը տեղական հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան:
◻️Արտարժույթի և ռիսկերի կառավարում - Ապահովագրման և ռիսկերի կառավարման այլ ռազմավարությունների միջոցով Apple-ը կառավարում է իր միջազգային գործառնությունների հետ կապված արտարժույթի ռիսկերը` պաշտպանելով իր ֆինանսական կատարողականը տատանումներից:
Apple-ի հաջողությունը միջազգային ֆինանսական և հաշվապահության ոլորտում ցույց է տալիս կանոնակարգերին խիստ համապատասխանության, ռազմավարական պլանավորման և ռիսկերի կառավարման կարևորությունը գլոբալ բարգավաճման հարցում 🍏

28/04/2024

Մեր ընկերությունում հաջողության հիմքը թիմային աշխատանքն է։ Աշխատակիցներն օգտագործում են իրենց հատուկ հմտությունները և փորձառությունը՝ ստեղծելով դինամիկ և նորարարական աշխատանքային միջավայր: Երբ թիմն արդյունավետորեն համագործակցում է, հավաքական արդյունքն ավելի նկատելի է դառնում։ Մենք գնահատում ենք մեր նվաճումները և սովորում միմյանցից՝ շարունակաբար աճելով և կատարելագործվելով որպես անհատականություն և որպես թիմ։ 🚀 💪
📞012993333

25/04/2024

Նոր բիզնես սկսելը ոգևորիչ է, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ դժվարություններն անխուսափելի են: Տարածված և նկատելի սխալներից մեկը շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն չկատարելն է 📊
Քննարկենք պրակտիկայում հաճախ հանդիպող օրինակներից մեկը։ Կազմակերպությունը թողարկել է արտադրանք՝ առանց ուսումնասիրելու թիրախային շուկան և/կամ մրցակիցներին: Չնայած սկզբնական փուլում գրանցվող որոշակի հաջողություններին, մասնավորապես՝ ակտիվ գովազդի հաշվին, վաճառքի ծավալները կարող են էականորեն նվազել կամ առհասարակ չգրանցել ակնկալվող արդյունքները: Սա շտկելու համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ ուսումնասիրություն՝ հասկանալու համար, որտեղ են հիմնական խոչընդոտները, ինչ խնդիրներ և թուլություններ ունի կազմակերպությունները և շուկայի կողմից ընձեռվող ինչ հնարավորություններից կարող է օգտվել՝ ցանկալի արդյունքներ գրանցելու համար։
Հիշեցնենք, որ Փարվանյան Քոնսալթինգի կողմից առաջարկվող ծառայությունների թվում են նաև շուկայի ուսումնասիրությունը, կանխատեսումների և պլանավորումների կատարումը։
Դիմեք մեզ ինչպես բիզնեսի մեկնարկային, այնպես էլ ընթացիկ փուլերում, և մենք կաջակցենք Ձեզ բիզնեսի պատշաճ դիրքավորման արդյունավետ լուծումների բացահայտման և կիրարկման գործում։ 💼

📞012993333

Photos from Մեդալի հակառակ կողմը's post 19/04/2024

Մեդալի հակառակ կողմը, Շնորհակալ ենք մեզ վստահելու և մեր աշխատանքը գնահատելու համար💙

18/04/2024

Փարվանյան Քոնսալթինգում մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ, որոնք նախատեսված են Ձեր բիզնեսը բարելավելու համար։ Մեր մատուցած ծառայություններն են․
◻️Հաշվապահական հաշվառում
◻️Հարկային խորհրդատվություն
◻️Հարկային ստուգմանը նախապատրաստում
◻️Ֆինանսական խորհրդատվություն և կառավարում
◻️Կառավարչական հաշվառում
◻️Իրավաբանական ծառայություններ
◻️Համապարփակ իրավական աուդիտ/Due diligence
◻️Բրոքերային ծառայություններ
◻️Բիզնես պլանավորում
◻️Բիզնեսի գնահատում
◻️Բիզնես ռելոկացիա
◻️Ներքին աուդիտ
◻️Մարքեթինգային ծառայություններ
Անկախ նրանից, դուք փնտրում եք ֆինանսական ուղեցույց, ռազմավարական պլանավորում, թե փորձագետների խորհրդատվություն, մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ ցանկացած հարցում 🎯
📞012993333

Photos from M.A.M educational movement's post 17/04/2024

M.A.M օնլայն դպրոցը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը համատեղ մեկնարկում են իրազեկման դասընթացի 3֊րդ փուլը։ Դասընթացի շրջանակներում Փարվանյան Քոնսալթինգ թիմը կներկայացնի ՀՀ Հարկային, Մաքսային օրենսդրությունը, հաշվապահական հաշվառման մոտեցումներն ու առանձնահատկությունները։

16/04/2024

ՀՀ-ում գործարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը փուլային եղանակով նախատեսվում է ամբողջությամբ ներդնել մինչև 2025 թվականը։ Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման աջակցման ծառայություն։
Հ.գ. Տեղեկացնենք, որ 2023թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 22-ը։
Ծառայության, ինչպես նաև գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում ⤵️

13/04/2024

Ապրանքային նշաններ ⤵️
Փարվանյան Քոնսալթինգի իրավաբանները կկազմակերպեն Ձեր ապրանքային նշանի գրանցման ողջ գործընթացը։
Ապրանքային նշանը ՀՀ-ում իրավական պաշտպանություն է ձեռք բերում պետական գրանցման պահից։ Գրանցումը բացառիկ իրավունքներ է տալիս ապրանքային նշանի իրավատիրոջը։
Որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկական տեսքով ներկայացվող նիշերը՝ բառակապակցությունները, անունները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, հոլոգրամները, գույները, կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները և այլն։
Անձը կարող է ունենալ բազմաթիվ ապրանքային նշաններ։
Գրանցված ապրանքային նշանի պահպանության ժամկետը տասը տարի է, որը կարող է բազմակի երկարաձգվել:
📞012993333

10/04/2024

Ներկայիս դինամիկ զարգացող բիզնես աշխարհում արդյունավետ թիմային աշխատանքը հաջողության հիմնաքարերից է: Ներկայացնենք մի քանի խորհուրդներ՝ թիմային համագործակցությունն ուժեղացնելու և համախմբվածություն ձևավորելու համար․
◻️Հաղորդակցությունը կարևոր է - Բաց, ազնիվ հաղորդակցությունը հիմք է դնում կայուն թիմային աշխատանքի համար: Խրախուսեք հաղորդակցությունը թիմի անդամների միջև, լսեք նրանց գաղափարներն ու մտահոգությունները և տրամադրեք հետադարձ կապ՝ խթանելու փոխըմբռնումն ու վստահությունը:
◻️Սահմանեք դերեր ու պարտականություններ - Հստակեցրեք դերերն ու պարտականությունները թիմի ներսում, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ է ակնկալվում իրենցից: Սահմանեք հստակ նպատակներ և խնդիրներ, պատվիրակեք աշխատանքները՝ հիմնվելով թիմի յուրաքանչյուր անդամի ուժեղ կողմերի և փորձի վրա:
◻️ Սահմանեք միասնական նպատակներ - Ընդհանուր նպատակների և խնդիրների առկայությունը միավորում է թիմին:
Առաջնահերթություն տալով արդյունավետ հաղորդակցությանը և համագործակցությանը՝ կարող եք բացահայտել Ձեր թիմի ողջ ներուժը և միասին հասնել ավելի մեծ հաջողությունների 🤝

08/04/2024

Ֆինանսական հաջողության հասնելը պահանջում է ֆինանսական բարեկեցության կարևոր հիմունքների տիրապետում։
◻️Բյուջետավորում - Կազմեք մանրամասն բյուջե, որը ցույց է տալիս եկամուտներն ու ծախսերը։ Հետևեք ծախսերին և բացահայտեք՝ ինչպես ճիշտ օպտիմիզացնել դրանք։
◻️Դրամական հոսքերի կառավարում - Կիրառեք դրամական հոսքերի կառավարման արդյունավետ լուծումներ, պատշաճ վերահսկողություն իրականացրեք դրամական մուտքերի և ելքերի նկատմամբ։ Ուսումնասիրեք ձեր բիզնեսի վրա դրամական հոսքերի ազդեցության ուղղությունները, կատարեք նպատակային և ժամանակին կանխատեսումներ։
◻️Ռազմավարական պլանավորում - Մշակեք համապարփակ ռազմավարական ծրագիր՝ նախանշելով Ձեր բիզնես նպատակները, խնդիրները և գործողությունների փուլերը։ Պարբերաբար վերանայեք և կարգավորեք նշված պլանը՝ շուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանեցնելու համար։
Այս առանցքային գործընթացների պատշաճ իրականացումն ապահովում է բիզնեսի արդյունավետ գործունեությունը, նվազեցնում ֆինանսական ռիսկերը և առավելագույնի հասցնում աճի ու հաջողության հնարավորությունները:
Մասնագիտական աջակցության և խորհրդատվության համար դիմեք Փարվանյան Քոնսալթինգին, և մեր մասնագետները սիրով կուղղորդեն Ձեզ անհրաժեշտ լուծումների ստացման ճանապարհին։
📞012993333

03/04/2024

Հարկային սեզոնը կարող է սթրեսային լինել, բայց ճիշտ ռազմավարության դեպքում փոքր բիզնեսները կարող են հաջողությամբ անցնել այն: Ահա որոշ կարևոր խորհուրդներ:
◻️Եղեք կազմակերպված - Իրականացրեք ամբողջ տարվա եկամուտների ու ծախսերի ճշգրիտ հաշվառում և պահպանեք անհրաժեշտ փաստաթղթերը գործընթացի նախապատրաստումը պարզեցնելու համար:
◻️Ուշադիր եղեք վերջնաժամկետներին - Օրացույցում նշեք հարկային կարևոր վերջնաժամկետները և համոզվեք, որ բոլոր վճարումները կատարվել և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են ժամանակին՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:
Հետևեք այս խորհուրդներին, որպեսզի հարկային սեզոնն անցնի ավելի հանգիստ։
Մասնագիտական խորհրդատվության համար դիմեք Փարվանյան Քոնսալթինգի թիմին, և մենք մեծ սիրով կօգնենք Ձեզ:
📞012993333

01/04/2024

Փարվանյան Քոնսալթինգում մենք հավատում ենք, որ ցանկացած թիմ կարող է ապահովել հիանալի արդյունքներ միասնական նպատակ ունենալու շնորհիվ: Մեր թիմի ընդհանուր նպատակը Ձեր հաջողությունն է: Մասնագիտական ​​միասնության և համատեղ ջանքերի շնորհիվ մենք աշխատում ենք գոհացուցիչ արդյունքների հասնելու և շարունակաբար զարգանալու ուղղությամբ: Դիմե՛ք մեզ և մենք կփորձենք ստեղծել հաջողության Ձեր բանաձևը։ 🤝
📞012993333

29/03/2024

Փարվանյան Քոնսալթինգում մեր հաջողությունը հիմնված է վստահության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի վրա: Համագործակցեք մեզ հետ և մեր թիմը կապահովի հուսալիություն, թափանցիկություն և երկարաժամկետ հաջողություն։
📞012993333

27/03/2024

Բիզնես հաջողության և կազմակերպչական նպատակներին հասնելու համար շատ կարևոր է, որ Ձեր աշխատակիցները հետևեն նույն բիզնես նպատակին: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կնպաստեն միասնական բիզնես նպատակի հետապնդմանը։
◻️Հստակ հաղորդակցվեք աշխատակիցների հետ - Ներկայացրեք Ձեր բիզնեսի նպատակները, տեսլականը և ակնկալիքները ձեր թիմին: Համոզվեք, որ բոլորը հասկանում են իրենց դերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին:
◻️Առաջնորդեք հստակ օրինակներով - Ձեր գործողությունների և որոշումների միջոցով ցույց տվեք Ձեր նվիրվածությունը բիզնեսի նպատակներին: Առաջնորդեք օրինակով և ոգեշնչեք թիմին անելու նույնը:
◻️Տրամադրեք հետադարձ կապ - Ապահովեք կանոնավոր հետադարձ կապ և պարգևատրում այն աշխատակիցներին, որոնք նպաստում են բիզնես նպատակների իրականացմանը: Միասին նշեք հաջողություններն ու նվաճումները:
Հետևելով այս խորհուրդներին՝ կարող եք վստահ լինել, որ Ձեր թիմը կսկսի շարժվել նույն բիզնես նպատակների ուղղությամբ:

25/03/2024

Տարբերվող բիզնես գաղափարի ստեղծումը պահանջում է ստեղծագործականություն, հետազոտություն և նորարարություն: Ահա, թե ինչպես սկսել:
◻️Առանձնացրեք շուկայի պահանջները - Կատարեք մարքեթինգային հետազոտություն, որպեսզի բացահայտեք այն խնդիրներն ու բացերը, որոնք Ձեր բիզնես գաղափարը կարող է լուծել: Հասկացեք Ձեր թիրախային լսարանի նախասիրությունները, թույլ կողմերը և չբավարարված պահանջները:
◻️Օգտագործեք Ձեր ոգեշնչումը - Ընտրեք բիզնես գաղափար, որը համապատասխանում է Ձեր հետաքրքրություններին և հմտություններին: Ձեր խանդավառությունն ու նվիրվածությունը կնպաստեն բիզնեսի հաջողությանը:
◻️Վավերացրեք Ձեր գաղափարը - Փորձարկեք ձեր բիզնես գաղափարը՝ սպասելով արձագանքների և կարծիքների պոտենցիալ հաճախորդներից՝ հարցումներ կամ այլ գործիքներ օգտագործելով:
Հետևելով այս քայլերին ՝ սկսնակ ձեռնարկատերերը կարող են մշակել բիզնես գաղափարներ, որոնք ոչ միայն նորարարական, այլև կենսունակ և եկամտաբեր են:
Մասնագիտական կարծիքի և աջակցության համար դիմեք «Փարվանյան Քոնսալթինգ»-ին, և մեր մասնագետների թիմը կիրականացնի անհրաժեշտ բիզնես խորհրդատվությունը։
📞012993333

22/03/2024

Մեր թիմը Փարվանյան Քոնսալթինգի հաջողության ուժն է: Ընկերության հիմնադրման օրվանից ի վեր գործունեություն ենք ծավալում՝ հետևելով ժամանակակից միտումներին և պահպանելով պրոֆեսիոնալ էթիկան։ Մենք աշխատում ենք միասնական նպատակների իրագործման ուղղությամբ և մեր գործընկերներին առաջարկում արդյունավետ լուծումներ իրենց բիզնես խնդիրների համար։
📞012993333

21/03/2024

Սկսեք կայուն աճի և հաջողության ճանապարհը Փարվանյան Քոնսալթինգի հետ: Մենք կարևորում ենք որակյալ ծառայությունների մատուցումը` ոլորտի զարգացմանը համահունչ։ Այդ մոտեցման շնորհիվ ավելի քան մեկ տասնամյակ մեր թիմը հաջողությամբ ուղղորդել է 300+ ընկերության իրենց գաղափարները ձեռքբերումների վերածելու ճանապարհին:
Կատարելագործեք Ձեր բիզնեսը Փարվանյան Քոնսալթինգի հետ միասին: 💪🏻
📞012993333

3D visualizer 15/03/2024

Don't miss out on the chance to be a part of something truly special🤩Apply now‼️📩

3D visualizer "PARVANYAN CONSULTING" company is seeking a skilled 3D visualizer for its partner organization. The position is open to applicants of all nationalities who possess the following skills and qualifications. If you are seeking a dynamic work environment, opportunities for professional growth, and the c...

28/02/2024

Բիզնեսի զարգացման հիմքը ֆինանսների արդյունավետ կառավարման մեջ է: Ահա թե ինչպես մեր մասնագետների թիմը կարող է օգնել Ձեր բիզնեսի զարգացմանը.

◻️Համապարփակ ֆինանսական վերլուծություն,
◻️Ֆինանսական պլանավորում և բյուջեի կազմում,
◻️Նոր նախագծերի արդյունավետության վերլուծություն,
◻️Կատարողականների սահմանում, բոնուսային համակարգի ներդրում,
◻️Հաշվառման արդյունավետ գործընթացների ներդրմանն աջակցում։

Շտապեք դիմել Փարվանյան Քոնսալթինգին և մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեզ հետաքրքրող հարցերին:
📞012993333

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

Բարի՛ գալուստ «Փարվանյան քոնսալթինգ» ընկերություն: Մեր թիմը ողջունում է Ձեզ: Պատրաստ ե՞ք երկարատև ու վստահության վրա հիմնված համագործակցության հենց մեզ հետ: Մեր գործընկերներին մենք մատուցում են հաշվապահական և ֆինանսական բարձրակարգ ծառայություններ ՝

· Հաշվապահական հաշվառում

· Ֆինանսական մենեջմենթ

· Հարկային խորհրդատվություն

Videos (show all)

❗️2024թ․ հունվարի 16-ին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքո...
Եթե հետաքրքրված եք արտահանման կամ ներմուծման գործընթացներով և Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն, շտապեք դիմել Pa...
Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է հարկային համապատասխանության ստուգման ծառայություն, որն իրենից ներկայացնում է հարկային...
Փարվանյան քոնսալթինգում այսօր տոնում էինք փոքրիկների տոնը: Հյուրընկալել էինք մեր աշխատակիցների երեխաներին 🥹🤩Ծիծաղն ու այ...
Մեր մասնագետը ներկայացնում է հարկ վճարողների համար ակտուալ թեմա՝ տրանսֆերային գնագոյացումը։ Վերջինիս կարգավորման մանրամա...
Փարվանյան Քոնսալթինգի բազմափորձ մասնագետներն առաջարկում են բիզնես խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ։ Եթե հետաք...
Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման աջակցման ծառայություն։Ծառայության, ինչպես...
ՀՀ-ում գործարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը փուլային եղանակով նախատեսվու...
Փետրվարի 17-ին Փարվանյան Քոնսալթինգի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ. ...
Տոներին ընդառաջ Փարվանյան Քոնսալթինգը այսպես է հայտնել իր երախտագիտությունը իր գործընկերներին ողջ տարվա ընթացքում այդքան...
Ցանկանում եք իմանալ ավելին Parvanyan Consulting-ի աշխատանքի մասի՞ն։ Ուրեմն դիտեք այս տեսահոլովակը և կստանաք Ձեր բոլոր հա...
Դեկտեմբերի 14-ին Մհեր Փարվանյանը մասնակցել է խորհրդարանական լսումների և հայտնել իր կարծիքը համընդհանուր հայտարարագրման հ...

Telephone

Address


Ազատության պող. 24/17
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Other Consulting Agencies in Yerevan (show all)
Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

Benny consult Benny consult
Komitas 62
Yerevan

Work and study abroad

𝙊𝙋𝙃𝙀𝙇𝙄𝘼  𝙈 𝙊𝙋𝙃𝙀𝙇𝙄𝘼 𝙈
Yerevan

"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in

GeoVibe GeoVibe
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026

GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...

Strategic Momentum Strategic Momentum
Yerevan

At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.

Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010

Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:

We Consult We Consult
Azatutyan 24/12
Yerevan

Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ

FTC Consulting FTC Consulting
Khorenatsi 15
Yerevan, 0010

ՀՀ-ում առաջին և միակ մասնագիտացված մաքսային ընկերությ?

5 Rights 5 Rights
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan

5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։

AGAT Consulting AGAT Consulting
Նաիրի Զարյան 19/66
Yerevan

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ