Team2B Accounting
🧮 Հաշվապահական ծառայություններ բիզնես լուծումներն իրականացնելու նպատակով:
Ներկայումս ընկերությունը մատուցում է հաշվապահական և խորհրդատվական տարբեր ծառայություններ, ինչպես նաև անցկացնում է հաշվապահության, գնումների դասընթացներ։Հիմնադրման օրվանից տվել է ավելի քան 500 շրջանավարտ։
🔈Հատուկ վիճակագրական տեղեկություններ ներկայացնող ռեսպոնդենտների համար։
Ի՞նչ է փոխարինել էլեկտրոնային փոստով հաշվետվությունների հավաքմանը 💻
💁♂️2024 թ.ի փետրվարի 1-ից դադարեցվել է հաշվետվությունների հավաքման գործընթացը՝ էլեկտրոնային փոստի միջոցով, և գործարկվել պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը։
Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝
🌐 https://e-reporting.armstat.am/hy/
Իսկ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին՝
👉 https://www.armstat.am/am/?nid=47
#հաշվետվություն #հավաքագրում #առցանցհարթակ
Որո՞նք են գնման ակտերը 📄
Գնման ակտերը վճռորոշ դեր են խաղում հարկերի համապատասխանության հարցում՝ ապահովելով ֆինանսական գործարքների թափանցիկություն ու հաշվետվողականություն:
📌 Եկամտի իրավունքներ ձեռք բերելուց մինչև ծախսերի փաստաթղթավորում և հարկերի նվազեցում, այս փաստաթղթերը կարևոր են:
Գնման ակտերի տեսակներն են.
🔸Հարկային հաշիվ,
🔸Ճշգրտող հարկային հաշիվ,
🔸Հաշիվ վավերագիր,
🔸Ճշգրտման հաշիվ վավերագիր,
🔸ՀԴՄ կտրոն և այլն:
Յուրաքանչյուրը ծառայում է որոշակի նպատակի՝ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ծախսերի ճանաչման գործարքների փաստաթղթերում:
👉Այս փաստաթղթերը ներառում են էական մանրամասներ, ինչպիսիք են՝ սերիան և համարը, թողարկման և առաքման ամսաթվերը, հարկերի գումարները, ապրանքի մանրամասները, մատակարարի մասին տեղեկությունները և այլն:
Որոշ գործարքներ, ինչպիսիք են հարկային օրենսգրքով չսահմանված աշխատավարձերը կամ տուրքերը, կարող են պահանջել տարբեր փաստաթղթեր: Բացի այդ, ֆորսմաժորային իրադարձությունները կարող են պահանջել փաստաթղթավորման այլընտրանքային ընթացակարգեր 🔁
Լրացուցիչ տեղեկատվության կարի՞ք ունեք, հետևե’ք մեր էջին, կամ գրե’ք մեր ֆեյսբուքյան էջին.
🌐 https://team2b.am/accounting-am/
#հաշվարկայինփաստաթղթեր #ֆինանսականգործարք #հարկայինհաշիվ
🔈 Ֆիզիկական անձինք ներկայացնում են եկամուտների հայտարարագրում և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, և՛ արդեն իսկ Հայաստանում:
🗯 2023 թ.ին ովքե՞ր են ներկայացնելու հայտարարագիր, և որո՞նք են հայտարարագրման դրական և բացասական կողմերը:
🌐 Մանրամասն տեղեկատվության համար՝
https://team2b.am/ekamutneri-haytararagrum/
#Ֆիզանձ #հայտարարագրում #եվրոպականերկրներ #արդենՀայաստանում #2023ներկայացնողներ #դրականբացասականկողմեր
📣 Փորձագետ հաշվապահի որակավորում, Team2B և մասնագիտական զարգացում:
📋 Վերջերս մեր հաշվապահական թիմի ղեկավարներից Անի Մխոյանն արժանացավ «փորձագետ հաշվապահ»-ի որակավորմանը՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից իրականացրած՝ պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագրի միջոցով:
👩💼«Մասնագիտական յուրաքանչյուր հաջողություն ենթադրում է որակյալ և շարունակական կրթություն, ուստի մասնագիտական կարողությունների կատարելագործման և համապարփակ մասնագիտական գիտելիքներ ստանալու, ինչպես նաև աշխատանքում դրանք կիրառելու տեսանկյունից խիստ կարևոր են նման որակավորումները հաշվապահի համար»,- ասում է Անին:
Շնորհավորում ենք Անիին «փորձագետ հաշվապահ»-ի որակավորում ստանալու համար 👏
✨Team2B-ն մշտապես աջակցում է անհատական զարգացման տանող յուրաքանչյուր քայլին:
#փորձագետհաշվապահ #որակավորում #հաշվապահներ
📢 Ո՞րն է հաշվարկային փաստաթղթի կարևորությունը և ի՞նչ է այն ներառում:
☑️ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես պետք է պահանջել փոխհատուցում պետությունից, հետևե՛ք հոլովակում ներկայացված մանրամասներին:
🌐 Ավելին կարող եք կարդալ՝
https://team2b.am/ekamutneri-haytararagrum/
#հաշվարկայինփաստաթուղթ #փոխհատուցումպետությունից
🍽 Հատուկ հանրային սննդի սպասարկողների համար
Հանրային սննդի ոլորտն հարկման առումով ունի արտոնություն։
📢 Ո՞րն է այդ արտոնությունը
Եթե հանրային սննդի ոլորտում ցանկանում եք գործունեություն իրականացնել, կարող եք միշտ աշխատել շրջանառության հարկով, եթե անգամ չեք բավարարում պայմաններին՝ ի տարբերություն այլ ոլորտների, որոնք ստիպված պետք է հարկվեն ԱԱհ-ով։
📝 Ի՞նչ պետք է անել
Եթե տարեսկզբին իսկզբանե չեք բավարարում շրջանառության հարկի պայմաններին, բայց ցանկանում եք հանրային սննդի ոլորոտում աշխատել շրջանառության հարկով, պետք է ներկայացնեք ՀԱՏՈՒԿ հայտարարության ձևը, և նշեք այն պայմանը, որին չեք բավարարում՝ որպես սովորական շրջանառության հարկ վճարող։
⚠️ Ուշադրություն
🔹Շրջանառության հարկի չափանիշներին համապատասխանող սննդի սպասարկողները պետք է զգոն լինեն։ Եթե հարկային տարվա ցանկացած պահի այլևս չեք բավարարում պայմաններին, 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հայտարարություն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Պետք է նշել, թե հարկային տարվա ընթացքում, որ պահից և որ պահանջին եք դադարել բավարարել։
🔹Ներկայացնելուց հետո շարունակեք օգտվել սննդի գործունեության համար շրջանառության հարկի 4-6% դրույքաչափից, մինչդեռ մնացած եկամուտները կհարկվեն 20%-ով:
📅 Լրացուցիչ մանրամասների համար դիմեք Ձեր հարկային խորհրդատուին:
#հանրայինսննդիոլորտ #ՇրջանառությանՀարկ
📣 Ինչպիսի՞ քայլեր պետք է իրականացնեն 2024 թ.ին եկամուտների հայտարարագրում ներկայացնող քաղաքացիները:
✍️ Թվային ստորագրությունն առաջնային է:
🎥 Էլեկտրոնային նույնականացման ակտիվացման քայլերն իմացե՛ք հոլովակի միջոցով:
🌐 Մանրամասներին ծանոթացեք՝
https://team2b.am/ekamutneri-haytararagrum/
#թվայինստորագրություն #եկամուտներիհայտարարագիր #էլեկտրոնույնականացում #ակտիվացում
📝Տարեկան հայտարարագիր գույքը վարձով տալու համա՞ր:
❗️ Այո-այո, վարձակալության գործարքը կնքելուց հետո հարկայինը պետք է տեղեկանա այդ մասին:
◽️ Ի՞նչ է անհրաժեշտ ստանալ այս գործարքներն իրականացնելու համար.
դիտե՛ք հոլովակն ամբողջությամբ:
🌐 Մանրամասներին ծանոթացեք՝
https://team2b.am/ekamutneri-haytararagrum/
#տարեկանհայտարարագիր #գույքըվարձովտվողներ #եկամուտներիհայտարարագիր
🔎 Ո՞րն է ֆիզիկական և իրավաբանական անձանց տարբերությունը:
☑️ Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
☑️ Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզ. անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝
▫️Քաղաքացիություն ունեցող,
▫️Քաղաքացիություն չունեցող,
▫️Օտարերկրյա քաղաքացիներ,
▫️Երկքաղաքացիներ։
❗️Ֆիզիկական անձանց տարբերությունը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզ. անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։
🌐 Այստեղ Դուք կարող եք տեսնել, թե արդյո՞ք ներառված եք ֆիզ. անձանց ցանկում՝
https://team2b.am/tarekan-ekamutneri-haytararagrum/
#ֆիզանձ #իրավաբանականանձ
📄 Ովքե՞ր պետք է ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիր:
📹 Եթե ցանկանում եք իմանալ այն չորս խմբերի մասին, որոնք պարտավոր են մինչև այս տարվա մայիսի 1-ը ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա դիտե՛ք հոլովակը մինչև վերջ:
Մանրամասներին ծանոթացեք՝
📄 Ովքե՞ր պետք է ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիր:
📹 Եթե ցանկանում եք իմանալ այն չորս խմբերի մասին, որոնք պարտավոր են մինչև այս տարվա մայիսի 1-ը ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա դիտե՛ք հոլովակը մինչև վերջ:
Մանրամասներին ծանոթացեք՝
https://team2b.am/ekamutneri-haytararagrum/
#ֆիզանձհայտարարագիր #չորսհիմնականխումբ #պետականծառայող #հանրայինպաշտոնզբաղեցնողներ #իրականշահառու
#ֆիզանձհայտարարագիր #չորսհիմնականխումբ #պետականծառայող #հանրայինպաշտոնզբաղեցնողներ #իրականշահառու
📢 Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ են սպասվում:
🔸 Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ է լինելու արտոնագիր, որի տրամադրման համար սահմանվելու է պետական տուրք:
🔸 147-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն նվազեցվող եկամուտներ են համարվում մեկ մարդատար տաքսի մեքենաներից և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար մեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից եկամուտները։
🔸 380.1-րդ հոդվածի 1.1-ին մասով պարտադիր է էլեկտրոնային հսկիչ դրամարկղերի օգտագործումը էլեկտրոնային հարթակների և մարդատար տաքսի մեքենաների միջոցով ուղևորափոխադրումների ծառայությունների համար։
🔸 Էլեկտրոնային հսկողության ՀԴՄ-ները ապահովում են թափանցիկ գործարքներ և ճշգրիտ հաշվետվություններ ինչպես ապրանքների/ծառայությունների, այնպես էլ ուղևորափոխադրումների համար:
❗️ 408-րդ հոդվածի 7-րդ մասը տույժեր է սահմանում էլեկտրոնային ՀԴՄ-ի օգտագործման կանոնները չկատարելու համար։
Հիմնական ամսաթվերը՝
📄 Օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թ.ի սեպտեմբերի 1-ից,
⏳ Վեց ամսվա ընթացքում կընդունվեն ենթաօրենսդրական նորմեր:
Մանրամասները՝
https://www.arlis.am/documentview.aspx?docid=187747
#ՀարկայինՕրենսգրքիՓոփոխություններ #Հայաստան #ՏրանսպորտիՈլորտ
📢 Զբոսաշրջության ոլորտում նորություններ են սպասվում.
🏨 2024 թ.ի սեպտեմբերի 1-ից «Պետական տուրքի մասին» օրենքում զբոսաշրջության ոլորտին առնչվող փոփոխություններ կլինեն։
Ահա թե ինչ պետք է իմանալ.
🔹Սահմանվում է զբոսաշրջության բնագավառում պետական տուրք,
🔹Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ,
🔹Սահմանվում է տուրիստական ավտոբուսների, փորձառությունների, էքսկուրսավարների և այլնի որակավորման պետական տուրք։
Հիմնական ամսաթվերը.
1️⃣ Օրենքն ուժի մեջ է մտնում՝ սեպտեմբերի 1, 2024 թ.
2️⃣ Որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում՝ հունվար 1, 2025 թ.
3️⃣ Հետագա դրույթները կկիրառվեն՝ հունիսի 30, 2025 թ.
#Զբոսաշրջությանօրենք #ՊետՀարկայինՓոփոխություններ
🎓 Նորություն բոլոր ուսանողների և շրջանավարտների համար:
Գիտե՞ք, որ գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ.
🔸Աշխատանքային պրակտիկան կազմակերպվում է՝ ոչ ավելի, քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի:
🔸Փորձնակն այն քաղաքացին է, որը ներգրավվում է աշխատանքում՝ փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
🔸Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում:
🔸Փորձնակը գործատուի մոտ աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ և շաբաթական քսան ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները:
📜 Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր:
🔎 Մանրամասները՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 201.3-ում:
#ԱշխատանքայինՓորձ
💐 Team2B Accounting-ը շնորհավորում է բոլոր հաշվապահ կանանց:
Կանայք ուժ, խելամտություն և եզակի հեռանկար են բերում ֆինանսական աշխարհ 🧡
📝Ամենամյա արձակուրդի նորացված կանոնակարգ:
2023 թ.ի դեկտեմբերի 1-ից Հայաստանը սահմանել է նոր կանոններ, որպեսզի աշխատակիցները ստանան իրենց արժանի հանգիստը.
📅 Տարեկան արձակուրդի իրավունք. եթե աշխատողը արձակուրդ չի գնում կամ մերժում է ամենամյա արձակուրդը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ, գործատուն ինքն է որոշում արձակուրդի ժամկետը:
💸 Ուշացած արձակուրդի վնասները. գործատուներն այժմ պատասխանատվություն են կրում: Եթե աշխատողին չի տրվում ամենամյա արձակուրդ, ապա գործատուն պետք է փոխհատուցի աշխատողի օրական միջին ամսական աշխատավարձի 0,15%-ը՝ մինչև բուն ամսական աշխատավարձը:
🔄 Ի՞նչ եք կարծում, այս նոր ամենամյա արձակուրդի կանոնները ինչպե՞ս կանդրադառնան Ձեր աշխատանքի և կյանքի հավասարակշռության վրա:
#Տարեկանարձակուրդ #ՆորԿարգավորումներ #ԱշխատողներիԻրավունքներ
📢 Հեռավար աշխատանքը պարզապես հնարավորություն չէ, այլ սահմանված իրավունք։
Օրենքով սահմանված է, որ՝
✅ Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ:
✅ Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:
✅ Ֆորսմաժորային իրավիճակներում, երբ հնարավոր չէ ապահովել աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարումն աշխատավայրում, ապա աշխատանքը կատարվում է հեռավար:
✅ Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումները, նյութերը կամ դրանք ձեռք բերելու հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ:
⚠️ Ուշադրություն՝
Այստեղ ներկայացված են հիմնական, բայց ոչ ամբողջական օրենսդրական դրույթները։
🔎 Մանրամասները` ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 106.1-ում։
💬 Ի՞նչ կարծիքի եք, հեռավար գործունեության դեպքում կտու՞ժի աշխատանքի որակը։
#հեռավարաշխատանք
Դեպի ֆինանսական ծաղկում Team2B Accounting-ի հետ 🌸
Ինչպե՞ս ծաղկել բիզնես ոլորտում.
🔹Սկսե՛ք Ձեր բիզնեսի ֆինանսական վիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից՝ բացահայտելով ուժի և պոտենցիալ աճի ոլորտները:
🔹Ստեղծե՛ք անհատականացված հաշվապահական ռազմավարություն:
🔹Ներդրե՛ք առաջադեմ գործիքներ՝ տեղեկացված և ճկուն բիզնես որոշումներ կայացնելու համար:
🔹 Ապահովե՛ք բաց և թափանցիկ հաղորդակցություն Ձեր ֆինանսական վիճակի մասին:
Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցել Ձեր տվյալները.
#ֆինանսականծաղկում
📙 «ՕրենսԳիրք նվիրելու օր» Team2B Accounting-ում.
Մինչ բոլորը գնում են գեղարվեստականից դետեկտիվ գրականություն, Team2B Accounting-ը որոշեց մասնագիտական ընտրություն կատարել 🤫
📣 Ի՞նչ նվիրել.... դեե՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող հաճախակի օրենսդրական փոփոխությունները, ենթադարելի է, որ հարկային օրենսգիրքը ամենաիրատեսականն է։
Իսկ դու ի՞նչ կնվիրեիր հաշվապահին գիրք նվիրելու օրը 🧡
#գիրքնվիրելուօր
📢 Team2B Accounting, երբ հաշվապահի աշխատանքը պահանջված է ամենուր:
🌍 Աշխարհի բոլոր ձեռնարկությունները փնտրում են լավագույն հաշվապահներին՝ ֆինանսական հաջողության հասնելու համար:
Ահա այն դրույթները, որոնց պետք է հետևել բիզնեսի արագ ընդլայնման և զարգացող ֆինանսական դարաշրջանում.
📊 Թվերի ճշգրտություն- հաշվապահը վստահեցնում է, որ յուրաքանչյուր թիվ մանրակրկիտ հաշվարկված և գրանցված է՝ ապահովելով հուսալի հիմք ռազմավարական պլանավորման համար:
💼 Ֆինանսական խորհրդատվություն- նրանք օգնում են ընկերություններին ուշադրություն դարձնել հարկային օրենքներին, ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներին և ոլորտին առնչվող կանոնակարգերին՝ խուսափելով իրավական բարդություններից:
🛡 Ռիսկերի կառավարում- հաշվապահները բացահայտում են պոտենցիալ խնդիրները, գնահատում դրանց ազդեցությունը և իրականացնում ռիսկերը մեղմելու ռազմավարություն:
💰 Ծախսերի օպտիմիզացում- ծախսերի վերլուծության և ֆինանսական կանխատեսումների միջոցով՝ նրանք օգնում են բիզնեսին առավելագույնի հասցնել շահույթը և արդյունավետ գործել:
☑️ Իսկ որն ամենակարևորն է՝ հաշվապահներն ապահովում են ֆինանսական հաշվետվությունների ամբողջականություն՝ խթանելով բիզնեսի վստահությունը արտաքին կողմերի շրջանում:
#ԲիզնեսՀաջողություն #Ֆինանսներևավելին
📊 Հաշվապահական հայտնի ծրագրեր Team2B Accounting-ից.
Ձեր ֆինանսական գործընթացները պարզեցնելու համար կարող եք գործարկել հետևյալ ծրագրերը.
1️⃣ ՀԾ-ն ապահովում է ճշգրտություն և արդյունավետություն՝ բարդ հաշվապահական առաջադրանքները վերածելով անխափան գործընթացների:
2️⃣ E-invoicing-ի միջոցով կարող եք կառավարել հաշիվ-ապրանքագրերը՝ թվային ձևաչափով:
3️⃣ Online Tax Service- առցանց հարկային ծառայությունն օգնում է անհատներին, ձեռնարկություններին/հարկային ոլորտի մասնագետներին իրենց հարկերը պատրաստել և ներկայացնել համացանցում:
4️⃣ Excel-ը մնում է բազմակողմանի և հուսալի գործիք Ձեր ֆինանսները կառավարելու համար:
Իսկ ո՞ր հաշվապահական ծրագիրն եք Դուք օգտագործում 👨🏻💻
#ԲիզնեսԳործիքներ
Ինչպե՞ս դուրս գալ աշխատանքից,որպեսզի չխախտեք օրենսգրքի պահանջները 📄
🧮 Team2B-ի շա՜տ սիրելի հաշվապահներ, շնորհավորում ենք Հաշվապահների միջազգային օրվա կապակացությամբ:
Սիրով՝ Team2B 💙
Արդյո՞ք Դուք ֆինանսապես կայուն եք, թե՞ գտնվում եք ֆինանսական վտանգի մեջ 🧐
Ներկայացնում է մեր թիմակից Դավիթը 🚀
Նախագծի գործընկերն է Team Telecom Armenia -ն 🤝
#1 Անձնական ֆինանսների 5 մակարդակները | Ֆինանսական գրագիտություն | #How2B x #TeamTelecom Ֆինանսական վտանգից մինչև ֆինանսական ազատություն. Անձնական ֆինանսների 5 մակարդակները How2B-ն սկսում նոր՝ «Ֆինանսական գրագիտություն» շարքը ֆինանսների կառավարմա...
Որքա՞ն աշխատավարձ եք ստանում 🤔
#հաշվապահություն
Ապագա մայրիկներ VS Հաշվապահներ 🤔
❓ Իսկ ո՞ր խմբի մեջ ես դու մտնում։
❗ 2023թ․ դեկտեմբերից ստորև նշված ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարման համակարգը չի սպասարկվելու։
✅ Սիրելի տնտեսվարողներ, հնարավոր խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք մինչև սույն թվականի դեկտեմբեր ապահովել ՀԴՄ սարքի փոփոխությունը։
✳ Սույն փոփոխությունը իրականացվում է համաձայն «Արմենիան Քարդ» ՓԲԸ խորհրդի 08/06/2023 թվականի N 342/23 որոշման, այն է 01/01/2024թ-ից MITAC MF-2351 մոդելի ՀԴՄ սարքերով անկանխիկ վճարման համակարգը չի սպասարկվելու։
© Team2B
📍 Նար-Դոս 2
☎️ 011700987
❗Զուտ հաշվապահական։ Վաղը հուլիսի 20-ն է։
Click here to claim your Sponsored Listing.
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ՇԵՄՄ Քոնսալթինգ» հաշվապահական և խորհրդատվական կենտրոնում միավորվել են տվյալ ոլորտում կայացած և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահներ, ովքեր գտնում են, որ անընդհատ տեղի ունեցող հարկային բարեփոխումներին համընթաց քայլելը հնարավոր է միայն թիմային աշխատանքի շնորհիվ:
«ՇԵՄՄ Քոնսալթինգ» հաշվապահական և խորհրդատվական կենտրոնը պարբերաբար կատարելագործում և ընդլայնում է իր գործունեության շրջանակները` առաջնորդվելով հաճախորդի գաղտնիության և օբյեկտիվության սկզբունքով: Մենք պատրաստ ենք մատուցել միջնորդավորված, անհատական և բարձր մասնագիտական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին:
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Nar-Dos 2
Yerevan
0026
Opening Hours
Monday | 10:00 - 18:00 |
Tuesday | 10:00 - 18:00 |
Wednesday | 10:00 - 18:00 |
Thursday | 10:00 - 18:00 |
Friday | 10:00 - 18:00 |
Saturday | 12:00 - 16:00 |
Yerevan, 0002
Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.
Yerevan
KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr
Yerevan
"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026
GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...
Yerevan
At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010
Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:
Azatutyan 24/12
Yerevan
Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan
5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։
Նաիրի Զարյան 19/66
Yerevan
AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ