GM Consulting
Հաշվապահական, Ֆինանսական, Հարկային հաշվառման և իրավաբանական ծառայություններ:
‼️2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։
Հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝
▪️«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 169¹. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,
▪️ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,
▪️ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։
‼️Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։
‼️🇦🇲Հիշեցում․ ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն🇦🇲‼️
Ֆիզիկական անձինք մինչև յուրաքանչյուր հարկային տարվա մայիսի 1-ը պարտավոր են էլ. եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ - հայտարարագրեր
1) 2023 թ. համար՝
- 31.12.2023 դրությամբ պետական, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
- ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք ՀՀ օրենքով սահմանված իրական կարգով համարվում են իրական շահառու,
- ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.
- ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք 31․12․2023 թ․ դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով 1,000,000,000 դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ)
📲 +(374) 43 440688
📲 +(374) 55 440688
📩 [email protected]
#հաշվապահություն #եկամտայինհարկ #ֆիզիկականանձ
Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթներ չի նախատեսվելու
Հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարագրերի չներկայացման փաստի կապակցությամբ վարչական իրավախախտման վարույթներ չի հարուցելու։
https://moj.am/article/3514
🏠Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը
✅2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:
✅2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։
✅2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։
✅2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:
❗️ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:
Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9665
👩💻«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» www.trade.gov.am միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» www.sw.gov.am համակարգում 2023 թ. մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ենթահամակարգը:
Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ 2023 թ. մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://sw.gov.am/hy/help:
#հիշեցում
📑Հատուկ հարկման համակարգերում 2023 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2023 թվականի փետրվարի 20-ն է:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։
💻Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
#Իրազեկում
Վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։
‼️Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է․
Ֆիզիկական անձանց՝ առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայք և ՊԵԿ պաշտոնական կայքի «Անհատական իրավական ակտեր» էջ՝ Կոմիտեի կողմից իրականացված վարչարարության շրջանակում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու և վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։
Հարկ վճարողներին՝ առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալու և հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաև գրավոր բացատրություններ և առարկություններ ներկայացնելու նպատակով:
Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9562
🏷Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։
Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։
Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․ 2023թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023թ․ ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքների համար։
Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9547
Arm/Rus👇🏻
📢ՊԵԿ-ը տեղեկացնում է
Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
❗️Բացառություն են կազմում 339-ը տրանսպորտային միջոցներ, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն (ցանկը ➡️ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9528 )
Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:
❗️Ուստի, կոմիտեն հայտնում է, որ ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։
Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը կից ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում և դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Մնացած բոլոր դեպքերում՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023թ-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Միաժամանակ, վերոնշյալի մասին պաշտոնական գրություններով տեղեկացվել է նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին։
_______________________
📢 КГД РА сообщает:
Согласно пунктам 12, 13, 30, 31 и 37 Приложения 3, а также Приложению 4 к Договору о присоединении Республики Армения к Договору о Евразийском экономическом союзе от 29 мая 2014 года ввезенные на территорию Республики Армения из третьих стран автомобили легковые и прочие моторные транспортные средства, классифицируемые в товарных позициях 8702, 8703, 8704 21 и 8704 31 ТН ВЭД ЕАЭС, в отношении которых таможенные пошлины, налоги уплачены по ставкам, отличным от ставок ЕАЭС, с 1 января 2023 года приобретают статус товара ЕАЭС.
❗ Исключение составляют 339 транспортных средств, декларирование которых осуществлено на основании решения Совета ЕЭК от 21.02.2020 г. № 20 и решения Совета ЕЭК от 03.04.2020 г. № 49 (перечень ➡ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9528 )
Указанные 339 транспортных средств получат статус товаров ЕАЭС с 1 апреля 2025 года или при уплате разницы единой ставки ЕАЭС.
❗ Следовательно, Комитет сообщает, что больше нет необходимости писать заявление в КГД РА для получения соответствующей справки относительно статуса автомашин.
Необходимо проверить наличие данного транспортного средства в прилагаемом перечне. Если данное транспортное средство содержится в перечне и за него не уплачены налоги или таможенные пошлины по ставкам, отличным от ставок ЕАЭС, то оно не имеет статуса товара ЕАЭС. Во всех остальных случаях вышеуказанные транспортные средства приобрели статус товара ЕАЭС с 2023 года.
Одновременно сообщаем, что данная информация официально доведена до соответствующих структур ЕАЭС.
Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր
https://www.youtube.com/watch?v=RpwT7Ka1HuE
#Հայտարարություն
💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։
Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։
‼️Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։45-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։
Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
💻ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը՝ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeBans։ Ցանկում ներառված են 31 355 ապրանքատեսակներ։
📑Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։
Ավելին՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9482
‼️Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 16։30-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ինտերնետային կապի խափանման խնդիրը կարգավորվել է:
Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։
Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն։
https://www.moj.am/article/3312
ՋիԷմ Քոնսալթինգ ՍՊԸ-ն փնտրում է #հաշվապահի երկարաժամկետ համագործակցության նպատակով։
✅ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
095090494
055090454
❗ Թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին։
GM Consulting Հաշվապահական, Ֆինանսական, Հարկային հաշվառման և իրավաբ
📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:
Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը` թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին:
www.petekamutner.am Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմ....
#Հայտարարություն
📢2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսի առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:
#ՊԵԿ #ՀԴՄ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
G. Njdehi 46
Yerevan
0008
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
Saturday | 10:00 - 17:00 |
Yerevan, 0002
Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.
Yerevan
KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr
Yerevan
"OPHELIA M "consulting agency is established in 2020.The agency is operating both in Armenia and in
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026
GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...
Yerevan
At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010
Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:
Azatutyan 24/12
Yerevan
Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan
5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։
Նաիրի Զարյան 19/66
Yerevan
AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ