Tax Consulting LLC

Հարկային խորհրդատվություն

Մատուցում ենք հետևյալ ծառայաությունները՝
1. Հարկային օրենսդրության պարզաբանումների գծով խորհրդատվություններ
2. Հարկային ստուգման ակտերի բողոքարկման ծառայություններ
3. Հարկային հաշվետվությունների կազմման և հանձնման ծառայություններ
4. Հարկային բեռի օպտիմալացման / հարկային պլանավորման ծառայություններ
5. Հարկային մարմինների հետ վեճերի լուծման ծառայություններ
6. Միջազգային հարկման խորհրդատվական ծառայություններ

01/05/2024

❗️❗️❗️Առաջարկում ենք բաժանորդագրությամբ Հարկային խորհրդատվություն, հաշվապահական ծառայություն մատուցող անձանց։ Մենք կարող ենք օգնել Ձեզ հետևյալ հարցերում՝

📜 ✅ Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն (ներառյալ ակնկալվող փոփոխությունները)

📜 ✅ Հարկային օրենսդրության դասընթացներ և սեմինարներ

📜 ✅ Հարկային ռիսկերի գնահատում

📜 ✅ Հարկային պլանավորում

📜 ✅ Առանձին հարկատեսակների գծով պարզաբանումներ

📜 ✅ Առանձին գործարքների գծով հարկային հետևանքների հաշվարկում և գնահատում։

👇👇👇
Հարցերի համար կարող եք գրել մեզ ✍️📩 [email protected] և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

25/04/2024

❗️❗️❗️ Հարգելի ընկերներ, գործընկերներ

📜 Մեր հերթական սեմինար-քննարկումը կկայանա սույն թվականի մայիսի 11-ին, ժամը 12։00-ին։ Սեմինար-քննարկման ձևաչափը լինելու է բացառապես՝ հարց ու պատասխանի տրամաբանությամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ունենալու կիսվեն իրենց փորձով և բարձրացնեն իրենց հուզող հարցը։

📌 Հանդիպման մասնակցության վճարը կազմում է 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ

📌 Վճարում անհրաժեշտ է կատարել նախապես՝
ա) «ԹԱՔՍ ԻՆՖՈ» ՍՊԸ
բ) Ինեկոբանկ ՓԲԸ 2052822231921001

Հարցերի շրջանակներում քննարկվող նյութերն են՝
👉 ավելացված արժեքի հարկ
👉 ակցիզային հարկ,
👉 շահութահարկ,
👉 եկամտային հարկ,
👉 շրջանառության հարկ,
👉 միկրոձեռնարկատիրության համակարգ
👉 անշարժ գույքի հարկ,
👉 փոխադրամիջոցների գույքահարկ:

👇👇👇
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել https://forms.gle/8f4t241ZpmLAArHe9

Հարցերի համար կարող եք գրել 📧[email protected] էլ հասցեին կամ զանգահարել ☎️ +374 41 33 40 23 համարին։

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը 17/04/2024

❗️❗️❗️ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։

Հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 169¹. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,

ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,

ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։

👇👇👇
Հիմք՝

2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվա...

27/03/2024

❗️❗️❗️ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-101-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 թ. մարտի 25 ՀՕ-111-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ

✅ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

📜 Հղում՝ 👇👇👇
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191148

❗️❗️❗️ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 թ. մարտի 25 ՀՕ-95-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ

✅ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 5-ից

✅ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

📜 Հղում՝ 👇👇👇
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191146

❗️❗️❗️ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 թ. մարտի 25 ՀՕ-104-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ

✅ ա. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած հարկային պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:
✅ բ. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված հարկային պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված հարկային պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:
✅ գ. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

📜 Հղում՝ 👇👇👇
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191156

27/01/2024

❗️❗️❗️ «ԹԱՔՍ ԻՆՖՈ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի:

✅ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի
✅ Աշխատանքային Ժամերը 10:00-18:00

📜 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
✅ Բարձրագույն մասնագիտական կրթություն
✅ Հաշվապահական հաշվառման իմացություն
✅ Microsoft Office, ծրագրերի գերազանց իմացություն
✅ ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
✅ Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
✅ Համագործակցում/թիմային աշխատանք
✅ Պատասխանատվության բարձր զգացում

👇👇👇
❗️❗️❗️ Ռեզյումեն ուղարկել՝ [email protected]

ՀԳ՝ խնդրում եմ 1 մլն և ավելի աշխատավարձ պահանջող, վարորդ պահանջող, օգնականի օգնական պահանջող անձանց ռեզյումե չուղարկեք խնայեք իմ և Ձեր ժամանակը։ 😃

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

22/12/2023

❗️❗️❗️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

✅ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2024» թվով:

✅ Հոդված 2. 1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Նպատակը՝ 👇👇👇

ՏՏ ոլորտի հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Հիմք՝ 👇👇👇
http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=14707&Reading=0

30/11/2023

❗️❗️❗️ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

📜 Հոդված1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն մասով սահմանված սահմանափակումները։ Սույն մասով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝
✅ 1) երկու և ավելի անգամ Օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները․
✅ 2) ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով խախտում.
✅ 3) համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով հարկային պարտավորություն։

Սույն մասի 2-րդ կամ 3-րդ կետերում նշված խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ սույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:»։

📜 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումների հիման վրա եկամտային հարկի գումարները փոխհատուցելու հարաբերությունների վրա։

17/11/2023

❗️❗️❗️ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ

1) ✅ ուժը կորցրած է ճանաչվել թեթև մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) համար Օրենսգրքի 72- րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերվում են ոչ իրացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) թեթև մարդատար ավտոմեքենաներին: Այդ կետերն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված ուժը կորցրած է ճանաչվում նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8-րդ մասը:

2) ✅ ԱՏԳ ԱԱ 8703 (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ գլխավորապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները) ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման գործարքի մասով հաշվարկված ԱԱՀ-ի և այդ 5 տրանսպորտային միջոցի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) ԱԱՀ-ի գումարի բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ: Այդ գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման, այդ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետությունում մատակարարման (օտարման) օրն ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

3) ✅ շահութահարկի հաշվարկման նպատակով ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետությունում օտարման գործարքի մասով հաշվարկված ԱԱՀ-ի և այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) ԱԱՀ-ի գումարի բացասական տարբերությունը ենթակա չէ համախառն եկամտից նվազեցման,

4) ✅ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների մասով եկամուտը հաշվարկվելու է` իրացման նպատակով ներմուծված մասով` Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի և տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի ու 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով, ոչ իրացման նպատակով ներմուծվածների մասով` տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվեկշռային արժեքի և 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով:

5) ✅ Օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցներին, ուժի մեջ են մտնելու 2023թ. դեկտեմբերի 1-ից և կիրառվելու են դեկտեմբերի 1-ից օտարվող այդ տրանսպորտային միջոցների մասով: Բնապահպանական հարկի մասով դրույքաչափերի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:

Հղում՝ 👇👇👇
http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=14440&Reading=0

01/11/2023

❗️❗️❗️ Հարկային օրենսգրքի վերաբերյալ թեսթ։

Ընկերներ ջան ի՞նչ կարծիքի եք չվերհիշենք մեր իմացածները 🙂

👇👇👇
https://forms.gle/esQ3YowfZGiQrtpz8

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

27/10/2023

❗️❗️❗️ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ

✅✍️ - սահմանվել է, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ,

✅✍️ - Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով,

✅✍️ - սահմանել, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով,

✅✍️ - Օրենսգրքի 346-րդ հոդվածում հստակեցվել է ապրանքների մնացորդի պակասորդի առկայությունը որոշակի ընտված ապրանքների գծով որոշելը: Ընդ որում, եթե հարկային մարմնի պաշտոնատար անձը ընտրում է որեւէ ապրանք, ապա այն պետք է ընտրի ԱՏԳ ԱԱ 4 նիշի մակարդակով եւ տվյալ դեպքում պետք է պակասորդի հայտնաբերման գործընթացը իրականացնի այդ ընտրված 4 նիշում ներառված բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ միասին ներկայացվում է հարկ վճարողին ծանոթացման,

✅✍️ - Օրենսգրքի 346-րդ հոդվածում 100 միլիոն դրամի շեմը նվազեցվել է՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ եւս սահմանված դրույթները կիրառելու համար: Միաժամանակ նշված շեմը որոշվելու է ոչ թե հարկային տարվա որեւէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաեւ այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, այլ նաեւ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա,
Ընդ որում, շեմն 24 միլիոն դրամ՝ հաշվի առնելով, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտներ համարվելու համար սահմանված է իրացման շրջանառության 24 միլիոն դրամի շեմը: Հետեւաբար կարգավորումները տրվել են այնպես, որ հարկային վարչարարություն բեռը կիրառելի չլինի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ,

✅✍️ - hաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը, դեռեւս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը եւ դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կատարել էլեկտրոնային եղանակով,

✅✍️ - շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում սահմանել տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,

✅✍️ - սահմանել պատասխանատվություն այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում: Առաջարկվում է պատասխանատվությունը չկիրառել այն դեպքում, երբ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը (վերաբերում է այն դեպքերին, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվում է այն ավատրված հաշվետու ժամանակաշրջանների մասով, որոնց գծով լրացել է նաեւ հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը): Պատասխանատվությունը չի կիրառվի նաեւ այն դեպքում, երբ առանց վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման անշարժ գույքը վարձակալության հանձնվել եւ այդ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն (վերաբերում է այն դեպքերին, երբ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հարկային տարվա ընթացքում փաստացի վարձակալությունը առկա է):

👇👇👇
Հիմք ՝http://parliament.am/draftreading_docs8/K-650_DR2.pdf

26/10/2023

❗️❗️❗️ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝

👇👇👇
✅1)http://parliament.am/draftreading_docs8/K-650_DR2.pdf

✅2)http://parliament.am/draftreading_docs8/K-634_DR2.pdf

11/09/2023

📢 Լինելով առօրյա աշխատանքով ծանրաբեռնված դժվար է հետևել հարկային օրենսդրության բազմազան փոփոխություններին։

📜 Առաջարկում ենք հաշվապահական գրասենյակներին և իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններին հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն, որի շրջանակներում կմատուցվի ստորև նշված ծառայությունները՝

✅ 1) Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն։
✅ 2) Հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն։
✅ 3) Խնդրահարույց հարցերի վերաբերյալ լիազոր մարմնի դիրքորոշումների քննարկում։
✅ 4) Առանձին գործարքների (պայմանագրերի) հարկային հետևանքների հաշվառում։
✅ 5) Հարկման համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն։

❗️❗️❗️ Եղիր տեղեկացված
👇👇👇

Ավելին` իմանալու համար կարող եք գրել անձական նամակով 📧[email protected] կամ զանգահարել ☎️+ 374 44 600 110 համարին

28/08/2023

❗️❗️❗️ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 24 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 1414-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

✅ Վերը նշված որոշումով սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործողությունների չիրականացումը սահմանվել է որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

✅ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 03.09.2023թ։

👇👇👇
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181830

05/08/2023

❗️❗️❗️ Հարգելի մասնագիտական հանրություն

📜 Մեր հերթական սեմինար-քննարկումը կկայանա սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 12։00-ին։ Սեմինար-քննարկման առաջին մասում քննարկելու ենք՝ հարկային օրենսգրքի որոշ հոդվածների վերաբերյալ կատարված կարևոր փոփոխությունները, իսկ երկրորդ մասում քննարկելու ենք ընդհանուր հարկման համակարգը և հատուկ հարկման համակարգը՝ հարց ու պատասխան ֆորմատով։

✅ Հանդիպման նպատակը կայանում է հնարավորինս ապահովագրել մեր և մեր գործընկերների հարկային ռիսկերը։ Հանդիպումը հնարավորություն կտա մեզ ծանոթանալ հարկային հարաբերությունները կարգավոր իրավական ակտերին և այդ իրավական ակտերի վերաբերյալ լիազորի մեկնաբանություններին և դիրքորոշումներին։ Այս ձևաչափով անցկացվող հանդիպումը տարբերվելու է դասական սեմինարների ձևաչափից։ Հանդիպմանը մասնակցելու են մեր գործընկերները, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում և հնարավորություն են ունենալու կիսվելու իրենց ոլորտում առկա խնդիրներով և լուծումներով՝ հարցերի դեպքում։

✅ Այն հարցերը, որոնք հանդիպման ժամանակ չեն ստանա իրենց պատասխանները իրավական կարգավորում չունենալու կամ տարատեսակ մեկնաբանությունների հետևանքով, ապա այդ խնդրահարույց հարցերի մասով կտրվի ընթացք՝ լիազորից դիրքորոշում ստանալու նպատակով։

📌 Հանդիպման մասնակցության վճարը կազմում է 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ

📌 Վճարում անհրաժեշտ է կատարել՝
ա) «ԹԱՔՍ ԻՆՖՈ» ՍՊԸ
բ) Ինեկոբանկ ՓԲԸ 2052822231921001

Հարցերի շրջանակներում քննարկվող նյութերն են՝
👉 ավելացված արժեքի հարկ
👉 ակցիզային հարկ,
👉 շահութահարկ,
👉 եկամտային հարկ,
👉 շրջանառության հարկ,
👉 միկրոձեռնարկատիրության համակարգ
👉 անշարժ գույքի հարկ,
👉 փոխադրամիջոցների գույքահարկ:

👇👇👇
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել https://forms.gle/14MBUiePkjHhiPZ58

Հարցերի համար կարող եք գրել 📧[email protected] էլ հասցեին կամ զանգահարել ☎️ +374 44 600 110 համարին։

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

02/08/2023

📢 Լինելով առօրյա աշխատանքով ծանրաբեռնված դժվար է հետևել հարկային օրենսդրության բազմազան փոփոխություններին։

📜 Առաջարկում ենք հաշվապահական գրասենյակներին և իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններին հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն, որի շրջանակներում կմատուցվի ստորև նշված ծառայությունները՝

✅ 1) Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն։
✅ 2) Հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն։
✅ 3) Խնդրահարույց հարցերի վերաբերյալ լիազոր մարմնի դիրքորոշումների քննարկում։
✅ 4) Առանձին գործարքների (պայմանագրերի) հարկային հետևանքների հաշվառում։
✅ 5) Հարկման համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն։

❗️❗️❗️ Եղիր տեղեկացված

👇👇👇
Ավելին` իմանալու համար կարող եք գրել անձական նամակով 📧[email protected] կամ զանգահարել ☎️+ 374 44 600 110 համարին։

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

16/07/2023

❗️❗️❗️ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

✅ 78) հարկային պլանավորման սխեմա (մեթոդ)` ցանկացած գործողություն, գործարք, գրավոր կամ բանավոր համաձայնություն, պայմանավորվածություն, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողություն կամ վարքագիծ, խոստում, ծրագիր կամ առաջարկություն, հարկային պարտավորության միտումնավոր և նպատակային ծրագրավորում (նախատեսում), գործողությունների հաջորդականություն, դրանց քայլերի, ձևերի, վայրի և (կամ) ժամկետի պլանավորում.

✅ 79) հարկային օգուտ` հարկային պարտավորության նվազում կամ հարկային պարտավորության կատարման ժամկետների հետաձգում կամ հարկման բազայի նվազում կամ դեբետային գումարների ավելացում կամ հարկային հաշվարկների ճշտման միջոցով միասնական հաշվի գումարի ավելացում.

✅ 80) հարկային պլանավորման մեթոդների չարաշահում՝ հարկային պլանավորման սխեմայի իրականացման և (կամ) հարկային սխեմայի մեջ այլ կերպ ընդգրկված լինելու արդյունքում հարկային օգուտի ստացում

👇👇
https://www.e-draft.am/projects/5978/about

14/07/2023

❗️❗️❗️ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
13.10.2023

👇👇👇
Հիմք՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180260

23/06/2023

❗️❗️❗️ ՀՀ 8 ՀՈՒՆԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 907 – Ն ԿՈ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

👇👇👇

https://e-gov.am/gov-decrees/item/40548/

01/06/2023

❗️❗️❗️ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

✅ 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիր։

👇👇👇
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVerificationsPlan

25/05/2023

❗️❗️❗️ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

📜 Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել սոցիալական ծախ­սերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջա­նակ և փոխ­հա­տուց­ման առավելագույն չափեր: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահ­­­մանել, որ՝

✅ · ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախ­սերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզի­­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակ­ները (որդեգրողներն ու որդեգր­ված­ները),

✅ · առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հան­րա­պե­­­­տու­­­­թյունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապա­հո­վա­­­­­գրա­­կան փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահ­­մանել, որ առողջա­պա­հու­թյան գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզի­կա­կան անձ հան­դի­սա­ցող՝ ՀՀ կառավարության 2012 թվա­կանի դեկ­տեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշ­մամբ սահ­ման­ված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը,

✅ · կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությու­­նում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմ­նական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մաս­նա­­գի­տաց­ված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մաս­նա­գի­տական, բար­ձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրա­գ­րերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղու­­թյամբ սոցիալական ծախսի առա­վե­լա­գույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:

📌 Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխ­հա­տուց­ման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը:

📌 Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտա­նիքի անդամների շրջա­­նակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտա­նիքի անդամների շրջանակը:

📌 Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապա­հո­վու­թյան գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով) սահմանված են կարգա­վո­րում­ներ բնա­կա­րան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհա­տա­կան բնակելի տուն կառուցելու նպա­տակով եկամտային հարկի վերադարձման համար:

📌 Առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունը սահմանելիս դիտար­­կ­­­վել են ինչպես առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը փոխ­հա­տու­ցելու, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ուղղակի կատարված՝ առողջության հետ կապ­ված ծախ­սերը փոխհատուցելու հնարավորությունները և նպատակահարմարությունը: Որպես առող­ջա­պա­­հության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն՝ նախագծով առաջարկ­վում է սահմանել առող­ջու­թյան ապահովագրության գծով կատարված ծախսերը, մասնավո­րա­պես, հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի մասով ներկայումս իրականացվող քաղա­­քա­կանությունն ուղղ­ված է առողջության ապահովագրության համընդհանուր համակարգ ներ­դնե­լուն: Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահ­­­մա­նելիս ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում գոր­ծող առողջության ապա­­­հո­վագ­րության ծառայություններ մատուցող բոլոր ընկե­­­­­րու­թյուն­նե­րի կողմից առաջարկվող առող­ջու­թյան ապահովագրության փաթեթները` ներառյալ դրանց ապահովագրական վճար­ները, ծած­­կույթը և հատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, ապահովագրական ընկե­­­­րու­թյուն­նե­րի կողմից առաջարկվող առողջության ապա­հո­վա­­­­­գրա­­կան փաթեթների գները սկսվում են 10.000 դրա­մից և, օրինակ՝ 50.000 դրամ գումարի սահմաններում առաջարկվող փաթեթ­ները համար­վում են միջին ծածկույթով ստանդարտ առողջության ապա­հո­վա­­­­գրա­­կան փաթեթ­ներ:

📌 Կրթության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունները սահմանելիս հիմք են ընդուն­վել կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության մոտեցումները:

📌 Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահ­մա­նելիս հաշվի է առնվել սովորողների, մասնավորապես, Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյունում հավա­տար­­մագր­ված բարձրագույն և հետբու­հա­կան կրթական ծրա­գրե­րով վճա­րովի հիմունք­ներով սովո­րող ուսանողների քանակը (մոտ 71.000) և դրա արդյունքում պետական բյուջեից կատար­վող ծախսերի հնա­րա­վոր չափը:

👇👇👇
Հղում՝ https://www.e-draft.am/projects/5777

22/05/2023

❗️❗️❗️ ԻՐԱԶԵԿՈՒՄ ❗️❗️❗️

«ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ և ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

👇👇👇
Հղում՝https://www.petekamutner.am/shared/Information/Irazekum%20358.pdf

22/05/2023

📌 Հարգելի գործընկեր,

📌📜 Քանի որ ՀՀ Հարկային օրենսդրությանը բնորոշ են հաճախակի փոփոխությունները և լրամշակումները, որոնց հետևանքով բիզնեսի համար այս ոլորտը դառնում է քիչ կանխատեսելի, այդ իսկ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է Ձեզ հարկային խորհրդատվություն։ Օգտվելով մեր ծառայություններից կխուսափեք՝ հարկային ռիսկերից, կկատարվի հարկային ռազմավարության ճիշտ պլանավորում, ինչն էլ կխթանի բիզնեսի աճին և զարգացմանը։

📌📜 Մեր ընկերությունը մշակում է ռազմավարություններ, որոնք համապատասխանում են ժամանակակից բիզնես պահանջներին: Մենք կարող ենք օգնել Ձեզ հետևյալ հարցերում՝ Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն (ներառյալ ակնկալվող փոփոխությունները)
✅• Հարկային օրենսդրության դասընթացներ և սեմինարներ
✅• Հարկային ռիսկերի գնահատում
✅• Հարկային պլանավորում
✅• Հարկերի հաշվարկում, հարկային հաշվետվությունների պատրաստում, ճշգրտում և մնացորդների ստուգում
✅• Առանձին հարկատեսակների գծով պարզաբանումներ
✅• Առանձին գործարքների գծով հարկային հետևանքների հաշվարկում և գնահատում։

📌📜 Առկա անընդհատ փոփոխվող իրականությունում մեր մասնագետները Ձեզ արագ կկողմնորոշեն հետևյալ հարցերում՝ Շահութահարկ
✅• Եկամտային հարկ
✅• Ոչ ռեզիդենտի հարկեր
✅• ԱԱՀ
✅• Ակցիզային հարկ
✅• Այլ հարկեր։

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

21/05/2023

📜 Իսկ դուք գիտեք թե՞ ինչ չափանիշների հիման վրա են որոշվում հարկ վճարողի ռիսկայնությանը։ 🤔

📌📈 Համաձայն ՀՀ 25 մայիսի 2017 թվականի N 570-Ն Կառավարության որոշման՝ ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`

✅ 1) շահութաբերության (եկամտաբերության) մակարդակը.

✅ 2) ստուգման արդյունքները.

✅ 3) նախկինում կատարված ստուգումների առկայությունը.

✅ 4) շահույթի բացակայությունը կամ վնասի առկայությունը.

✅ 5) նախորդ տարիների շահութաբերության (եկամտաբերության) մակարդակների համադրման ցուցանիշները.

✅ 6) ակտիվների, նվազեցվող կորուստների, փոխառությունների, հիմնական միջոցների, հարկվող շահույթի, վնասի, համախառն եկամտի ցուցանիշների համադրման արդյունքները.

✅ 7) հաշվարկային փաստաթղթերի և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

✅ 8) ներմուծման տվյալների և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

✅ 9) գործունեության ոլորտները, ինչպես նաև տարբեր վայրերի առկայությունը.

✅ 10) իրացման շրջանառության, ձեռքբերումների, համախառն եկամտի տեսակները և ծավալները.

✅ 11) հարկային հաշվարկների ուշացման կամ ճշգրտված հաշվարկների առկայությունը, որոնց դեպքում առկա է հայտարարագրված հարկային պարտավորության նվազում.

✅ 12) հարկային արտոնությունների կիրառման առկայությունը.

✅ 13) իրացման և ձեռքբերման ցուցանիշների համադրման արդյունքները.

✅ 14) հետաձգված հարկերի առկայությունը.

✅ 15) արտաքին տնտեսական գործունեության առկայությունը.

✅ 16) ընդհանուր ծախսերի և որոշ ծախսերի համադրման ցուցանիշները, տեսակարար կշիռները.

✅ 17) միաժամանակ հարկման տարբեր ռեժիմների առկայությունը (ընդհանուր հարկման, հատուկ հարկման և այլն).

✅ 18) միջին ամսական աշխատավարձի համադրման արդյունքները.

✅ 19) մեկ աշխատողի հաշվով իրացման շրջանառության, հարկվող շահույթի (եկամտի) ցուցանիշները:

👇👇👇

Տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=169907

02/05/2023

❗️ ❗️ ❗️ Մեզ կարող եք հետևել նաև telegram-ով ։

👇👇👇
Հղում՝ https://t.me/taxarmconsulting

Tax Consulting LLC Հարկային խորհրդատվություն

17/04/2023

❗️❗️❗️ «ԻՐԱԶԵԿՈՒՄ»

📜 ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը լիզինգի առարկայի մասով ընդունման-հանձնման ակտում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) վերաբերյալ։

👇👇👇https://www.petekamutner.am/shared/Information/Irazekum%20357.pdf

15/04/2023

❗️❗️❗️ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՕ-120-Ն 22.03.2023Թ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՕՐԵՆՔԸ

✅ Հոդված 3. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ կետով.
«26) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո:»:

✅ Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո:»:

✅ Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝
1) (․․․)
2) 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) (․․․)։
Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում՝
ա. այդ արժեքները համարվում են զրո, բացառությամբ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերի
բ. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները և հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.

Ամբողջական տեքստ 👇👇👇
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176422

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

1. ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ և ՀԱՆՁՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ / ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Website

Address

ք Երևան Հյուսիսային Ճառագայթ 4
Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Other Consulting Agencies in Yerevan (show all)
Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

Benny consult Benny consult
Komitas 62
Yerevan

Work and study abroad

GeoVibe GeoVibe
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026

GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...

Strategic Momentum Strategic Momentum
Yerevan

At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.

Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010

Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:

We Consult We Consult
Azatutyan 24/12
Yerevan

Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ

FTC Consulting FTC Consulting
Khorenatsi 15
Yerevan, 0010

ՀՀ-ում առաջին և միակ մասնագիտացված մաքսային ընկերությ?

5 Rights 5 Rights
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan

5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։

AGAT Consulting AGAT Consulting
Նաիրի Զարյան 19/66
Yerevan

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

Vizzeus Travel Vizzeus Travel
Yerevan

📌 վիզաների խորհրդատվություն և աջակցություն 📌 անհատական տուրիստական փաթեթների մշակում