Sharavigh

էլ. փոստ՝ [email protected]

Շառավիղ 07/02/2024

Շառավիղ /ինքնահարցազրույց, որը ՙԿարին՚ համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հավաստմամբ կայացել է իր բարեկամ, վաղվա Հայ, լրագրող Լիլիթ Պետրոսյանի մասնակցությամբ/

Timeline photos 25/12/2022

1. Ուշադի'ր եղեք նրան, թե ինչ եք ասում երեխային: Մեծերն այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:
2. Մի վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:
3. Դաստիարակե՜ք երեխային՝ ցույց տալով նրան սեփական անթերի օրինակը: Երեխաները չեն սիրում կարգադրություններ և ցուցումներ, նրանք ուզում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր բառերը:
4. Բոլոր իրավիճակներում աշխատեք երեխայի աչքերում մնալ ձեր բարձունքի վրա: Ի ցույց մի դրեք ձեր թերություններն ու թուլությունները: Երբ ծնողները թույլ են տալիս երեխային տեսնելու իրենց թուլությունը, երեխան անհանգստանում է, կորցնում է կողմնորոշումը, քանի որ նա այլևս ոչ ոքի վրա հույսը դնել չի կարող:
5. Երեխան, լինելով փոքրիկ և թույլ էակ, ցանկանում է իր մեջքի հետևում ունենալ իրեն պաշտպանող անվիճելի հեղինակություն: Երեխան միշտ ծնողից սպասում է ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածություն: Եթե երեխան ականատես է լինում ծնողների միջև վեճերի, անախորժությունների, տեսնում է սուտ և անարդարություն, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ակնկալել, որ իրենց կհաջողվի լավ դաստիարակություն տալ երեխային: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրն իրենց սխալ են պահում, նա կորցնում է ինքն իրեն և ընդդիմանում, ՙապստամբում՚ է: Սա շատ դժբախտությունների պատճառ է ինչպես ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում:

Photos from Sharavigh's post 01/10/2022
Profile pictures 18/11/2021
Timeline photos 16/10/2021

Դաստիարակության առաջին և կարևոր գործոնը երեխաների հետ ծնողների ու, մասնավորապես, հոր շփումն է: Պարզվում է՝ հայրերի հետ երեխաների շփման միջին ժամանակը օրական 37 վայրկյան է: Դրանք սահմանափակվում են օրվա մեջ 2,7 առնչությամբ, ընդ որում, յուրաքանչյուր շփում երկարաձգվել է ընդամենը 10-15 վայրկյան: Համեմատության համար՝ այդ նույն երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առաջ անցկացնում են շաբաթական 30-50 ժամ, այսինքն՝ օրվա 4-6 ժամը: Փաստացի ահա թե որտեղ կամ ումով է կրթվում երեխան:
Դաստիարակության և արժեքների փոխանցման երկրորդ գործոնը մոր նկատմամբ հոր վերաբերմունքն է: Երեխաներն ընկալում են ոչ այնքան ականջներով, որքան՝ աչքերով: Նրանք պատճենում են ինչ տեսնում են: Եթե հայրն անհարգալից է ընտանիքի մոր նկատմամբ, չի արժևորում նրա արածը, չի ընկալում և չի լուծում նրան շրջապատող պրոբլեմները, տղան երբեք չի մեծանա իր ապագա կնոջ պաշտպան: Այնպես որ, հարգարժան տղամարդիկ, պարտադիր է հատուկ ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես եք խոսում ձեր կանանց հետ, ինչպես եք վերաբերվում նրանց պրոբլեմներին ու լուծում դրանք, ինչպես եք օգնում նրանց տանը, երախտագետ լինում ընթրիքի համար և այլն, և այլն:
Տղայի՝ իբրև տղամարդ դաստիարակելու երրորդ գործոնը մայրն է, ով գիտե ինչ է պետք անել և ինչ՝ չանել: Նա պիտի հաստատ գիտենա, որ անգամ ամենափոքր տղաներն արդեն տղամարդ են: Արդեն 2-3 տարեկանից նրանք փորձում են պրոբլեմներն հիմնականում ինքնուրույն լուծել: Նա դժվարանում է և դուք ուզում եք օգնե՞լ նրան: Արեք նրբորեն՝ առանց տրորելու նրա տղամարդկային նախասկիզբը: Սովորեցրեք նրան անել այն, ինչը կարող է ինքնուրույն անել:

Timeline photos 16/10/2021

«Ոչ ոք չի ծնվում մյուսի հանդեպ ատելությամբ լցված: Մարդիկ սովորում են ատել, իսկ եթե սովորում են ատել, ապա պետք է ջանալ սեր սովորեցնել նրանց, որովհետև սերն ավելի մոտ է մարդու սրտին»:

Timeline photos 13/10/2021

Մինչ առաջին երեխայի ծնունդը շատ ծնողներ չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան իրենց կյանքում փոքրիկի աշխարհ գալու հետ: Նրանց մեծ մասը դրան իրատեսորեն չի նայում և սկսում է հորինել առասպելներ: Փորձենք կիսվել մայրության գաղտնիքներով, ինչը, հիրավի, շատ առումներով ՙծանր ծառայություն՚ է:
1. Ես երեխա եմ ուզում, որպեսզի սիրեմ նրան: Շատ կանայք ասում են, որ երեխա են ուզում, սիրում են երեխաներին և ուզում են ընտանիք կազմել: Փաստորեն դա նշանակում է, որ նրանց պետք է կատարյալ երեխա, և որ նրանք սիրո կարիք ունեն:
2. Ծննդաբերության ընթացքը և ցավերը կարելի է նախատեսել և փորձել թեթևացնել: Յուրաքանչյուր մայր ծննդյան ցավերը յուրովի է տանում: Մայրերը սովորաբար կորցնում են բոլոր պատրանքները, երբ մտնում են ծննդատուն:
3. Ոմանք կարծում են, թե երեխայի հայտնվելը չի ազդում ամուսինների փոխհարաբերությունների վրա: Մինչդեռ նորածնի հետ անցկացրած հենց առաջին գիշերը ցույց է տալիս, որ նրանք այլևս առաջվա պես իրար համար շատ ժամանակ չեն ունենա:
4. Շատերը սխալվում են` մտածելով, թե երեխան շատ ֆիզիկական ուժ չի պահանջում: Բայց պարզվում է, որ մայրերը մշտապես ծանրաբեռնված են լինում լվացքով, տուն մաքրելով, էլ չխոսենք այն ջանքերի մասին, որոնք պետք է ծախսել, երբ նա ուզում է տնից դուրս գալ:
5. Լավ մայրը միշտ սիրում է իր երեխաներին: Փաստորեն շատ մայրեր ունենում են հակասական զգացումներ, ինչպիսիք են՝ սերն ու զայրույթը, հիասթափությունը:
6. Որպես կանոն, մայրերը կարծում են, թե երեխայի ծննդից վեց կամ ինը ամիս անց կարող են վերադառնալ աշխատանքի և երեխային թողնում են դայակի հետ հենց այն պահին, երբ նա սովորում է ժպտալ…
7. Յուրաքանչյուր մայր մտածում է, թե իր երեխան կտարբերվի բոլոր մյուսներից, որ նա ամենալավը կլինի: Մոլորություն. կատարյալ մայրեր կամ կատարյալ երեխաներ պարզապես գոյություն չունեն:
Երբ դուք ինքներդ ձեզ կազատեք այդ առասպելներից, պատրաստ կլինեք մայրության իրողությանը, ինչը կարելի է արտահայտել տարբեր օրինաչափություններով, որոնք ոչ մի պարագայում չպետք է կանգնեցնեն ձեզ փակուղու առջև: Ահա մի քանի օրենքներ, որոնց անխուսափելիորեն բախվում են մայրերը՝
-որքան ուշ երեխային քնեցնեք, այնքան նա վաղ կարթնանա: Հաճախ է պատահում, երբ երեխաները վաղ են արթնանում հենց այն օրերին, երբ ծնողները ուշ են պառկել քնելու և առավոտյան ուզում են քնել,
-երեխան մշտապես ուշադրություն է պահանջում հենց այն պահին, երբ մայրն ուզում է ուտել: Փորձեք ծրագրել ամեն ինչ նախապես և կերակրել երեխային նախքան ինքներդ կնստեք սեղանի շուրջ: Չգիտես ինչու, հակառակի պես երեխան կրկին սկսում է գոռալ հենց այն պահին, երբ մայրը գդալը մոտեցնում է իր բերանին,
-արձակուրդի ընթացքում երեխաները հաճախ են հիվանդանում: Դրանից խուսափելու համար պետք է արձակուրդը պլանավորել այնպես, որ նրանք չհոգնեն, ինչպես նաև ապահովել լիակատար սնունդով: Երբ ծնողներն անփութություն են ցուցաբերում, երեխաները հեշտությամբ հիվանդանում են,
-երբ երեխան լվացվում կամ լողանում է, պատրաստ եղեք շուրջը տիրելիք խառնաշփոթին: Թույլ տվեք երեխաներին խաղալ ավազի հետ, որքան էլ հետո ստիպված կլինեք մինչև լոգարան ընկած ողջ ճանապարհը ավազից մաքրել:
Իսկ ի՞նչ անել այն դեպքերում, երբ երեխաները նկարում են պատերին, կա՜մ միմյանց մազերն են կտրում, կա՜մ էլ թաքնվել են պահարանում, երբ դուք շտապեցնում եք նրան, իսկ նա դանդաղում է, երբ դուք ընդամենը հինգ րոպե ժամանակ ունեք, իսկ ձեր երեխան սկսում է համառել. կա՜մ ուտել է ուզում, կա՜մ կոշկաքուղերը չի թողնում կապել, կա՜մ էլ չի ուզում ավտոբուս նստել… Ինչ անե՞լ:
Ձեր մեջ պարզապես զարգացրեք հումորի զգացումը: Իհարկե, դժվար է ծիծաղել մի բանի վրա, ինչը ձեզ տանջում է: Այդպիսի դեպքերում օգտակար է նաև իրավիճակը այլ մայրերի փորձառությունից օգտվելը: Բոլոր դեպքերում պիտի հասկանաք, որ ճգնաժամային պահերին ինքներդ ձեզանից չպետք է ավելին պահանջեք, քան հանգիստ հոգեկան վիճակն է:
Տհաճ իրավիճակները հաղթահարելու համար ինքներդ ձեզ ասեք. ՙՍա էլ կանցնի՚: Փնտրեք ճանապարհներ և հնարավորություններ, որպեսզի հիասթափության խայթը ձեզ անսպասելի ցավ չպատճառի: Երբեմն դա նշանակում է հարմարվել հանգամանքներին, հարթել սուր անկյունները և շատ բաների լուրջ չվերաբերվել: Ծանր իրավիճակներում ոչինչ ձեզ այնպես չի հանգստացնի, որքան մի կաթիլ հումորը, Աստծո Խոսքին ապավինելը և այն բանի գիտակցումը, որ ՙՍա էլ կանցնի՚:

Timeline photos 10/10/2021

Նուռն ամենաօգտակար պտուղներից մեկն է: Նրա մեջ օգտակար է բացարձակապես ամեն ինչը՝ և՜ կեղևը, և՜ պտղամիսը,՜ և հյութը, և՜ ծառի ծաղիկները, և՜ արմատները: Այն դեղամիջոց է, որով բուժում էր դեռ Հիպոկրատը: Նռան շնորհիվ բուժվում են բազմաթիվ հիվանդություններ և շատ կարճ ժամանկահատվածում՝
դիզինթերիան անցնում է 5 ժամում,
սալմոնելյոզը (աղիքային վարակ) բուժվում է 5 ժամում,
ստամոքսի խոցը՝ մեկ շաբաթում,
կոլիտը (հաստ աղիքի բորբոքում)՝ մեկ շաբաթում,
դիսբակտերիոզը՝ մեկ շաբաթում,
կույր աղիքի սուր բորբոքումը՝ 5 ժամում և այլն:
Ներկայացնենք, թե ինչպես պետք է պատրաստել բուժող թուրմը:
Նռան չոր կեղևների և եռացրած ջրի մոտավոր հարաբերակցությունը պետք է լինի 1:20-ի: Քիչ տաքացած բաժակի կամ ապակե տարայի մեջ լցնում ենք 10-12 գրամ նռան չոր կեղևը, վրան ավելացնում 200 մլ եռացող ջուր (կարելի է նաև լցնել 200 մլ ջուրը, հետո կեղևները և հասցնել եռման աստիճանի, սակայն չեռացնել): Փակել ափսեով կամ չորս շերտով ծալված թղթով: Սպասել 20-30 րոպե և արդեն կարելի է ըմպել:
Բոլոր թվարկված հիվանդությունների բուժման համար թուրմի պատրաստումը նույն եղանակով է: Իսկ օգտագործումը տարբերվում է:
5 ժամում բուժվող հիվանդությունների դեպքում՝ դիզինթերիա, սալմոնելյոզ, գծավոր տիֆ, խոլերա, կույր աղիքի սուր բորբոքում, թուրմը օգտագործել հետևյալ կերպ.
գ 25-30 րոպե սպասելուց հետո խմել հեղուկի կեսը: Մնացածը չքամել և կրկին փակել ափսեով: Եթե 10 րոպե անց Ձեզ լավ կզգաք, ապա Ձեզ մոտ ուղղակի ստամոքսի խանգարում էր և այն արդեն ամբողջությամբ բուժվել է:
գ Եթե 10 րոպե անց Ձեզ դեռ վատ եք զգում, նշանակում է Ձեզ մոտ վերը թվարկած հիվանդություններից մեկն է: Դուք պետք է 3 ժամ անց խմեք մնացած թուրմը: Բուժման գործընթացը տևում է 3-3.5 ժամ, իսկ վերջնական վերականգնումը՝ բուժումը սկսելուց 5 ժամ անց:
Մեկ շաբաթում բուժվող հիվանդությունների համար՝ ստամոքսի խոց, աղիների խոց (բարակ աղի), կոլիտ (բորբոքման գործընթաց հաստ աղիում), դիսբակտերիոզ, նռան կեղևով թուրմի օգտագործման եղանակը հետևյալն է.
գ 25-30 րոպե անց սկսել ըմպել: Մեկ օրվա ընթացքում խմել թուրմի մոտավորապես կեսը՝ 4 անգամից՝ հավասար դադարներով և հավասար քանակությամբ, այսինքն՝ ամեն անգամ մոտավերապես 20-25 մլ: Խմել դատարկ ստամոքսին, առավոտյան քնից հետո, օրվա ընթացքում և 4-րդ անգամը՝ քնելուց առաջ:
գ Թուրմը խմել ոչ թե ամեն օր, այլ շաբաթվա 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ օրերին: Այդ ընթացքում թուրմը չպետք է քամել:
գ Սա բավական է ամբողջական բուժման համար: Սակայն եթե ցանկանաք կրկնել բուժումը, օրինակ՝ ստամոքսի խոցի համար, ապա պետք է անցնի մեկ շաբաթից ոչ քիչ ժամանակ այն կրկնելու համար:
գ Բուժման ընթացքում ալկոհոլը հակացուցված է:

06/10/2021

Օրվա գիրքը `

Շառլ Ազնավուր «La Bohème. Անցած օրեր»

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan
Other Consulting Agencies in Yerevan (show all)
Школа бизнеса Восканян Школа бизнеса Восканян
Yerevan, 0002

Мы учим не «что делать», а «как делать». Мы обучаем последовательности шагов. Мы консультируем и после обучения у нас.

Knowledge and Impact Knowledge and Impact
Yerevan

KNOWLEDGE & IMPACT is an independent think tank that aims to foster rigorous and sound policy and pr

Benny consult Benny consult
Komitas 62
Yerevan

Work and study abroad

GeoVibe GeoVibe
Viasphere Technopark, 41 Arshakunyats Avenue
Yerevan, 0026

GEOVIBE is a geospatial technology and services company, founded with the vision to Maximize the utilization of location intelligence for a strong economy, secure country and brigh...

Strategic Momentum Strategic Momentum
Yerevan

At Strategic Momentum, we are passionate about helping businesses achieve their full potential.

Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա Erfolgreich nach Deutschland/ Վերապատրաստված և բարեհաջող մեկնել Գերմանիա
Վ. Սարգսյան 26/3
Yerevan, 0010

Ծրագիրը տրամադրում է անվճար խորհրդատվություն:

We Consult We Consult
Azatutyan 24/12
Yerevan

Ներկայացուցչություն պետական մարմիններում, իրավաբանական, խորհրդատվական և այլ համանման ծառայություններ

FTC Consulting FTC Consulting
Khorenatsi 15
Yerevan, 0010

ՀՀ-ում առաջին և միակ մասնագիտացված մաքսային ընկերությ?

5 Rights 5 Rights
2/5 Armenak Armenakyan Street
Yerevan

5 RIGHTS-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին գնումների պլանավորման և կազմակերպման ոլորտում։

AGAT Consulting AGAT Consulting
Նաիրի Զարյան 19/66
Yerevan

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

Vizzeus Travel Vizzeus Travel
Yerevan

📌 վիզաների խորհրդատվություն և աջակցություն 📌 անհատական տուրիստական փաթեթների մշակում